Standing Still
«Standing Still» (հայերեն՝ Դեռ կանգնած), գերմանացի երգիչ Ռոման Լոբի երգն է, որով ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին Բաքվում, Ադրբեջան։
Standing Still | |
---|---|
Եվրատեսիլ 2012-ի երգ | |
Երկիր | Գերմանիա |
Երգիչ(ներ) | Ռոման Լոբ |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Սթիվ Ռոբսոն, Վեյն Հեկթոր և Ջեմի Քոլլոմ |
Բառերի հեղինակ(ներ) | Սթիվ Ռոբսոն, Վեյն Հեկթոր և Ջեմի Քոլլոմ |
Արդյունքներ | |
Եզրափակչի արդյունք | 8-րդ |
Եզրափակչի միավորներ | 110 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Taken By A Stranger (2011) | |
Glorious (2013) ► |
Երգի ընտրություն և Եվրատեսիլ 2012
խմբագրել2012 թվականի փետրվարի 16-ին Ռոման Լոբը հաղթում է Եվրատեսիլի գերմանական ազգային ընտրության համար անցկացված Unser Star für Baku մրցույթը և դառնում է Եվրատեսիլ 2012 թ.-ի Գերմանիայի ներկայացուցիչ։ Ազգային ընտրության եզրափակչում նրա մրցակիցն էր Օրնելա դե Սանտիսը «Quietly» երգով, սակայն «Standing Still» երգը Ռոման Լոբի կատարմամբ հավաքում է հեռուստադիտողի ձայների 50,7%-ը և ընտրվում է որպես հաղթող երգ։
Երգը Եվրատեսիլում ներկայացվել է միանգամից եզրափակիչ փուլում, քանի որ Գերմանիան մրցույթի «Մեծ հնգյակի» երկրներից մեկն է։ Եզրափակչում Ռոմանը երգը կատարել է 20-րդ համարի ներքո։ Մրցույթի բեմում նրա հետ եղել են նաև մեկ թմբկահար, երկու կիթառահար և մեկ դաշնակահար։ Երգը քվեարկության արդյունքում հավաքում է 110 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Երգացանկ
խմբագրել- Թվային ներբեռնում
- «Standing Still» - 3։25
Հիթ շքերթներ
խմբագրելՇաբաթական չարթ
խմբագրելՉարթ (2012) | Տեղ |
---|---|
Ավստրիա (Ö3 Austria Top 40) | 40 |
Բելգիա (Ultratip Flanders) | 48 |
Բելգիա (Ultratip Wallonia) | 39 |
Գերմանիա (Media Control AG) | 3 |
Իռլանդիա (IRMA) | 67 |
Շվեյցարիա (Schweizer Hitparade) | 51 |
Մեծ Բրիտանիա (Official Chart Company) | 132 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Թվական | Լեյբլ | Ֆորմատ |
---|---|---|---|
Գերմանիա | Փետրվարի 16, 2012[1] | Universal Music | Թվային ներբեռնում |
Փետրվարի 21, 2012[2] | 3-track-CD |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Standing Still - Single by Roman Lob». iTunes.
- ↑ «Standing Still». Amazon.