Նուտելան (իտալ.՝ Nutella), պնդուկով շոկոլադե խյուսի ապրանքանիշ է, որը պատկանում է իտալական Ferrero ընկերությանը և վաճառվում է աշխարհի 75 երկրներում՝ այդ թվում և Հայաստանում։ Համաձայն ապրանքանիշի պաշտոնական տվյալների, Նուտելայի հիմնական բաղադրամասերն են շաքարը (քաշի 50%-ից ավելին) և բուսական յուղերը (մեծ մասամբ՝ արմավենու յուղը), որոնց հաջորդում են պնդուկը, պինդ կակաոն և ճարպազրկված կաթը[1]։

Շատ երկրներում Նուտելան գովազդվում է որպես «պնդուկով կրեմ», սակայն մասնավորապես Իտալական օրենքներին համաձայն այն չի կարող ներկայացվել որպես այդպիսին, քանզի չի համապատասխանում պինդ կակաոյի նվազագույն պարունակության չափանիշներին։ Կրեմի կալորիականության մոտ կեսն ապահովվում է ճարպերի հաշվին (37 գրամանոց բաժնի 11 գրամը), և մոտ 40%-ը՝ շաքարի հաշվին (37 գրամից 20-ը)[2]։

2011 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում սպառողական դասակարգային պահանջի (class action) հիման վրա դատավարություն էր սկսվել Նուտելան արտադրող Ferrero ըներկության նկատմամբ, որը համաձայնվել էր ծածկել բողոքները շուրջ $3 միլիոնի հասնող տույժերի հաշվին։ Դատավարության պատճառ էր հանդիսացել անազնիվ գովազդային քաղաքականությունը, որը ներկայացնում էր ապրանքատեսակը որպես առավել առողջարար, քան այն իրականում հանդիսանում է[3][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. NUTELLA: Nutritional Information Panel
  2. «Nutrition Facts and Analysis for Chocolate-flavored hazelnut spread». NutritionaData. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9–ին-ին.
  3. «Ferrero sets aside $3 million for Nutella U.S. class action». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Nutella health claims net $3.05 million settlement in class-action lawsuit». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուտելա» հոդվածին։