Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրան (այլ կիրառումներ)

Իրան (պարս.՝ ایران Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան[6], պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարս.՝ جمهوری اسلامی ایران‎)[7], ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում[8][9]։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ[10] Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է[11]։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն[12]։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։

Իրան
Իրանի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, Իսլամական հանրապետություն, երկիր և successor state?
Ներառում էԱլբորզի նահանգ, Արդաբիլի նահանգ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Բուշեր, Չհարմահալ և Բախտիարի, Գիլան, Գոլեստան, Համադանի նահանգ, Հորմոզգանի նահանգ, Իլամի նահանգ, Սպահանի նահանգ, Քերմանի նահանգ, Ֆարս, Քերմանշահի նահանգ, Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան, Հարավային Խորասան, Խուզեսթան, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Քուրդիստանի նահանգ, Լոռեսթանի նահանգ, Կենտրոնական նահանգ, Մազանդարան, Ղազվինի նահանգ, Ղոմի նահանգ, Սեմնան, Սիստան և Բելուջիստան, Թեհրանի նահանգ, Յազդի նահանգ և Զանջան
Պետական լեզուպարսկերեն[1][2]
ՄայրաքաղաքԹեհրան
Պետական կարգԻսլամական հանրապետություն և ունիտար պետություն
Օրենսդիր մարմինIslamic Consultative Assembly?
Երկրի ղեկավարԱլի Խամենեի
Կառավարության ղեկավարՄասուդ Փեզեշքիան
Ազգաբնակչություն86 758 304 մարդ (2022)[3]
ՀիմնԻրանի օրհներգ
Կարգախոսاستقلال، آزادی، جمهوری اسلامی
Հիմնադրված էապրիլի 1, 1979 թ.
Արժույթիրանական ռիալ
Կենտրոնական բանկԻրանի կենտրոնական բանկ
Ազգային տոնՆոռուզ[1], Eid al-Ghadir?, Muhammad's first revelation?, Islamic Republic Day?, Բնության օր Իրանում, Tasu'a?, Շախսեյ-վախսեյ, Arba'een?, Eid al-Fitr? և Կուրբան Բայրամ
Ժամային գոտիUTC+3:30, IRDT? և Asia/Tehran?[4]
Հեռախոսային կոդ+98
Ինտերնետ-դոմեն.ir և ایران.?
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,774[5]
president.ir/en

Իրանի տարածքում են ծնունդ առել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից շատերը[13][14]՝ սկսած մ.թ.ա. չորրորդ հազարամյակում Էլամական թագավորություններից։ Իրանն առաջին անգամ միավորել են մեդերը, իրանական մի ժողովուրդ, մ.թ.ա. յոթերորդ դարում[15]։ Երկիրը հասել է իր հզորության գագաթնակետին Աքեմենյան պետության ժամանակ, որը հիմնադրել էր Կյուրոս Բ Մեծը մ.թ.ա. վեցերորդ դարում, որի տարածքները ձգվում էին Արևելյան Եվրոպայից մինչև Ինդոս գետի ավազան՝ դառնալով մինչ այդ եղածներից ամենաընդարձակ պետությունը[16]։ Պարսկական իշխանությունը տապալեց Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. չորրորդ դարում։ Ալեքսանդրի մահից հետո Իրանում հաստատվեց հելլենական Սելևկյան տերությունը, սակայն մ․թ․ա․ երրորդ դարում երկիրն անցավ Պարթևական տերության տիրապետության տակ։ Մ․թ․ երրորդ դարում պարթևական իշխանությունը փոխարինեց Սասանյան Պարսկաստանը։ Սասանյանները դարձան համաշխարհային գերտերություն հաջորդ չորս դարերում[17][18]։

Արաբական արշավանքները Պարսկաստան սկսվեցին յոթերորդ դարում և արդյունքում Իրանը իսլամացվեց՝ փոխարինելով Զրադաշտականությունը և Մանիքեությունը Իսլամով։ Իրանը մեծ ներդրում ունեցավ Իսլամական ոսկե դարում, որը ծնեց մեծ թվով ազդեցիկ արվեստագետների և գիտնականների։ Երկու դար անց Իրանում սկսեցին կառավարել իսլամական տարբեր բնիկ տոհմեր, որոնց ավելի ուշ նվաճեցին սելջուկները և մոնղոլները։ Սեֆյանների հզորացումը 15-րդ դարում բերեց միացյալ պարսկական պետության վերահիմնադրմանը[19], որին հաջորդեց Իրանի վերափոխումը Շիա Իսլամի, որը շրջադարձային կետ դարձավ Իսլամի պատմության մեջ[20][21]։ 18-րդ դարում Պարսկաստանը Նադիր շահի օրոք դարձավ աշխարհի հզորագույն տերություններից մեկը[22]։ 19-րդ դարի առաջին կեսի Ռուսական կայսրության հետ պատերազմներում Իրանը կրեց նշանակալի տարածքային կորուստներ՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը[23][24]։ Հանրային ճնշումները 1906 թվականին բերեցին սահմանադրական հեղափոխության, որից հետո հաստատվեց սահմանադրական միապետություն։ 1953 թվականին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հրահրած հեղաշրջումը Իրանը դարձրեց Արևմուտքի հետ լավ հարաբերություններով երկիր[25]։ Օտարերկրյա ազդեցության և Մոհամմադ Ռեզա շահի իշխանության դեմ բողոքները 1979 թվականին բերեցին հեղափոխության, որի արդյունքում հիմնադրվեց Իսլամական հանրապետություն։ 1980-ական թվականներին երկիրը ներքաշվեց պատերազմի մեջ Իրաքի դեմ, որը տևեց մոտ ինը տարի, և արդյունքում երկու երկրները ունեցան մարդկային և ֆինանսական ահռելի կորուստներ։

Անվանում

խմբագրել

Իրանի անունը ծագել է հին պարսկերեն Aryānā բառից, որը նշանակում է «Արիների Աշխարհ»[26][27][28][29]։

Պատմություն

խմբագրել

Հին շրջան

խմբագրել

Իրանը համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից է։ Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի տարածքում բնակվող ցեղերն սկսել էին զբաղվել անասնապահությամբ և երկրագործությամբ։ Այդ տեսանկյունից Փիրանշահր քաղաքը Իրանի ամենահին քաղաքակրթությունն է՝ 8000 տարեկան[30][31][32][33]։

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Իրանի հարավ-արևմուտքում ստեղծվել են քաղաք-պետություններ, այնուհետև առաջացել է Էլամ պետությունը։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում Իրան ներթափանցեցին արիները, որոնք ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Արիների անունից է հավանաբար առաջացել «Իրան» անվանումը։ Իրանի տարածքում առավելապես զարգացած են եղել Մանայում և Ելամում ապրող ժողովուրդները։

 
Էլամ

Մ.թ.ա. 7-րդ դարի սկզբին Իրանի հյուսիս-արևմուտքում առաջացել է Մարաստանը, որը մ.թ.ա. 616-605 թվականներին Բաբելոնի դաշնակցությամբ կործանեց Ասորեստանը, գրավեց Մանան, Ուրարտուն։ Ըստ Մովսես Խորենացու, Ասորեստանի գրավման ժամանակ մարերին օգնել է Հայոց թագավոր Պարույր Սկայորդին։

Մ.թ.ա. 553 թվականին մարերի դեմ ապստամբել են պարսիկները, որոնց ղեկավարել է Կյուրոս Բ Մեծը՝ պարսից Աքեմենյան տոհմից։ Նա հաղթել է մարերին և հիմնել Աքեմենյանների պետությունը (մ. թ. ա. 550-330)։ Մ.թ.ա. 500-449 թվականներին տեղի ունեցան հույն-պարսկական պատերազմները, որոնց նպատակն էր տիրել արևելքից արևմուտք ձգվող առևտրական ճանապարհներին։ Մ.թ.ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին խորտակեց Աքեմենյան պետությունը։ Նրա մահից հետո Իրանը մտավ Սելևկյանների պետության կազմի մեջ։

 
Աքեմենյան Տերություն

Մ.թ.ա. մոտ 248 թվականին ապարն ցեղի առաջնորդ Արշակը հիմնեց Պարթևական թագավորությունը (մ.թ.ա. մոտ 248 մ.թ. 226)։ Մ.թ.ա. 2-րդ դարի կեսին այն իր մեջ ընդգրկում էր ամբողջ Իրանական բարձրավանդակը։ Պաշտոնական լեզուներն էին հունարենն ու պահլավերենը։ Տիրապետող կրոնը եղել է զրադաշտականությունը։ Մ.թ.ա. 1-ին դարում Պարթևստանի և Հռոմի միջև պայքար էր գնում Արևելքում տիրապետող դիրք գրավելու համար։ Մ.թ.ա. 53 թվականին Հայոց թագավոր Արտավազդ Բ-ն Հռոմի դեմ դաշինք կնքեց պարթևաց թագավոր Որոդեսի (մ.թ.ա. 56-37) հետ։ Մ.թ.ա. 50-40-ական թվականներին հայ-պարթևական զորքերը արշավեցին Ասորիք, Փյունիկիա և Պաղեստին։ Մ.թ. 54-64 թվականներին պարտության մատնեցին հռոմեական զորքերին, և Հայաստանի թագավոր ճանաչվեց պարթևաց արքա Վաղարշ Ա-ի եղբայր Տրդատ Ա։

 
Սասանյան Պարսկաստանի քարտեզ

Միջնադար

խմբագրել

224 թվականին Իրանի Ֆարս նահանգում ապստամբություն բռնկեց պարթևների դեմ, և քրմապետ Սասանի թոռ Արտաշիր Պապականը հիմնեց Սասանյանների պետությունը (գոյատևեց մինչև 7-րդ դարը)։ Հայ Արշակունի թագավորները պայքարել են Սասանյանների դեմ՝ նրանց համարելով դինաստիական հակառակորդներ։ Սասանյանները իրենց հերթին ձգտել են նվաճել Հայաստանը։ 387 թվականին Իրանը և Հռոմեական կայսրությունը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև։ 428 թվականին Սասանյանները իրենց տիրապետության տակ գտնվող մասում վերացրին հայկական պետականությունը։ 3-4-րդ դարերում Իրանում սկզբնավորվեցին ավատատիրական հարաբերությունները։ Այդ շրջանում ձևավորվեցին զրադաշտականության հիմնական դրույթները և «Ավեստայի» կանոնները։ 3-րդ դարի կեսին ծավալվեց մանիքեությունը, 5-րդ դարի վերջին՝ մազդակյան շարժումը։ Սասանյանների պետությունն իր ծաղկման գագաթնակետին հասավ 6-րդ դարում։ Իրանը բաժանված էր վարչական 4 միավորի՝ «քուստակների»։ Հայաստանի՝ Իրանին անցած արևելյան մասը, իբրև մարզպանություն, մտնում էր Հյուսիսային քուստակի մեջ։ Հայաստանի նկատմամբ Իրանի ձուլման քաղաքականությունը հանգեցրեց ապստամբությունների։ 6-րդ դարում պարսկա-բյուզանդական պատերազմների հետևանքով Հայաստանը 591 թվականին երկրորդ անգամ բաժանվեց Իրանի և Բյուզանդիայի միջև։

 
Արաբական Խալիֆայություն

637 թվականին արաբական զորքերը Կադիսի տակ ջախջախեցին Սասանյաններին, իսկ 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում վերջնական հարված հասցրին նրանց։

Իրանը դարձավ Արաբական խալիֆայության նահանգներից մեկը։ Իրանում տարածվեց Իսլամը, արաբ, տիրապետության դեմ բռնկեցին մի շարք ապստամբություններ։ 9-10-րդ դարերում Իրանում առաջացան ինքնուրույն իշխանություններ (Թահիրիների, Սաֆարիների, Սամանիների, Բուվայհիների)։ 950-ականներից Իրանի հյուսիս-արևելքի շրջաններում ստեղծվեց Ղազնևիների իշխանությունը։ 11-րդ դարի սկզբին Իրան արշավեցին թուրք, օղուզները, 1040-1045 թվականներին՝ նրանց հաջորդները՝ սելջուկները, որոնք իրենց ենթարկեցին Իրանը։ 12-րդ դարում Իրանը գտնվել է խորեզմշահերի տիրապետության տակ։ 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, 1380-93 թվականներին՝ Լենկթեմուրը։ Լենկթեմուրի տերության անկումից հետո Իրանը ընկավ թուրքմեն Կարա-Կոյունլու և Ակ-Կոունլու ցեղերի տիրապետության տակ։

 
Սեֆյան Իրան

15-րդ դարի սկզբին Իրանում մեծ ազդեցություն ձեռք բերեցին Սեֆյանները, որոնք 15-րդ դարի վերջին պայքար սկսեցին թուրքմեն իշխանությունների դեմ։ Սեֆյանների առաջնորդ Իսմայիլը ջախջախեց Ակ-Կոյունլուներին և 1502 թվականին հիմնեց Սեֆյանների պետությունը (1502-1722)։ 1507-08 թվականներին Սեֆյանները գրավեցին Հայաստանը, Քրդստանը և Միջագետքը։ 1514 թվականից երկարատև պատերազմներ սկսվեցին Սեֆյանների պետության և Օսմանյան կայսրության միջև։ Սեֆյանների պետությունն իր զարգացման գագաթնակետին հասավ շահ Աբբասի ժամանակ (1587-1629)։ Նա մի շարք բարեփոխումների միջոցով ամրապնդեց կենտրոնական իշխանությունը, դիվանագիտական կապեր հաստատեց եվրոպական երկրների հետ։ Իրանի որոշ շրջաններում առևտուրը և արհեստները զարգացնելու նպատակով Աբբաս I-ը բազմահազար հայերի բռնի գաղթեցրեց Իրան։ 17-րդ դարի վերջից սկսվեց Իրանի տնտեսական և քաղաքական թուլացումը։ Հետզհետե ապստամբություններ բռնկեցին Իրանի տիրապետության դեմ։ 1722 թվականին աֆղանները գրավեցին Սպահանը և վերացրին Սեֆյանների պետությունը։

Աֆղանական տիրապետության դեմ շարժումը ղեկավարեց Աֆշար ցեղի առաջնորդ Նադիրը, որը 1730-ական թվականներին Իրանը ազատագրեց աֆղաններից։ 1736 թվականին Նադիրը հռչակվեց շահ (1736-1747)։ Նա վտարեց Իրան ներխուժած թուրքերին, նվաճեց Աֆղանստանը, արշավեց Հնդկաստան, գրավեց Դելին։ Նադիր շահի սպանությունից հետո նրա ստեղծած կայսրությունը քայքայվեց։ Երկրում ծայր առան միջֆեոդալական կռիվներ։ 1796 թվականին շահ հռչակվեց Աղա-Մահմեդ Խան Ղաջարը (1796-97), որը հիմք դրեց Ղաջարական դինաստիային (1796-1925)։

 
Իրանը 19-րդ դարի վերջին

Նոր շրջան

խմբագրել

18-րդ դարի վերջից Իրանը ներգրավվեց եվրոպական երկրների քաղաքական ոլորտ և դարձավ նրանց գաղութային էքսպանսիայի առարկա։ Անիրավահավասար պայմանագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ։ 19-րդ դարի սկզբին ռուս-պարսկական պատերազմների հետևանքով Իրանի Անդրկովկասյան տիրույթները, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը, միացվեցին Ռուսաստանին։ Եվրոպական երկրների ագրեսիվ քաղաքականության և Իրանի տնտեսական և քաղաքական թուլության հետևանքով Իրանը վերածվեց այդ երկրների սպառման շուկայի։ Երկրի ծանր վիճակը առաջացրեց տարերային շարժումներ, որոնք հանգեցրին Բաբիների ապստամբությանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին մեծ վեզիր Միրզա Թաղի-խան Ամիր Նիզամիի բարեփոխումների հետևանքով որոշ դրական տեղաշարժեր կատարվեցին երկրի տնտեսության և մշակույթի մեջ։ 1856-1857 թվականներին Հերաթի համար մղված անգլո-իրանական պատերազմը անհաջողությամբ ավարտվեց Իրանի համար։ Իրանն աստիճանաբար դարձավ եվրոպական երկրների կիսագաղութ։ Մեծ Բրիտանիան և ցարական Ռուսաստանը ստացան հեռագրական, ճանապարհային և այլ կոնցեսիաներ։

1905 թվականի երկրի տարբեր մասերում շարժումներ առաջացան օտարերկրյա տիրապետության դեմ։ 19-րդ դարի վերջին աճեց ազգային ինքնագիտակցությունը, ծնունդ առան բուրժուական ազգայնական գաղափարներ։ Երկրի տնտեսական և քաղաքական ծանր վիճակը, ֆեոդալական շահագործումը, եվրոպական տերությունների գաղութային քաղաքականությունը հանգեցրին 1905-1911 թվականների իրանական հեղափոխությանը, որի ընթացքում ստեղծվեց Իրանի առաջին մեջլիսը։ Իրանում սկզբնավորվեց բուրժուական դեմոկրատական և ազգային-ազատագրական շարժումը։

Նորագույն շրջան

խմբագրել
 
Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Իրանը իրեն չեզոք հայտարարեց, սակայն շուտով դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ։ 1914 թվականի նոյեմբերին թուրքական զորքերը ներխուժեցին Ատրպատական, իսկ անգլիական զորքերը՝ հարավ-արևմուտքի նավթային շրջանները։ 1915 թվականին ռուսական զորքերը գրավեցին Թավրիզը։ Իրանի օկուպացումն առաջ բերեց հակաիմպերիալիստական շարժում։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Իրանում ծավալվեց ազգային-ազատագրական շարժում (1917-1921)։ Սովետական կառավարությունը Իրանից դուրս բերեց ռուսական զորքերը և հրաժարվեց ցարական Ռուսաստանի հետ Իրանի կնքած անիրավահավասար պայմանագրերից։ 1919 թվականին Անգլիան Իրանին պարտադրեց ստրկացուցիչ պայմանագիր, որով երկիրը փաստորեն դարձավ Անգլիայի պրոտեկտորատ։ 1920 թվականին Թավրիզում ապստամբություն բռնկվեց, որը ղեկավարում էր դեմոկրատական կուսակցությունը՝ Շեյխ Մոհամադ Ւփաբանիի գլխավորությամբ։ 1921 թվականին Թեհրանում Ռեզա խանի ղեկավարությամբ պետական հեղաշրջում կատարվեց։ Ստեղծվեց Մեիդ Զիաէդ Դինի կառավարությունը։ 1923 թվականին Իրանի վարչապետ դարձած Ռեզա խանի ճնշման տակ մեջլիսը 1925 թվականի հոկտեմբերի 31-ին որոշում կայացրեց Ղաջարական դինաստիան տապալելու մասին։ 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Իրանի շահ հռչակվեց Ռեզա խանը՝ Ռեզա-շահ Փահլավի անվամբ (1925-1941)։

 
Այաթոլլահ Խոմեյնին Իրան վերադառնալիս 1979 փետրվարի 1

Իրանում Իսլամական Հեղափոխությունը տեղի էր ունենում Շահ Մուհհամադ Ռեզա Փահլավիի և Հոգևոր առաջնորդ Այաթալլահ Խոմեյնիի միջև։ Սկզբում Հեղափոխությունը անցկացվում էր հակաշահական բողոքի ցույցերով, որոնք ճնշվում էին կառավարական զորքերի կողմից։ 1979 թվականի հունվարից սկսած երկիրը կաթվածահար եղավ մշտական գործադուլներով և ցույցերով։ Այդ ամենի արդյունքով 1979 թվականի փետրվարի 1-ին Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ լքեց Իրանը։ Իսկ Ֆրանսիա աքսորված Այաթոլլահ Խոմեյնին վերադարձավ Իրան։ Նրան դիմավորեցին միլիոնավոր իրանցիներ։ 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանում անցկացվեց հանրաքվե, որով էլ Իրանը պաշտոնապես անվանվեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ 1979 թվականի դեկտեմբերի 3-ին Իրանում ընդունվեց նոր սահմանադրություն։

 
Իրանի Ամենաբարձր Լեռը՝ Դեմավենդ

Աշխարհագրություն

խմբագրել

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավարևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը՝ Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան՝ մոտ 2250 կմ։ Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ։ Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում՝ Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։ Իրանը՝ լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները՝ խիստ կտրուկ։

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են՝ համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում։ Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։ Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները՝ Դեշթե-Քեվիր և Դեշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր՝ բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -20, -25 աստիճան։ Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։

Բնակչություն

խմբագրել
 
Իրանցի տղամարդը Ղուրան ուսումնասիրելիս

Իրանը բնութագրվում է ազգային կազմի խայտաբղետությամբ։ Իրանում ապրում են շուրջ 30 ժողովուրդներ և ցեղեր՝ ինչպես իրանական ծագման՝ պարսիկներ, քրդեր, գիլյանցիներ, բելուջներ, բախթիարներ, լոռեր, ազարիներ (բնիկ իրանցիներ, պատմական Ատրպատական (Իրանական Ադրբեջան) երկրամասի՝ ներկայիս Արևելյան և Արևմտյան Ադրբեջան և Արդաբիլ նահանգների բնակիչներ) և այլն, այնպես էլ ոչ իրանական ծագման ազգեր ու ժողովուրդներ՝ հայեր, ասորիներ, արաբներ, թուրքմեններ և այլն։ Այժմ Իրանի բնակչությունը կամզում է 80.853.900 մարդ։ Պարսիկները կազմում են Իրանի բնակչության մոտ 61 %-ը[34], երկրորդ ազգը Իրանում ազերիներն են մոտ 16 %-ը[34], երրորդ ազգը Իրանում քրդերն են, որոնք կազմում են երկրի բնակչության 10 %-ը[34]։ Իրանում ապրում են նաև մեծ թվով արաբներ, հայեր և թուրքմեններ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է իսլամի շիա ուղղությանը։ Երկրում կան նաև սուննի մուսուլմաններ, քրիստոնյաներ, հուդայականներ և այլ կրոններ դավանող ժողովուրդներ են։

 
Պարսկական մզկիթ

Իրանի ժողովուրդների միասնական լեզուն ընդունվեց 9-րդ դարում ձևավորված նոր պարսկերենը։ Պարսկերենի այբուբենը հիմնված է արաբերենի այբուբենի վրա։

Բնակչությունն անհավասարաչափ է բնակեցված։ Կասպից ծովի ափամերձ շրջանները, Իրանի հյուսիսային շրջաններով խիտ են բնակեցված։ Հակառակ դրան, Իրանի հարավային որոշ անապատային շրջաններ անմարդաբնակ են։ Իրանը միաժամանակ և՛ արտագաղթի, և՛ ներգաղթի երկիր է։ Սակայն ներգաղթը գերակշռում է արտագաղթին։ Իրան ներգաղթողները հիմնականում գալիս են Հնդկաստանից, Բանգլադեշից և Շրի Լանկայից։

Իրանի Պետական կրոնը իսլամի Շիա ուղղությունն է։ Շիա մուսուլմանները կազմում են բնակչության շուրջ 90 %-ը։ Իրանը այն սակավաթիվ պետություններից է որտեղ բնակչության գերակշիռ մասը շիաներն են (այդպիսի պետություններն են նաև Ադրբեջանը և Բահրեյնը։)։

Տնտեսություն

խմբագրել

Իրանն չնայած իր դեմ կիրառվող պատժամիջոցների՝ ունի շատ հզոր տնտեսություն։ Իրանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում է շուրջ 1,284 Տրիլիոն ԱՄՆ դոլար[35]։ Այդ ցուցանիշով Իրանը զբաղեցնում է 18-րդ տեղը ամբողջ աշխարհում, և 7-րդ տեղը Ասիայում (Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Ինդոնեզիայից և Թուրքիայից հետո[35])։ Իրանը նավթի պաշարներով աշխարհում 4-րդն է (Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո)[36], և առաջին տեղը Գազի Պահուստներով (2014 թվականին Իրանը գազի պաշարներով առաջ անցավ առաջատար Ռուսաստանից)[37]

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը Իրանը ագրարային երկիր էր։ Գյուղատնտեսության մեջ տիրապետում էին ֆեոդալական և կիսաֆեոդալական հարաբերությունները։ Արդյունահանվում էր միայն նավթ, որը տնօրինում էր օտարերկրյա կապիտալը։ 1960-ական թվականներին անցկացվեց հողային ռեֆորմ, վերացվեց խոշոր ֆեոդալական հողատիրությունը՝ գյուղացիների մեծ մասը (մոտ 2,5 մլն ընտանիք) վարձակալից դարձավ մանր հողատեր։ Յոթնամյա և հնգամյա պլանների միջոցով տնտեսության զարգացումը սկսել է ընթանալ ինդուստրացման ուղիով։ Կառուցվել են ծանր արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ, ստեղծվել էներգետիկայի միասնական սիստեմ։ Տնտեսության մեջ շարունակում է մեծ դեր խաղալ նավթարդյունաբերությունը։ Նախկին ագրարային երկիրը դարձել է ագրարային-ինդուստրիալ երկիր։ Մեծանում է պետության սեկտորի դերը։ Աճել է ազգային եկամուտը։ Երկրի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ տնտեսական և տեխնիկական համագործակցությունը սոցիալիստական երկրների հետ։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսությունը Իրանի տնտեսության կարևոր ճյուղն է։ Երկրում ստեղծվել են ագրարային-արդյունաբերական համալիրներ, կոոպերատիվ և ակցիոներական տնտեսություններ, մեքենայացվել է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ոռոգովի հողագործությունն է (տալիս է գյուղատնտեսական արտադրանքի արժեքի մոտ 60 %-ը)։ Ցանքատարածությունների 60 %-ը զբաղեցնում է ցորենը, որի բերքի մոտ 1/2-ը տալիս են հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան շրջանները, բրնձի բերքի մոտ 80 %-ը՝ մերձկասպյան շրջանները։ Գյուղատնտեսության մեջ կարևոր դեր ունի էքստենսիվ քոչվոր անասնապահությունը։ 1974 թվականին երկրում կար 30,2 մլն մանր, 5,8 մլն խոշոր եղջերավոր անասուն։ Գիլան և Մազանդարան նահանգներում զբաղվում են շերամապահությամբ։ Կասպից ծովի և Պարսից ծոցի ափերին զարգացած է ձկնորսությունը և մարգարտի արդյունահանումը։

Արդյունաբերություն

խմբագրել

Նավթի հանույթի արագ աճին զուգընթաց 1950-ական թվականներին սկսվել է ազգային արդյունաբերության զարգացումը։ Նավթարդյունաբերության ազգայնացման համար սկսված պայքարն ավարտվեց 1973 թվականին։ Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր (մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական, նավթաքիմիական)։ Իրանը դարձավ նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ։ Նավթ արդյունաբերության մեջ կարևոր դեր ունի նավթի միջազգային միավորումը, որին բաժին է ընկնում Իրանում արդյունահանվող նավթի ավելի քան 90%-ը։ Իրանը այժմ օրական արդյունահանում է 1.322.000 տ նավթ[38]։ Իրանական ազգային նավթային ընկերություններն արդյունահանում են երկրի նավթի ընդհանուր հանույթի 0,2-0,3%-ը։ Կարևոր նշանակություն ունի նավթավերամշակման արդյունաբերությունը։ Խոշոր ձեռնարկությունները գտնվում են Աբադանում, Թեհրանում և Քերմանշահում։ Նավթի և բնական գազի բազայի վրա առաջացել, և մեծ զարգացում են ստացել նավթաքիմիական և քիմիական արդյունաբերությունը։ Ամերիկյան կապիտալի մասնակցությամբ կառուցվել են նավթաքիմիական 3 խոշոր համալիր Աբադանում, Խսարք կղզում և Բանդար Շահփուրում (ամենախոշորը Միջին Արևելքում)։ ԱՄՆ-ի և Գերմանիայի կապիտալների մասնակցությամբ Ահվազում կառուցվել է պողպատի գլանվածքի 2 գործարան, 1972 թվականին Արաքում, պակիստանյան ֆիրմաների օգնությամբ, ավարտվել է ալյումինի առաջին գործարանի շինարարությունը։ Առավել զարգացած ճյուղերից է ավտոհավաքման արդյունաբերությունը (ձեռնարկությունները գտնվում են Թեհրանում և նրա շրջակայքում)։ Թավրիզում՝ Ռումինիայի օգնությամբ կառուցվել է տրակտորաշինական գործարան։ Արդյունաբերության կարևոր ճյուղերից է լեռնահանքային արդյունաբերությունը, որտեղ առաջնակարգ դեր ունի նավթի հանույթը։ Կարևոր նշանակություն ունի բնական գազի արդյունահանումը։ Գեչսարան-Աստարա գազամուղով Իրանը գազ է արտահանում նախկին ԽՍՀՄ պետություններ։ Արդյունահանում են նաև քարածուխ, քրոմիտներ, ցինկի, պղնձի, մանգանի, երկաթի հանքաքար։

Տրանսպորտ

խմբագրել

Իրանում երթևեկությունը աջակողմյան է։ Իրանն ունի զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք։ Ընդհանուր ճանապարհների երկարությունը կազմում է ավելի քան 178 հազար կիլոմետր, որից 2/3-ը ասֆալտապատ է։ Երկաթուղիների երկարությունը կազմում է 8400 կիլոմետր։ Իրանը երկաթուղային կապ ունի Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի հետ (շուտով կգործի նաև Հայաստան-Իրան երկաթգիծը[39])։ Իրանում գործում է 321 օդանավակայան։ Իրանի 6 խոշոր քաղաքներում գործում է նաև մետրո։

Պետական կարգ

խմբագրել

1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն։ Ժամանակակից աշխարհում շատ քիչ իրական թեոկրատական պետություն է մնացել, որոնցից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Վարչական բաժանում

խմբագրել
 
Պարսկական մզկիթ

Իրանը բաժանված է 31 օսթանների կամ նահանգների, որոնք խմբավորված են հինգ տարածաշրջաններում։ Յուրաքանչյուր օսթան կառավարվում է նշանանակովի օսթանդարի (նահանգապետի) կողմից։ Օսթաններն բաժանվում են գավառների (շահրեսթան, պարս.՝ شهرستان‎), որոնց ընդհանուր թիվը կազմում է 471։ Շահրեսթաններն իրենց հերթին բաժանվում են շրջանների (բախշ, պարս.՝ بخش‎) և ենթաշրջանների (դեհեսթան, պարս.՝ دهستان‎՝)։

Բնակչության հիմնական մասը բնակվում է քաղաքներում. 2016 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքային բնակչությունը կազմում էր 59 146 847 մարդ կամ ընդհանուր բնակչության 74%-ը։ Ամենախոշոր քաղաքներն են մայրաքաղաք Թեհրանը (բնակչությունը 2016 թ. դրությամբ` 8.69 միլիոն մարդ), Մաշհադը (3 միլիոն մարդ), Սպահանը (1.96 միլիոն մարդ), Քարաջը (1.59 միլիոն մարդ), Շիրազը (1.57 միլիոն մարդ), Թավրիզը (1.56 միլիոն մարդ), Ղոմը (1.2 միլիոն մարդ), Ահվազը (1.18 միլիոն մարդ)[40]։

Պետության գլուխ

խմբագրել
 
Իրանի Հոգևոր Առաջնորդը

Պետության գլուխն է համարվում հոգևոր առաջնորդը, որին նաև անվանում են «Ռահբար մոազզամ», ով նաև հանդիսանում Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է այաթոլլա Ալի Խամենեին։ Նա ընտրվում է Էքսպերտների Խորհրդի կողմից և ձևականորեն պատասխանատու է նրանց առջև։

Գործադիր իշխանություն

խմբագրել
 
Իրանի Նախագահը

Երկրի երկրորդ դեմքն է համարվում նախագահը։ Ըստ էությամբ նա կատարում է վարչապետի գործառույթները, որի պաշտոնը հեղափոխությունից հետո վերացվեց։ Երկրի նախագահը հանդիսանում է կառավարության գլուխը։ Նա է նշանակում և ղեկավարում երկրի 21 նախարարներին։ Նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով, ընդ որում, անմիջապես 2 անգամից ավել ընտրվել չի կարող։ Նախագահի թեկնածությունը հաստատում է Սահմանադրության Պահապանների Խորհուրդը։

Օրենսդիր իշխանություն

խմբագրել

Իրանի խորհրդարանը, որը կոչվում է Մեջլիս, միապալատ է։ Մեջլիսն ունի 290 անդամ, որոնք ընտրվում են համաժողովրդական ընտրություններով 4 տարի ժամկետով։ Մեջլիսի դեպուտատների թեկնածությունը նույնպես հաստատվում է Պահապանների Խորհրդի կողմից։

Սահմանադրության Պահապանների խորհուրդը հատուկ մարմին է, որը բաղկացած է 12 հոգուց (6 մուսուլմանական հոգևորականության ներկայացուցչից և 6 իրավաբանից)։ Նրա իրավասությունների մեջ է մտնում հաստատել նախագահի և Մեջլիսի դեպուտատների թեկնածությունները, ինչպես նաև հետևել Մեջլիսի աշխատանքին։ Նա վետոի իրավունք ունի Մեջլիսի օրինագծերի նկատմամբ։

Նպատակահարմարության խորհուրդը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդակցական մարմին է, որը բաղկացած է 28 հոգուց և նրա պարտականությունների մեջ է մտնում լուծել Պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև առաջացած հակասությունները։

Դատական իշխանություն

խմբագրել

Իրանի դատական համակարգը կազմված է Ժողովրդական դատարանից և Հեղափոխական դատարանից։ Առանձին դատական մարմին է հանդիսանում Հատուկ հոգևոր դատարանը։

Էքսպերտների խորհուրդ

խմբագրել

Էքսպերտների Խորհուրդը բաղկացած է 86 հոգևորականներից, որոնք 8 տարի ժամկետով ընտրվում են ժողովրդի կողմից։ Էքսպերտենրի խորհուրդը ընտրում է երկրի առաջնորդին, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած պահի գահընկեց անել վերջինիս։

Զինված ուժեր

խմբագրել

Իրանի զինված ուժերի թվաքանակը 545.000 է, պահեստազորը՝ 1800.000[փա՞ստ]։ Ռազմական բյուջեով զբաղեցնում է 25-րդ տեղը աշխարհում՝ 9.041 միլիարդ դոլար[փա՞ստ]։

Մշակույթ

խմբագրել

Մինչև 20-րդ դարի սկիզբը Իրանում տիրել է կրթության միջնադարյան կրոնական համակարգը։ Հեղափոխության շրջանում (1905-1911) օրենքներ են ընդունվել կրթության աշխարհիկ համակարգի և պարտադիր տարրական ուսուցման մասին։ 1927 թվականին օրենքով նախատեսվել է համընդհանուր անվճար տարրական կրթություն և հանրակրթական դպրոցների միասնական պետական համակարգ։ 1943 թվականին ընդունվել է նոր օրենք, որի համաձայն 10 տարվա ընթացքում պետք է իրականացվեր համընդհանուր տարրական կրթությունը, չնայած դրան 1966 թվականին անգրագետ էր տղամարդկանց 67 %-ը, կանանց՝ 88 %-ը։ 1968 թվականից ժողկրթության համակարգի մեջ են մտել 5-ամյա պարտադիր տարրական և միջնակարգ (վճարովի, ոչ պարտադիր, երկու աստիճանով՝ յուրաքանչյուրում ուսուցման տևողությունը 3 տարի) դպրոցները։ Ուսուցման 11-րդ տարին բուհի նախապատրաստական դասընթացն է։ Իրանում մասնագիտական ուսումնական հաստատությունները գործում են միջնակարգ դպրոցի 1-ին աստիճանի հիմքի վրա (ուսուցման տևողությունը 2-3 տարի)։ ԽՍՀՄ-ը օժանդակությամբ է Իրանում տեխնիկական կադրեր պատրաստող ուսումնական կենտրոնների ստեղծման գործին։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 2-ամյա մանկավարժական ուսումնարանները, միջնակարգ դպրոցի ուսուցիչներ՝ Թեհրանի համալսարանին կից մանկավարժական ինստիտուտը։ Բարձրագույն կրթություն են ստանում պետական (հիմնադրվել է 1934 թվականին), Իրանի ազգային (1960 թվականին), «Արիյամեհրի» արդարադատության (1966) համալսարաններում՝ Թեհրանում, Փահլավիի անվան Շիրազի (1945), Մաշհադի (1955), Սպահանի (1960-ական թվականներ), Թավրիզի (1946), Ահվազի (1955) համալսարաններում, Թեհրանի պոլիտեխնիկական, գյուղատնտեսական (Քարաջում) ինստիտուտներում են։ Խոշորագույն գրադարաններն են Ազգայինը (հիմնադրվել է 1935 թվականին, 80 հազար կտոր գիրք), Փահլավիի (հիմնադրվել է 1965 թվականին, 450 հազար կտոր ձեռագիր), Թեհրանի համալսարանական գրադարանները են։ Թեհրանում են Հնագիտության (1936), Ազգագրության (1938) և այլ թանգարաններ։

Փիլիսոփայություն

խմբագրել
 

Իրանի փիլիսոփայության մտքի հնագույն հուշարձանը «Ավեստան» է, որ նաև արտացոլում է հնդ-իրանական ցեղերի կոսմոլոգիական պատկերացումները։ Կեցությունն ըմբռնվել է, որպես երկու նախահիմքերի՝ Ահուրամազդայի և Ահրիմանի պայքարի արտահայտություն։ Սասանյանների տիրապետության ընթացքում (3-7-րդ դարեր) լայնորեն տարածվել են հին հունական ուսմունքները, մասնավորապես նեոպլատոնականությունը, որ զարգացրել են Բյուզանդիայից արտաքսված հեթանոս գիտնականները։ Մեծ նշանակություն են ունեցել մանիքեությունը և մազդեզականությունը։ Արաբական տիրապետության շրջանում Իրանի փիլիսոփայության միտքը զարգացել է իսլամական Արևելքի ժողովուրդներին բնորոշ գաղափարների ազդեցությամբ։ Փիլիսոփայության պատկերացումների մեջ կարևոր է հավերժ ժամանակի (գրվան, դահր)՝ կեցության բոլորաշրջան փոփոխությունների նախահիմքի մասին ուսմունքը։ Ազատամտական հակումները բնորոշ են ար-Ռազիի հայացքներին (9-րդ դարի վերջ-10-րդ դարի սկիզբ)։ Լայն տարածում է ստացել արիստոտելականությունը (Աբու Ալի իբն-Աինա)։ Իրանի փիլիսոփայական մտքի նվաճումն էր Սուհրավերդիի (12-րդ դարի երկրորդ կես) «հայտնության փիլիսոփայությունը»։ Փիլիսոփայության մտքի նոր աշխուժացում է սկսվել 16-17-րդ դարեր, այսպես կոչված, Սպահանյան վերածննդի շրջանում։ 18-19-րդ դարերի կրոնափիլիսոփայական հոսանքների պայքարում ծագել է «շեյխերի» դպրոցը (Ա. Ախասյի, 19-րդ դարի սկիզբ), որը հարատևում է առ այսօր։ 19-րդ դարում ծագել են բաբիզմը և բեհայիզմը։ Արևմուտքի ազդեցությամբ, կապիտալիստական հարաբերությունների զարգացման ընթացքում, հանդես են եկել լիբերալ-բուրժուական լուսավորական մտքի տարբեր հոսանքներ, որոնք հակադրվել են իդեալիստական մետաֆիզիկական ավանդական դպրոցներին։ 20-րդ դարում Իրանում տարածվում են մարքսիզմի գաղափարները, որի աչքի ընկնող պրոպագանդիստներից էր ԻԿԿ-ի ղեկավարներից Թաղի էրանին։ Իրանի արդի փիլիսոփայության մտքին բնորոշ է արևմտաեվրոպական փիլիսոփայական տարբեր ուղղությունների համակցումը իսլամական կրոնական աշխարհայացքին, օրինակ, էկզիստենցիալիզմը՝ սուֆիզմին (Ա. Հեկմաթ, Խ. Նասրը և ուրիշներ)։ Հարատևում են իսլամական սքոլաստիկայի հետևորդները։ Տարածվում են արևմտաեվրոպական ուսմունքներ։ Զարգանում է սոցիոլոգիան (Մ. Մադհավի, Ա. Թուրաբի), մասնավորապես էմպիրիստական սոցիոլոգիական ուսումնասիրությունները (Ջ. Բեհնամ, Շ. Ռասեխ, Դ. Նարոքի)։ Փիլիսոփայության գիտությունների հիմնական կենտրոնը Թեհրանի համալսարանն է, ուր բանասիրական ֆակուլտետին կից գործում է փիլիսոփայության և հումանիտար գիտությունների իրանական ընկերությունը։

Գրականություն

խմբագրել
 
Հայտնի պարսիկ գրող, գրականագետ Հեդայաթ 1906 թվական Փարիզ

Իրանի հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պարսիկ, տաջիկ, աֆղան, քուրդ են), մի շարք թուրքալեզու ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հինդուստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է։ Դասական շրջանի Իրանի գրականությունը (9-15-րդ դարեր) հաճախ կոչում են պարսկա-տաջիկական։ Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր։ Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «Խվաթայ նամակ» («Գիրք թագավորացա) դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որդու հիշատակարանը», «Արտաշիր Փափաքանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ։ Երբ արաբները նվաճեցին Իրանը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (7-րդ դար), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր։ 9-րդ դարում Միջին Ասիայում և Խորասանում արաբալեզու գրականության կողքին զարգացել է ֆարսի լեզվով պոեզիան Հանզալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուր գանի)։ Գրական պարսկերենը և Իրանի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահացել 941) ու նրա սերնդի՝ 10-րդ դարի առաջին կեսի բանաստեղծների գործերում։ Ֆիրդուսու (մոտ 940-1020) «Շահնամե»-ով ամբողջացել են 10-րդ դարի կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը։ 10-րդ դարի երկրորդ կեսից ֆարսին գրական լեզու է դարձել նաև Իրանի արևմուտքում։ 11-րդ դարում Իրանի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահացել է 1038, Ունսուրի, մահացել է 1039, Մանուչահրի, մահացել է 1041)։ Պարսկալեզու հումանիստական գրականության գագաթնակետը Օմար Խայամի (մոտ 1048-1121 թվականներից հետո) պոեզիան է։ 12-րդ դարում Իրանի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահացել է 1127), Ռունիի (մահացել է 1130), Բուխարիի (մահացել է 1148), Ռ. Վաթվաթի (մահացել է 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահացել է մոտ 1170) և Խաքանիի (1120-1199) ստեղծագործությունը։ Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է 12-րդ դարի արձակի համար՝ Աբուլ-Մաալի, Զահիրի, Հ. Բալխի։ 12-րդ դարի գրականության մեջ նշանակալի երևույթ էր 1189 թվականին գրի առնված ժողովրդական «Մամաքե այյար» ժողովածուն։ Մոնղոլական նվաճման (1220-56) հետևանքով անկում ապրած Իրանի դասական գրականությունը վերստին ծաղկեց 13-րդ դարի երկրորդ կեսին-14-րդ դարի (Ի. Քերմանի, մահացել է 1277, Հ. Թաբրիզի, մահացել է 1314, Մ. Սավեջի, մոտ 1300-75)։ Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253- 1325) և Իս. Քերմանին (1281-մոտ 1352), շարունակելով Նիզամի Գյանջևիի ավանդույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան։ Թուրքաբնակ սուֆի բանաստեղծ և փիլիսոփա Ջալալ ալ-Դին Ռումին (1207-73) աստվածացրեց մարդուն։ Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահացել է 1366 թվականի և 1370 թվականի միջև, սարբեդարների ժողովրդական շարժման երգիչ է. Ցամին, մահացել է 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ)։ 15-րդ դարում պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթյան գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414-92) պոեզիայում։ 16-րդ դարից սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները։ Լայնորեն տարածվում են բանահյուսական ավանդույթների վրա հիմնված ժանրերը, ինքնուրույն գրական ժանր է դառնում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան։ 17-18-րդ դարերում առաջին անգամ գրի են առնվում վերջինիս հետ կապված ողբերգական միստերիաները (թավիե)։ Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրականության շրջանակներում։ Իրանական շատ բանաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և, հատկապես, Հնդկաստան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղկում է ապրում Մեծ Մողոլների օրոք (17-րդ դարի երկրորդ կես-18-րդ դարի առաջին կես, Զեբուննիսա, 1639-1702, Բեդիլ՝ 1644-1721, Շեյխ խազին, 1692-1766)։ 17-րդ դարում Հնդկաստանի պարսկալեզու գրականության ազդեցությամբ իրանական պոեզիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշտական դպրոցներ։ Գրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին 18-րդ դարում, «Բազգաշթ» («վերադարձ») գրական ուղղության կողմնակիցները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դասականների պարզ ոճը։ Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարահանին (1778-1835), Իսֆահանին (1758- 1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808-54) և Իսֆահանին (մահացել է 1865)։ 19-րդ դարում երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը։ Դարավերջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսական վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879-1956) սկզբնավորումը Իրանի գրականության մեջ։ 1905-11 թվականների իրանական հեղափոխության և 1918-21 թվականների ազգային-ազատագրական պայքարի շրջանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախոսության հետ սերտորեն կապված երգիծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861-1917, Բահար, 1886-1951, Իրաջ Միրզա, 1874-1926, Ղազվինի, մոտ 1882-1933)։ Հակաֆեոդալական և հակագաղութատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և էշղիի (1894-1924) ստեղծագործությունը։ Սոցիալիստական գաղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887-1957) պոեզիայում։ Այս ժամանակին է վերաբերում պատմավեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զամալզադե, ծնվել է 1890)։ 1920-ական թվականների սկզբին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորեցին առաջին սոցիալական վեպերի հոռետեսական տրամադրությունը (Քազեմի, ծնվել է 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծնվել է 1896, խոդադադե)։ 1930-ական թվականներին երկրում տիրող ռեակցիայի պայմաններում պոեզիայում աշխուժացավ ներբողագրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյանքի նկարագրությամբ։ Ռեգա-շահի վարչակարգի անկումից (1941) հետո Իրանի գրավոր արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903-51, Ալավի, ծնվել է 1904)։ Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծնվել է 1914 թվականին, Նուշին, 1910-1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վիպակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանական գրականության բնագավառում։ 1940-ական թվականների վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրությունները (Թավալոլի, ծնվել է 1917, Սայե, ծնվել է 1927, Սոլթանի, ծնվել է 1922, Զալի, ծնվել է 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերենոու» (նոր բանաստեղծություն) ուղղությունը (Աֆրաշթե, 1908-59 և այլն)։ Իրանի պոեզիայի դասական ուղղությունը շարունակում են զարգացնել Շահրիարը (ծնվել է 1906), Սոայերին (ծնվել է 1909), Համիդին (ծնվել է 1914), Խանլարին (ծնվել է 1913) և ուրիշներ։ 1950-ականների երկրորդ կեսից Իրանի պոեզիայում ճանաչում գտած «նոր բանաստեղծության» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիային բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յուրացումը, հումանիստական հնչեղությունը։ Գրականագիտությունը Իրանում եղել է դեռևս վաղ միշնադարում։ 12-րդ դարի դարից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե։ Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամեարուզ»)։ Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է 1920-ական թվականներին։ 1950-60-ական թվականներին Իրանի գրականագիտության մեջ դրսևորվում է գրական պրոցեսը տեսականորեն իմաստավորելու միտում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ)։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Պարսկական Մզկիթը ներսից
 
Իրանի Իսֆահան քաղաքը 1841 թվականին
 
Պարսկական Մզկիթ Իսֆահան քաղաքում
 
հայկական Սուրբ Թադևոսի վանքը Իրանի Հյուսիսում

Նեոլիթի ժամանակաշրջանից պահպանվել են հողագործական բնակավայրերի մնացորդներ՝ կավե և հում աղյուսե տներով (կան որմնանկարների հետքեր)։ Իրանի հարավ-արևմուտքում, մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում, Էլամ պետությունում զարգացել է Միջագետքի մշակույթին մոտ արվեստ։ Մեդական թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կես) կառուցվել են մայրաքաղաք Էկբատանի (ժամանակակից՝ Համադան) հզոր ամրությունները, երկսյունազարդ ճակատային խորշով վիմափոր դամբարաններ։ Աքեմենյան ժամանակաշրջանում մեծ թափ է ստացել պալատային ճարտարապետությունը։ Պալատների բաղկացուցիչ մասերից էր ապադանը։ Հիմնական շինարարական նյութը հում աղյուսն էր, փայտը, քարը, դեկորում կիրառվել է գունավոր սվաղ, ոսկեզօծում, կենդանիների քանդակներով պարակալներ և այլն։ Պաշտամունքային կառույցներն էին քառամույթ, քառակուսի հատակագծով զրադաշտական սրբարանները, քարե աշտարակները՝ սրբազան կրակը պահելու համար։ Աքեմենյանների թագավորական գերեզմանատները վիմափոր դամբարաններ էին։ Ձևով առանձնանում է Բյուրոս արքայի դամբարանը Փասարդադում։ Սելևկյանների ժամանակաշրջանում գերակշռում են հելլենիստական նմուշները (տաճար Կենգավերում, մ.թ.ա. 2-րդ դար)։

Պարթևական ժամանակաշրջանում կազմավորվել է դեպի ներքին բակը բացվող այվանով պալատի տիպը (Քուհե-խոջա սարի պալատը Համուն լճի մոտ)։ Սասանյան ժամանակաշրջանում ինտենսիվ զարգացել է քաղաքաշինությունը։ Քաղաքները կառուցապատվել են բոլորաձև Ֆանտաստիկ կենդանու հախճաղյուսն հարթաքանդակ Շոշից (Լուվր, Փարիզ) Աքեմենյան պտյակ, արծաթ (Բրիտանական թանգարան, Լոնդոն) (Դուր, այժմ՝ Փիրուզաբադ) կամ ուղղանկյուն պարագծով պարիսպների ներքո, հաճախ կանոնավոր հատակագծով (Նիշապուրը շախմատաձև է)։ Շինությունները քարից էին, թրծված կամ հում աղյուսից, պարաբոլաձև թաղերով, կիրառվել է նաև արոմպային փոխանցմամբ գմբեթ։ Հսկայական չափերի պալատներին բնորոշ էր մեծ թաղածածկ այվան՝ ընդունելության դահլիճը, լրացված գմբեթավոր կառույց, և բոլորաձև կտրվածքի, հզոր սյունկոնտրֆորսները (Ֆիրուզաբադում 3-րդ դար, Սարվեստանում, 5-րդ դար)։ Պաշտամունքային կառույցներն էին՝ «չոբտակ» զրադաշտական տաճարները (քառակուսի հատակագծով, քառակամար գմբեթավոր տաղավար) և քարե զոհասեղանները բաց երկնքի տակ։ Արաբական նվաճումները (7-րդ դար) և իսլամի տարածումը սկզբնավորել են նոր տիպի կառույցներ՝ մի նարեթներով մզկիթ, մեդրեսե, դամբարան, ծածկված շուկա, քարվանսարա («խան»), բաղնիք («համմամ») և այլն։ Ծավալվել է միջնադարյան ամրոց-քաղաքների շինարարությունը, քաղաքի երկու գլխավոր փողոցները կապելով չորս դարպասներ, փոխհատվում էին կենտրոնում՝ կազմելով հրապարակ (մեյդան), որտեղ գտնվում էին պալատը, շուկան, գլխավոր մզկիթը, երբեմն՝ միջնաբերդը («արկ»)։ Քաղաքի պարսպից դուրս արհեստավորական արվարձաններն էին։ Կամարներն ու թաղերը հետզհետե դարձել են սլաքային, առաջացել են ջլաղեղնավոր թաղերի ու տրոմպային փոխանցմամբ գմբեթների բազմաթիվ տարբերակներ։

12-րդ դարում կազմավորվել է իրանական մզկիթի տիպը, սրահներով շրջապատված ուղղանկյուն բակ, առանցքադիր, դեմ հանդիման չորս այվանով, որոնցից մեկի հետևում գմբեթավոր դահլիճն էր (Զավարի մզկիթը, Էրդասաանի մոտակայքում, 1135, Սպահանի գլխավոր մզկիթը)։ Մզկիթին կից մինարեթն էր, սկզբում՝ քառակուսի հատա կագծով, ութնիստ բնով, 11-րդ դարից՝ բոլորաձև, դեպի վեր նվազող տրամագծով, ձևավոր շարվածքի գոտիներով, շթաքարե պսակով և փոքր գմբեթավոր աշտարակի ավարտով (Բաստամի մինարեթը, 1120)։ Դամբարանները աշտարակաձև էին (բոլորակ կամ աստղաձև հատակագծով, կոնաձև ծածկով) և գմբեթավոր խորանարդաձև։ 13-14-րդ դարերում, Հուլավյան իշխանության ժամանակաշրջանում, ճարտարապետությունը կրել է մի շարք փոփոխություններ, կոմպոզիցիոն (այվանների պատերին արվում են կամարակապ բացվածքներ, խորշեր, իսկ շքամուտքի այվանը ավարտվում է գմբեթաբդով, պաշտամունքային կառույցներում առանձին կանգնած մինարեթը փոխարինվում է շքամուտքի գլխին կառուցված երկու գեղակազմ աշտարակներով, ճակատների և ինտերիերի բոլոր աարրերը դառնում են նեղ, խիսավերձիգ են), կառուցվածքային (մշակվում են թաղակիր կամարների համակարգի տարբերակներ, բարձրասլաք բջջային գմբեթ են)։ Դեկորին բնորոշ է հագեցված բազմագունությունը, օրնամենտալ որմնանկարչությունը, փորագրված, ներկված արհեստական մարմարը, ջնարակած խեցին, շթաքարեկազմ (ստալակտիտային) քիվերը, թաղերը են։ Հիմնական շինանյութը հում և թրծված աղյուսն է։ Այս շրջանում կազմավորվել են պաշտամունքային մեծաչափ անսամբլներ բազմատիպ շենքերով՝ մզկիթ, մինարե, խանակա կամ մեդրեսե (Նեթենզի համալիրը, 1304-25), կառուցվել են քարավանատներ, կամուրջներ, բաղնիքներ, նաև Իրանի ողջ պատմության երեք խոշորագույն կառույցները՝ Ղազան խանի (1295-1305) և Օլջայթու-Խոդաբնդեի (1305-13, ճարտարապետ Ալի-Շահ) դամբարանները, Ալի-Շահի մզկիթը Թավրիզում։ Թեմուրյանների պետության կազմում Իրանի (14-15-րդ դարեր) պաշտամունքային կառույցները պսակվում են թմբուկավոր խեցե, երկնագույն երեսպատ գմբեթով, շքամուտքը կողահարվում է մինարեներով, ճակատներն ամբողջովին երեսպատվում են ջնարակած խեցեգորգով (Դոհարշադ մզկիթը Մաշհադում, 1405-18, ճարտարապետ Ղավամ ադ-Դին Շիրազի)։

16-րդ դարից Սեֆյան Իրանի ճարտարապետությունը աչքի է ընկնում չափազանց մեծ մասշտաբով, պերճաշուքությամբ, ծավալների զանգվածեղությամբ, բազմազան նրբագեղ մանրամասներով, գունեղ, բարդ դեկորով։ Վերջնականապես կազմավորվել է քարվանսարայի տիպը։ Հատկապես ծավալվել է քաղաքաշինությունը. սկզբնավորվել է քաղաքային վիթխարի անսամբլի գաղափարը (Նոր Սպահանը՝ հսկայական Մեյդանե-Շահ հրապարակով և Չհարրաղ բուլվար մայրուղիով)։ 18-19-րդ դարերում Իրանի տնտեսության անկման հետ շինարարությունը կտրուկ կրճատվել է։ 20-րդ դարում կառուցվել են նոր տիպի շենքեր (Թեհրանի համալսարանը, 1930-ական թվականներ, ճարտարապետ՝ Ա. Դոդար), կիրառվում են երկաթբետոն, մետաղ, ապակի։ 1950-ական թվականներից կառուցվել են կառավարական, մեմորիալ շինություններ, հյուրանոցներ, հիվանդանոցներ, դպրոցներ։ Իրանի ճարտարապետները համադրում են ժամանակակից սկզբունքները ազգային ճարտարապետական ավանդներին. Իբն Սինայի (1952, Համադան), Նադիր շահի (1961, Մաշհադ) դամբարանները, ՕմարԻ» այյամի գերեզմանը։ Իրանում վերջին շրջանում մեծ թափ է ստացել քաղաքաշինությունը, մայրաքաղաք Թեհրանը հարստացել է բազմաթիվ կառույցներով, նրա բնակչության թիվը 2015 թվականին անցավ 13.6 միլիոնը[41]։

Կերպարվեստ

խմբագրել
 
 
Հայկական Սուրբ Ստեփանոս Եկեղեցին Իրանի Հյուսիսում

Իրանի տարածքում հայտնաբերված արվեստի հուշարձանները հնագույն ժամանակներից են (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակների խեցեղեն, գլիպտիկա ևն)։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում Իրանի հարավ-արևմուտքում զարգացել է Ելամի արվեստը։ Մ.թ.ա. 12-7-րդ դարերում Իրանի կենտրոնական մասի արևելքում հայտնաբերված նրբագեղ բրոնզյա իրերը հայտնի են «Լոռեսթանի բրոնզ» անվամբ։ Հետագայում առաջատար է դարձել Միդիայի մշակույթը։ Աքեմենյան շրջանի Իրանի արվեստին բնորոշ է շենքերը գարդարող բարձրաքանդակը (Պերսեպոլիս, Շոշ)։ Բարձր զարգացման է հասել մետաղի գեղարվեստական մշակումը (դրվագված և փորագրված արծաթյա անոթներ, ոսկերչական իրեր)։ Սասանյան թագավորության շրջանում հիմնական տեղ է տրվել քանդակագործությանը՝ բոլորաքանդակ, ժայռակոփ բարձրաքանդակներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկ արտահայտչականությամբ։ Համաշխարհային հռչակ են վայելել դեկորատիվ-կիրառական արվեստի գործերից բրդյա և մետաքսյա գործվածքները, մետաղյա իրերը (արծաթյա սկահակներ, թասեր՝ դրվագված, ձուլածո կամ Փորագրված)։ 7-13-րդ դարերում պահպանվել են որմնանկարների մնացորդներ, արհեստական մարմարի բարձրաքանդակներ, մանրանկարչության նմուշներ։ Սելջուկյան շրջանի (11-12-րդ դարեր) բրոնզյա իրերը ծանրանիստ են, ճոխ զարդարված։ 9-13-րդ դարերի խեցեղենը աչքի է ընկնում տեխնոլոգիական և գեղարվեստական հատկանիշների բազմազանությամբ։ Զարգացել է ապակե գործությունը։

Մոնղոլական արշավանքները (13-րդ դարի առաջին կես) դանդաղեցրել են մշակույթի առաջընթացը, սակայն 13-րդ դարի երկրորդ կեսից վերածնվել են արվեստի բոլոր տեսակները։ 14-15-րդ դարերում առաջին պլան է մղվել մանրանկարչությունը։ 14-րդ դարի առաջին կեսից գործել է Թավրիզի մանրանկարչության դպրոցը, 14-15-րդ դարերում՝ Շիրազի մանրանկարչության դպրոցը, որին բնորոշ էին կոմպոզիցիայի մոնումենտալություն, հստակ ու նրբագեղ գծանկար, գունային հնչեղ համադրություն, կերպարների ազատ շարժում («Էսքանդարի անթոլոգիա», 1410, Կյուլպենկյանի հավաքածու, Լիսաբոն)։ 15-րդ դարում կարևոր նշանակություն է ստացել Հերաթի մանրանկարչության դպրոցը։ Ստեղծվել են մանրանկարներից կազմված ալբոմներ, զարգացել են դիմանկարչական մանրանկարչությունը, թեթև գունազարդված գծանկարչությունը։ 16-17-րդ դարերի անվանի նկարիչներից առանձնանում են Աղա Ռզան, Ռգա Աբասին, Մոհամադ Զտմանը։ Համաշխարհային շուկայում լայն համարում են ստանում գեղանկարչորեն հարուստ գործվածքները, գորգերը, խեցեգործական և մետաղյա իրերը, լաքը, ոսկերչական առարկաները։ 18-րդ դարի վերջից Իրանի արվեստում զգալի է դարձել եվրոպական ազդեցությունը, սկզբնավորվել է ջրաներկով և յուղաներկով գեղանկարչությունը (Սանի-օլ-Մոլք, Մահմուդ Մալեք աշ-Շոար), շարունակվել են մանրանկարչության ավանդույթները (Լոթֆ Ալի)։ 20-րդ դարի սկզբից զարգացել են եվրոպական տիպի քանդակագործությունը, գեղանկարչությունը և գրաֆիկան (հատկապես գրքի նկարազարդումը և ռեկլամային պլակատը)։ Ռեալիստական արվեստի ուղիով են ընթանում Քեմալ օլ-Մոլքը (1920 թվականին Թեհրանում հիմնել է գեղանկարչության և քանդակագործության դպրոց), Հասան Ալի Վազիրին (գեղանկարիչ և քանդակագործ), Մոհսեն Մողադդամը (գեղանկարիչ), Աբուլքասիմ Սադեղին (քանդակագործ) և ուրիշներ։ Աշխատավոր ժողովրդի կյանքին են նվիրված Աբդուլլա Ամերիի, Լեյլի Մատին Դավթարիի երփնագրերը, Հուշանգ Փեգեշք-Նիյայի փորագրությունները։ Մանրանկարիչները (Հոսեյն Բեհզադ և ուրիշներ) ձգտում են վերականգնել հին վարպետների ավանդույթները։ Մոդեռնիստական հոսանքների հետնորդներ են Բեհջադ Մադրը, Աշոտ Մինասյանը, Ահմադ Իսֆանդիարին և ուրիշներ։

1959 թվականին Թեհրանում հիմնադրվել է Դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոց։ Իրանում ստեղծվել է հայկական արվեստի մի ամբողջ դպրոց։ Այնտեղ է ստեղծագործել խոշոր մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցին։ Հայկական արվեստի տարբեր նմուշներ են պահպանվել Նոր Ջուղայում, Թավրիզում, Շիրազում և այլուր, որոնք կարևոր են 17-18-րդ դարերի հայ արվեստի պատմության համար։ Նշանակալից են հատկապես Մինասի և Հովհաննես Մրքուզի ստեղծագործությունները։ 1870-ական թվականներին Թեհրանում պալատական նկարիչ էր Հակոբ Հովնաթանյանը։ Ժամանակակից իրանահայ նկարիչների արվեստում նկատելի են դեռես 17-րդ դարում սկզբնավորված փոխազդեցությունների ավանդույթները։

Երաժշտություն

խմբագրել
 
Պարսկական քամանչա

Իրանի բազմադարյա ավանդույթ ունեցող պրոֆեսիոնալ (դասական) և ժողովրդական երաժշտությունը մոնոդիկ է։ Հիմքում ունի 7 հիմնական և բազմաթիվ լրացուցիչ դաստգյահ-հնչյունաշարերի յուրատեսակ լադային համակարգ՝ բաղկացած 24 աստիճանից։ Երաժշտության գլխավոր ձևերն են՝ թեսնիֆ (յուրատեսակ բալլադ), քասիդ (ձոն), ղազել (քնարական երգ), շատ տարածված է մակամը։ Նվագարաններից են՝ սազ, թառ, քամանչա (լարային), զուռնա (փողային), զարբ (հարվածային)։ Իրանի հնագույն երաժշտության վերաբերյալ տվյալներ համարյա չեն պահպանվել։ 7-րդ դարի սկզբին Խոսրով II Ափարվեզ կամ Ապրուեզ երաժշտասեր արքայի հովանավորությամբ Տիզբոնում նախաձեռնել են երգ-երաժշտության կանոնավորմանը, հրավիրվել են երաժիշտներ (այդ թվում նաև Հայաստանից)։ Արաբական նվաճումներից հետո նկատելի են փոխազդեցությունները։ 9-րդ դարից սկսած ծաղկել է պալատական արվեստը։ 13-րդ դարում գործել է տեսաբան, կոմպոզիտոր և կատարող Ուրմավին։ 15-րդ դարում պահպանվել են տեղեկություններ նոտագրության մասին։ 1850-ական թվականներից Իրանի երաժշտությունը ազդվել է եվրոպականից. Թեհրանում, կայսերական քոլեջին կից բացվել է երաժշտական դպրոց։ 1920-ական թվականներին կոմպոզիտոր, վիրտուոզ թառահար, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Ալի Նաղի Վազիրին սկզբնավորել է ազգային երաժշտության ուսուցումը, հրատարակել երաժշտական տեսության դասագիրք, բացել երաժշտական դպրոց, որտեղ սովորել են Իրանի առաջին պրոֆեսիոնալ երաժիշտները։ 1930-ական թվականների սկզբին Թեհրանում բացվել են բարձրագույն երաժշտական դպրոց (1940-ական թթ. վերջերից՝ կոնսերվատորիա), մասնավոր երաժշտական դպրոցներ։ Ճանաչված կոմպոզիտորներից և երաժշտագետներից են՝ Աբդուլհասան Սեբան, Ռ. Ֆարղանեն, Հ. Սանջարին, կատարողներից ու օպերայի և բալետի արտիստներից՝ Ֆ. Սեբան, Ջ. Աշոտ-Հարությունյանցը, Ս. Թաջբախշը, Ա. Մելքոնյանը, Փարսին։ Իրանում գործում են օպերայի և բալետի թատրոն (1967, Թեհրան), հեռուստատեսության բալետի խումբը, ֆիլհարմոնիա (1953), 2 սիմֆոնիկ նվագախումբ, կոնսերվատորիաներ, բալետի և երաժշտական դպրոցներ։ Դարեր շարունակ Իրանում հռչակ են վայելել հայազգի ժողովրդական երգիչները, աշուղները։ Նորագույն շրջանի իրանահայ երաժշտական մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից են Ն. Գալանդերյանը, Լ. Գրիգորյանը, Հ. Գրիգորյանը, Ռ. Գրիգորյանը, Լ. Բազիլը, Ա. Ջամբագյանը, Մ. Մելիք-Ասլանյանը, Լ. Ճգնավորյանը, Հ. Վարդանյանը և ուրիշներ։ Հայ երաժիշտ արվեստագետների ջանքերով Իրանի տարբեր քաղաքներում ստեղծվել են երգչախմբեր։ 1928 թվականին Թեհրանում հիմնվել է «Կոմիտաս» երկսեռ երգչախումբը (հիմնադիր՝ Հ. Գրիգորյան), 1945 թվականին՝ «Գուսան» երգչախումբը (հիմնադիր՝ Ն. Գալանդերյան), 1946 թվականին՝ «Գուսան» երգչախումբը և նվագախումբը (հիմնադիր՝ Լ. Գրիգորյան), 1960 թվականին՝ «Հայ երգ» (հիմնադիրներ՝ Լ. Բազիլ և Ա. Հովհաննիսյան), 1963 թվականին՝ «Անուշ» (հիմնադիր՝ Հ. Գասպարյան), 1951 թվականին Աբադանում՝ «Գուսան» (հիմնադիր՝ Ժ. Մինասյան) երգչախմբերը։ Շատ հայ ջութակահարներ, դաշնակահարներ, երգիչներ, դիրիժորներ դասավանդում են Թեհրանի կոնսերվատորիայում, հանդես գալիս տարբեր նվագախմբերում և օպերային թատրոնում։ Հայտնի են դաշնակահարուհի Տ. Աշոտ-Հարությունյանցը, երգչուհիներ Թ. Փիլոսյանը, Ա. Թերզյանը, երգիչ Ա. Աղաբեկյանը, ջութակահարներ Վ. Իաջայանը, Հ. Մանուկյանը և ուրիշներ։ Գործում են «Արարատ» և «Հայ երգ» երաժշտական ընկերությունները։

Թատրոն

խմբագրել
 
Պարսկական թատրոն Դելի քաղաքում

Թատերարվեստի տարրեր են պարունակել Իրանի հին ծիսակատարությունները։ Հիշատակություններ կան բազիգերների հին թատրոնի մասին, որ մոտ է եղել գուսանների արվեստին։ Կենցաղավարել են մնջախաղը, ստվերների և տիկնիկային թատրոնները։ 10-րդ դարից զարգացել են միստերիաները, որոնց գրառումներից 17-18-րդ դարերից սկզբնավորվել է պարսկական ողբերգության թազիյե տեսակը։ Մինչե 1930-ականներին ներկայացումներ են տվել թափառաշրջիկ դերասանները՝ մասխարաբազները։ 1890 թվականին, Թեհրանում, պոլիտեխնիկական դպրոցին կից ստեղծվել է պալատական թատրոն, 1911-12 թվականներին կազմակերպվել են Ազգային, 1917 թվականին՝ Իրանական կոմեդիայի թատրոնները, 1932 թվականին՝ թատրոն-ստուդիա (ղեկավար բեմա նկարիչ Ս. Քերմանշահի). 1945-49 թվականներին, Թեհրանում գործել է «Ֆիրդուսի» թատրոնը, 1963 թվականին ստեղծվել դրամատիկական ստուդիա։ Մշտական թատերախմբերից են՝ «Թատրոնն այսօր» (ղեկավար Մ. Ջաֆֆարի), «Ազգային» (ղեկավար Մ. Զավանմարդ) և Արվեստի ու մշակույթի մինիստրության խումբը։

Իրանի ճանաչված դերասաններից են՝ Մոստաֆա և Մախին Օսկույիները, Մոհամադ Ալի Քեշավարզը, Ռոհմեդին Իասրովին։ 1968-69 թվականներին «Թալար մուզե» թատրոնում բեմադրվել են Ա. Օստրովսկու, Մ. Գորկու, Ա. Արբուզովի, Բ. Բրեխտի և արևմտաեվրոպական այլ դրամատուրգների պիեսները։ Թեհրանում գործում են նաև «Շահրիվարի 25-ի», «Քասրա», «Նասր», «Ջամեյե Բարբոդ», Մաշհադում՝ Ազգային թատրոն, Սպահանում՝ «Սեպահան», Համադանում՝ «Բուալի» և այլ թատրոններ։ Հայ թատերական կյանքն Իրանում սկզբնավորվել է 1879 թվականին՝ Թեհրանում (Մ. Փափազյանի նախաձեռնությամբ)։ 1880 թվականից ներկայացումներ են տրվել Թավրիզում, 1888 թվականից՝ Նոր Ջուղայում։ 1888 թվականին և 1890 թվականին Թավրիզում և Թեհրանում պիեսներ են բեմադրել Ս. և Ա. Սաֆրազյանները (այդ թվում «Պեպո»-ն՝ Աստ. Փանվելյանի ադրբեջաներեն թարգմանությամբ)։ 20-րդ դարի սկզբին Իրանի հայաշատ քաղաքներում ներկայացումներ են տվել Թիֆլիսից, Բաքվից ժամանած հայկական թատերախմբերը (այդ թվում Աբելյան-Արմենյան թատերախումբը)։ 1919-21 թվականներին Իրանում են աշխատել Սիրանուշը, Արմենյան ամուսինները, Ա. Հովհաննիսյանը։ Իրանի և իրանահայ թատրոնին մեծ ծառայություններ է մատուցել Վ. Փափազյանը (1934)։ Իրանում հայկական թատրոնի զարգացմանը մեծապես նպաստել են Մ. Թաշճյանը, Մ. Մարությանը, Ս. Արզումանյանը, Ռ. և Լ. Աթայանները, Մ. Մանուկյանը, Եֆբարը և ուրիշներ։ 1940-50-ական թվականներին Թավրիզում գործել են «Շիրվանզադե», «Հ. Աբելյան», «Սասունցի Դավիթ», ինչպես և Դրամատիկական, Դրամա-օպերետային թատերախմբեր։ Թատերական կապերն ամրապնդելու գործում նշանակալից դեր են կատարել երգիչ, բանաստեղծ և դերասան Ա. Հովհաննիսյանը, Մ. և Ն. Մարվարյանները, Է. Բալասանյանը։

1930 թվականին նկարահանվել է առաջին «Աբի Ռաբի» (ռեժիսոր՝ Էխանիյան) խաղարկային ֆիլմ-ֆարսը։ 1946 թվականին Թեհրանում կազմակերպվել է «Միթրաֆիլմ» առաջին կինո ստուդիան։ 1950-ականների ամենահաջողված՝ «Նավահանգստի գողը» (1954, ռեժիսոր Ա. Շիրազի) ֆիլմը ստեղծվել է իտալական նեոռեալիզմի ազդեցությամբ։ 1960-1970-ական թվականներին թողարկվում են դիցաբանական և պատմական թեմաներով ֆիլմեր, կոմեդիաներ, մելոդրամներ՝ «Մազանդարանի վագրը» (ռեժիսոր՝ Ս. Խաչիկյան), «Սպասումի ափը» (ռեժիսոր Ս. Յասեմի) են։ 1955 թվականից Թեհրանում անց են կացվում միջազգային, 1964 թվականից՝ ազգային կինոփառատոներ։ 1964 թվականին հիմնադրվել է Կինեմատոգրաֆիայի բարձրագույն խորհուրդը։ Իրանի կինեմատոգրաֆիայի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Մ. Մոհսենին, Մ. Ցասեմին, Շ. Ռաֆիան, Մ. Խաչիկյանը և ուրիշներ։ Կինոդերասաններից են՝ Վոսուղին, Ֆարդին, Արմանը, ժալեն, Շիվան, Շոխլան, Դիլքեշը, Մադրը և ուրիշներ։ Կինոստուդիաներից են (1971)՝ «Պարս-ֆիլմ»-ը, «Ասիա-ֆիլմ»-ը, «Ասրե-Թալայի»-ն, «Միսագիե»-ն, «Քարավան»-ը։ Թողարկվում է 100-ից ավելի կինոնկար։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Իրանի դրոշը աշխարհում ամենաշատ բառեր պարունակող դրոշն է։ Դրոշի վրա 22 անգամ գրված է «Ալլահ Ակբար»[42]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Moin M. فرهنگ فارسی معینAmir Kabir Publishers, 1972.
  2. 15 // Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրություն
  3. https://www.cia.gov/the-world-factbook/countries/iran/#people-and-society
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. A. Fishman, Joshua (2010). Handbook of Language and Ethnic Identity: Disciplinary and Regional Perspectives (Volume 1). Oxford University Press. էջ 266. ISBN 978-0195374926. «""Iran" and "Persia" are synonymous" The former has always been used by the Iranian speaking peoples themselves, while the latter has served as the international name of the country in various languages»
  7. պարս.՝ جمهوری اسلامی ایران Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān Կաղապար:IPA-fa
  8. «"CESWW" – Definition of Central Eurasia». Cesww.fas.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  9. «Iran Guide». National Geographic. 2013 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  10. «داده‌ها و اطلاعات آماری». Amar.org.ir. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  11. «National Census Preliminary Results Released: Iran's Urban Population Up». Financial Tribune (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2017 թ․ մայիսի 28-ին.
  12. «Iran's Strategy in the Strait of Hormuz». The Diplomat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  13. Whatley, Christopher (2001). Bought and Sold for English Gold: The Union of 1707. Tuckwell Press.
  14. Lowell Barrington (2012 թ․ հունվար). Comparative Politics: Structures and Choices, 2nd ed.tr: Structures and Choices. Cengage Learning. էջ 121. ISBN 978-1-111-34193-0. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  15. Encyclopædia Britannica. «Encyclopædia Britannica Encyclopedia Article: Media ancient region, Iran». Britannica.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  16. David Sacks; Oswyn Murray; Lisa R. Brody; Oswyn Murray; Lisa R. Brody (2005). Encyclopedia of the ancient Greek world. Infobase Publishing. էջեր 256 (at the right portion of the page). ISBN 978-0-8160-5722-1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  17. Stillman, Norman A. (1979). The Jews of Arab Lands. Jewish Publication Society. էջ 22. ISBN 0827611552.
  18. Jeffreys, Elizabeth; Haarer, Fiona K. (2006 թ․ սեպտեմբերի 30). Proceedings of the 21st International Congress of Byzantine Studies: London, 21–26 August, 2006, Volume 1. Ashgate Publishing. էջ 29. ISBN 075465740X.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Sarkhosh Curtis, Vesta; Stewart, Sarah (2005), Birth of the Persian Empire: The Idea of Iran, London: I.B. Tauris, էջ 108, ISBN 978-1-84511-062-8, «Similarly the collapse of Sassanian Eranshahr in AD 650 did not end Iranians' national idea. The name 'Iran' disappeared from official records of the Saffarids, Samanids, Buyids, Saljuqs and their successor. But one unofficially used the name Iran, Eranshahr, and similar national designations, particularly Mamalek-e Iran or 'Iranian lands', which exactly translated the old Avestan term Ariyanam Daihunam. On the other hand, when the Safavids (not Reza Shah, as is popularly assumed) revived a national state officially known as Iran, bureaucratic usage in the Ottoman empire and even Iran itself could still refer to it by other descriptive and traditional appellations.»
  20. Andrew J. Newman (2006 թ․ ապրիլի 21). Safavid Iran: Rebirth of a Persian Empire. I.B. Tauris. ISBN 978-1-86064-667-6. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  21. Savory, R. M. «Safavids». Encyclopaedia of Islam (2nd ed.).
  22. Axworthy, Door Michael (2006). The Sword of Persia: Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant. ISBN 9780857721938. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  23. Fisher, Avery, էջեր 329–330
  24. Dowling, Timothy C. (2014 թ․ դեկտեմբերի 2). Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond. ABC-CLIO. էջեր 728–730. ISBN 1598849484.
  25. Cordesman, Anthony H. (1999). Iran's Military Forces in Transition: Conventional Threats and Weapons of Mass Destruction. էջ 22. ISBN 9780275965297.
  26. V.Jayaram (2007 թ․ հունվարի 9). «The Concepts of Hinduism – Arya». Hinduwebsite.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  27. «Iranian Languages». LSS.wis.edu. 2006 թ․ փետրվարի 21. էջեր 26–7. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  28. «"Iran – The Ancient Name of Iran", N.S. Gill». Ancienthistory.about.com. 2010 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  29. Bailey, Harold Walter (1987). «Arya». Encyclopaedia Iranica. Vol. 2. New York: Routledge & Kegan Paul. էջեր 681–683.
  30. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  31. https://nation.com.pk/08-Jan-2019/8-000-years-old-artifacts-unearthed-in-iran
  32. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  33. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  34. 34,0 34,1 34,2 [1]
  35. 35,0 35,1 Իրանի ՀՆԱ-ն 2013 թվականին
  36. Նավթի Պահուստներով աշխարհի 10 առաջատար պետությունները
  37. ՕՊԵԿ»-ի նավթի պաշարների 13 տոկոսը բաժին է ընկնում Իրանին
  38. «Աշխարհի երկիրներն ըստ նավթի արդյունահանման». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  39. «Հայաստան-Իրան Երկաթգիծ կառուցելու համաձայնագիրը ստորագրված է». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  40. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  41. Թեհրանի բնակչությունը 2015 թվականին
  42. «Իրանի Դրոշ». Արխիվացված է օրիգինալից 2015-07-28-ին. Վերցված է 2015-04-12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «Իրան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 442