Scandinavian Airlines System
Scandinavian Airlines System, Շվեդիայի խոշորագույն ավիաընկերություններից է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում։ Ավիաընկերությունը, որը հանդիսանում էր Star Alliance֊ի հինգ հիմնադիր անդամներից մեկը, 2024 թվականի օգոստոսի 31-ին պաշտոնապես լքեց այն եւ նույն թվականի սեպտեմբերին միացավ SkyTeam դաշինքին[4][5]։ Ընկերության հիմնադիրներն են՝ Air Greenland, Linjeflyg, Spanair, Thai Airways International։ Ավիաընկերության կարճ անվանումն է՝ SAS։ Ավիաընկերության դուստր կազմակերպությունն է՝ SAS Group֊ը։ Ավիաընկերությունը 2006 թվականին տեղափոխել է ավելի քան 25 մլն ուղևոր, իսկ դուստր կազմակերպության հետ տեղափոխել է ավելի քան 38,6 մլն ուղևոր[6]։
Scandinavian Airlines System | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | օգոստոսի 1, 1946 | |||
Կենտրոններ | Copenhagen Airport?, Գարդերմուեն և Stockholm Arlanda Airport? | |||
Միություն | SkyTeam[1] | |||
Մասնաճյուղեր | SAS Link? և Scandinavian Airlines Connect? | |||
Ինքնաթիռներ | Airbus A320, Airbus A330, Airbus A340, Boeing 737 Next Generation, Bombardier CRJ900, Airbus A321, Airbus A319, ATR 72, Bombardier CRJ100/200?, Saab 90 Scandia?, Sud Aviation Caravelle, Convair CV-440 Metropolitan? և Convair CV-990 Coronado? | |||
Նավատորմ | 148 SAS International: 11 SAS Sweden: 37 SAS Denmark: 40 SAS Norway: 58 + Պատվերված։ 24 | |||
Գլխամաս | Solna, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] | |||
Եկամուտ | 38.006 մլն (2014)[3] | |||
Աշխատակիցներ | 12 329 | |||
flysas.com(անգլ.), sas.no(նորվ.), sas.se(շվեդ.) և sas.dk(դան.) |
Պատմություն
խմբագրելԱվիաընկերությունը հիմնադրվել է 1946 թվականի օգոստոսի 1֊ին, Շվեդիայի կառավարության կողմից։ Ավիաընկերությունը իր նոր ընկերության հետ միասին սկսել է համագործակցել 1946 թվականի սեպտեմբերի 17֊ին։ 1954 թվականին ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին միջազգային չվերթը, ավիաընկերությունը այդ չվերթը իրականացնում էր Կոպենհագենից դեպի Լոս Անջելես[7]։ 1957 թվականին ավիաընկերությունը ճանաչվել է լավագույն ավիաընկերությունը ողջ Շվեդիայում։ 1959 թվականին ավիաընկերությունը ստացել է նոր ինքնաթիռ Caravelle֊ի կողմից։ 1971 թվականին ավիաընկերությունը սկսեց չվերթներ իրականացնել Boeing 747 օդանավով։ 1997 թվականի մայիսին ավիաընկերությունը համաձայնագիր է կնքել հետևյալ ավիաընկերությունների հետ՝ Air Canada, Lufthansa, Thai Airways International և United Airlines[8]։ Ավիաընկերությունը իր բոլոր չարտերային չվերթները իրականացնում է KLM ավիաընկերության հետ միասին։ 2001 թվականին ընկերությունում աշխատում էր ավելի քան 900 մարդ։
Չվերթը
խմբագրել2007 թվականի նոյեմբերին ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[9]՝
Ինքնաթիռի տեսակը | Ընդհանուր | Ուղևորների քանակը (Բիզնես/Էկոնոմ) |
Ուղղություններ | Նշումներ |
---|---|---|---|---|
Airbus A319-100 | 4 | 141 | Եվրոպա, Սկանդինավիա | SAS Denmark |
Airbus A321-200 | 8 | 198 | Եվրոպա, Սկանդինավիա | SAS Denmark |
Airbus A330-300 | 4 | 264 (34/35/195) | Հյուսիսային ԱՄերիկա | SAS International |
Airbus A340-300 | 6 |
245 (46/28/171) | Հյուսիսային Ամերիկա և Ասիա | SAS International |
Boeing 737-400 | 3 | 150 | Նորվեգիա | SAS Norway |
Boeing 737-500 | 7 | 120 | Նորվեգիա | SAS Norway |
Boeing 737—600 | 28 | 112-123 | Սկանդինավիա, Եվրոպա | SAS Norway, SAS Sweden |
Boeing 737—700 | 19 (+12 orders) |
131-141 | Նորվեգիա, Սկանդինավիա, Եվրոպա | SAS Norway, |
Boeing 737—800 | 20 (+5 orders) |
186 | Սկանդինավիա, Եվրոպա | SAS Norway, SAS Sweden |
Bombardier CRJ-900 | 12 |
88 | Սկանդինավիա, Եվրոպա | SAS Denmark |
McDonnell Douglas MD-82 | 23 | 150 | Սկանդինավիա, Եվրոպա | SAS Denmark, SAS Sweden |
McDonnell Douglas MD-87 | 3 |
125 | местные, Скандинавия, Европа | SAS Denmark, SAS Sweden |
2007 թվականի ապրիլին ավիաընկերության միջին տարիքը կազմել է 10․7 տարի[10]
Թռիչքների տեսակները
խմբագրելSAS-ն առաջարկում է ճամփորդական երեք դասեր՝ SAS Go, SAS Plus և SAS Business[11].
SAS Go. այս դասով թռքող ուղևորներին առաջարկվում է նախաուտեստների և ըմպելիքների լայն ընտրանի, որոնք կարող են ամրագրել նախքան թռիչքը: Ասիա և Հյուսիսային Ամերիկա թռիչքների ժամանակ սնունդը ներառված է արժեքի մեջ:
SAS Plus. այս դասի չվերթները կրկնում են Պրեմիում-Էկոնոմ դասի ծառայությունները: Սկանդինավյան երկրներում ու Եվրոպայում թռիչքների ժամանակ նստատեղերի հարմարավետությունը նույնն է, ինչ SAS Go-ում, սակայն դեպի Ասիա և Հյուսիսային Ամերիկա չվերթներում ուղևորներին առաջարկվում է ավելի լայն նստատեղեր եւ լրացուցիչ ոտքերի տարածություն:
SAS Business-ը հասանելի է SAS-ի՝ դեպի Ասիա եւ Հյուսիսային Ամերիկա թռիչքներում: SAS Business-ը[12] ճանապարհորդելու բարձրակարգ ձև է. օդանավում առկա է անվճար WiFi, ամենաբարձր մակարդակի նստատեղեր, որոնք հեշտությամբ վերածվում են հարմարավետ հարթ մահճակալների: Ուղևորներին առաջարկվում է մեկ բաժակ բարձրակարգ շամպայն և երեք տեսակ ուտեստներից բաղկացած կերակուր՝ չորրորդ ուտեստը ընտրելու հնավորությամբ: Այս դասի ուղևորները կարող են օգտվել նաև տարատեսակ գինիների, ոչ ալկոհոլային խմիչքների, մրգերի ու նախուտեստների հատուկ սրահից:
Շահագործված
խմբագրելԻնքնաթիռի տեսակը | Տարեթիվը | Ուղղություններ | Նշումներ |
---|---|---|---|
Boeing B-17 «Flying Fortress» | 1946 | Երկարաժամկետ չվերթներ | ABA |
Junkers Ju 52 | 1946-1956 | Նորվեգիա | DNL |
Douglas DC-3 | 1946-1957 | Եվրոպա | |
Douglas DC-4 | 1946-1956 | Երակարաժամկետ չվերթներ | |
Short S.25 Sandringham | 1948-1951 | Նորվեգիա | DNL |
Douglas DC-6 | 1948-1960 | Երակարաժամկետ չվերթներ | |
Douglas DC-6B | 1952-1964 | Երկարաժամկետ չվերթներ | |
Convair Metropolitan | 1956-1970 | Եվրոպա | |
Convair 990 | Եվրոպա | ||
Sud Aviation Caravelle III | 1959-1974 | Եվրոպա | |
Douglas DC-7 | 1956-1967 | Երկարաժամկետ չվերթներ | |
Douglas DC-8 | 1960-1985 | Երկարաժամկետ չվերթներ | |
McDonnell Douglas DC-9 | 1968-2003 | Եվրոպա | |
Fokker F28 | 1973-1999 | Եվրոպա | |
McDonnell Douglas DC-10 | 1974-1991 | Երկարաժամկետ չվերթներ | |
Boeing 747 | 1971-1989 | Երկարաժամկետ չվերթներ (Լոս Անջելես, Նյու Յորք և Հարավային Ամերիկա) | |
Airbus A300 | 1980-1987 | Եվրոպա | |
Fokker F27 | 1984-1998 | Եվրոպա | |
Boeing 767 | 1989-2004 | Երկարաժամկետ չվերթներ | |
Saab 2000 | 1997-2003 | Եվրոպա | |
Bombardier Dash 8 Q400 | 2000-2007 | Եվրոպա |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.aerointernational.de/aktuelles/sas-verlaesst-die-star-alliance-was-hat-das-fuer-konsequenzen.html
- ↑ http://www.proff.se/foretag/sas-ab/stockholm-arlanda/kontorstj%C3%A4nster/10217335-1/
- ↑ «SAS Annual Report 2013/2014». www.sasannualreport2014.com. SAS. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 30 мая 2015-ին.
- ↑ «Our Members | SkyTeam». www.skyteam.com (անգլերեն). Վերցված է 2024-12-02-ին.
- ↑ «SkyTeam Դաշինք». Magelline. 12.01.2024.
- ↑ Euroland.com. «Operational key figures». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «SAS plans to sell Spanair and its stake in the British carrier bmi- International Herald Tribune». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Talks Collapse On European Airline Merger International Herald Tribune». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Billiga flygbiljetter och flygresor – sök och boka flyg - SAS
- ↑ Airfleets.net. «SAS Fleet age».
- ↑ «Travel classes onboard». https://www.flysas.com/.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «SAS». Magelline.