Մարդու իրավունքների սիրիական դիտարան

(Վերահղված է Syrian Observatory for Human Rightsից)

Մարդու իրավունքների սիրիական դիտարան (անգլ.՝ Syrian Observatory for Human Rights (SOHR), արաբ․՝ المرصد السوري لحقوق الإنسان‎‎), նախագիծ, որ հիմնել և իրականացնում է Մեծ Բրիտանիայի Քովենթրի քաղաքում 2000 թվականից ապրող, Սիրիայի քաղաքացի Ռամի Աբդուլ Ռահմանը (կեղծանունը՝ Օսամա Սուլեյման)։

Արտաքին պատկերներ
Ռամի Աբդուլ Ռահման (Օսամա Սուլեյման) 2013 թվականին իր գրասենյակում © NYT

Չնայած հնչեղ անվանը, դիտարանում միայն Օսամա Սուլեյմանն է՝ Լոնդոնում հագուստեղենի խանութի տերը։ Նա պնդում է, որ նախագծի աշխատանքներին ներառված են 200-ից ավելի կամավորներ սիրիայի տարածքից։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի նյութերը՝ հատկապես 2011 թվականից սկսած սիրիական հակամարտության քաղաքացիական բնակչության զոհերի հաշվառումը ակտիվ օգտագործվում է արևմտյան երկրների զանգվածային լրատվական միջոցները։

Պատմություն

խմբագրել

Նախագծի հիմնադիր Ռամի Աբդուլ Ռահմանի մասին շատ քիչ բան է հայտնի, և հիմնականում իր սեփական խոսքերից։ Օսամա Սուլեյմանը ծնվել է 1970 կամ 1971 թվականին Սիրիայում[1]։ Մանկությունն անցել է ծովափնյա Բանիաս քաղաքում։ Երիտասարդ տարիներից հարել է Ասադին ընդիմադիր ուժերին։ Այդ ժամանակ էլ վերցրել է Ռամի Աբդուլ Ռահման կեղծանունը, որն էլ օգտագործել է հետագայում։ Կյանքի մանրամասները չեն հրապարակվում, վախենալով դեռևս Սիրիայում բնակվող ազգականների համար։ Վստահաբար չի կարելի ասել, որ իրական անունը Օսամա Սուլեյման է։ Սիրիայում ոչ մեծ հագուստի տեր է եղել։ 2000 թվականին մի քանի ակտիվիստներով ձերբակալվել են։ Սուլեյմանը կարողացել է փախչել Սիրիայից և քաղաքական ապաստան է աստացել Մեծ Բրիտանիայում։ Կնոջ՝ Էտաբ Ռեկամեայի և դստեր Ամանիի (2013 թվականին 6 տարեկան է եղել) հետ պրում է Քովենթրիում։ Ունի երկու հագուստի խանութ, Որոշ երկրներից և կազմակերպություններից քաղաքական գործունեության համար նյութական օգնություն է ստանում, որի մանրամասները գաղտնի են պահվում[2]։

Մարդու իրավունքների սիրիական դիտարան նախագիծը սկսել է 2006 թվականին, հենվելով Սիրիայում մնացած ակտիվիստների վրա[3]։ Նախապես՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտումներին հետևելու և դրանց մասին արևմտյան ընթերցողին տեղեկացնելումիջոց է հանդիսացել։ 2011 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկզբի հետ, դարձել է արևմտյան զանգվածային լրատվական միջոցներին և քաղաքական շրջաններին Սիրիայի քաղաքացիական բնակչության տված զոհերի քանակի մասին փաստող հիմնական աղբյուրը[2]։

Քննադատություն

խմբագրել

Չնայած, որ նախագծի տվյալները լայնորեն օգտագործվում են տարբեր երկրների զանգվածային լրատվական միջոցները, և զոհերի մասին ներկայաված տվյալները օգտագործվոիւմ են քաղաքական որոշումներ կայացնելիս, կասկածներ են հայտնվել տվյալների վստահելիության և անկանխակալություն վերաբերյալ։ Կասկածի հիմքն այն է, որ տվյալներ ներկայացվում են մեկ մարդու կողմից, ով չունի մասնագիտական կրթություն և հղվում է Սիրիայի չբացահայտված ակտիվիստների ցանցին[4][5]։

Գերմանական Süddeutsche Zeitung հրատարակության հեղինակ Յոնաս Շայբլեն գտնում է, որ «կենտրոնից» եկող տեղեկատվությունը կասկածելի է[6]։

Լիբանանի Ալ Աքբար թերթը 2012 թվականին գրել է Օսամա Սուլեյմանի և Մեծ Բրիտանիայում ապրող նրա նախկին օգնական՝ Մուսաբ Ազավիի տարաձայնության մասին։ Որոշ ժամանակ երկու կողմերը իրար մեղադրում էին նախագծի անվանը բռնատիրանալու մեջ և պնդում, որ իրենց դոմեյնում է գտնվում իսկական Մարդու իրավունքների սիրիական դիտարանի կայքը[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. NYT հրապարակման մեջ գրված է, որ նա 2013 թվականին 42 տարեկան է
  2. 2,0 2,1 MacFarquhar N. (2013 թ․ ապրիլի 9). «A Very busy man behind the Syrian civil war's casualty count». The New York Times.
  3. «SOHR: About us».
  4. Западные СМИ используют сомнительные источники при освещении операции РФ в Сирии // RT, 06.10.2015
  5.   Syrian Observatory for Human Rights run by immigrant from his UK home RT
  6. Йонас Шайбле, Süddeutsche Zeitung, «Сирийский центр мониторинга за соблюдением прав человека: сомнительные хроникеры смерти»
  7. Winstanley A. (2012 թ․ հունվարի 26). «The Syrian Observatory: The Inside Story» (անգլերեն). Al-Akhbar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել