Yves Saint Laurent (ապրանքանիշ)
Yves Saint Laurent (YSL) (Saint Laurent Paris), բարձր նորաձևության տուն, որը հիմնվել է Իվ Սեն Լորենի և նրա գործընկեր Պիեր Բերժեի կողմից։ 1999 թվականից տունը պատկանում է Gucci ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է Kering հոլդինգին։ Հավաքածուի այժմյան դիզայներն է համարվում Էնթոնի Վակկարելոն։
Yves Saint Laurent | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Հիմնադրված է | 1961 |
Հիմնադիր | Իվ Սեն Լորեն |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Արդյունաբերություն | նորաձևություն և wholesale trade?[1] |
Մայր ընկերություն | Kering |
Սեփականատեր | Kering |
Կայք | ysl.com |
Yves Saint Laurent (brand) Վիքիպահեստում |
Հիմնված 1961 թվականին, Yves Saint Laurent տունը ստեղծեց մի շարք լեգենդար իրեր. «Մոնդրիան» շրջազգեստը, կանացի սմոքինգ Le Smoking, սաֆարի վերարկուները և թափանցիկ շրջազգեստներ։ Vogue գրում էր, որ 1960-1970-ական թվականներին YSL շրջեց նորաձևության աշխարհը, կանացի և տղամարդու, բարձր և ցածր, դասական և ավանգարդ հագուստների իր նորարարական համադրությամբ. «Հենց նա է կանանց տղամարդու կոստյումներ հագցրել, ամենօրյա դարձրեց զինվորական համազգեստները և ազգային կոստյումները և դիզայներական պրետ-ա-պորտե բերեց զանգվածներին»։ Հենց Սեն Լորենի խոսքերով, նա ստեղծեց ժամանակակից կնոջ զգեստապահարան։
Պատմություն
խմբագրելYves Saint Laurent հիմնվել էր դիզայներ Իվ Սեն Լորենի և նրա գործընկեր Պիեր Բերժեի կողմից 1961 թվականին[2]։ Նոյեմբերին Սեն Լորենը և Բերժեն պայմանավորվեցին Ատլանտայից Մակ Ռոբինսոն գործարարի կողմից 700 հազար դոլար ներդրման մասին՝ ընկերության 80 % ստանալու փոխարեն[3]։ YSL առաջին հավաքածուն ցուցադրվել է 1962 թվականի հունվարին[4]։ Տան համար պատկերանիշը մշակեց Ա. Մ. Կասսանդրը՝ 1963 թվականին։
1963 թվականին Բերժեն պայմանագիր ստորագրեց Charles of the Ritz հետ YSL համար բույրեր ստեղծելու համար, իսկ 2 տարի անց Lanvin-Charles of the Ritz խումբը գնեց Ռոբինսոնի 80 % մեկ միլիոն դոլարի դիմաց։ 1960-ական թվականներին Yves Saint Laurent ստեղծում էր բեմական կոստյումներ Կլաուդիա Կարդինալե, Սոֆի Լորեն, Կատրին Դենյով դերասանուհիների համար։
1966 թվականին ստեղծվեց պրետ-ա-պորտե գիծը Yves Saint Laurent Rive Gauche անունով։ Նույն թվականին ստեղծված միտմամբ և նորաձևությամբ ոգեշնչված Սեն Լորենը մշակեց կանացի հավաքածու տղամարդու ոճում, ինչպես նաև ստեղծեց առաջին սմոքինգը կնոջ համար՝ Le Smoking:
Մեկ տարի անց նա ներկայացրեց հանրահայտ սաֆարի վերարկուն։ Սեն Լորենը դարձավ առաջին դիզայները, որը հրավիրեց աֆրիկյան և ասիական մոդելներին իր դեֆիլեներին[5]։
1971 թվականին Yves Saint Laurent տունը ներկայացրեց կանացի Rive Gauche օծանելիքը։ Նույն թվականին Սեն Լորենը մերկ նկարահանվեց տղամարդու իր օդեկոլոնի Homme գովազդում։ 1972 թվականին Բերժեն և Սեն Լորենը 1.1 միլիոն դոլարով գնեցին իրենց հագուստի գիծը Squibb ընկերությունից, որը դարձավ Lanvin-Charles of the Ritz խմբի սեփականատերը և պահպանեց YSL օծանելիքի բրենդը։ Նորաձևության տանը միացավ Իվ սեն Լորենի մուսան՝ Լուլու դե լա Ֆալեզը, ով ավելի քան 30 տարի YSL համար ոսկերչական իրեր և գլխազարդեր էր պատրաստում։
1973 թվականին նորաձևության տունը սկսեց օգտագործել նոր տարեկան ցուցադրությունների փուլը. 2 բարձր նորաձևության (հունվար և հուլիս ամիսներին) և 2 պրետ-ա-պորտե (ապրիլ և հոկտեմբեր ամիսներին)։ Բերժեն սկսեց ակտիվորեն տարածել Yves Saint Laurent լիցենզիաները ամեն ինչի վրա՝ արևային ակնոցներից մինչև ծովային սրբիչներ և գրիչներ։ 1977 թվականին տունը սկսեց արտադրել Opium օծանելիքը, որի կարգախոսն էր. «Օփիում նրանց համար ովքեր կախվածություն ունեն Yves Saint Laurent-ից»։ Չնայած բողոքների անվան և գովազդի պատճառով, օծանելիքը մեծ հաջողություն ունեցավ։
1986 թվականին Yves Saint Laurent գնեց Charles of the Ritz ընկերությունը, որին պատկանում էր նորաձևության տան օծանելիքի բիզնեսը, 630 միլիոն դոլարով։ Մեկ տարի անց YSL վաճառեց Charles of the Ritz մի շարք հանրահայտ բույրեր Revlon ընկերությանը 150 միլիոն դոլարով։ 1989 թվականին նորաձևության տունը տեղադրեց բաժնեթղթերը փարիզյան ֆոնդային շուկայում և գնահատվեց 500 միլիոն դոլար[6]։
1993 թվականին YSL, օծանելիքի բաժնի հետ, վաճառվեց Elf Sanofi օծանելիքի դեղագործական ընկերությանը 650 միլիոն դոլարով բաժնեթղթերով[7]։ Սեն Լորենը և Բերժեն պահպանեցին վերահսկողությունը հագուստի գծի վրա։ 1998 թվականին Սեն Լորենը դադարեց զբաղվել Rive Gauche գծով, աշխատանքի վերցնելով Ալբեր Էլբազին և Էդի Սլիմանին համապատասխանաբար կանացի և տղամարդու հավաքածուի համար[8]։
1999 թվականին YSL նորաձևության տունը գնեց Gucci խումբը, որը հրավիրեց պրետ-ա-պորտե հավաքածուներ ստեղծել Թոմ Ֆորդին[9]։ 2002 թվականին ԻՎ Սեն Լորենը ներկայացրեց իր վերջին հավաքածուն և փակեց կուտյուր գիծը։
Այն բանից հետո, երբ Թոմ Ֆորդը հեռացավ 2004 թվականին, պրետ-ա-պորտե գծով սկսեց զբաղվել Ստեֆանո Պիլատին։ Նրա ոճն ավելի ֆրանսիական էր, քան Ֆորդի բաց զգայական կերպարները[10]։ 2008 թվականին Սեն Լորեն նորաձևության տան հիմնադիրը վախճանվեց[11]։
2011-2013 թվականներին YSL նախագահը և գլխավոր տնօրենն էր Փոլ Դենյովը, որի օրոք 2012 թվականին նորաձևության տուն վերադարձավ Էդի Սլիմանը փոխարինելով Պիլատիին կրեատիվ տնօրենի պաշտոնում[12]։ 2012 թվականի հունիսին նա անվանափոխեց պրետ-ա-պորտե գիծը Saint Laurent Paris, կոսմետիկայի և հենց ընկերության անունը մնաց նույնը[13]։ Փոլ Դենյովի օրոք YSL ընկերությունը վերջապես վերադարձրեց նախկին եկամուտները[14]։
2016 թվականին Էդի Սլիմանին կրեատիվ տնօրենի պաշտոնում փոխարինեց Versus դիզայներ Էնթոնի Վակկարելոն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ «Saint Laurent». Vogue Paris. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Yves Saint Laurent (brand)». Voguepedia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Henri Mouron (1986). Cassandre : Posters, Typography, Stage Designs. London: Thames and Hudson. էջեր 147–148. ISBN 0-500-23450-7.
- ↑ «Yves Saint Laurent». Voguepedia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Squibb Sells Charles of the Ritz Cosmetics to Yves Saint Laurent». Los Angeles Times. 1986 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Revlon Adding Fragrance Line». The New York Times. 1987 թ․ հունիսի 17. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Elf Sanofi Buying Saint Laurent». The New York Times. 1993 թ․ հունվարի 20. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Gucci Moving to Buy Yves Saint Laurent, Fashion's Biggest Prize». The New York Times. 1990 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Yves Saint Laurent Spring 2008 Ready-to-Wear Collection, Style.com
- ↑ «Yves Saint Laurent, Fashion Icon, Dies at 71». The New York Times. 2008 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Apple нанимает бывшего главу модного дома Yves Saint Laurent для работы над специальным проектом Արխիվացված 2014-09-12 Wayback Machine.
- ↑ «Yves Saint Laurent Gets a New Designer». The New York Times. 2012 թ․ մարտի 7. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Yves Saint Laurent official name will not change». Bloginity. 2012 թ․ հուլիսի 10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Yves Saint Laurent
- Saint Laurent Արխիվացված 2013-09-24 Wayback Machine на Fashion Net
- Yves Saint Laurent Արխիվացված 2013-07-19 Wayback Machine в Voguepedia
- Yves Saint Laurent Արխիվացված 2014-06-29 Wayback Machine