Ogg
Ogg - մուլտիմեդիա կոնտեյների ֆորմատի բաց ստանդարտ է։ Հանդիսանում է Xiph.Org հիմնադրամի մուլտիմեդիա կոդեկների համար հիմնական նիշքային և հոսքային ֆորմատ, ինչպես նաև այդ ֆորմատի և նրա համար կոդեկների մշակմամբ զբաղվող նախագծի անվանում։ Ինչպես Xiph.Org-ի հովանավորությամբ մշակվող բոլոր տեխնոլոգիաները, Ogg ֆորմատը արտոնագրային կամ լիցենզային սահմանափակումներ չունեցող, բաց և ազատ ստանդարտ է։
Ogg | |
---|---|
Ընդլայնում | .ogg [1], .ogv , .oga , .ogx , .spx և .opus |
MIME | audio/ogg[2], video/ogg[2] և application/ogg[3][4][2] |
Մշակող | Քրիստոֆեր Մոնթգոմերի և Xiph.Org Foundation? |
Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ, մեդիայի պարունակիչ և մուլտիմեդիա քոնթեյներ |
Կայք | xiph.org/ogg/(անգլ.) |
Ogg format Վիքիպահեստում |
Մետատվյալներ
խմբագրելՆերկայումս գոյություն չունի Ogg կոնտեյներին միացման համար մետատվյալների պաշտոնական ստանդարտ։ Xiph.Org հիմնադրամը դիտարկում է մի քանի տարբերակ.
- RDF ֆորմատում դուբլինյան միջուկ,
- XML-ընտանիք (ներառյալ RDF, CMML և XMP),
- XML- MusicBrainz մետատվյալներ,
- Ogg Skeleton
Մինչ մետատվյալների ընդհանուր ֆորմատի ընդունումը կիրառվում են կոդեկի մետատվյալները։ Ծրագրային ապահովման մեջ լայն ընդունում ունեն Vorbis կոդեկի մետատվյալները (մեկնաբանություններ), միևնույն ժամանակ Theora-ի և FLAC-ի մեկնաբանություններն ընդունվում են շատ սահմանափակ հավելվածներում։
Ogg կոդեկներ
խմբագրելOgg-ն միայն կոնտեյներ է։ Ձայնը կամ վիդեոն սեղմվում են կոդեկներով, իսկ մշակման արդյունքը պահպանվում է նմանատիպ կոնտեյներում։ Ogg կոնտեյներները կարող են պահել մի քանի կոդեկներով կոդավորված հոսքերը։ Օրինակ, ձայնով և վիդեոյով նիշքը կարող է պարունակել կոդավորված ձայնային և վիդեոկոդեկներով տվյալներ։
Ogg կոնտեյներում կարելի է պահպանել տարբեր ֆորմատների ձայն և տեսանյութ (MPEG-4, Dirac, MP3), բայց սովորաբար Ogg-ն օգտագործվում է հետևյալների հետ.
- Ձայնային կոդեկներ.
- կորուստներով`
- առանց կորուստների`
- Տեքստային կոդեկներ.
- Տեսակոդեկներ.
- Theora - MPEG-4 տեսակոդեկների (օրինակ` DivX կամ Xvid, RealVideo կամ Windows Media Video) մրցակիցն է, ստեղծված On2 Technologies ֆիրմայի կողմից` VP3 հիման վրա,
- Tarkin - փորձարարական կոդեկ է, որը կիրառում է ընդհատվող վեյվլետ վերափոխում երեք չափելության մեջ` լայնություն. բարձրություն և ժամանակ,
- Dirac - փորձարարական կոդեկ է։ Նոր կոդեկի հիման վրա մշակել է BBC-ն` Համացանցով տեսանյութի փոխանցման համար։ Շրյոդինգերի նախագիծը վերամշակում է C - ով գրված, Դիրակի կոդեկն իրացնող տանելի գրադարաններ։ Այն թույլ է տալիս նաև պահպանել Ogg կոնտեյների ներսում Դիրակի խտացրած տվյալները։
- OggUVS - չսեղմված վիդեոյի պահպանման համար կոդեկի սևագիր տարբերակ։
- Ուղեկցվող տեքստեր.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.loc.gov/preservation/digital/formats/fdd/fdd000026.shtml
- ↑ 2,0 2,1 2,2 Goncalves I., Pfeiffer S., Montgomery C. Ogg Media Types — IETF, 2008. — 14 p. — doi:10.17487/RFC5334
- ↑ https://www.nationalarchives.gov.uk/pronom/fmt/944
- ↑ Walleij L. The application/ogg Media Type — IETF, 2003. — 6 p. — doi:10.17487/RFC3534
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ogg» հոդվածին։ |