Wings: You Never Walk Alone, BTS հարավկորեական բոյբենդի երկրորդ ստուդիական ալբոմի ընդլայնված թողարկում։ Այն թողարկվեց 2017 թվականի փետրվարի 13-ին։ Կազմված է 18 երգից (որոնցից 15-ը մտնում են օրիգինալ տարբերակի մեջ), և դրանցից երեքը լրացուցիչ թրեքեր են։ Գլխավոր սինգլ դարձավ «Spring Day» ստեղծագործությունը, իսկ բի-սայդ՝ «Not Today»-ը։

Wings: You Never Walk Alone
Bangtan Boys Ստուդիական ալբոմ
Թողարկված2017 թվականի փետրվարի 13
Ձայնագրված2016
ԺանրԴենս-փոփ, Հիփ-հոփ, R&B, K-pop, EDM, Թրեպ
Տևողություն66:05
ԼեզուԿորեերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՊրոդյուսերPdogg, BTS
Bangtan Boys-ի ալբոմների ժամանակագրություն
Wings 2016 Love Yourself 承 `Her

Գրություն և ռելիզ

խմբագրել

Ալբոմը թողարկվեց 2017 թվականի փետրվարի 13-ին։ Ընդհանուր առմամբ ալբոմում կա երեք նոր երգ՝ «Spring Day», «Not Today» և «A Supplementary Story: You Never Walk Alone»: Ինչպես նաև ընդգրկված է օրիգինալ միջերգի ամբողջական տարբերակը («Outro: Wings»): «Spring Day» գլխավոր սինգլը, որը թողարկվեց ալբոմի հետ միասին, ռելիզից հետո ավելի քիչ քան մեկ ժամում առաջատարը դարձավ Կորեայի գլխավոր չարտերում՝ Melon-ը, Mnet-ը և Naver Music-ը ներառյալ։ Melon-ը կանգնեցրեց աշխատանքը՝ սերվերի վրա չափազանց շատ ծանրաբեռնվածության պատճառով։ «Spring Day»-ը իր մեջ պարունակում է ջերմ հաղորդագրություններ, որոնք կապված են խմբի երկու անդամների սեփական փորձի հետ (Ռեփ-Մոնսթրի և Շուգայի)՝ հույսի կորստի և հավատարիմ ընկերոջը սպասելու հետ[1][2]։ «Spring Day»-ը երգ է այլընտրական հիփ-հոփ ժանրում, բրիտանական ռոքի և էլեկտրոնային երաժշտության էլեմնետներով։ Գլխավոր վերադաշնակում է գրված էր Ռեփ-Մոնսթրի կողմից[3]։

Տեսահոլովակ

խմբագրել

2017 թվականի փետրվարի 9-ին ներկայացվեց «Spring Day»-ի պաշտոնական թիզերը[4]։ Փետրվարի 13-ին կորեական ժամանակով կեսգիշերին կայացավ տեսահոլովակի պրեմիերան[5]։ Առաջին օրն այն հավաքեց ավելի քան 9 միլիոն դիտում, դառնալով ամենադիտվող տեսահոլովակը կորեական բոյբենդերի մեջ (եղել է նաև ամենադիտվողը բոլոր կորեական խմբերի մեջ, բայց Twice-ը հասավ նոր ռեկորդի)[6]։

Փետրվարի 10-ին թողարկվեց «Not Today» տեսահոլովակի թիզերը[7]։ Փետրվարի 20-ին այն պաշտոնապես թողարկվեց կես ժամ ուշ տրված ժամից (ենթադրաբար փոփոխությունը կապված էր չարտերում փոփոխությունների հետ) և հավաքեց ավելի քան 10 միլիոն դիտում առաջին 24 ժամերի ընթացքում՝ դնելով բացարձակ ռեկորդ բոլոր կորեական խմբերի մեջ իրենց ամբողջ գործունեության ընթացքում[8]։

Առևտրային հաջողություններ

խմբագրել

Ալբոմի նախնական պատվերները կազմեցին ավելի քան 700 հազար օրինակների առաջին շաբաթվա ընթացքում[9]։ Այն առաջավոր դարձավ Gaon Albums Chart-ում՝ դառնալով №1 դարձած 7-րդ ալբոմը խմբի գործունեության ընթացքում[10]։ Չինաստանում You Never Walk Alone-ը դարձավ շաբաթվա ամենագնվող ալբոմը։

ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտ տվեց Billboard 200 չարտերում, դարձնելով BTS-ը միակ կորեական խումբը, որն արդեն 4-րդ անգամ մտավ հետևյալ չարտը։ «Spring Day»-ը նաև դեբյուտ տվեց Billboard Bubbling Under Hot 100 Singles չարտում 15-րդ հորիզոնականից, ինչը նույնպես պատմական իրադարձություն էր կորեական խմբերի համար[11]։

Թրեք-ցանկ

խմբագրել

Չարտեր

խմբագրել

Շաբաթական չարտեր («Spring Day»)

խմբագրել
Չարտ (2017) Բարձրագույն
դիրք
Ֆրանսիա (SNEP) 94
Նոր Զելանդիա (RMNZ) 3
Մեծ Բրիտանիա (OCC) 46
ԱՄՆ (Billboard Bubbling Under Hot 100 Singles)[12] 15
ԱՄՆ (Billboard World Digital Songs) 1

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Երաժշտական ծրագրեր

խմբագրել
Երգ Ծրագիր Ամսաթիվ
«Spring Day» Show Champion 2017 թվականի փետրվարի 22
M Countdown 2017 թվականի փետրվարի 23
Music Bank 2017 թվականի փետրվարի 24
«Spring Day» Inkigayo 2017 թվականի փետրվարի 26

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «BTS' 'Wings: You Never Walk Alone' sweeps music charts». The Jakarta Post. Februaryy 13, 2017. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. «BTS' 'Spring Day' gets an instant all-kill and crashes MelOn». All K-Pop. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. «#BTS release the 'Spring Day' MV and it is in 1st place on various music charts!». Celeb Mix. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  4. «BTS 'Spring Day' MV Teaser». YouTube. 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  5. «BTS '봄날 (Spring Day)' MV». YouTube. 2017 թ․ փետրվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  6. «BTS Become Fastest Group to Hit 10 Million Views on a Music Video (Again)». Pop Crush. 2017 թ․ փետրվարի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  7. «BTS 'Not Today' MV Teaser». YouTube. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  8. «BTS 'Not Today' MV». YouTube. 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  9. «방탄소년단 '윙스 외전', 선주문 70만장 돌파..사상 최다». Naver. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  10. «2017년 07주차 Album Chart». Gaon. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  11. «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'». Billboard. 2017 թ․ փետրվարի 21. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  12. Benjamin, Jeff (2017 թ․ փետրվարի 21). «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'». Billboard. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.