Vim (տեքստային խմբագրիչ)
Vim (Vi Improved բառի հապավումն է, արտասանվում «վիմ»), ազատ ծրագրային ապահովման տեքստային խմբագրիչ` ստեղծված ավելի հին` vi ծրագրի հիման վրա։ Ծրագիրը գրվել է Բրամ Մոլենարի կողմից, և առաջին թողարկումը եղել է 1991 թվականին։ Ծրագիրը թողարկվում է GNU General Public License ազատ արտոնագրով և քաջալերում է բարեգործություններ անել Ուգանդայի երեխաների համար[7]։
Տեսակ | տեքստային խմբագրիչ և ազատ և բաց ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Բրամ Մոլենար և ուրիշներ |
Գրված է՝ | Սի (ծրագրավորման լեզու)[1] և Vimscript?[1] |
ՕՀ | GNU/Linux[2], BSD[2], մաքՕՍ[2], Windows[2], Անդրոիդ[2] և iOS[2] |
Առկա է | անգլերեն, ճապոներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն[3] |
Լույս տեսավ՝ | 1991 թ. Նոյեմբերի 2 |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | Vim swap? |
Զարգացման կարգավիճակ | Տեքստային խմբագրիչ |
Արտոնագիր | GNU GPL[4] և Vim license?[5][6] |
Հիմք են ծառայել | vi և Stevie? |
Անվանված է | vi |
Կայք | vim.org(անգլ.) |
Ելակոդ | github.com/vim/vim |
Vim Վիքիպահեստում |
Ներկայումս այն համարվում է ամենահզոր տեքստային խմբագրիչներից մեկը, որն ունի լրիվ ազատ կարգավորման և ավտոմատիզացման լայն հնարավորություններ։
Vim-ը ունի տեքստային ինտերֆեյսով աշխատելու հնարավորություն և դրա համար լայն կիրառություն ունի ծրագրավորողների կողմից։
Գոյություն ունի նաև ծրագրի գրաֆիկական՝ GVim տարբերակը, որտեղ շատ հրամաններ կարելի է կանչել գրաֆիկական համապատասխան մենյուներից։
Չնայած նրան, որ Vim-ն իրականում գրվել էր Amiga-յի համար, այն ստեղծվել էր որպես քրոսպլատֆորմային ծրագրային ապահովվածություն և այն կարող էր աշխատել ուրիշ այլ ծրագրային հարթակների համար։ 2006 թ.-ին ըստ Linux Journal ամսագրի այն համարվել է ամենահանրաճանաչ տեքստային խմբագրիչը[8]։
Պատմություն
խմբագրելԲրամ Մոլենարը Vim ծրագրի վրա սկսել է աշխատել 1988 թ.-ին, որը պետք է աշխատեր Amiga համակարգիչների համար։ Մոլենարն առաջին Vim-ը (v1.14) թողարկեց 1991 թ.-ին[9]։
"Vim" անվանումը "Vi IMproved" (հայերեն՝ Vi բարելավված) բառերի հապավումն է[10], որովհետև այն իրականում հանդիսանում է vi տեքստային խմբագրի ընդլայնումը, որտեղ ներառնվել են ելակետային կոդի ծրագրավորողների աշխատանքն արագացնող և հեշտացնող ֆունկցիոնալություն։
vi ծրագրի բարելավումներ Vim-ում
խմբագրելԴասական vi-ի հետ համեմատած Vim-ն առանձնանում է հետևյալ բարելավումներով.
- Միանգամից մի քանի ֆայլերի հետ աշխատանք։ Ունի խմբագրային պատուհանները ջարդելու բազմակի հնարավորություններ՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղհայաց ուղղություններով։
- Յունիկոդի աջակցություն
- Վիզուալ ռեժիմի աջակցություն, որն օրինակ թույլ է տալիս գործողություններ կատարել տեքստային կոնկրետ հատվածների վրա։
- Անսահմանափակ քանակությամբ հետ շրջելու (undo) և վերադարձի (redo) գործողություններ։
- Երկու ֆայլերի համեմատման ռեժիմ։ Մի ֆայլից անհրաժեշտ մասի տեղափոխումը մեկ այլ ֆայլ։
- Լայն ֆայլային աջակցություն (ավելի քան 200 ֆայլեր իրենց նկարագրություններով)։
- Սինտաքսիսի ընդգծում, ծրագրավորման լեզվից կախված ամեն տողի դիրքի որոշում և համապատասխան բացատի ավելացում (ի սկզբանե սպասարկում էր ավելի քան 200 ծրագրավորման լեզուներ և ֆայլային ֆորմատների կառուցվածքներ).
- Օպերացիոն համակարգի հետ ինտեգրացում, որն օրինակի համար հնարավորություն է ընձեռնում որոնել կոմպիլյատորի սխալները։
- Սցենարային լեզուների սպասարկում. պլագիններ ստեղծելու հնարավորություն։
- Հրամանների, բառերի, ֆայլերի անունների և ամբողջ տողերի ավտոմատ լրացումներ։
- Ներքին հրամանների ավտոմատ կանչում (օրինակ ավտոմատ տվյալների կոմպրեսիա ֆայլը խմբագրելուց առաջ)։
- Տարբեր ֆորմատի ֆայլերի ճանաչում և արտապատկերում։
- Հրամանների պատմության հարմար մեխանիզմ, բառեր որոնելու հնարավորություն։
- Մակրոսների ստեղծում և օգտագործում։
- Կարգավորումների հիշման հնարավորություն։
- Perl, Tcl, Python և Ruby ծրագրավորման լեզուների ինտեգրացման հնարավորություն։
- Աջից ձախ գրվող լեզուների սպասարկում (արաբական և այլն)։
- Հատուկ տարբերակներում գրաֆիկական ինտերֆեյսի օգտագործման հնարավորություն (GTK, Motif, …).
- Օգտագործողի կարիքների համար լավ կոնֆիգուրացում և կարգավորում։
- Ծրագրավորողների համար։ Ծրագրերի մշակման ցիկլի աջակցում՝ կոմպիլյացիա, ծրագրերի ավտոմատ հավաքում, սխալների հայտնաբերում և ճանաչում, սխալի տողի անցում ծրագրի համապատասխան տեսքտում։
- vi-ի եկրպագուների համար։ Գրեթե հարյուր տոկոսանոց համատեղում vi-ի հետ։
Թողարկումների պատմություն
խմբագրելԹողարկումների պատմություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Տարբերակ | Փոփոխություն |
1988 | 1.0 | Stevie ծրագրի վրա հիմնված Amiga օպերացիոն համակարգի համար։ Կոչվում է Vi IMitation։ Պաշտանապես երբևէ չի հրապարակվել։ |
2 նոյեմբերի 1991 | 1.14[11] | Amiga-յի համար առաջին հասանելի տարբերակը։ |
1992 | 1.22[11] | Ինտեգրացվել է Unix։ Vim-ը հիմա համատեղելի է vi-ի հետ։ Vim անունը ծագում է Vi IMproved բառերից։ |
12 օգոստոսի 1994 | 3.0[11] | Աշխատանքային պատուհանների ջարդման հնարավորություն։ |
29 մայիսի 1996 | 4.0[11] | Գրաֆիկական ինտերֆեյս |
19 փետրվարի 1998 | 5.0[11] | Սինտաքսիսի ընդգծում, պարզ լեզուների սցենարներ (օգտագործողի կողմից ֆունկցիաների և հրամանների սահմանում) |
6 փետրվարի 1998 | 5.1 | Սխալների ուղղում և այլ փոփոխություններ։ |
27 ապրիլի 1998 | 5.2 | Երկար տողերի սպասարկում, ներքին ֆայլային բրաուզեր, դիալոգներ, լողացող մենյու, select mode, ֆայլերի սեսիաներ, օգտագործողի կողմից սահմանված ֆունկցիաներ, հրամաններ, tcl-ինտերֆեյս և այլ փոփոխություններ։ |
31 օգոստոսի 1998 | 5.3 | Սխալների ուղղում և այլ փոփոխություններ։ |
25 հուլիսի 1999 | 5.4 | Ֆայլերի պարզ ճանաչում, տարբեր լավացումներ։ |
19 սեպտեմբերի 1999 | 5.5 | Սխալների ուղղում և տարբեր փոփոխություններ։ |
16 հունվարի 2000 | 5.6 | Նոր ֆայլային սինտաքսիսներ, սխալների ուղղում և այլ փոփոխություններ։ |
24 հուլիսի 2000 | 5.7 | idem |
31 մայիսի 2001 | 5.8 | idem |
26 սեպտեմբերի 2001 | 6.0[11] | Հավաքում, պլագիններ, բազմալեզվայնություն և այլ փոփոխություններ |
24 մարտի 2002 | 6.1 | Սխալների ուղղում |
1 հուլիսի 2003 | 6.2 | GTK2, Արաբերենի սպասարկում, ։try command, minor features, bug fixes |
7 հուլիսի 2004 | 6.3 | Սխալների ուղղում, թարգմանությունների ավելացում, mark improvements |
15 հոկտեմբերի 2005 | 6.4 | Սխալների ուղղում. Perl, Python և Ruby լեզուների ինտեգրացման թարմացում |
7 մայիսի 2006 | 7.0 | Spell checking, Ավտոլրացում, ներդիրներ («tab-եր»), ընթացիք տողի և սյունի ընդգծում, undo branches, և այլ փոփոխություններ |
12 մայիսի 2007 | 7.1 | Սխալների ուղղում, նոր կատարողական ֆայլեր և ֆայլերի սինտաքսիսներ, այլ փոփոխություններ։ |
9 օգոստոսի 2008 | 7.2 | Սխալների ուղղում, նոր կատարողական ֆայլեր և ֆայլերի սինտաքսիսներ, անվտանգության բարելավվում և այլ փոփոխություններ։ |
15 օգոստոսի 2010 | 7.3 | Սխալների ուղղում, նոր կատարողական ֆայլեր և ֆայլերի սինտաքսիսներ, անվտանգության բարելավվում, «հավերժ» undo, Mac OS 9 և GTK1 համակարգերի սպասարկման դադարեցում, Lua-յի սպասարկում և այլ փոփոխություններ։ |
10 օգոստոսի 2013 | 7.4 | Կանոնավոր արտահայտությունների նոր, ավելի արագ սպասարկում և այլ փոփոխություններ։ |
Համատեղելիություն
խմբագրելVim-ի արժանիքներից մեկն այն է, որ այն հասանելի է բազմաթիվ Օպերացիոն համակարգերի համար։ Դրանով նա շատ ավելի ակտուալ է դառնում Համակարգային ադմինիստրատորների համար, որոնք ստիպված են լինում աշխատել տարբեր հարթակների վրա։
Vim-ն աշխատում է հետևյալ օպերացիոն համակարգերի տակ.
- AmigaOS
- Atari MiNT
- BeOS
- DOS
- Mac OS
- NextStep
- OS/2, OSF
- RISC OS
- BSD
- Linux
- SGI
- Unix (IBM AIX, HP-UX, SGI IRIX, Sun Solaris, SCO OpenServer և ուրիշներ)
- VMS
- Win16 (Microsoft Windows 3.x), Win32 (Windows 4.x և Windows NT)
- Apple iOS
- Android
Պարգևներ
խմբագրել2001-2004 թթ.-ին Vim-ը հանդիսանում է LinuxJournal Readers' Choice Awards մրցույթի «Սիրելի տեքստային խմբագրիչ» կատեգորիայի հաղթող[8]։ Բացի այդ Vim-ը ստացել է Linuxworld Editors' Choice Award (1999) և Slashdot Beanie Award (2000) մրցանակները։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Vim (տեքստային խմբագրիչ) կատեգորիայում։ |
- ↑ 1,0 1,1 https://www.openhub.net/p/vim/analyses/latest/languages_summary
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Free Software Directory
- ↑ «Vim in non-English languages». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ https://www.webcitation.org/65et8f0mc?url=http://vimdoc.sourceforge.net/htmldoc/uganda.html#license
- ↑ https://vimhelp.org/uganda.txt.html#license
- ↑ https://github.com/vim/vim/blob/master/LICENSE
- ↑ Vim documentation: uganda
- ↑ 8,0 8,1 «Linux Journal: 2003 Readers' Choice Awards». 2003 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.; «Linux Journal: 2004 Readers' Choice Awards». 2004 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.; «Linux Journal: 2005 Readers' Choice Awards». 2005 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2006 թ․ մայիսի 24-ին.
- ↑ http://moolenaar.net/vimstory.pdf
- ↑ «ICCF Holland — helping children in Uganda». ICCF Holland. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Moolenaar, Bram (2002-01-15). «Vim, an open-source text editor». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 24–ին-ին.