Touch Me
Touch Me-ն ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ընդգրկվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին[1]։ Թողարկվել է որպես ալբոմի առաջին սինգլ 1968 թվականին և սինգլի Բ կողմը եղել է Wild Child երգը։ Երգը հայտի է նրանով որ նրա մեջ օգտագործվել են մի շարք լարային և փողային գործիքներ։ Երգի մեջ կա նաև սաքսոֆոնային հատված, որը նվագել է Կուրտիս Էմին։ Իսկ Ջիմ Մորիսոնի վոկալային հատվածներից որոշները ունեցել Ծննդյան տոների երգերին հատուկ հնչողություն։ Երգի ստեղնաշարային ռիֆը մասամբ վերցված է Four Season խմբի "C'mon Maryann" երգի կիթառային ռիֆից։
«Touch Me» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«The Soft Parade» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Wild Child | |||
Թողարկված | Դեկտեմբեր, 1968 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Հոկտեմբեր 1968 | |||
Ժանր | սիմֆոնիկ ռոք | |||
Երգահան | Ռոբի Կրիգեր | |||
Տևողություն | 3:11 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Ձայնագրվելով որպես սինգլ 1968 թվականի դեկտեմբերին այն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Ամերիկյան Billboard Hot 100 չարթերում իսկ Cashbox Top 100 չարթերում այն զբաղեցրեց 1-ին հորիզոնականը 1969 թվականին՝ դառնալով խմբի թվով երրորդ սինգլը, որն զբաղեցրեց առաջին հորիզոնականը Ամերիկայում։ Սինգլը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել նաև այլ երկրներում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը Կանադայի RPM չարթերում և 10-րդ հորիզոնականը Ավստրալիայի Kent Music Report չարթերում։ Չնայած այս ամենին սինգլը չի կարողացել հորիզոնական զբաղեցնել Մեծ Բրիտանիայի չարթերում։
Երգի ռեմքիս տարբերակը հավելյալ ճնշումով և բասային մասերով ձայնագրվել է 1974 թվականին Heavy Metal հավաքածու ալբոմի մեջ, Warner Bros. Special Products գործընկերության միջոցով։
Երգի Վեռնագիրը
խմբագրելԻնչպես հայտնում է Բրյուս Բոտնիկը, երգը շատ վերնագրեր է փոխել, մինչև ստացել է իր վերջնական անվանումը՝ "I'm Gonna Love You"[2], որը վերցված է երգի կրկներգի տողերից, "Hit Me", որը վերաբերում է 21 խաղին։ Իսկ երգի առաջին տողն իրականում այսպիսին էր՝ "C'mon, hit me...I'm not afraid", որը արտահայտում էր 21 խաղացողի լավ վիճակում գտնվելը։ Հավանաբար Մորիսոնը փոխել է բառերը՝ մտածելով, որ հանդիսատեսը միգուցե սխալ հասկանա "Hit Me" բառերի իմաստ, և իրականում հարձակում կգործի իր վրա։
Տարբերակները
խմբագրելԻեն Աթսբերին թողարկել է երգի քավր տարբերակը The Doors-ին նվիրված ալբոմում, որն անվանվել է Stoned Immaculate: The Music of the Doors։
Հանրաճանաչ մշակույթում
խմբագրել1991 թվականին նկարահանված Օլիվեր Սթոունի The Doors ֆիլմում, կա մի հատված որտեղ Մորիսոնը գրում է Touch Me երգի բառերը համերգի ժամանակ երբ ալկոհոլի ազդեցության տակ է լինում և ցանկանում է մի երգ գրել օրալ սեքսի մասին։
Երգի ստեղնաշարային ռիֆը օգտագործվում է 2003 թվականին նկարահանված School of Rock ֆիլմում, երբ Ջեք Բլեքի մարմնավորած կերպարը՝ Դեվերի Ֆինը սովորեցնում է մի երեխայի թե ինչպես նվագել ստեղնաշարային գործիքը։ Երգը նաև ընդգրկված է ֆիլմի սաունդթրեքների շարքում։
Երգը հնարավոր է եղել ներբեռնել համացանցից 2010 հոկտեմբերի 26-ից թվականից սկսված որպեսզի օգտագործվի Rock Band 3 խաղում[3][4]։
Ajax-ի մասին ակնարկը
խմբագրելԵրգի վերջնամասում կարելի է լսել Մորիսոնին հետևյալ տողերը արտասանելուց՝ "Stronger than dirt" որը տան մաքրման համար նաղատեսված Ajax գործընկերության նշանաբան էր։ Մորիսոնը ասել է հետևյալ տողրեը որովհետև Touch Me-ի և Ajax գործընկերության գովազդային երգի վերջին չորս նոտաները նույն են, ու նաև նրա համար որպեսզի ծաղրի Կրիգերին, Մանզարեկին ու Դենսմորին "Light My Fire" երգը Buick գործընկերության գովազդի մեջ օգտագործելուն համաձայնության համար։ Գործարքը չեղյալ համարվեց որովհետև Մոիսոնը դեմ էր նրա իրագործմանը։ Երգի սինգլ տարբերակում վոկալային մասերը փոփոխվել են։
Անձնակազմ
խմբագրել- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Չարթեր
խմբագրելՉարթեր (1967) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա Kent Music Report | 10 |
Կանադա RPM | 1 |
Ամերիկա Billboard Hot 100[5] | 3 |
Ամերիկա Cashbox Top 100 | 1 |
Վաճառքներ
խմբագրելտարածք | սերտիֆիկացում | վաճառք/բեռնում |
---|---|---|
Ամերիկայի Միացյալ Նահանգներ | Ոսկե | 1,000,000 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.allmusic.com/song/touch-me-mt0028767421
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ staff, IGN (2010 թ․ հոկտեմբերի 22). «The Doors Most Loved Songs Kick Off Rock Band 3 DLC». IGN. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Snider, Mike (2010 թ․ հունիսի 10). «Rock Band 3: What's New, What's Notable». USA Today. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ http://www.allmusic.com/album/the-soft-parade-mw0000652096/awards