Հասարակաց որդեգիրը
«Հասարակաց որդեգիրը», Մուրացանի պատմվածքներից, որում արտահայտվել է գրողի բացասական տրամադրվածությունը քաղաքի և քաղաքային բարքերի հանդեպ։ Պատմվածքում պատկերված է ժամանակակիցների կեղծ խոստումներին ապավինած շնորհալի երիտասարդ երգիչ Գևորգի երազանքների փլուզումը։
Հասարակաց որդեգիրը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Մուրացան |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1882 |
Հրատարակչություն | «Նոր դար» թերթ |
Հրատարակվել է | 1884 |
Վիքիդարան | Հասարակաց որդեգիրը |
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ լույս է տեսել Թիֆլիսում հրատարակվող «Նոր դար» թերթում, 1884 թվական, № 14-22[1]։
Երկրորդ անգամ տպագրվել է Մուրացանի երկերի 1936-1939 թվականների հրատարակության 3-րդ հատորում (Պետհրատ, 1936, Երևան-Մոսկվա)։ Ինքնակենսագրության մեջ Մուրացանն ասում է, որ «Հասարակաց որդեգիրը» գրել է «Ռուզան» դրամայի առաջին ներկայացումից «մի քանի ամիս հետո»։ Եթե նկատի ունենանք, որ «Ռուզանը» առաջին անգամ բեմադրվել է 1882 թվականի փետրվարի 4-ին, ուրեմն «Հասարակաց որդեգիրը» պետք է գրված լինի 1882 թվականի առաջին կեսին։
Այս պատմվածքի հղացման, կամ ինչպես հեղինակն է ասում, «շարժառիթի» մասին Մուրացանը գրել է․
Մուրացանի ժամանակակիցներից մեկը հայտնում է, որ «Ռուզանի» բեմադրության կապակցությամբ խոսք է բացվել Մուրացանին «արտասահման սովորելու ուղարկելու մասին։ Մի քանի հարուստներ խոստացան իրենց որդեգիր անել,– շարունակում է նա,– ավա՜ղ։ Հատուցումը «Հասարակաց որդեգիրն է» («Հանդես գրական և պատմական», 1896, յոթերորդ գիրք, էջ 272)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Մուրացան, Երկերի ժողովածու, Հատոր առաջին, Հայպետհրատ, Երևան, 1951, Ծանոթագրություններ, էջ 547