Love Goes, անգլիացի երգիչ Սեմ Սմիթի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Capitol Records լեյբլում[1]։ Սկզբում, ալբոմը կրում էր «To Die For» անունը և պետք է թողարկվեր 2020 թվականի հունիսին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով։
2019 թվականի հոկտեմբերին Զաք Սանգի հետ հարցազրույցում Սմիթը հաստատեց, որ իր երրորդ ալբոմը թողարկվելու է 2020 թվականին և ասել է, որ նրանում լինելու է «ավելի քիչ բալլադային և ավելի շատ փոփային երգեր» համեմատած իր նախորդ ալբոմների, որոնք անվանեց «փոփ երաժշտության ակուստիկ, սոուլային տարբերակ»։ Այնուհետև Սմիթը բացատրեց, որ «իմ վերջին երգերի ընդունելությունը հանրության կողմից ինձ հնարավորություն տվեց անել այն, ինչի մասին ես միշտ երազել եմ, սակայն միշտ վախեցել եմ, քանի որ դա փոփ երաժշտություն է»[2]։
Սկզբում, «To Die For» անվանված ալբոմը պետք է թողարկվեր 2020 թվականի մայիսի 1-ին, սակայն այն հետաձգվել է մինչև 2020 թվականի հունիսի 5-ը[3]։ Մարտի վերջին Սմիթը հաստատեց, որ ալբոմի թողարկումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով[4]։ Սոցիալական կայքերի իր էջերում Սմիթը հրապարակել է հետևյալ հաղորդագրությունը` «Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես շատ մտածեցի և զգացի, որ իմ ալբոմի անվանումը և սպասվելիք թողարկումը ճիշտ չէ... Ես պետք է շարունակեմ ալբոմի աշխատանքները և որոշ կարևոր փոփոխություններ և ավելացումներ կատարեմ ալբոմում։ Ես կվերանվանեմ և կհետաձգեմ ալբոմի թողարկումը և երկուսն էլ կհաստատվեն ներկա ժամանակներումս»[1]։
Ապրիլի 17-ին BBC Radio 2-ում, Զոե Բալլի հետ հարցազրույցում բացատրել է ալբոմը փոփոխելու պատճառները` «Ալբոմի անվան մեջ առկա է «մահանալ» բառը, որը ինձ դուր չէր գալիս ներկա իրավիճակի (կորոնավիորուս) պատճառով, իսկ ինձ համար այնքան կարևոր է ուշադիր լինել իմ երկրպագուների և իմ երգերն լսող մարդկանց նկատմամբ։ Սա տխուր և սարսափելի ժամանակաշրջան է մեզ համար, այդ պատճառով ես փոխել եմ ալբոմի անվանումը և պատրաստվում եմ փոխել ալբոմի շապիկը»[5]։ Ալբոմի պաշտոնական շապիկում պատկերված է Սմիթի դեմքը և դեմքի վրա մարդկանց ձեռքերը։ Այդ ձեռքերը պատկանում են Շի Դայմնդին, դիջեյ ALOK-ին, Ջեֆ Հովային և Մեդիսոն Ֆիլիպսին[6]։ Ալբոմի թողարկումը հետաձգելուց հետո Սմիթը հայտարարել է, որ ալբոմի համար նոր շապիկ է թողարկվելու[5]։
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202046 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved 16 November 2020.