Մելոդրամա, նորզելանդացի երգչուհի Լորդի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հունիսի 16-ին Republic Records-ի միջոցով[1]։ Ալբոմի ձայնագրման ժամանակ Լորդը համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ ինչպիսիք են Ջեք Անտոնֆը, Ֆրանկ Դյուքսը, Քուք Հարելը և Էնդրյու Ուայթը։ Լորդը նույնպես մասնակցել է ձայնագրությանը։ Ալբոմին աջակցելու համար թողարկվել են «Green Light», «Perfect Places» ինչպես նաև պրոմո սինգլներ «Liability»-ն և «Sober» -ը։ Ալբոմը թողարկվել է 2017 թվականին և միանգամից հայտնվել Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Կանադայի հիթ շքերթների առաջատար հորիզոնականներ։ Որոշ քննադատներ այն անվանում են «տարվա լավագույն ալբոմ»։

Melodrama
Լորդի Ստուդիական ալբոմ
Թողարկվածհունիսի 16, 2017
ԺանրԷլեկտրոփոփ, դենս-փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլLava, Republic
ՊրոդյուսերԼորդ, Frank Dukes և Jack Antonoff

Ստեղծման պատմություն

խմբագրել

2013 թվականին Billboard-ի հետ հարցազրույցում Լորդը հայտարարեց, որ սկսել է աշխատել իր երկրորդ ստուդիական ալբոմի վրա[2]։ 2014 թվականին Լորդը իր երկրպագուներին հայտնեց, որ նրա երկրորդ ստուդիական ալբոմը տարբերվելու է իր դեբյուտայինից։ 2016 թվականին Լորդը սոցիալական ցանցերում պատասխանեց իր երկրպագուներին, ասելով, որ նյութը ձայնագրվել է և արդեն արտադրության փուլում է։ Նույն տարվա նոյեմբերին, իր քսաներորդ տարեդարձին նա նաև նշեց, որ «Pure Heroine»-ը գրել էր իր պատանեկան փառքը հավերժացնելու համար և մտածում է, որ այդ երգերի մեծ մասը կմնան միշտ ակտուալ։ Իսկ ի՞նչ է սպասվում հետո[3]։ Ալբոմը ձայնագրվել է 18 ամսվա ընթացքում համահեղինակ և պրոդյուսեր Ջեք Անտոնոֆի հետ միասին։

Փետրվարի 26-ին Լորդը ցնցեց երկրպագուներին Նոր Զելանդիայում անցկացված հանդիպման ժամանակ, հայտարարելով նոր երաժշտության թողարկման ամսաթիվը[4]։ Հայտարարված ամսաթվից երկու օր հետո, սոցիալական ցանցում հայտարարվեց ալբոմի առաջին թողարկվելիք սինգլի անունը՝ «Green light»[5]: Մարտի 9-ին երգչուհին թողարկեց ալբոմի պրոմո սինգլը՝«Liability»-ն։ Լորդն առաջին անգամ «Green light»-ը և «Liability»-ին կենդանի կատարեց Saturday Night Live հաղորդման ժամանակ։ 2017 թվականի մայիսի 18-ին Լորդը հայտարարեց Մելոդրամա ալբոմի բոլոր տասնմեկ թրեքերի անունները։ Թողարկված սինգլներին հաջորդեց «Perfect Places» սինգլը։ Ալբոմը ձայնագրվել է Ջեք Անտոնոֆի տնային ստուդիայում և Նյու Յորքի Electric Lady Studios-ում։

Շարադրանք

խմբագրել

Լորդը «Մելոդրամա» ալբոմի երգերը ստեղծել է Նոր Զելանդիայում։ Նա նկարագրում է ալբոմը որպես միայնություն։ The New York Times-ի հետ հարցազրույցի ժամանակ Լորդը նշել է, որ ունի որոշ նեյրոլոգիական անոմալիա, որն ավելի հայտնի է, որպես քրոմաեստեզիա անվանումով։ Ըստ որի, երբ նա լսում է որոշակի հնչյուններ և երաժշտություն և դրանց համապատասխան նրա գլխում հայտնվում են տարբեր գույներ։ Երգչուհին այս ալբոմի վրա աշխատել է ուղիղ երեք տարի, սկսելով գրել երգերը տանը, ապա Նյու Յորքյան այն հյուրանոցներում, որտեղ նա բնակվել է։

Սինգլներ

խմբագրել

Լորդը ալբոմի անվանումը հայտարարել է Twitter-ի միջոցով և միաժամանակ թողարկել «Green Light» սինգլն իր տեսահոլովակով։ Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Նոր Զելանդիայում, 19-րդ հորիզանականը Billboard Hot 100-ում և 20-րդը Բրիտանիայում։

"Perfect Places" կատարումը թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին, որպես ալբոմի երկրորդ սինգլ, իսկ նրա համատեղ տեսահոլովակը դուրս է եկել 2017 թվականի օգոստոսի 3-ին։ Այն Ամերիկյան ժամանակակից ռոք ռադիոյում գրավել է երկրորդ հորիզոնականը։

Քննադատական ընդունում

խմբագրել

Քննադատներն ալբոմին տվել են դրական կարծիք։ Նոլան Ֆիլնն Entertainment Weekly թերթից հայտնել է իր կարծիքն ասելով. «Երբ դուք մտածեք, որ հասնում եք այս ճանապարհորդության ավարտին, Լորդի լիրիկան ձեզ նորից կստիպի լսել ալբոմը։ Սա մի հանելուկ է, որի պատասխանը դուք շարունակ փորձելու եք գտնել խնջույքի ավարտից հետո»։ Slant ամսագիրը ալբոմը գնահատել է հինգ հնարավոր աստղերից չորսով և նշել. «Անկախ այն հանգամից, որ ալբոմն ակումբային է կամ քողարկված է բաժանման մասին խորագրով, այն հանգստացնող է, դրամատիկ, և մնացած այն ամենն ինչ ձեզ պետք կգա Մելոդրամա անվան տակ»։ Rolling Stone ամսագիրը ալբոմը նկարագրել է հինգ հնարավոր աստղերից չորսով։ Pitchfork ամսագրի լրագրող Սթեյսի Անդերսոնը ալբոմը գնահատել է բոլոր հնարավոր տաս բալերից 8,8 բալով նաև ավելացնելով. «Լորդը կարողանում է խաղալ զգացմունքների հետ ինչպես ոչ ոք։ Նրա ալբոմը պարունակում է մելոդրամայի բոլոր անհրաժեշտ պայմանները»։

Կոմերցիոն հաջողություններ

խմբագրել

Թողարկման առաջին իսկ օրվանից Մելոդրամա ալբոմը գրավել է Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի հիթ շքերթների առաջին հորիզոնականները։ Ինչպես նաև այն իր թողարկման օրվանից վաճառվել է 82.000 օրինակով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Phillips, Amy; Strauss, Matthew (2017 թ․ մարտի 2). «Lorde Announces New Album Melodrama». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  2. Lars Brandle (25 августа 2016). «Lorde's Second Album is nearing completion» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  3. Jason Lipshutz (4 января 2017). «2017 Will Be the Year of Our Lorde» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  4. Luke Britton (27 февраля 2017). «Watch Lorde tease new music in mysterious adverts» (անգլերեն). NME. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  5. Gil Kaufman (1 марта 2017). «Lorde Blitzes Auckland with Guerrilla Campaign for «Green Light»» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.