Sketch
Sketch, վեկտորային գրաֆիկական խմբագրիչ, որը նախատեված է macOS-ի համար։ Ծրագիրը մշակվել է Bohemian Coding ընկերության կողմից։ Ծրագիրը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին[3]։ Իսկ արդեն 2012 թվականին ծրագիրը արժանացավ Apple Design Award մրցանակին[4]։
Տեսակ | վեկտորային գրաֆիկական խմբագրիչ |
---|---|
ՕՀ | մաքՕՍ |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 7, 2010 |
Վերջին կայուն տարբերակ | 94.1 (նոյեմբերի 9, 2022)[1] |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | DrawIt?[2], Sketch file format? և Bohemian Coding Sketch drawing (SQLite based)? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Sketch file format? և Bohemian Coding Sketch drawing (SQLite based)? |
Կայք | sketch.com(անգլ.) |
Sketch (application) Վիքիպահեստում |
Sketch-ը հիմնականում օգտագործվում է վեբ կայքերի կամ բջջային հավելվածների համար օգտատիրոջ միջերես ստեղծելու նպատակով[5]։ Sketch-ով հրմար է աշխատել պրոտոտեսակների հետ, ինչպես նա նաև թիմային աշխատանքի համար։ Քանի որ Sketch-ը հասանելի է միայն macOS-ի վրա, գոյություն ունեն տարբեր գործիքներ, որոնք թույլ են տալիս բացել ծրագրի կողմից ստեղծված էսքիզները տարբեր պլանտֆորմների վրա[6]։
Ծրագրի մանրամասներ
խմբագրելSketch-ը հիմնականում օգտագործվում է վեբ կայքերի կամ բջջային հավելվածների միջերես ստեղծելու համար։ Sketch-ը ֆայլերը պահպանում է .sketch ֆորմատով, իսկ այս ֆորմատի ֆայլերը կարելի է բացել Adobe Illustrator, Adobe Photoshop և այլն ծրագրերում։ Դիզայներները էսքիզները կարող են պահպանել հայտնի ֆորմատներով ինչպիսիք են՝ PNG, JPG, SVG, PDF, TIFF, WebP և այլն[7]։
Չնայած այն բանի, որ Sketch-ը սկզբնական շրջանում վաճառվում էր App Store-ում, 2015 թվականի դեկտեմբերին ծրագրավորողները հանեցին այդտեղից այդ ծրագիրը և սկսկեցին վաճառել իրենց կայքի միջոցով։ 2016 թվականի հունիսի 8-ին Bohemian Coding-ը իր բլոգում հայտարարեց, որ Sketch անցում է կատարում նոր լիցենզիոն համակարգի։
Մրցակիցներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.sketch.com/releases/mac/#version-94.1
- ↑ http://fileformats.archiveteam.org/wiki/DrawIt
- ↑ «Sketch 1.0 finally released». Bohemian Coding. 2010 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Lowensohn, Josh (2012 թ․ հունիսի 11). «Apple announces 2012 Design Award winners». CNET. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Sutton, Kelly (2014 թ․ հոկտեմբերի 21). «An Interview with Pieter Omvlee, the Founder of Bohemian Coding». Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Schoenmaker, Martijn (2016 թ․ փետրվարի 1). «How I Started Using Sketch App In Windows». Design + Sketch. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Solutions, Fantastech (2018 թ․ սեպտեմբերի 10). «Converting Website Designs to Code». Fantastech.co.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)