Slack
Slack, կորպորտիվ մեսենջեր։ Փորձնական տարբերակը թողարկվել է 2013 թվականի օգոստոսիին, հրապրակային թողարկումը կայացել է 2014 թվականի փետրվարի 12-ին։ Փորձարկման առաջին օրը գրանցվել են ավելի քան 8 հազար ընկերություն։ 2015 թվականի հունիսի տվյալներով, Slack-ից օրական օգտվում է ավելի քան 1,1 միլլիոն մարդ[2]։ Slack-ը դարձավ պատմության ամենաարագ զարգացող բիզնես ծրագիրը ողջ պատմության մեջ[3]։
Տեսակ | Ցանցի կիրառական ծրագիր, մեսենջեր, կազմակերպություն և բջջային հավելված |
---|---|
Հեղինակ | Stewart Butterfield?[1] և Cal Henderson?[1] |
Նախագծումը՝ | Slack Technologies? |
Գրված է՝ | ՋավաՍկրիպտ |
Ինտեսֆեյս | Electron |
ՕՀ | Windows, մաքՕՍ, iOS, Անդրոիդ և Լինուքս |
Առկա է | անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, իտալերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն |
Լույս տեսավ՝ | օգոստոս 2013 |
Պլատֆորմ | Անդրոիդ, iOS, IA-32 և x86_64 |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | slack.com(անգլ.) |
Slack (software) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելSlack-ը, որը դիրքորաշվել էր որպես «Skype-ի սպանող», ստեղծվել է Ստյուրտ Բատտերֆիլդի կողմից, ով լուսանկարչական Flickr հոսթինգի համահիմնադիրներից է։ Բատտերֆիլդը 2009 թվականին հիմնել էր Tiny Speck ընկերությունը, որը մշակել է Glitch առցանց խաղը։ Խաղը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերին, սակայն փակվել է 2012 թվականին քանի, որ այն չուներ հայտնություն։ Խաղի մշակման ընթացքում, ստեղծվել էր հաղորդագրությունների փոխանակման համար նախատեսված գործիքը, որն էլ հանդիսանում է Slack-ի նախատիպը։
2014 թվականի փետրվարին Slack-ը թողարկվեց 16 մարդու կողմից, մեկ տարի անց ընկերությունը ընդլայնվեց դառնալով 105 մարդ[4]։
2015 թվականի փետրվարին տեսահենները մի քանի օրվա ընթացքում հասանելիություն ստացան օգտատերերի տվյալների բազային։ Այդ մասին հայտնի դարձավ մարտի 27-ին, երբ ընկերությունը հայտարարեց երկու աստիճանի վավերացման մասին[5]։
Հնարավորություններ
խմբագրելSlack-ը մեկ ընդհանուր պատուհանի մեջ է հավաքում ընդհանուր քննարկման թեմաները և անձնական հաղորդագրությունները, ունի իր սեփական հոսթինգը, լուսանկարների դիտման ռեժիմ և թույլ է տալիս կատարելի որոնում ողջ հաղորդագրությունների մեջ մի անգամից։ Slack-ը իր մեջ է ինտեգրում 100 կողմնակի ծառայություններ, ինչպիսին են օրինակ Dropbox, Google Drive, GitHub, Google Docs, Google Hangouts, Twitter, Trello, MailChimp, Heroku, Jira և այլն։
Slack-ի անվճար տարբերակը ապահովում է անսահմանափալ թվով օգտատերեր, 10 ներքին ծառայությունների ինտեգրում և մինչև 10 հազար հաղորդագրություն ունեցող արխիվներում որոնման հնարավորություն։ Վճարովի տարբերակներում՝ 6,67 USD (Standard) և 12,5 USD (Plus) դիմաց օգտատիրոջը համար հանվում են սահմանափակումները և հայտնվում է հավելյալ հնարավորություններ։ Ըստ ընկերության տվյալների 2015 թվականի հուլիսի տվյալներով ընկերությունը ուներ ավելի քան 300 հազար վճարովի տարբերակից օգտվող հաճախորդներ։ Վճարովի տարբերակից են օգտվում մի շարք հայտնի ընկերություններ, ինչպիսք են օրինակ՝ Vox Media, Buzzfeed, Medium, Expedia, Intuit, Dow Jones, eBay, PayPal, Wall Street Journal, Rdio, Pandora, GoDaddy, Sony, Dell, AOL, Lonely Planet, Stripe, Airbnb, Adobe, Behance[6]։
Աջակցվող օպերացիոն համակարգեր
խմբագրել2017 թվականի օգոստոսի 30-ի տվյալներով Slack-ը հասանելի է հետևյալ օպերացիոն համակարգերի համար․
Ինչպես նաև Slack-ը հասանելի է ցանկացած ժամանակակից դիտարկչի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.crunchbase.com/organization/slack
- ↑ Константин Панфилов (2015 թ․ հունիսի 25). «Количество активных пользователей Slack достигло 1,1 миллиона». Цукерберг позвонит. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Harry McCracken (2015 թ․ փետրվարի 12). «With 500,000 users, Slack says it's the fastest-growing app ever» (անգլերեն). Fast Company. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Matt Weinberger (2015 թ․ փետրվարի 12). «The rise (and rise) of Slack, Silicon Valley's hottest startup» (անգլերեն). Computerworld.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Дарья Хохлова (2015 թ․ մարտի 27). «Злоумышленники получили доступ к пользовательской базе корпоративного мессенджера Slack». Цукерберг позвонит. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
- ↑ Mat Honan (2014 թ․ հուլիսի 8). «The Most Fascinating Profile You'll Ever Read About a Guy and His Boring Startup» (անգլերեն). Wired. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Slack-ի պաշտոնական կայք(անգլ.)