Urban Decay
Urban Decay, կոսմետիկայի ամերիկյան ապրանքանիշ, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքում, ֆրանսիական L'Oréal կոսմետիկ ընկերության դուստր ձեռնարկությունն է[1]։
Urban Decay | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն և բրենդ |
Հիմնադրված է | 1996 |
Հիմնադիր | Keke? |
Վայր | Ռուբե |
Արդյունաբերություն | հիգիենայի միջոցներ և կոսմետիկ արդյունաբերություն |
Մայր ընկերություն | L’Oréal |
Սեփականատեր | Kevin? |
Կայք | urbandecay.com |
Urban Decay (cosmetics) Վիքիպահեստում |
Ժամանակակից արտադրանքները ներառում են շրթունքների, աչքերի, դեմքի և մարմնի մաշկի համար միջոցներ[2]։ Ապրանքանիշը առավել հայտնի է Naked հավաքածուով, որն իր մեջ ներառում է ստվերաներկի տասներկու տարբեր ներկապնակ: Դրա թիրախային շուկան կանայք են, չնայած այն չի սահմանափակվում այս տեսականիով[3]։ Ապրանքները վաճառվում են ԱՄՆ-ի խոշոր հանրախանութներում, ինչպիսիք են Macy's-ը, Sephora-ն, Ulta-ն, Nordstrom-ը և պաշտոնական կայքում[4][5], ինչպես նաև մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան և Գերմանիան:
Պատմություն
խմբագրելՄինչև 1990-ականների կեսերը վարդագույն, կարմիր և բեժ երանգները գերակշռում էին գեղեցկության արդյունաբերության ներկապնակում[6]։ 1995 թվականին Cisco-ի համահիմնադիր Սենդի Լերները և Պատրիսիա Հոլմսը գտնվում էին Լոնդոնից դուրս գտնվող Լերների առանձնատանը, երբ Հոլմսը խառնել է բոսորագույնն ու սևը՝ նոր գույն ստեղծելու համար: Այնուհետև նրանք որոշել են ստեղծել կոսմետիկ ընկերություն, որն անվանել են Urban Decay[7]։ Գործարկված լինելով 1996 թվականի հունվարին՝ այն առաջարկում էր 10 շրթներկի և 12 եղունգների լաքերի շարք: Դրանց գունային գունապնակը ոգեշնչված էր քաղաքային լանդշաֆտից, ուստի շրթներկի երանգները կոչվում էին՝ Սմոգ, Ժանգ, Նավթի բիծ, Թթվային անձրև և այլն[8]։
2000 թվականին LVMH ընկերությունը գնել է Urban Decay ապրանքանիշը[9]։ 2002 թվականին Urban Decay-ը գնել է Falic խումբը: 2009 թվականին ապրանքանիշի սեփականատերն է դարձել Castanea Partners ընկերությունը[10]։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին L'Oréal-ը հայտարարել է Urban Decay-ի ձեռքբերման մասին[11]։ 2012 թվականին L' Oréal-ը ձեռք է բերել ընկերությունը։ Ապրանքանիշի համար վճարել է մոտ 350 միլիոն դոլար[12]։
2015 թվականի գարնանը Urban Decay-ն ընդլայնել է սոցիալական լրատվամիջոցների ներկայությունը Tumblr կայքի The Violet Underground-ի միջոցով: Այն ներկայացնում է համագործակցություն երիտասարդ դիզայներների հետ, ինչպիսիք են Բարոն ֆոն Ֆենսին[13]։
Դեսպաններ
խմբագրելԱպրանքանիշի դեմքն այնպիսի հայտնիներ էին, ինչպիսիք են Ռուբի Ռոուզը և Նիկոլ Ռիչին[14]։ 2019 թվականի հունիսին Urban Decay-ը հայտարարել է նոր կարգախոսի՝ Pretty Different-ի մասին և իր դեսպաններ է կոչել Էզրա Միլլերին, Լիզզոյին, Ջոյ Քինգին, Կարոլ Ջիին և CL-ին[15]։ Մեկ տարի անց նրանք հայտարարել են ևս երեք դեսպանների մասին՝ որոնք նպաստում են իրենց առաջխաղացմանը՝ Naked Ultraviolet՝ Նորման, G. E. M-ն և Կամիլու Մենդես[16]։ 2021 թվականի հունվարին հարավկորեական Monsta X խումբը հայտարարվել է ապրանքանիշի գլոբալ դեսպան[17][18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Daneshkhu, Scheherazade (2012-11-26). «L'Oréal buys Urban Decay cosmetics brand». The Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2015-01-12-ին. Վերցված է 2014-12-09-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Urban Decay». Արխիվացված է օրիգինալից 2021-07-20-ին. Վերցված է 2015-03-09-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Urban Decay - Love to know». Արխիվացված է օրիգինալից 2021-07-20-ին. Վերցված է 2021-07-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Store Locator | Urban Decay». www.urbandecay.com. Արխիվացված է օրիգինալից 2015-11-04-ին. Վերցված է 2015-11-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Urban Decay Makeup | Nordstrom». Nordstrom. Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին. Վերցված է 2015-11-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «About Us | Urban Decay». www.urbandecay.com. Արխիվացված է օրիգինալից 2015-09-08-ին. Վերցված է 2015-09-18-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Holmes v. Lerner, 74 Cal. App. 4th 442 (1999)
- ↑ "ABOUT US." Our History. N.p., n.d. Web. 26 Mar. 2014
- ↑ Moulds, Josephine (2012-11-26). «L'Oréal strikes deal to buy Urban Decay». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2019-08-29-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Castanea Partners Announces Investment in Urban Decay. Reuters (2009-03-30). Retrieved on 2011-09-28
- ↑ "L'Oréal: News Release: "L'Oréal signs an agreement to acquire Urban Decay"". EuroInvestor. Retrieved 26 November 2012
- ↑ «L'Oréal buys beauty brand Urban Decay in a deal estimated at $300 to $400 million». The Daily News. 2012-11-26. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2019-08-29-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Baron Von Fancy: A Little Inspiration». The Violet Underground. 2015-02-26. Արխիվացված է օրիգինալից 2021-07-23-ին. Վերցված է 2015-03-10-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ «Nicole Richie is the latest brand ambassador for Urban Decay». Fashion Network. Արխիվացված է օրիգինալից 2021-07-19-ին. Վերցված է 2020-08-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Meet Urban Decay's Global Citizens». PR Newswire. Արխիվացված է օրիգինալից 2020-02-08-ին. Վերցված է 2020-08-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Urban Decay rolls out new Naked Palette, Global Citizens». Drugstore News. Արխիվացված է օրիգինալից 2020-07-25-ին. Վերցված է 2020-08-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Choi, Hee-jae (2021-01-19). «몬스타엑스, 글로벌 뷰티 브랜드 모델 발탁…명실상부 '대세 아이돌'». Xports News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-28-ին. Վերցված է 2021-01-19-ին – via Naver.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Khan, Aamina (2021-01-25). «Monsta X Are The New Face of Urban Decay». Teen Vogue (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին. Վերցված է 2021-01-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Urban Decay» հոդվածին։ |