ВС-121
ВС-121, ռուսական դիպուկահար հրացան, բուլ-պապ դասավորությամբ։ Մշակված է Իժևսկի ինժեներական գործարանի կողմից, Դրագունովի դիպուկահար հրացանի հիման վրա[1]։
ВС-121 | |
---|---|
Տեսակ | Դիպուկահար |
Ենթատեսակ | դիպուկազարկ հրացան |
Երկիր | Ռուսաստան |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 2013 |
Արտադրող | Կոնցեռն «Կալաշնիկով» |
Փամփուշտի տեսակ | 7,62×54 մմ R |
Կառուցվածք
խմբագրելԲուլ-պապ դասավորությունը հնարավորություն է տվել կրճատել զենքի երկարությունն ու քաշը, երկարությունը դարձնելով 620 մմ, իսկ քաշը ոչ ավել 4,5 կգ։ Փողը պատրաստվում է էլեկտրաքիմիական մշակման միջոցով։ Նախատեսվում է նաև հղկման մեթոդը և ռեդուկցայի միջոցով փողի պատրաստումը։ Ի տարբերություն նախորդի, հրացանը հագեցած է ձգման նոր մեխանիզմով։ ВС-121-ը հագեցած է տակտիկական խլացուցիչով։ Հնարավոր է տեղադրել Պիկատինի 4 նշանաձողիկի վրա դիպուկահարային ցանկացած օպտիկաէլեկտրոնային սարքավորումների օգտագործմամբ։ Բաց նշանոցային սարքավորումներ չունի։ Ավտոմատիկան գործում է փողի մեջ վառոդային գազերի հետմղման սկզբունքով։ Չկարգավորվող զարկանաձգանային մեխանիզմը ձգանային տիպի է։ Նախատեսվում է մշակել նոր տիպի զարկանաձգանային մեխանիզմ[2][3][4]։
ВС-121 ռուսական դիպուկահար հրացանում օգտագործվում են նույն 7,62 մմ-անոց տրամաչափի փամփուշտները, ինչը որ դրագունովի դիպուկահար հրացանում, բայց «Իժմաշ»-ը մշակում է նոր հեռանկարային զինամթերքներ[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ИА «Оружие России»: ВС-121 — новая российская снайперская винтовка с компоновкой булл-пап Արխիվացված 2013-09-23 Wayback Machine
- ↑ Оружейный портал: ВС-121 Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
- ↑ Ростех: представил винтовку с компоновкой булл-пап Արխիվացված 2013-09-27 Wayback Machine
- ↑ RT: Son of a gun: Kalashnikov manufacturer tests new bullpup sniper rifle
- ↑ ВС-121: снайперский волк в овечьей шкуре
Գրականություն
խմբագրել- Դեկտյարեվ Մ. Круги на воде: вновь о снайперском полуавтомате. // Ամսագիր «Калашников». — 2013. — № 7. — С. 8—10.