Vichy Laboratoires (ֆր.՝  «Лаборатории Виши»), դեմքի և մարմնի խնամքի, ինչպես նաև հակատարիքային կոսմետիկայի արտադրության ֆրանսիական կոսմետիկ ապրանքանիշ, որը հիմնադրվել է 1931 թվականին: 1955 թվականից պատկանում է L ' Oréal ընկերությանը։

Vichy
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ապրանքային նշան
Անվանված է ի պատիվQ3046760?
Հիմնադրված է1931
ՀիմնադիրGeorges Guérin?
Մայր ընկերությունL’Oréal
Կայքvichyconsult.ru, vichyusa.com, vichy.com և vichy.fr

Պատմություն

խմբագրել

Ապրանքանիշը ստեղծվել է 1931 թվականին Ժորժ Գերենի և բժիշկ Հալերի հանդիպումից հետո․ նրանք համատեղ ստեղծել են «Վիշի մաշկաբանական հիգիենայի ընկերությունը»[1]։

Վիշի կոմունան գտնվում է Օվերն հրաբխային շրջանում և հայտնի է իր ջերմային աղբյուրներով: Բժիշկ Հալերը ուսումնասիրել է Լյուկի աղբյուրի (Lucas) ջրի բուժական հատկությունները մաշկի հետ շփման ժամանակ[2]։ Այս աղբյուրների ջուրը պարունակում է 15 տարբեր օգտակար հանածո, որոնք այժմ հայտնի են իրենց հանգստացնող, պաշտպանիչ, վերականգնող և ամրացնող հատկություններով։ Բժիշկ Հալերը համոզված էր, որ գեղեցկության աղբյուրը հիմնականում մաշկի առողջությունն է: Նա գործարկել է Vichy Dermocosmetics-ի առաջին գիծը, որի միջոցները համատեղում էին հանքանյութերով հարուստ ջերմային ջուրը այլ ակտիվ բաղադրիչների հետ։

1955 թվականին ընկերությունը գնել է L ' Oréal կոսմետիկ կոնցեռնը[3]։ Vichy ապրանքանիշը La Roche-Posay ապրանքանիշի հետ միասին L'Oréal-ի կողմից դասվում են որպես «ակտիվ կոսմետիկայի» ապրանքանիշեր:

Vichy Laboratoires-ը եվրոպական շուկայում կոսմետիկայի խոշորագույն արտադրողներից մեկն է, որը թողարկելով դեմքի և մարմնի խնամքի միջոցների լայն տեսականի: Ապրանքանիշի տեսականին ներառում է Secret de VICHY քսուքներ, LiftActiv (Anti-Aging), Neovadiol, Normaderm, Dercos, Aqualia Thermal, Capital Soleil, Essentielles, Vichy Homme միջոցների գծեր[4]։

Vichy ապրանքանիշի արտադրանքը հասանելի է ավելի քան 60 երկրների 90,000 վաճառակետերում: Այն հաստատել են դեղագործներ և բժշկական փորձագետներ[5] և վաճառվում է ինչպես կոսմետիկայի խանութներում, այնպես էլ դեղատներում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сайт L'Oréal Արխիվացված է Դեկտեմբեր 20, 2013 Wayback Machine-ի միջոցով:.
  2. «История VICHY». www.vichyconsult.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-03-21-ին. Վերցված է 2020-04-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. La saga des marques : Vichy Արխիվացված է Հոկտեմբեր 10, 2017 Wayback Machine-ի միջոցով:, Plurielles, 6 décembre 2009
  4. L'Oréal UK - Vichy Արխիվացված է Մայիս 21, 2012 Wayback Machine-ի միջոցով:
  5. Mafalda Carneiro Chaves Leite Fragoso [https://repositorio.ucp.pt/bitstream/10400.14/20683/1/MSc%20Thesis_Mafalda%20Fragoso_152114148.pdf Vichy: Stronger Skin for a Stronger Life: Brand Positioning and Communication Strategies] (English) // MSc in Management at CATOLICA-LISBON School of Business & Economics : Диссертация. — 2016. — С. 13, 14.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Saga Vichy (Revue des marques : numéro 38 — Avril 2002) (ֆր.)