Դրագունովի դիպուկահար հրացան
Դրագունովի 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան (ԴԴՀ, Ինդեքս ԳՐԱՈւ – 6B1), (ռուս.՝ 7,62-мм снайперская винтовка Драгунова), ինքնալիցքավորվող դիպուկահար հրացան, որը մշակվել է 1957-1963 թվականներին մի խումբ կոնստրուկտորների կողմից, Եվգենի Դրագունովի գլխավորությամբ։
Դրագունովի դիպուկահար հրացան | |
---|---|
Снайперская винтовка Драгунова | |
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | դիպուկազարկ հրացան և կիսաավտոմատ զենք |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1963 |
Պատերազմներ | Վիետնամի պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում, Իրաքյան պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Կարգիլի պատերազմ, Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Սիրիայի քաղաքացիական պատերազմ |
Ստեղծող | Եվգենի Դրագունով |
Արտադրող | Կոնցեռն «Կալաշնիկով» |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 7,62 մմ |
Փողի երկարություն | 620 (ԴԴՀ, ընդհանուր)[1][2] 547 (ԴԴՀ, ակոսավոր հատվածը)[1] 565 (ԴԴՀԾ)[2] մմ |
Զենքի երկարություն | 1225 (ԴԴՀ առանց սվին դանակի)[1] 1370 (ԴԴՀ սվին դանակով)[1] 1135/875 (ԴԴՀԾ բացված կոթով/ հավաքված կոթով)[2][3] մմ |
Զենքի քաշը առանց փամփուշտների | 4,3 կգ |
Պահեստատուփի տարողություն | 10 հատ |
Փամփուշտի տեսակ | 7,62×54 մմ R |
Մարտական արագաձգություն | 30 (մենահատ կրակոց) կր/ր կր/ր |
Գնդակի սկզբնական արագություն | 830 (ԴԴՀ)[1][4] 810 (ԴԴՀԾ)[2][3] մ/վ |
Ուղիղ կրակի հեռավորություն | 1200 մ |
Նշանառու հեռավորություն | 1300 մ |
Մահացու կրակի հեռավորություն | 3800 մ |
Պատմություն
խմբագրել1960-ական թվականների կեսերին ԴԴՀ հրացանի արտադրության տեխնիկական գործընթացում փոփոխություններ են մտցվել՝ զինագործներ Ի. Ա. Սամոյլովը և Վ. Նիկիտինը մշակել են փողի արտադրության նոր տեխնոլոգիա[5]։
1990-ական թվականներին հրացանը սկսեցին համալրել պլաստմասսե փողակալով։ Բացի այդ, յուրացվել է հրացանի փոփոխված տարբերակի՝ «Տիգր» ինքնալիցքավորվող կարաբինի թողարկումը։
Ռազմամթերք և սարքավորումներ
խմբագրելԴրագունովի դիպուկահար հրացանից կրակելու համար կիրառվում են 7,62×54 մմ R տրամաչափի փամփուշտներ սովորական, լուսածրող և զրահահար-հրկիզող գնդակներով, ինչպես նաև դիպուկահար փամփուշտներ (7Н1, 7Н14), կարող է կրակել նաև JHP և JSP էքսպանսիվ փամփուշտներով։ ԴԴՀ-ից կրակը վարում են մենահատ կրակոցներով։ Փամփուշտակալի տարողունակությունը 10 փամփուշտ է։ Փողաբերանի մասում ամրացվում է բոցամարիչ հինգ երկայնական անցքերով, որը քողարկում է կրակոցը գիշերային ռազմագործողությունների ժամանակ և պաշտպանում է փողը աղտոտումից։ Հրացանը համալրվում է ԴՕՆ-1 օպտիկական նշանոցով, հնարավորություն կա տեղադրելու գիշերային նշանոց[2][3][4][4]։
Շահագործման սկզբունք
խմբագրելԿրակի ժամանակ վառոդային գազերի մի մասը, որոնք դուրս են մղում փամփուշտի գնդակը, շարժվում են փողի խողովակի միջոցով գազային խուց և ճնշում են գործադրում գազային մխոցի դիմային պատին շարժելով մխոցը, փակաղակային ձողիկը և փակաղակը ետնամասային դիրք։
Հետադարձ մեխանիզմի միջոցով փակաղակային ձողիկը և փակաղակը վերադառնում են առաջնային դիրք։ Փակաղակը նոր փամփուշտը ուղարկում է փամփշտանոց և փակում է փողի խողովակը։
Ճշգրտություն և խտություն
խմբագրելԸստ հրաձգային գործի ուղեցույցներում նշված կանոնների, հրացանի նշանազարկը համարվում է նորմալ, եթե կրակելու ժամանակ պառկած դիրքից 100 մ հեռավորության վրա չորս կրակոցով բոլոր չորս ծակվածքները տեղավորվում են 8 սմ շառավղով շրջանակի մեջ[1]։
Մոդելների տարատեսակներ
խմբագրելԳոյություն ունեն Դրագունովի դիպուկահար հրացանի հետևյալ տարատեսակներ՝
- ԴԴՀԾ (ռուս.՝ СВДС) – ԴԴՀ-ի տարատեսակ ծալվող կոթով և կարճացված փողով[2]։
- ԴԴՀԽ (ռուս.՝ СВДК) – ԴԴՀ-ի խոշորատրամաչափ տարբերակը 9,3×64 մմ տրամաչափի փամփուշտներով և ծալվող կոթով։
- ԴՀԿ (ռուս.՝ СВУ) – Դիպուկահար հրացան կարճացված։
- ՈւԴՀ (ռուս.՝ ТСВ-1) - .22 Long Rifle փամփուշտներով, որը մշակվել է Եվգենի Դրագունովի կողմից դիպուկահարների պատրաստման համար։
Շահագործող երկրներ
խմբագրել- , ԽՍՀՄ[6]
- , Ռուսաստան
- , Ադրբեջան
- , Հայաստան
- , Ալբանիա[7]
- , Աֆղանստան[6]
- , Բելառուս[8]
- , Բուլղարիա[8]
- , Վիետնամ
- , Հունգարիա[9]
- , Վենեսուելա։ Գնվել է Վենեսուելայի զինված ուժերի համար[10]
- , Վրաստան[8]
- , Հնդկաստան։ Արտադրվում է արտոնագրով[11]
- , Իրաք։ Al-Qadissiya կամ Al-Gadissiya – տեղական արտադրության տարբերակ[12]
- , Իրան։ Nakhjir – տեղական արտադրության տարբերակ[13][14][15]
- , Ղազախստան[8]
- , Ղրղզստան[8]
- , Չինաստան։ Տիպ 79, Norinco արտադրության նմանակ<[16], ինչպես նաև արդիականացվածа Տիպ 85 տարբերակը[16][17] և մի քանի տարբերակներ քաղաքացիական շուկայի համար[17][18][19]
- , Նիկարագուա[8]
- , Մոնղոլիա[20]
- , Լեհաստան[8]
- , Ռումինիա։ Արտադրվում է արտոնագրով[6].
- , Սլովակիա[21]
- , Տաջիկստան[8]
- , Թուրքմենստան[8]
- , Թուրքիա։ Օգտագործվում է Թուրքիայի ժանդարմերիայի կողմից[22].
- , Ուզբեկստան[8]
- , Ուկրաինա[8]
- , Ֆինլանդիա։ 7.62 TKIV Dragunov անվանումով[23]
- , Չեխիա։ Գտնվում է բանակի սպառազինության մեջ[24]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Наставление по стрелковому делу 7,62-мм снайперская винтовка Драгунова (СВД), Москва, Воениздат, 1984
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Описание СВДС Արխիվացված 2015-07-19 Wayback Machine на сайте концерна «Калашников»
- ↑ 3,0 3,1 3,2 Описание СВДС Արխիվացված 2010-02-18 Wayback Machine на сайте ОАО «НПО «Ижмаш».
- ↑ 4,0 4,1 4,2 Описание СВД Արխիվացված 2010-02-18 Wayback Machine на сайте ОАО «НПО «Ижмаш».
- ↑ подполковник В. Луканин. Оружейники // "Красная звезда", № 181 (13316) от 4 августа 1967. стр.4
- ↑ 6,0 6,1 6,2 Miller, David (2001). The Illustrated Directory of 20th Century Guns. Salamander Books Ltd. ISBN 1-84065-245-4.
- ↑ The World Defence Almanac 2006, page. 95, Mönch Publishing Group, Bonn 2006
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 Jones, Richard D. Jane’s Infantry Weapons 2009/2010. Jane’s Information Group; 35 edition (January 27, 2009). ISBN 978-0-7106-2869-5.
- ↑ «DefenseImagery.mil | Find Imagery». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Chávez’s Bid for Russian Arms Pains U.S. Retrieved on September 21, 2008.
- ↑ Singh, Lieutenant General R.K. Jasbir. Indian Defence Yearbook. India: Natraj Publishers. էջեր 388–391. ISBN 978-8186857113.
- ↑ Small Arms (Infantry Weapons) used by the Anti-Coalition Insurgency. Արխիվացված 2008-12-09 Wayback Machine Retrieved on August 26, 2008.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Walter, John (2006). Rifles of the World. Krause Publications. էջեր 100–101. ISBN 0896892417.
- ↑ Jones, Richard (2009). Jane's Infantry Weapons 2009-2010. Jane's Information Group. էջ 897. ISBN 0710628692.
- ↑ 16,0 16,1 Type 79/85 Sniper Rifle. Retrieved on September 21, 2008.
- ↑ 17,0 17,1 7.62 mm SNIPPING RIFLE. Արխիվացված 2009-01-06 Wayback Machine Retrieved on September 29, 2008.
- ↑ NDM-86. Retrieved on September 21, 2008.
- ↑ NDM86. Արխիվացված 2009-01-06 Wayback Machine Retrieved on September 29, 2008.
- ↑ «Dragunov dot net - SVD rifles in use in Europe». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Ministerstvo obrany SR:: Profesionál, 20. septembra 2007(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «The Finnish Defence Forces 7.62 TKIV Dragunov». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 7,62mm odstřelovačská puška vzor 63 Dragunov (modifikace) // RUČNÍ ZBRANĚ AČR. Ministerstvo obrany České republiky — AVIS, 2007 ISBN 978-80-7278-388-5 стр.30-33
Գրականություն
խմբագրել- Пономарёв Ю. Рождение легенды: история создания СВД (Часть I) (русский) // Калашников : журнал. — 2015. — № 10. — С. 16-23.
- Драгун М. Путь к победе: история «рождения» СВД (русский) // Мир оружия : журнал. — 2006. — № 22. — С. 14-21.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագունովի դիպուկահար հրացան» հոդվածին։ |