«Trigga», ամերիկացի R&B երգիչ Թրեյ Սոնգզի վեցերորդ ստուդիական ալբոմն է։ Այն թողարկվել է 2014 թվականի հուլիսի 1-ին, Songbook և Atlantic Records լեյբլների կողմից։ Թողարկման առաջին շաբաթում ալբոմը Միացյալ Նահանգներում ունեցել է 105,000 օրինակի վաճառք և գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը[1]։ Ալբոմը ներառում է զուգերգեր Նիքի Մինաժի, Միլա Ջեյի, Ty Dolla Sign-ի, Ջասթին Բիբերի և Ջուսի Ջեյի հետ համագործակցությամբ։ Ալբոմի 6 սինգլներն են՝ «Na Na», «SmartPhones», «Foreign», «Change Your Mind», «What's Best for You» և «Touchin, Lovin»։