SunStroke Project, խումբ Մոլդովայից։ Նորվեգիայում անցկացված «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Օլյա Տիրայի հետ միասին ներկայացրեցին Մոլդովայի Հանրապետությունը[1]։ 2010 թվականի մարտի 6-ին Քիշնևում կայացած ազգային ընտրության ժամանակ խումբը «Run Away» երգով ճանաչվել է հաղթող։ 2017 թվականի մայիսին Կիևում կայացած «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում նրանք ներկայացրեցին Մոլդովան «Hey, Mamma» երգով և զբաղեցրեցին 3-րդ տեղը, զիջելով Բուլղարիային և Պորտուգալիային։

SunStroke Project
Ժանրերփոփ
Կայքsunstrokeproject.net
 SunStroke Project Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
 
Օլյա Տիրան և Սերգեյ Յալովիցկին Եվրատեսիլ 2010 երգի մրցույթի ժամանակ

SunStroke Project խումբը հիմնադրվել է 2008 թվականին Տիրասպոլում։ Խմբում ընդգրկված են ջութակահար Անտոն Ռագոզան և սաքսոֆոնահար Սերգեյ Ստեփանովը, ովքեր ծանոթացել էին բանակում ծառայելու ընթացքում։ Խմբի անունը ի հայտ է եկել հետաքրքիր իրավիճակի շնորհիվ, երբ Անտոնն ու Սերգեյը ծառայում էին բանակում (նվագախմբում) գնալով դաշտ, Անտոնը արևայրուք ստացավ[2]։ Արդյունքում, տղաները որոշեցին խումբն անվանել «SunStroke Project»[3][4]:

2008-2009 թվականներին խմբի վոկալիստն էր Պավել Պարֆինին, իսկ 2009 թվականին խումբն առաջին անգամ հանդես է եկել «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի ազգային եզրափակչում, որտեղ թիմը երրորդ տեղն է զբաղեցրել «No Crime» երգով[5]։ Պավել Պարֆինիի խմբից հեռանալուց հետո հայտարարվեց քասթինգ, որի շնորհիվ խմբում հայտնվեց նոր վոկալիստ՝ Սերգեյ Յալովիցկին[3]։

2013 թվականին խումբը առաջին անգամ կատարեց ռումիներեն երգ, իսկ «Ce Bine Imi Pare» տեսահոլովակը նկարահանվել է 6 ժամվա ընթացքում։ Այս երգը տղաները կատարել են Alex Calancea Band խմբի հետ մեկտեղ։ Ապագայում «SunStroke Project»-ը նախատեսում է ևս մի քանի ռումիներեն երգ կատարել[6]։ Նույն տարում «Walking in the Rain» երգը աղյուսակում գրավեց առաջին տեղը և դարձավ ՄԳԻՄՕ-ի ՈՒՀԱ-ի «Պարամպարամ» թիմի օրհներգը։ Նույն թվականին «Amor» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը թողարկվել է անգլերեն և իսպաներեն լեզուներով[7]։

2015 թվականին Sunstroke Project-ը մասնակցեց «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի ազգային ընտրական փուլին՝ «Day After Day» երգով, սակայն եզրափակիչում նրանք զբաղեցրեցին 3-րդ տեղը։ 2015 թվականի օգոստոսին Sunstroke Project-ը բացեց իր Ragoza Music երաժշտական լեյբլը և թողարկեց իր նոր՝ «Not Giving It Up» կոչվող երգը[8][9]։

2017 թվականի փետրվարին նրանք հաղթեցին «Եվրատեսիլ 2017»-ի ազգային ընտրությունում, ինչը թույլ տվեց նրանց ներկայացնել Մոլդովան՝ Կիևում, «Hey, Mamma!» երգով, իսկ մարտին թողարկեցին երգի տեսահոլովակը[10][11]։ Մրցույթի եզրափակիչում նրանք զբաղեցրին 3-րդ տեղը, որն այդ ժամանակ Մոլդովայի լավագույն արդյունքն էր։ Մոլդովայի հավաքականի վերադարձի կապակցությամբ երկրի նախագահը Մոլդովայի բարձրագույն՝ Պատվո շքանշանի արժանացրեց խմբի անդամներ` Անտոն Ռագոզային, Օրդեն Պոչյոտին, և նրանց պրոդյուսեր Դմիտրի Սերգեևին։ Մայիսի 17-ին iTunes-ից ստացվող ամենաշատ ներբեռնված երգերի վարկանիշում «Hey, Mamma!» երգը 33-րդ տեղում էր[12]։ Խումբը վերադառնալով Մոլդովա, երկրի նախագահի կողմից արժանացել է բարձրագույն պետական պարգևների։  Խմբի մասնակիցները արժանացան «Պատվո շքանշանի», իսկ իրենց պրոդյուսերը՝ Դմիտրի Սերգեևը, պարգևատրվեց «Քաղաքացիական ծառայություն» մեդալով[13][14][15][16]։

Խմբի կազմ

խմբագրել

Սկավառակագրություն

խմբագրել

Կոմպոզիցիաներ

խմբագրել
  • «Run Away»
  • «Summer»
  • «No Crime»
  • «Sax You Up»
  • «In Your Eyes»
  • «Walking in the Rain»
  • «Sax You Up»
  • «Rain»
  • «Superman»
  • «Scream»
  • «Summer»
  • «Epic Sax»
  • «Believe»
  • «Listen»
  • «Set My Soul On»
  • «Party»
  • «Go On»[17]
  • «Ce Bine Imi Pare»
  • «Երազանքները կփշրեմ»՝ Միլա Կուլիկովայի հետ միասին
  • «Sunshine» - «Deepcentral» հետ միասին[18]
  • «Day After Day»
  • «Not Giving It Up»
  • «Home»
  • «Մարիա Խուանա»
  • «Hey, Mamma!»
  • «Sun Gets Down»
  • «I Want You» - «Broono» հետ միասին

Տեսահոլովակներ

խմբագրել

Ձեռքբերումներ և պարգևներ

խմբագրել
 
SunStroke Project և Օլյա Տիրա

2010 թվականին SunStroke Project-ը և Օլյա Տիրան ներկայացրին Մոլդովան «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում և զբաղեցրին 22-րդ տեղը[19]։

2012 թվականի հուլիսին SunStroke Project-ը և Բորիս Կովալը նվաճեցին ոսկե մեդալներ «World Star» միջազգային մրցույթում[20][21]։

2013 թվականի հունվարին Superchard Radio Record-ում «Walking In the Rain» երգը զբաղեցրեց առաջին տեղը[22]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Եվրատեսիլ 2010-ից հետո Սերգեյ Ստեփանովը, իր արտառոց տեսքի ու բեմական շարժման շնորհիվ, համացանցում հայտնի է Epic Sax Guy կեղծանունով։ ՅուԹյուբում տեղադրվել են բազմաթիվ հոլովակներ, որտեղ Սերգեյը պարում է կամ ծաղրական նմանակումներով տեսահոլովակներ[23]։

2012 թվականին Օլյա Տիրան և Sunstroke Project-ը «Superman» երգով մեղադրվում էին ռումինացի կատարող Simplu-ի «Mr. Originality» երգը գողանալու մեջ։ Արդյունքում, նրանք նույնիսկ չանցան «Եվրատեսիլ 2012» ազգային ընտրական առաջին փուլը[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sun Stroke Project и Оля Тира представят Молдову на Евровидении 2010» (румынский). PRO TV. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Светлана КОТЕЛЬНИКОВА (2010 թ․ դեկտեմբերի 10). «МЕЧТЫ ИМЕЮТ ОСОБЕННОСТЬ СБЫВАТЬСЯ». pridnestrovie-daily.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 Анна Богданова (23.12.2009). «Тема Sunstroke project – новая волна в музыкальной культуре» (Русский). Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «SunStroke Project: Мы разные, но все-таки мы вместе». kompravda.eu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  5. «Биография Павла Парфений» (Русский and Английский). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Бешеные пляски в новом видео Sunstroke Project и Alex Calancea Band» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. «Группа SunStroke Project работает над новым видеоклипом». 2014 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  8. «Евровидение 2017 Молдова: SunStroke Project – Hey mamma». fakty.ictv.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  9. «Евровидение 2017 — Молдова. Досье участников Sunstroke Project». stb.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  10. «МОЛДОВУ НА ЕВРОВИДЕНИИ ПРЕДСТАВИТ ГРУППА «SUNSTROKE PROJECT»». novostipmr.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  11. «Некоторые подробности о создании видеоклипа к пьесе «Hey Mamma»». rtr.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  12. «SunStroke Project занял на Евровидении третье место». alfa24.online. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  13. «За достойное выступление на "Евровидении" ребята из Sunstroke Project удостоились наград». golos.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  14. «SunStroke Project заслужила высшие государственные награды». noi.md. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  15. «Президент Молдовы пообещал группе «SunStroke Project» высшие государственные награды». trm.md. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  16. «Игорь Додон наградил членов группы SunStroke Project Орденами Почета». moldova-today.com. 2017 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  17. ««SunStroke Project» представляет песню, записанную в сотрудничестве с Jucătoru`» (Русский). 17.06.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Sunstroke Project lansează un nou single - "Sunshine", în colaborare cu Deepcentral». allfun.md. 2014 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  19. Роман ВЛАДИМИРОВ (30.05.2010). «Почему Оля Тира и Sunstroke project проиграли «Евровидение»» (Русский). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «SunStroke Project и Борис Коваль удостоились золотых медалей на конкурсе "World Star" в Голливуде» (Русский). 17.07.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «SunStroke Project и Борис Коваль удостоились золотых медалей на конкурсе "World Star" в Голливуде». point.md. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  22. «Sunstroke Project возглавил Рекорд суперчарт!» (Русский). 26-01-2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «SunStroke Project, Olia Tira & Epic Sax Guy – вторая волна интернет-феномена» (Русский). 9.11.2011. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Александра БАТАНОВА (23.01.2012). «Скандал в национальном отборе на «Евровидение»: Sunstroke Project и Олю Тира обвинили в плагиате» (Русский). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «SunStroke Project» հոդվածին։