Renault Arkana
Renault Arkana, Renault ընկերության կոմպակտ ամենագնացը։ Մոդելի պրիեմերիան կայացել է 2018 թվականի օգոստոսին MIAS-2018 ավտոսրահում։ Մեքենան պետք է դառնար Renault ապրանքանիշի նոր համաշխարհային մոդելը։ Այն հիմնված է խորապես արդիականացված Global Access հարթակի վրա, որն օգտագործվում է Renault-ի այնպիսի մեքենաներում, ինչպիսիք են Renault Duster-ը (թարմացումից հետո) և Renault Logan-ը (պլատֆորմի նախորդ սերունդը)[1]։ Սերիական արտադրությունը կատարվել է Մոսկվայի Renault Russia գործարանում, իսկ ավելի ուշ ամենագնացը հայտնվել է այլ երկրների շուկաներում։
Renault Arkana | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Ռենո |
Դաս | Քրոսովեր և coupe SUV? |
Անիվային բազա | 2721 միլիմետր |
Կայք | renault.it/veicoli-ibridi/arkana.html(իտալ.) |
![]() |
Նկարագրություն
խմբագրելArkana անունը ծագել է լատիներեն arcanum բառից, որը թարգմանվում է որպես գաղտնիք։
Մեքենան համալրված է շարժիչի երկու տարբերակով, որոնցից մեկը լիովին նոր տուրբո լիցքավորվող էներգաբլոկն է՝ Renault H5H կամ Renault TCe150, որը զարգացնում է մինչև 150 ձիաուժ հզորություն և 250 Նմ պտտույտ, որը մշակվել է Renault-ի և Daimler-ի ինժիներների կողմից։ Մեքենան հասանելի է երկու տիպի հաղորդակով՝ առջևի և լրիվ։
Վաճառքի սկզբում Renault Arkana-ի գինը սկսվում էր մոտ 19 000 դոլարից[2]։ Renault Arkana-ի և Renault Duster-ի (TCe150) շարժիչը վերահզորացվել է և դարձել է հարկային տեսանկյունից շահավետ։ Arkana-ի և Renault Captur-ի վրա այս շարժիչը տեղադրվում է միայն փոփոխիչով։
Renault Arkana-ն ունի երկվորյակ մոդել՝ Samsung XM3՝ նույն անիվային բազայով և նման դիզայնով։ Բայց XM3-ը կառուցված է այլ հարթակի վրա՝ CMF-B[3]։
2020 թվականի սեպտեմբերին ներկայացվել է մեքենայի տարբերակը եվրոպական շուկայի համար։ Ի տարբերություն ռուսական տարբերակի՝ եվրոպական մոդելը կառուցված է CMF-B հարթակի վրա[4]։
Անվտանգություն
խմբագրել2019 թվականին մեքենան ռուսական ARCAP վարկանիշի մեթոդոլոգիայի հիման վրա անցել է վթարի թեստ 16-ից հավաքելով 15,8 միավոր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Официально: новый московский кроссовер будет зваться Renault Arkana». Авторевю. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Купе-кроссовер Renault ARKANA (Рено АРКАНА) - Обзор автомобиля». Renault. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 10 июля 2019-ին.
- ↑ Игорь Владимирский (2020 թ․ փետրվարի 21). «Arkana превратилась в серийный кроссовер Samsung XM3». Авторевю. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Кирилл Кадощук (2020 թ․ սեպտեմբերի 24). «Renault Arkana для Европы: другая платформа, электрификация и RS Line». Авторевю. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.