«Moves like Jagger», ամերիկյան Maroon 5 փոփ ռոք խմբի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ։ Այն թողարկվել է 2011 թվականի հունիսի 21-ին A&M Octone Records լեյբլի կողմից՝ որպես Maroon 5-ի «Hands All Over» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է Ադամ Լևինի, Բենի Բլանկոյի, Ամեր Մալիկի և Shellback-ի կողմից։

«Moves like Jagger»
«Moves like Jagger» սինգլի շապիկը (Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերա, )
Maroon 5-ի և Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Hands All Over» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 21, 2011 (2011-06-21)
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2011
ԺանրԴանս-փոփ, էլեկտրոփոփ
Տևողություն3:21
ԼեյբլA&M Octone Records
ՊրոդյուսերShellback, Բենի Բլանկո
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն
«Never Gonna Leave This Bed»
(2011)
«Moves like Jagger»
(2011)
«Payphone»
(2012)
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Show Me How You Burlesque»
(2010)
«Moves like Jagger»
(2011)
«Your Body»
(2012)

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի կրկներգը։ Երգը գլխավորել է մի շարք երկրների ազգային հիթ շքերթներ, այդ թվում ամերիկյան հայտնի Billboard Hot 100-ը։ 2014 թվականի դրությամբ երգը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը։

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսին։ Տեսահոլովակի ռեժիսորն է Յունաս Օկերլունդը։ Երգը առաջին անգամ կատարվել է The Voice նախագծի շրջանակներում 2011 թվականի հունիսին։ 2012 թվականին երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Խմբի/դուետի լավագույն փոփ կատարում» անվանակարգում, սակայն չի հաղթել։

Նախապատմություն

խմբագրել
 
Երգի համահեղինակներից է գլխավոր վոկալիստ Ադամ Լևինը

«Moves like Jagger» երգը գրել են Ադամ Լևինը, Բենի Բլանկոն, Ամեր Մալիկը և Shellback-ը[1]։ Երգը այն մասին է, թե ինչպես է կատարողը (տվյալ դեպքում Լևինը) փորձում տպավորություն թողնել իր սիրած աղջկա վրա՝ կատարելով անգլիական The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միք Ջագգերի պարային շարժումները։ Երգի ձայնագրման աշխատանքները կայացել են Լոս Անջելեսում 2011 թվականի մայիսին։ «Moves like Jagger»-ը դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերի երգ է[2][3][4], սակայն նաև ներառում է դիսկո, փոփ, ռոք և սոուլ ժանրերի էլեմենտներ[5]։ Billboard-ի հետ զրույցում Ադամ Լևինը նշում է.

  Դա այն երգերից մեկն էր, որը միանշանակ ռիսկային էր՝ դա համարձակ հայտարարություն է։ Մենք իսկապես երբեք այդպիսի երգ չէինք թողարկել։ Բայց հետաքրքիր է անել ինչ-որ բան այլ, ինչ-որ բան նոր։ Ես պարզապես ուրախ եմ, որ բոլորը հավանում են այն։  

Քննադատների արձագանքներ

խմբագրել

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ About.com կայքի լրագրող Բիլ Լեմբը երգին տվել է չորս ու կես աստղ հինգ աստղից։ Բիլը, երգին անվանելով «բացառիկ ամառային երգ», նաև նշում է որ այն թեթև, պարային և մեքենայի մեջ հիանալի լսվող երգ է[6]։ Pop Crush-ի Սքոթ Շելթերը երգին նույնպես տվել է հինգ աստղից չորս ու կես աստղ։ Նա երգը անվանել է «պարային և զվարճալի», և իր հոդվածում գրում է. «Երգը կարող էր նույնիսկ հիանալի լինել առանց Ագիլերայի, բայց նրա կրակոտ մասնակցությունը այն շատ ավելի լավ է դարձնում»[7]։

Անվանելով երգը 2011-ի ամառվա երգի թեկնածու՝ MTV Newsroom-ի Ջեյմս Դինհը գրում է. «Ադամ Լևինը և Քրիստինա Ագիլերան NBCThe Voice-ի իրենց ընկերական մրցակցությունը ձայնագրման ստուդիայում դարձրել են ինչ-որ հատուկ մթնոլորտի»[8]։

Տեսահոլովակ

խմբագրել

Նախապատմություն և թողարկում

խմբագրել
 
Տեսահոլովակը նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Յոնաս Ակերլանդը, նկարահանվել է Լոս Անջելեսի թատրոնում 2011 թվականի հուլիսի 8-ին[9][10]։ Ակերլանդը 2007 թվականին նաև եղել է խմբի «Wake Up Call» երգի տեսահոլովակի ռեժիսորը[11]։ Հուլիսի 9-ին Ագիլերան իր Թվիթթերի էջում հրապարակեց լուսանկար տեսահոլովակի նկարահանումներից, և գրեց․ «Միշտ հրաշալի է տեսնել Յոնաս Ակերլանդին։ Նա ստեղծել է հիանալի զգացում երգի համար։ Սպասեք զվարճալի տեսահոլովակի»[12]։ Դրան հաջորդող մի քանի օրերին համացանցում տեղադրվեցին նկարահանման ընթացքի մյուս լուսանկարները[13]։ Տեսահոլովակում Միք Ջագերը հայտնվում է իր արխիվային տեսանյութերից մեկի միջոցով[14]։ MTV News-ին տված հարցազրույցում Ադամ Լևինը ասել է, որ այս տեսահոլովակով ցանկացել են ցույց տալ թե «ինչքան հրաշալի» երաժիշտ է Ջագերը, քանի որ ըստ Լևինի՝ ոչ բոլորն են ծանոթ նրա երաժշտությանը, հատկապես՝ նոր սերնդի մարդիկ[14]։ Տեսահոլովակը ներկայացվել է օգոստոսի 8-ին[14]։ Այն մինչև այժմ ՅուԹյուբում 300 միլիոնից ավել դիտում է հավաքել[15]։

Սյուժե

խմբագրել
 
Կարդ տեսահոլովակից, որտեղ Լևինն ու Ագիլերան երգում են կանգնած ամերկյան դրոշի առջև։

Տեսահոլովակը սկսվում է թատրոնի սև-սպիտակ կադրերով, որտեղ մարդիկ միացնում են լույսերը, դիմահարդարվում են և ընտրում հագուստներ։ Այնուհետև ցուցադրվում է Ջագերի երիտասարդ տարիքում տված հարցազրույցներից մի հատված, որտեղ նրան հարց է ուղղվում թե մինչև երբ է պատրաստվում երաժշտությամբ զբաղվել, որին Ջագերը պատասխանում է այս կերպ․ «Չգիտեմ։ Ես երբեք չեմ մտածել, որ նույնիսկ դա կանեի երկու տարուց էլ ավելի շատ»։ Maroon 5-ի վոկալիստ Լևինը կադրում հայտնվում է առանց վերնաշապիկի և մարմնի վրա բազմաթիվ դաջվածքներով։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում նա կրում է ռետրո ոճի կիպ սև տաբատ։ Երբ Ագիլերան հայտնվում է կարդում, նա սև լայնեզր գլխարկով ու հաստ թարթչաներկով է։ Տեսահոլովակի վերջին մասում Լևինն ու Ագիլերան կանգնած են ամերիկյան դրոշի առջև և կատարում են կրկներգը։ Տեսահոլովակը ընդհանուր այն մասին է, թե ինչպես են մարդիկ փորձում կատարել Ջագերի պարային շարժումները[14]։

Կենդանի կատարումներ

խմբագրել

«Moves like Jagger»-ը առաջին անգամ կենդանի կատարվել է 2011 թվականի հունիսի 21-ին ամերիկյան The Voice տաղանդների նախագծում, որտեղ Քրիտինան և Ադամը ընդգրկված էին նաև ժյուրիի կազմում։ Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Ամերիկան ունի տաղանդներ նախագծի ընթացքում օգոստոսի 3-ին, 2011[16]։ Երգը կատարվել է նաև Ֆուտբոլի ազգային լիգայի 2011-ի նախնական շոուից առաջ սեպտեմբերի 8-ին, 2011[17]։ Նույն ամսում խումբը Քրիստինայի հետ երգը կատարել է նաև Էլեն Դեջեներեսի շոու հեռուստահաղորդման ժամանակ, այնուհետև նոյեմբերի 5-ին Saturday Night Live-ում և նոյեմբերի 20-ին Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Maroon 5-ը առանց Քրիստինայի երգը կատարել է Վիկտորիա Սիքրեթ 2011 նորաձևության շոուի ժամանակ։

Մրցանակներ և առաջադրումներ

խմբագրել
Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2012 People's Choice Awards Տարվա սիրված երգ Առաջադրված
Billboard Music Awards Թոփ 100 երգ Առաջադրված
Թոփ սթրիմ երգ Առաջադրված
Թոփ թվային երգ Առաջադրված
Թոփ փոփ երգ Առաջադրված
Gaon Chart K-Pop Awards Տարվա միջազգային երգ Հաղթանակ
Grammy Awards Դուետի/խմբի լավագույն փոփ կատարում Առաջադրված
MTV Video Music Awards Japan Լավագույն խմբի տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն Առաջադրված
MuchMusic Video Awards Տարվա միջազգային տեսահոլովակ - Խումբ Առաջադրված
Myx Music Awards Սիրված միջազգային տեսահոլովակ Առաջադրված
Premios 40 Principales Լավագույն միջազգային երգ Առաջադրված
Teen Choice Awards Երաժշտական ընտրություն։ Խմբի սինգլ Առաջադրված

Ստեղծագործական անձնակազմ

խմբագրել

Երգացանկ

խմբագրել
Թվային ներբեռնում
  1. «Moves Like Jagger» – 3։21
Գերմանական CD սինգլ
  1. «Moves Like Jagger» – 3։21
  2. «Moves Like Jagger» (Soul Seekerz Radio Edit) – 3։25

Հիթ-շքերթ

խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ

խմբագրել
Illegal chart entered CIS|1 Illegal chart entered Russia|1 Illegal chart entered Ukraine|10
Հիթ-շքերթ (2011) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[18] 2
  Ö3 Austria Top 75[19] 1
  Ultratop Flanders[20] 4
  Ultratop Wallonia[21] 4
  Canadian Hot 100[22] 1
  Canada AC (Billboard)[23] 1
  Canada CHR/Top 40 (Billboard)[24] 1
  Canada Hot AC (Billboard)[25] 1
  IFPI[26] 2
  Tracklisten[27] 1
  Euro Digital Songs (Billboard)[28] 1
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[29] 1
  SNEP[30] 3
  Media Control AG[31] 2
  Rádiós Top 40[32] 1
  IRMA[33] 1
  FIMI[34] 2
Ճապոնիա (Japan Hot 100)[35] 30
Լիբանան (OLT20)[36] 1
Mexico Airplay (Billboard)[37] 1
  Dutch Top 40[38] 1
  Mega Single Top 100[39] 2
  RIANZ[40] 1
  VG-lista[41] 1
  Polish Airplay Top 20[42] 1
  Scottish Singles Top 40[43] 1
  IFPI[44] 1
South Korea International (Gaon Digital Chart)[45] 1
  PROMUSICAE[46] 3
  Sverigetopplistan[47] 1
  Schweizer Hitparade[48] 5
  UK Singles Chart[49] 2
  Billboard Hot 100[50] 1
  Adult Contemporary (Billboard)[51] 7
  Adult Pop Songs (Billboard)[52] 1
  Dance/Mix Show Airplay (Billboard)[53] 5
  Hot Dance Club Songs (Billboard)[54] 9
  Latin Songs (Billboard)[55] 8
  Pop Songs (Billboard)[56] 1
  Rhythmic (Billboard)[57] 9
Venezuela Pop/Rock Songs (Record Report)[58] 1
Հիթ-շքերթներ (2014) Ամենաբարձր
հորիզոնական
  Singles Digitál Top 100[59] 95

Տարեկան հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2011) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[60] 3
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[61] 22
Բելգիա (Ultratop 50 Flanders)[62] 21
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[63] 47
Կանադա (Canadian Hot 100)[64] 5
Չեխիա (Tophit)[65] 12
Դանիա (Tracklisten)[66] 1
Գերմանիա (Media Control AG)[67] 15
Հունատսան (IFPI)[68] 45
Հունգարիա (Rádiós Top 40)[69] 13
Իռլանդիա (IRMA)[70] 7
Իսրայել (Media Forest)[71] 5
Իտալիա (FIMI)[72] 9
Ճապոնիա (Japan Hot 100)[73] 56
Նիդերլանդներ (Dutch Top 40)[74] 3
Նիդերլանդներ (Single Top 100)[75] 6
Նոր Զելանդիա (RIANZ)[76] 2
Russia Airplay (Tophit)[77] 19
Իսպանիա (PROMUSICAE)[78] 21
Շվեդիա (Sverigetopplistan)[79] 9
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[80] 17
Ukraine Airplay (Tophit)[81] 41
UK Singles (Official Charts Company)[82] 2
US Billboard Hot 100[83] 9
US Adult Contemporary (Billboard)[84] 41
US Adult Top 40 (Billboard)[85] 8
US Mainstream Top 40 (Billboard)[86] 10
Հիթ-շքերթ (2012) Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100)[87] 17
Ֆրանսիա (SNEP)[88] 76
Հունգարիա (Rádiós Top 40)[89] 18
Լեհաստան (ZPAV)[90] 14
Russia Airplay (Tophit)[91] 38
Հարավային Կորեա (Gaon)[92] 55
Իսպանիա (PROMUSICAE)[93] 33
Շվեդիա (Sverigetopplistan)[94] 71
Ukraine Airplay (Tophit)[95] 77
UK Singles (Official Charts Company)[96] 58
US Billboard Hot 100[97] 36
US Adult Contemporary (Billboard)[98] 12
US Adult Top 40 (Billboard)[99] 27
US Dance/Mix Show Airplay (Billboard)[100] 50
US Mainstream Top 40 (Billboard)[101] 50
Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Ֆրանսիա (SNEP)[102] 198
Սլովենիա (SloTop50)[103] 30
Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
Պորտուգալիա (AFP)[104] 1598

Տասնամյակի հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2010–2019) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[105] 13
UK Singles (Official Charts Company)[106] 51
US Billboard Hot 100[107] 20

All-time charts

խմբագրել
Chart (1958–2018) Position
US Billboard Hot 100[108] 75
US Mainstream Top 40 (Billboard)[109] 31

Հավաստագրեր

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[110] 11× Platinum 770 000^
Բելգիա (BEA)[111] Platinum 30 000*
Կանադա (Music Canada)[112] Diamond 800 000^
Դանիա (IFPI Denmark)[113] 2× Platinum 60 000^
Դանիա (IFPI Denmark)[114]
Streaming
2× Platinum 60 000^
Ֆինլանդիա (Musiikkituottajat)[115] Platinum 10,022[115]
Գերմանիա (BVMI)[116] 3× Gold 450 000^
Իտալիա (FIMI)[117] 2× Platinum 60 000*
Ճապոնիա (RIAJ)[118]
PC download
Gold 100 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[119] 3× Platinum 45 000*
Իսպանիա (PROMUSICAE)[120] Platinum 40 000^
Շվեդիա (GLF)[121] 5× Platinum 200 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[122] Platinum 30 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[123] 3× Platinum 1,900,000[124]
ԱՄՆ (RIAA)[125] 9× Platinum 9 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ժամանակագրություն

խմբագրել
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ
Կանադա[126] 21 հունիսի, 2011 թվային ներբեռնում
Միացյալ Նահանգներ[127]
Ավստրալիա[128] 22 հունիսի, 2011
Դանիա[129]
Ֆրանսիա[130]
Նիդերլանդներ[131]
Նոր Զելանդիա[132]
Շվեդիա[133]
Մեծ Բրիտանիա[134] 14 օգոստոսի, 2011
Գերմանիա[135] 26 օգոստոսի, 2011 CD սինգլ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Shellback – Discography». Maratone.se. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին.
  2. «For the Record: Maroon 5, Chris Brown, Dirty Projectors». Chicago Phoenix. 2012 թ․ հունիսի 26. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. «CP to Maroon 5: Why the sudden change?». Pittsburgh Post-Gazette. 2012 թ․ հուլիսի 12. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. «Billboard Bits: Christina Aguilera & Adam Levine Release 'Jagger' Single, J. Cole Announces Debut Album». Billboard. Prometheus Global Media. 2011 թ․ հունիսի 21. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  5. Daw, Robbie (2011 թ․ հուլիսի 12). «Adam Levine And Christina Aguilera Move like Jagger On 'The Voice'». Idolator. Buzzmedia. Արխիվացված է օրիգինալից 2013-11-03-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  6. Lamb, Bill. «Maroon 5 -Moves like Jagger featuring Christina Aguilera». About.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  7. Schelter, Scott. «Maroon 5, 'Moves like Jagger' Feat. Christina Aguilera – Song Review». Pop Crush. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  8. Dinh, James (2011 թ․ հունիսի 22). «Adam Levine And Christina Aguilera Show Off On 'Moves like Jagger' Collabo». MTV Newsroom. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  9. «Mick Jagger To Appear In Maroon 5 & Christina Aguilera's "Moves like Jagger" Video?». Idolator. Buzzmedia. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին.
  10. «Christina Aguilera is back to her best as she shoots new music video Moves like Jagger». Daily Mail. 2011 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին.
  11. «Jonas Åkerlund». jonasakerlund.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: Text "Music Videos" ignored (օգնություն)
  12. «Christina Aguilera and Adam Levine Show Off 'Moves Like Jagger' In Music Video Shoot». Huffington Post. 2011 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին.
  13. «FIRST LOOK: Christina Aguilera is back to her best as she shoots new music video Moves Like Jagger». Daily Mail. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Maroon 5 Go Retro In New 'Moves like Jagger' Video Christina Aguilera appears in new clip, along with archival footage of Mick Jagger himself». MTV News. 2011 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին.
  15. «Maroon 5 - Moves Like Jagger ft. Christina Aguilera». ՅուԹյուբ. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 24-ին.
  16. «Maroon 5 performa "Moves like Jagger" no America's Got Talent». Maroon 5 Brasil. Վերցված է July −6, 2011-ին.
  17. «Maroon 5's Adam Levine Talks Snapple, NFL Kickoff Show & "Jagger"». abcnewsradioonline. 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  18. Australian-charts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  19. Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  20. Ultratop.be — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  21. Ultratop.be — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  22. Maroon 5 Album & Song Chart History Canadian Hot 100 for Maroon 5.
  23. Maroon 5 Album & Song Chart History Billboard Canada AC for Maroon 5.
  24. Maroon 5 Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Maroon 5.
  25. Maroon 5 Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Maroon 5.
  26. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201141.
  27. Danishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. Tracklisten. Hung Medien.
  28. Maroon 5 Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Maroon 5.
  29. «Maroon 5: Moves Like Jagger (feat. Christina Aguilera)» (ֆիններեն). Musiikkituottajat. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  30. Lescharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  31. Musicline.de — Chartverfolgung — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  32. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  33. "Irish-charts.com – Discography Maroon 5". Irish Singles Chart.
  34. Italiancharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  35. «Japan Hot 100 chart (Week: July 25, 2011)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  36. «The Official Lebanese Top 20 - Maroon 5». The Official Lebanese Top 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  37. «Maroon 5 Chart History (Mexico Airplay)». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  38. Nederlandse Top 40 - Maroon 5 feat. Christina Aguilera search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  39. Dutchcharts.nl — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  40. Charts.org.nz — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. Top 40 Singles. Hung Medien.
  41. Norwegiancharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. VG-lista. Hung Medien.
  42. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  43. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  44. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201127.
  45. «Gaon chart» (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  46. Spanishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger Canciones Top 50. Hung Medien.
  47. Swedishcharts.com — Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger. Singles Top 60. Hung Medien.
  48. Maroon 5 feat. Christina Aguilera — Moves like Jagger swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  49. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  50. Maroon 5 Album & Song Chart History Billboard Hot 100 for Maroon 5.
  51. Maroon 5 Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Maroon 5.
  52. Maroon 5 Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Maroon 5.
  53. Maroon 5 Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Maroon 5.
  54. Maroon 5 Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Maroon 5.
  55. Maroon 5 Album & Song Chart History Billboard Latin Songs for Maroon 5.
  56. Maroon 5 Album & Song Chart History Billboard Pop Songs for Maroon 5.
  57. Maroon 5 Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Maroon 5.
  58. «Pop Rock». Record Report. 2011 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին.
  59. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201425 into search.
  60. «ARIA Top 100 Singles 2011». ARIA Charts. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  61. Jahreshitparade 2011. austriancharts.at (December 23, 2011). Retrieved January 23, 2012. Արխիվացված Հուլիս 5, 2012 Wayback Machine
  62. «Jaaroverzichten 2011: Singles» (հոլանդերեն). Ultratop Flanders. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  63. «Rapports Annuels 2011: Singles» (ֆրանսերեն). Ultratop Wallonia. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  64. «Best of 2011: Canadian Hot 100». Billboard. 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  65. «CIS Year-End Radio Hits (2011)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  66. Hitlisten.NU Արխիվացված Սեպտեմբեր 19, 2012 Wayback Machine
  67. :: MTV | Single Jahrescharts 2011 | charts. MTV.de (December 31, 2011). Retrieved January 23, 2012. Արխիվացված Փետրվար 9, 2012 Wayback Machine
  68. Kanellopoulos, Dimitris (2012 թ․ հունվարի 5). «TOP 100 RADIO AIRPLAY ΓΙΑ ΤΟ 2011» (հունարեն). E-tetradio.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  69. «MAHASZ Rádiós TOP 100 2011» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  70. Best of 2011 - Top 20 Singles. irma.ie (February 16, 2012). Retrieved February 16, 2012. Արխիվացված Ապրիլ 2, 2014 Wayback Machine
  71. «Media Forest: Yearly airplay chart - 2011». mediaforest.biz. 2011 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  72. «Classifiche annuali Fimi-GfK: Vasco Rossi con "Vivere o Niente" e' stato l'album più venduto nel 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  73. «Billboard Year-end 2011: Japan Hot 100». Billboard—Japan. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  74. «Bijzondere lijst: Top 100-Jaaroverzicht van 2011» (հոլանդերեն). Dutch Top 40. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  75. «Jaaroverzichten – Single 2011» (հոլանդերեն). MegaCharts. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  76. «Adele dominates NZ end of year charts». Television New Zealand. 2011 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  77. «Russian Top Year-End Radio Hits (2011)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  78. (PDF) https://web.archive.org/web/20130418063017/http://www.promusicae.org/files/listasanuales/canciones/Top%2050%20CANCIONES%20ANUAL%202011.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  79. «Årslista Singlar – År 2011» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  80. Schweizer Jahreshitparade 2011. hitparade.ch. Retrieved January 23, 2012. Արխիվացված Օգոստոս 15, 2013 Wayback Machine
  81. «Ukrainian Top Year-End Radio Hits (2011)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  82. «The Top 40 Biggest Selling Singles of the Year». BBC. 2011 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին.
  83. «Best of 2011: Hot 100 Songs». Billboard. 2011. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.
  84. «Best of 2011 - Adult Contemporary Songs». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  85. «Best of 2011 - Adult Pop Songs». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  86. «Best of 2011: Billboard Pop Songs». Billboard. 2011. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  87. «Best of 2012 - CanadianHot 100 Songs». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  88. «Top de l'année Top Singles 2012» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  89. «MAHASZ Rádiós TOP 100 2012» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  90. «TOP digital utworów - 2012». ZPAV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  91. «Russian Top Year-End Radio Hits (2012)». Tophit. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  92. Of Year Charts 2012| Արխիվացված Հունվար 23, 2013 Wayback Machine
  93. «Top 50 Canciones Anual 2012» (PDF). Promuiscae.es. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  94. «Årslista Singlar – År 2012» (շվեդերեն). Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  95. «Ukrainian Top Year-End Radio Hits (2012)». Tophit. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  96. Dan Lane (2013 թ․ հունվարի 2). «The Official Top 40 Biggest Selling Singles Of 2012 revealed!». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  97. «Best of 2012 - Hot 100 Songs». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  98. «Best of 2012 - Adult Contemporary Songs». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  99. «Best of 2012 - Adult Pop Songs». Billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  100. «Dance/Mix Show Songs – Year-End 2012». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  101. «Pop Songs – Year-End 2012». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  102. «Top de l'année Top Singles 2013» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  103. «SloTop50 | Slovenian official year-end singles charts (2013)» (սլովեներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  104. «Top AFP - Audiogest - Top 3000 Singles + EPs Digitais» (PDF) (պորտուգալերեն). Associação Fonográfica Portuguesa. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  105. «2019 ARIA End of Decade Singles Chart». ARIA. 2020 թ․ հունվար. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  106. Copsey, Rob (2019 թ․ դեկտեմբերի 11). «The UK's Official Top 100 biggest songs of the decade». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  107. «Decade-End Charts: Hot 100 Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  108. «Greatest of All Time Hot 100 Singles: Page 1». Billboard. 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  109. «GREATEST OF ALL TIME POP SONGS: Page 1». Billboard. 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  110. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association.
  111. «Ultratop − Goud en Platina – singles 2013». Ultratop. Hung Medien.
  112. «Canadian single certifications – Maroon 5 – Moves like Jagger». Music Canada.
  113. «Certificeringer | ifpi.dk». IFPI Danmark. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 13-ին.
  114. «Danish single certifications – Maroon 5 – Moves like Jagger». IFPI Danmark.
  115. 115,0 115,1 «Maroon 5» (Finnish). Musiikkituottajat – IFPI Finland.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  116. «Gold-/Platin-Datenbank (Maroon 5 feat. Christina Aguilera; 'Moves Like Jagger' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  117. «Italian single certifications – Maroon 5 Feat. Christina Aguilera – Moves like Jagger» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2011" in the "Anno" drop-down menu. Select "Moves like Jagger" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  118. «Japanese single certifications» (Japanese). Recording Industry Association of Japan.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select 2013年1月 on the drop-down menu
  119. «New Zealand single certifications – Maroon 5 featuring Christina Aguilera – Moves like Jagger». Recorded Music NZ.
  120. «Spanish single certifications» (Spanish). Productores de Música de España.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select Canciones under "Categoría", select 2012 under "Año". Select 29 under "Semana". Click on "BUSCAR LISTA".
  121. «Veckolista Singlar - Vecka 17, 27 april 2012» (շվեդերեն). Sverigetopplistan/Swedish Recording Industry Association. 2013 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  122. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Moves like Jagger'. IFPI Switzerland. Hung Medien.
  123. «British single certifications – Maroon 5 feat. Christina Aguilera – Moves like Jagger». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Moves like Jagger in the "Search BPI Awards" field and then press Enter.
  124. Copsey, Rob (2019 թ․ հունվարի 30). «Christina Aguilera's Official Top 20 biggest songs». Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  125. «American single certifications – Maroon 5 – Moves like Jagger». Recording Industry Association of America.
  126. «Moves Like Jagger (The Voice Performance) feat. Christina Aguilera – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  127. «Moves Like Jagger (The Voice Performance) feat. Christina Aguilera – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  128. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  129. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  130. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  131. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  132. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  133. «Moves Like Jagger (feat. Christina Aguilera) – Single». iTunes Store. Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  134. «Moves Like Jagger: Maroon 5». Amazon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  135. «Moves Like Jagger: Maroon 5». Amazon.de. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել