Onur Air
Onur Air (Onur Havayolları Taşımacılık A.Ş.), թուրքական ավիաընկերություն, որի գլխամասը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթներ, որոնք հիմնականում իրականացվում են Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից և Անթալիայի օդանավակայանից։ Իրականացնում է չարթերային թռիչքներ դեպի թուրքական հանգստավայրեր։
Onur Air | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1992 | |||
Կենտրոններ | Istanbul Airport? | |||
Ինքնաթիռներ | McDonnell Douglas MD-82? և Airbus A320-200 | |||
Նավատորմ | 26[1] | |||
Գլխամաս | Ստամբուլ, Թուրքիա | |||
onurair.com |
Պատմություն
խմբագրելԱվիաընկերությունը հիմնվել է 1992 թվականի ապրիլի 14-ին և նույն տարվա մայիսին իրականացրել է առաջին չվերթը դեպի Հյուսիսային Կիպրոս[2]։
Մեկ տարվա ընթացքում ավիաընկերության ավիապարկը համալրվեց 4 A320 տիպի օդանավերով։ 1994 թվականին Onur Air-ը համաձայնագիր կնքեց Ten Tour-ի հետ, որը թուրքական տուրիզմի ոլորտում առաջատարներից մեկն էր։ 1995 թվականին օդանավերի թիվը հասավ 9-ի։ 1996թվականին Ten Tour-ը գնեց ավիաընկերությունը։ Ավիապարկը սկսեց մեծանալ ոչ միայն A320, այլ նաև A300 տիպի ինքնաթիռներով։
1999 թվականին, ճգնաժամի պատճառով, օդանավերի թիվը 16-ից կրճատվեց 9-ի։ 2000 թվականից հետո ավիաընկերությունը սկսեց նորից աճել։
Երթուղիներ
խմբագրելԿանոնավոր չվերթներ
խմբագրելՍտորև ներկայացված աղյուսակում առկա են միայն կանոնավոր չվերթների քաղաքները։ Ցանկը իր մեջ չի ներառում չարթերային չվերթները
Քաղաք | Ստամբուլից | Անթալիայից | Նիկոսիայից |
---|---|---|---|
Ադանա | |||
Անթալիա | · | ||
Ալանիա | |||
Բոդրում | |||
Այնթափ | |||
Դալաման | |||
Դիարբեքիր | |||
Իզմիր | |||
Նիկոսիա | · | ||
Մալաթիա | |||
Օդեսսա | |||
Սամսուն | |||
Ստամբուլ | · | ||
Տրապիզոն | |||
Ուռհա | |||
Խարբերդ | |||
Երզնկա | |||
Էրզրում | |||
Նալչիկ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Флот Onur Air». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «История компании». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Երթուղիներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.