Parasyte (ճապ.՝ 寄生獣 (Kiseijū)), Հիտոշի Իվակիի գրած և նկարազարդած սարսափ և գիտաֆանտաստիկ ժանրի մանգա սերիաների շարք, որ հրատարակվել է Kodansha հրատարակչության «Afternoon magazine»-ում՝ 1988-1995 թվականներին։ Այս պահին աշխատում են մանգայի ֆիլմ ադապտացիայի վրա, իսկ անիմե ադապտացիայի ցուցադրությունը սկսվել է 2014 թ.-ին և ավարտվում է 2015 թ.-ին[3]։

Parasyte
寄生獣
(Kiseijū)
Ժանրբոդի-հորոր[1][2], սարսափ, գիտական ֆանտաստիկա
Մանգա
ՀեղինակՀիտոշի Իվակի
ՀրատարակիչKodansha
ԼսարանՍեյնեն
ԱմսագիրMorning Open Zōkan (1988թ.-1989թ.)Afternoon (1990թ.-1995թ.)
Հեռարձակում1988 թ.1995 թ.
Հատորներ10
Անիմե
Parasyte -the maxim-
ՌեժիսորԿենիչի Շիմիզու
ՀեղինակՇոջի Յոնեմուրա
ԿոմպոզիտորԿեն Արայ
ՍտուդիաMadhouse
Առաջին հեռարձակում Հոկտեմբերի 9, 2014 թ. Մարտի 26, 2015 թ.
Կինոֆիլմեր

Սյուժե

խմբագրել

Parasyte-ի գլխավոր հերոսը 17 տարեկան Շինիչի Իզումին է, որ ապրում է իր ընտանիքի հետ միասին՝ Տոկիոյի խաղաղ թաղամասերից մեկում։ Մի օր երկրագնդի վրա են հայտնվում որդանման կենդանիներ, որոնց հետագայում անվանում են մակաբույծներ։ Հարձակվելով մարդկանց վրա և մարմնի մեջ մտնելով նրանք հասնում էին մարդու ուղեղին և կառավարում այն՝ տվյալ մարդու մարմինը ամբողջովին իրենց կառավարության տակ վերցնելով։ Մի մակաբույծ փորձում է գրավել Շինիչիի ուղեղը փորձելով նրա մարմին մտնել ականջի միջոցով, սակայն չի կարողանում, քանի որ Շինիչին ականջակալներ էր կրում։ Մակաբույծը փորձում է Շինիչիի ձեռքի միջոցով նրա մարմին մտնել, սակայն չի հասցնում և գրավում է միայն նրա ձեռքը։ Քանի, որ դա իր աջ ձեռքն էր Շինիչին նրան Միգի է անվանում։ Արդյունքում ստացվում Է 2 անձնավորություն՝ Միգին, որ կառավարում էր աջ ձեռքը և Շինիչին, որ կառավարում էր ամբողջ մարմինը, բացառությամբ աջ ձեռքը։ Տարբեր դժվարություններ հանդիպելիս երկուսի միջև ընկերական կապը ավելի է ուժեղանում և զույգը ավելի հզորանում։ Երկուսով վարելով ճիշտ ռազմավարություն կռվում են մակաբույծների դեմ, որոնք մարդկանց են ուտում։

Հերոսներ

խմբագրել

Գլխավոր Հերոսներ

խմբագրել

Շինիչի Իզումի (ճապ.՝ 泉 新一 Izumi Shin'ichi)

Սեյու- Նուբունագա Շիմազակի

Մանգայի գլխավոր հերոսն է։ Մտածկոտ և կարեկցող՝ ավագ դպրոցի աշակերտ, որի աջ ձեռքը վարակվել էր մակաբույծով։ Հայտվելով անելանելի իրավիճակում Շինիչին հասկանում է, որ գոյատևելու համար պետք է կարողանալ գոյակցել և՛ մարդկանց, և՛ մակաբույծ Միգիի հետ։ Փորձելով պայքարել մակաբույծների դեմ և փրկել մարդկությունը Շինիչին որոշում է գաղտնի պահել իր և Միգիի ինքնությունը, քանի որ վախենում էր, որ մարդիկ կբռնեին նրան և փորձարկումներ կանեին իր վրա։ Չնայած նրան, որ Միգին թույլ չէր տալիս այլ մակաբուծներին գիտակցել Շինիչիի մարդկային ինքնությունը, միևնույն է Շինչիի մարդկային էմոցիաները և այլ մարդկային հատկանիշները ստիպում էին մակաբույծներին Շինիչիին որպես թշնամի տեսնել։ Շինիչիի և Միգիի համագործակցությունը թիմին առանձնահատուկ էր դարձնում։ Մինչ մյուս մակաբույծները իրենց քայլերն էին մշակում, Շինչին և Միգին հատուկ ռազմավարություն էին վարում և միաժամանակ երկու տարբեր գործողություններ անում։

Միգի (ճապ.՝ ミギー Migī)

Սեյու- Այա Հիրանո

Միգին Շինիչիի ձեռքում ապրող մակաբույծն է։ Եթե այլ «հաջողակ» մակաբույծները կարողացել էին հասնել մարդու ուղեղին և կառավարել մարմինը, ապա Միգիին դա չի հաջողվում և նա ստիպված է լինում գոյակցել Շինիչիի հետ։ Մինչ մյուս մակաբույծները սնվելու համար մարդկանց էին սպանում, Միգին ապրում է ավելի խաղաղ և գոյատևում է՝ Շինիչիի մարմնից անհրաժեշտ նյութերը ստանալով։ Ինչպես և բոլոր մակաբույծները, Միգին չունի էմոցիաներ։ Նրա առաջնային նպատակը գոյատևելն է և հաճախ, հայտնվելով վտանգավոր իրվաճիակներում, Միգին սպանում է այն մակաբույծներին կամ մարդկանց, որոնք վտանգ են սպառնում Շինիչիին։ Երբ, որ նրանք նոր էին ծանոթանում Միգին նույնիսկ սպառնում էր, որ կկտրեր Շինչիի մյուս վերջույթները, որ Շինիչին իրենց մարմինը վտանգի չենթարկի։ Չնայած նրան, որ Միգին Շինիչիի պես չի վստահում այլ մակաբույծներին, միևնույն է փորձում է խուսափել այլ մակաբույծներին հանդիպելուց և ամեն կերպ փորձում է հեռու պահել իրենց մարմինը վտանգներից։ Սյուժեի զարգացմանը համընթաց Միգին ավելի մարդկային է դառնում, սակայն Շինիչիի հետ հակառակն է տեղի ունենում։

Մարդիկ

խմբագրել

Սատոմի Մուրանո (ճապ.՝ 村野 里美 Murano Satomi)

Սեյու- Կանա Հանազավա

Շինիչիի ընկերն է։ Սյուժեի զարգացմանը համընթաց Մուրանոն և Շինիչին ավելի են մտերմանում և միմյանց նկատմամբ համակրանք են զգում, սակայն հետագայում Շինիչիի կերպարանափոխությունը վախեցնում Է Մուրանոյին։ Մինչև վերջին հատորը Սատոմին չի իմանում Միգիի մասին, սակայն հետագայում վտանգավոր իրավիճակում հայտնվելով, Միգին ստիպված է լինում բացահայտել ինքն իրեն։

Կանա Կիմիշիմա (ճապ.՝ 君嶋 加奈 Kimishima Kana)

Սեյու- Միյուկի Սավաշիրո

Կանան մի համառ աղջիկ է, որ սիրահարվում է Շինիչիին։ Շինիչիի մեջ նա ամենից շատ հավանում է նրա անկեղծ բնավորությունը, իսկ մյուս կողմից «առանձնահատուկ» զգացողությունը Շինիչի հանդեպ, որ նա զգում էր։ Հետագայում պարզվում, որ նա կարողանում է զգալ մակաբույծների ներկայությունը և նույնՆ էր զգում Շինիչիի դեպքում։ Ամեն դեպքում նրա զգացողությունը այնքան ուժեղ չէ ինչքան մակաբույծներինը և նա չի կարողանում տարբերել Շինիչիին այլ մակաբույծներից, որի պատճառով էլ հաճախ վտանգի մեջ հայտնվում։ Հենց այս զգացողությունն էլ իր մահվան պատճառն է դառնում։

Յուկո Տաչիկավա (ճապ.՝ 立川 裕子 Tachikawa Yūko))

Սեյու- Կիյոնո Յասունո

Սատոմիի ընկերուհին է։ Նրա եղբայրը ոստիկանությունում է աշխատում, որպես նկարազարդող։ Նա սիրահարվում է Հիդեո Շիմադային, չիմանալով, որ նա մակաբույծ է։ Տեսնելով իր եղբոր էսքիզները նա իմանում է մակաբույծների մասին և հետագայում վտանգի մեջ հայտնվում։

Ակիո Սուզուկի (ճապ.՝ 鈴木 アキホ Suzuki Akiho)

Սեյու- Րենա Մաեդա

Սատոմի ընկերուհին է։ Սիրահարված է Շինիչիին։

Ուրագամի (ճապ.՝ 浦上)

Սեյու- Հիրոյուկի Յոշինո

Սերիական մարդասպան և կանիբալ, որ կարողանում է զգալ և տարբերել մարդկանց մակաբույծներից։ Ռազմական ուժերը բռնել էին նրան և օգտագործում էին ունակությունները՝ մակաբույծներին գտնելու համար։ Արևելյան ֆուկույամայում տեղի ունեցող դեպքի ժամանակ նա հասցնում փախչել։ հետագայում նա փորձում է սպանել Սատոմիին և Շինիչիին։

Կազույուկի Իզումի (ճապ.՝ 泉 一之 Izumi Kazuyuki)

Սեյու- Մասակի Աիզավա

Շինիչիի հայրն է։ Այն դեպքից հետո, երբ մակաբույծը սպանում է նրա կնոջը, նա սկսում է կասկածել Շինիչիի՝ մակաբույծ լինելուն։ Ամեն դեպքում նա այդպես էլ չի հարցնում Շինիչիին այդ մասին։

Նոբուկո Իզումի (ճապ.՝ 泉 信子 Izumi Nobuko)

Սեյու- Չիեկո Սասայ

Շինիչիի մայրն է։ Նա մահանում է երբ վարակվում է մակաբույծով։ Մակաբույծը, ընտրելով Շինիչիի մորը, հանդիպում է Շինիչիին և հարվածում նրան՝ խոցելով նրա սիրտը։ Հետագայում Ուդան սպանում է մակաբույծին։

Նոբուկո Իզումի (ճապ.՝ 長井 和輝 Nagai Kazuki)

Սեյու- Շինյա Համազոե

Շինիչիի դասընկերն է։ Սիրահարված է Սատոմիին, որի պատճառով էլ կռվում է Շինիչիի հետ, սակայն Շինիչիի հաղթելուց հետո նրա հանդեպ հարգանք է ձեռք բերում։

Միցուո (ճապ.՝ 光夫)

Սեյու- Կեն Կանայի դպրոցից է։ Հավանաբար նրա նախկին ընկերն է։ Խանդում է Կանային, քանի որ նա սիրահարված էր Շինիչիին։ Մի քանի անգամ կռվում է Շինիչիի հետ։

Մակիկո Հայասե (ճապ.՝ 早瀬 真樹子 Hayase Makiko)

Սեյու- Յու Սերիզավա

Պատանի աղջիկ, որ աապրում է իր ընտանիքի հետ՝ փոքրիկ գյուղում։ Շինիչիի ճամփորդության ժամանակ հանդիպում է նրան և սիրահարվում։ Ապրում է նաև իր տատիկի, պապիկի և փոքր եղբոր հետ։ Նրանց ընտանիքը ունի փոքրիկ հյուրանոց, որտեղ էլ Շինիչին գիշերում է՝ իր հորը հիվանդատես գնալուց հետո։

Մամորու Ուդա (ճապ.՝ 宇田 守 Uda Mamoru)

Սեյու- Տակումա Սուզուկի

Ուդայի հետ նույն դեպքն էր պատահել, ինչ և Շինիչիի՝ Մակաբույծը չէր հասցրել հասնել նրա ուղեղին։ Ուդայի դեպքում մակաբույծը մնացել էր նրա բերանից ներքև գտնվող հատվածում։ Ուդայի մակաբույծը սկզբում չուներ անուն, սակայն հետագայում նրան անվանում են Բերան/Ծնոտ (ճապ.՝ ジョー Jō Սեյու-Այումու Մուրասե)։ Ի տարբերություն Միգիի, նա կոպիտ և հանդուգն է և նույնիսկ հումորի զգացում ունի, սակայն հաճախ իր կառավարության տակ է վերցնում Ուդայի բերանը՝ ստիպելով նրան ասել տարօրինակ կամ անտեղի խոսքեր։ Զույգը ընկերանում է Շինիչիի և Միգիի հետ, սակայն խուսափում է մակաբույծներից։ Քանի որ Ուդան ծանրաշարժ էր և մակաբույծը գտնվում էր բերանի հատվածում, այլ մակաբույծների դեմ կռվելիս Ուդան արագ շնչահեղձ էր լինում և հայտվում վտանգավոր իրավիճակում։ Ամեն դեպքում մակաբույծը գտնվում էր նրա բերանից ներքև և դրա շնորհիվ կարող էր պաշտպանել նրա սիրտը(Մակաբույծների մենամարտերի ժամանակ ամենախոցելի օրգանը)։ Ուդան շատ խաղաղասեր, բարի մարդ է, սակայն հեշտ է տագնապ;ի մատնվում և հաճախ լաց է լինում։ Աշխատում է հյուրանոցում։

Շիրո Կուրամորի (ճապ.՝ 倉森 志郎 Kuramori Shirō)

Սեյու- Իսեի Ֆուտամատա

Րեիկոյի վարձած մասնավոր հետախույզն է։ Հետևում է Շինչիին և նրան նկարելու ժամանակ բռնվում է Միգիի կողմից։ Շինիչիի՝ մակաբույծի դեմ կռվելու ժամանակ Շիրոն հասցնում է տեսաձայնարկել կռիվը, որի պատճառով էլ հազիվ է փրկվում Միգիի ճանկերից։ Հետագայում հայտնաբերում, որ ինչ-որ մակաբույծ սպանել է իր կնոջը և աղջկան, որն էլ դրդում է նրան գողանալ Րեիկոյի որդուն։ Երազում է դառնալ հայտնի հետախույզ։

Տակեշի Հիրոկավա (ճապ.՝ 広川 剛志 Hirokawa Takeshi)

Սեյու- Յու Միզուշիմա

Մակաբույծների հոսքի վարիչն է, որը ներառում է Րեիկոյին, Գոտոյին և մյուս մակաբույծներին։ Փորձում է քաղաքական իշխանություն ձեռք բերելէ դրանով ապահովելով մակաբույծների համար նախատեսվածհատուկ տարածքներ, որտեղ նրանք կկարողանային ուտել իրենց զոհերին։ Շիրոն ստանում է Արևելյան Ֆուկույամայի (500000 մարդ ներառող տարածք, այդ թվում նաև Շինիչիի թաղամասը) քաղաքապետի պաշտոնը։ Հիրոկավան հավատում է, որ մակաբուծների գոյության իմաստը մարդասպանությունն է, և որ սննդային շղթայում նրանք մարդկանցից վեր են։ Հետագայում ոստիկանական խումբը սպանում է նրան և հայտնաբերում, որ նա մարդ է։

Հիրամա (ճապ.՝ 平間)

Սեյու- Տակումա Սուզուկի

Վետերան խուզարկու է։ Կանայի սպանության մեջ առաջինը Շինիչիին էր կասկածում։

Յամագիշի

Սեյու- Րիկիա Կոյամա

Մակաբույծների ոչնչացման ոստիկանական ջոկատի վարիչն է։ Սպանվում է Գոտոյի կողմից։

Մակաբույծներ

խմբագրել

Տամուրա Րեիկո (ճապ.՝ 田村 玲子 Tamura Reiko)

Սեյու- Ացուկո Տանակա

Մակաբույծ, որ վարակել էր Շինչիի դպրոցի ուսուցիչներից մեկին՝ Րյոկո Տամիյա (ճապ.՝ 田宮 良子 Tamiya Ryōko) անունով մի կնոջ։ Ի տարբերություն մյուս մակաբույծների Րեիկոն ունի գիտական հավակնություններ, ինչպիսին են մակաբույծների կենսաբանությունը, ծագումը և գոյության իմաստը։ Հղիանալով Պր. Ա անունով մի մակաբույծից Րեիկոն իմանաում է, որ մակաբույծի մարմնում գտնվող երեխան կծնվի, որպես նորմալ և հասարակ մարդ արարած, սակայն մակաբույծները չեն կարող բազմանալ։ Երեխայի շնորհիվ նա բացայահտում է մակաբույծների գոյության իմաստը։ Երեխայի պատճառով նա կորցնում է իր աշխատանքը (անհայր երեխայի մայրը չէր կարող աշխատել)։ Իր մարմնի նախկին տիրոջ՝ Րյոկոյի ընտանիքին սպանելով նա փոխում է իր տեսքը և ձեռք է բերում նոր ինքնություն (Րեիկո Տամուրա)։ Րեիկոն ավելի ողջամիտ և տրամաբանող է քան այլ մակաբույծները, այդ պատճառով էլ Շինիչիին հանգիստ է թողնում՝ համարելով նրան հետաքրքիր մարդ, որին նա կցանկանար հետազոտել։ Ի վերջո ծնվում է Րեիկոյի և Պր. Ա-ի որդին, սակայն երեխայի պատճառով շատ մակաբույծներ թշնամանում են նրա հետ։ Նա սպանում է մի քանի մակաբույծի՝ պաշտպանելով իր որդուն, իսկ հետագայում սպանվում է ոստիկանների կողմից։ Ոստիկանների հարձակման ժամանակ նա չի կռվում՝ երեխային պաշտպանելու համար։

Պարոն Ա (Էյ) (ճապ.՝ A Ē)

Սեյու- Մակոտո Յասումուրա

Պր. Ա-ն մակաբույծ է, որ Շինիչիին համարում է շատ վտանգավոր թշնամի։ Րեիկոն նրան հիմար է կոչում, իսկ Միգին ասւոմ է, որ նա մակաբույծներից, խելոքներից չէ։ Պր. Ա-ն խորամանկ քայլերի չի դիմում և չի վախենում բացահայտել իրեն հանրությանը։ Պարզաբանում է, որ միշտ կարող ելք գտնել կռվելով և կերպարանափոխվելով։ Պր. Ա-ն Րեիկոյի որդու հայրն է։ Շինիչին ստիպված է լինում կռվել և սպանել նրան, երբ որ նա Շինիչի դպրոց է գնում։ Շինիչին և Միգին կարողանում են նրան ծանր վնաս հասցնել, սակայն ստիպված են լինում փախչել։ Հետագայում Րեիկոմ սպանում է պր. Ա-ին պարզաբանելով, որ նա վտանգի տակ էր դնում իր գաղտնի մարդկային ինքնությունը։

Պարոն Բ (B)

Սեյու- Տորու Նարա

Պարոն Բ-ն մակաբույծ է, որ համարում է մարդկուն՝ գոյություն ունեցող էակներից ցածրագույնը։ Հանդիպելով Միգիին և Շինիչիին նա շատ է զարմանում, որ Միգիին չի հաջողվել հասնել Շինիչիի ուղեղին, սակայն նա առաջարկում է Միգիին լքել Շինիչիի մարմինը և միանալ իր մարմնին՝ պնդելով, որ դա կերկարացնի չենց կյանքը մոտ 140 տարով։ Նա նույնիսկ իր սեփական ձեռքն է կտրում, սակայն Միգիի երկար մտորումների ժամանակ շատ արյուն է կորցնում և ստիպված հարձակվում է Շինիչիի վրա։ Փորձում է ստիպողաբար Միգիին իրեն միացնել, սակայն Միգին նրան սպանում է։

Հիդեո Շիմադա (ճապ.՝ 島田 秀雄 Shimada Hideo)

Սեյու- Ակիրա Իշիդա

Հիդեոն երիտասարդ տղայի մարմնում գտնվող մակաբույծ է, որ ցանկանում է ինտեգրվել մարդկային հասարակությանը։ Նա ընդունվում է Շինիչիի դպրոց և փորձում է ընկերանալ նրա հետ, սակայն Շինիչին չի վստահում իրեն։ Հիդեոն համեմատ այլ մակաբույծների որոշ չափով խաղաղասեր է և չի սպանում դպրոցի տղաներին, որոնց հետ վեճի էր բռնվել։ Հիդեոն պնդում է, որ փորձում է մարդկային սնունդ ուտել սովորել, սակայն շարունակում է սպանել և սնվել մարդկանցով։ Երբ մի աշակերտ բացահայտում է նրա մակաբույծ լինելը, նա անցնում է մարդասպանության։ Փախչելու համար Հիդեոն բարձրանում է վերնահարկ։ Մի քանի հարյուր մետրից հեռու գտնվող Շինիչին Միգի օգնությամբ շպրտում է քարը, որը խոցում է Հիդեոի սիրտը և սպանում նրան։

Կուսանո (ճապ.՝ 草野)

Սեյու- Տակայա Աոյագի

Կուրամորիի կնոջը և աղջկան սպանող մակաբույծն է։ Նա և երկու այլ մակաբույծները Րեիկոյին թշնամի են համարում։ Րեիկոյի դեմ կռվի ժամանակ սպանվում է։

Գոտո (ճապ.՝ 後藤 Gotō)

Սեյու- Կազուհիկո Ինու

Րեիկոյի փորձարկումների շնորհիվ ստեղծված մակաբույծ է։ Նա մի քանի մակաբույծներից կամզված մարմին ունի, որի շնորհիվ էլ նրանք կարողանում են տարբեր կերպարանափոխումներ կատարել մարմնի տարբեր հատվածներում, ինչպես նաև ստեղծել տարբեր վերջույթներ՝ միաժամանակ։ Նա ամենախելացի և ամենհմուտ մակաբույծն է և այս բաղադրյալ մարմնի դե ֆակտո առաջնորդն է։ Քանի որ նրա գլուխը և մյուս վերջույթներից յուրաքանչյուրը առանձին մակաբույծ է, նա ավելի արագաշարժ, ավելի ուժեղ և ավելի վտանգավոր է քան մյուս՝ հասարակ մակաբույծները։ Նրան վնասելը գրեթե անհնար է։ Գոտոն կարողանում է փոխել իր ոտեքերում գտնվող մակաբույծների կառուցվածքը, որի շնորհիվ էլ կռվի ժամանակ դառնում է շատ արագաշարժ և ճարպիկ։ Գոտոն ամենավերջին մակաբույծն է, որին սպանում են Շինիչին և Միգին։ Մենամարտի ժամանակ նա կարողանում է վնասել Միգիին և կարճ ժամանակով կլանում է նրան իր մարմնում։ Շինիչին մնում է առանց աջ ձեռքի, սակայն կարողանում է հետ բերել Միգին և հաղթանակ է կրում։ Գոտո անունը իր առանձնահատուկ դերն է տանում մանգայում։ Գոտոն (ճապ.՝ 後藤 Gotō) հոմանիշ է ճապ.՝ 五 go բառին, որը ճապոներենից նշանակում է հինգ։ Մանգայում Գոտոյի մարմնում կա հինգ մակաբույծ[4]։

Միկի (ճապ.՝ 三木)

Սեյու- Դաիսուկե Նամիկավա

Գոտոյի մարմնում գտնվող մակաբույծ։ Միգի պես, բաղադրյալ մարմնում նա գրավում է աջ ձեռքը, սակայն նրա անունը այլ իմաստ ունի։ Միկի բառացիորեն նշանակում է երեք ծառ։ Բաղադրյալ մարմնում տեղափոխվելով գլխի հատված նա կարողանում է կառավարել միայն երեք մակաբույծ միածամանակ, մինչ Գոտոն կարողանում էր կառավարել հինգին։ Այստեղից էլ առաջանում է Միկի անունը։ Ի տարբերություն մյուս մակաբույծների Միկին սովորել է արտահայտել մարդկային էմոցիաներ։ Նրա բաղադրյալ մարմինը կազմված է հինգ մակաբույծից, երկուսը ձեռքերում, երկուսը ոտքերումը և մյուսը գլխում։ Նրանք բոլորը կարող են փոխանակել իրենց տեղերը սակայն միայն Միկին և գոտոն են ընդունակ կառավարել մի քանի մակաբույծ միաժամանակ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Debruge, Peter (2014 թ․ նոյեմբերի 1). «Film Review: 'Parasyte: Part 1'». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  2. Bush, Laurence (2001). Asian Horror Encyclopedia: Asian Horror Culture in Literature, Manga, and Folklore. iUniverse. էջ 85. ISBN 9781469715032.
  3. «Hitoshi Iwaaki's Parasyte Sci-Fi Manga Also Gets TV Anime». Anime News Network. 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 Iwaaki, Hitoshi (translated by Andrew Cunningham). Parasyte Volume 5. Del Rey Manga. P. 290