Peanuts
Peanuts, ամեն օր ցուցադրվող ամերիկական կոմիքս, որը ստեղծել է Չարլզ Շուլցը։ Կոմիքսը թողարկվել է 1950 հոկտեմբերի 2-ից մինչև 2000 թվականի փետրվարի 13-ը։ Կոմիքսի անունով կա նաև նույնանուն մուլտիպլիկացիա, որը թողարկվել է 1965 թվականին։ Peanuts կոմիքսը, որի թիվը հասնում է 17 897-ի, համարվում է ամենահայտնի կոմիքսներից մեկը, որը մեծ ազդեցություն է թողել ամբողջ արդյունաբերությունում[1]։
Peanuts | |
---|---|
Տեսակ | comic strip? |
Թեմա | Մանկություն և գոյություն |
Ստեղծող | Չարլզ Մոնրո Շուլց |
Կերպարներ | Չարլի Բրաուն, Սնուփի, Woodstock?, Shermy?, Patty?, Violet Gray?, Schroeder?, Lucy van Pelt?, Linus van Pelt?, Sally Brown?, Frieda?, Eudora?, Rerun van Pelt?, Peppermint Patty?, Franklin?, Marcie?, Pig-Pen?, Spike?, Little Red-Haired Girl? և neighbor's cat? |
Երկիր | ԱՄՆ |
Էկրաններին է | փետրվարի 13, 2000-ը |
peanuts.com |
Իր հայտնիության պիկին հասել է, երբ հրատարակվել է 2600-ից ավելի թերթերում, թարգմանվել է 21 լեզուներով և այն կարդացել են աշխարհի 75 երկրներից 365 մլն մարդ[2]։ Հաշվի առնելով կոմիքսի մոտիվներով թողարկված ամբողջ կողմնակի արտադրանքը՝ Շուլցը վաստակել է ավելի քան 1 մլրդ դոլար[1]։ Ներկայումս շատ թերթերում շարունակում են վերահրատարակել կոմիքսի հին թողարկումները։
Կոմիքսը մեծ հաջողության է հասել իր հատուկ թողարկումները հեռուստատեսությամբ ցուցադրելով, որոնցից են՝ «Չարլի Բրաունի ծնունդը»[3] և «Սա մեծ դդում է, Չարլի Բրաուն»[4]։ Հաղթել կամ առաջադրվել է Էմմի մրցանակում։
Պատմություն
խմբագրելPeanuts կոմքսի կերպարների նախատիպերը հայտնվել են Li’l Folks գրքում, որը թողարկվել է Շուլցի հայրենի քաղաքում՝ 1947-ից մինչև 1950 թվականը։ Այս գրքում Շուլցը առաջին անգամ օգտագործել է Չարլի Բրաուն անունը, ինչպես նաև գրքում ներկայացվել է շունը, որը նման է եղել Սնուփիի վաղ տեսակին։
1950 թվականի հոկտեմբերի 2-ին կոմիքսը առաջին անգամ հայտնվել է ութ թերթերում՝ The Washington Post, The Chicago Tribune, The Minneapolis Tribune, The Allentown Call-Chronicle, The Bethlehem Globe-Times, The Denver Post, The Seattle Times և The Boston Globe: Սկսած այդ օրից՝ կոմիքսը սկսում է թերթերում ամեն օր հրատարակվել։ Ամենառաջին թողարկման մեջ Չարլի Բրաունի հետ հանդես են գալիս երկու ուրիշ կերպարներ՝ Շերմին և Պեթին։ Սնուփին առաջին անգամ կոմիքսում հայտնվել է երրորդ սեզոնում՝ հոկտեմբերի չորսին։
Թողարկումը շարունակվել է մինչև հեղինակի մահանալը, ով մահացել է 2000 թվականի փետրվարի 12-ին։ Հաջորդ օրը թերթերում հրատարակվում է կոմիքսի վերջին թողարկումըխոսքը իր ընթերցողներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 "The man who recalled everything, " Macleans, October 22, 2007.
- ↑ «Saying Goodbye: Friends and family eulogize cartoonist Charles Schulz» February 22, 2000 Pamela J. Podger San Francisco Chronicle
- ↑ «Past Winners Database: 1965—1966 18th Emmy Awards Արխիվացված 2007-01-03 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)» The Envelope LA Times
- ↑ «Past Winners Database: 1966—1967 19th Emmy Awards Արխիվացված 2007-01-03 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)» The Envelope LA Times
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Peanuts» հոդվածին։ |