The House of the Rising Sun
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«The House of the Rising Sun», ամերիկյան ժողովրդական երգ, բալլադ, երբեմն նաև կոչվում է «Ծագող արևի բլյուզը»։ Երգի իրադարձությունները տեղի են ունենում Նոր Օռլեանում։ The Animals բրիտանական խմբի կատարմամբ՝ այս երգը զբաղեցնում էր ԱՄՆ-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում 1964 թվականին։ The Animals խմբի տարբերակը ներառվել է Rolling Stone ամբսագրի կողմից հրապարակված բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում։
«The House of the Rising Sun» | |
---|---|
The Animalsի երգը «The Animals» ալբոմից | |
Թողարկված | 1964, հունիսի 19 1964, օգոստոս |
Ֆորմատ | գրամ, սինգլ |
Ձայնագրված | 1964 թվականի մայիս |
Ժանր | բլյուզ-ռոք Ֆոլկ-ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 4:29 |
Լեյբլ | Columbia Gramophone Company DB7301 |
Հեղինակ | traditional? |
Կոմպոզիտոր | traditional? |
Պրոդյուսեր | Միկի Մոստ |
Սկզբնական և ավելի ուշ ստեղծված տարբերակներ
խմբագրելԳոյություն ունեն երգի բազմաթիվ տեսակներ, որտեղ փոփոխվում է սցենարը։ Բոլոր տարբերակներում հերոսը պատմում է այն մասին, թե ինչպես է ոչնչանում իր կյանքը ծագող արևի տանը և զգուշանում է այդպիսի ճակատագրից։ Տարբեր տարբերակներում հերոսը աղջիկ է կամ տղա։ Ծագող արևի տուն ասելով որոշ մարդիկ հասկանում են հասարակական տուն, մյուսները՝ բանտ, ոմանք՝ պանդոկ։ Հայտնի չէ նաև, թե արդյոք իրական թե երևակայական շինության մասին է խոսքը։ 19-րդ դարի տարբեր ժամանակահատվածներում քաղաքում երկու շինություններ են եղել տարբեր անուններով, սակայն երկուսի մասին էլ չկա տեղեկություն։ Դրանցից ոչ մեկը չի պահպանվել։
Հայտնի ֆոլկլյորիստ և բլյուզի հավաքող Ալան Լոմակսը 1941 թվականին գրել է Փառք այդ երգին, որ գրվել է Կոնտուկիի երկու բնակիչների՝ Ջորջ Թըրների և Բերտ Մարտինի կողմից։ Կան և երգի ծագման այլ տարբերակներ։ Առաջին գրությունը եղել է 1934 թվականին։ Երգը կատարել են 1930-1940-ական թվականների շատ բլյուզմեններ։
The Animals խմբի տարբերակը
խմբագրելԱմենահայտնին The Animals խմբի կատարումն է, չնայած նրանցից 2 տարի առաջ երգը կատարել է Բոբ Դիլանը (1962)։ The Animals խումբը օգտվել հենց Բոբ Դիլանի տարբերակից։
«No Direction Home» ֆիլմում Վան Ռոնկը նաև մանրամասնորեն պատմում է երգի վերաբերյալ հակամարտությունների մասին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի բոլոր հնարավոր տարբերակների հավաքածու Արխիվացված 2018-04-15 Wayback Machine(անգլ.)
- Փաստեր երգի մասին(անգլ.)
- Երգի պատմությունը Արխիվացված 2018-04-08 Wayback Machine(անգլ.)