Ղազվինի նահանգ
Ղազվին օսթան (պարս.՝ استان قزوین, Օսթան-է Ղազվին), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսից սահմանակից է Գիլան, հյուսիս-արևելքից` Մազանդարան, արևելքից` Ալբորզ, հարավից` Մարքազի, հարավ-արևմուտքից` Համադան, արևմուտքից` Զանջան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 15 567 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 273 761 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ղազվին քաղաքն է։
Ղազվին օսթան պարս.՝ استان قزوین | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ղազվին |
Պաշտոնական լեզուներ | պարսկերեն |
Բնակչություն | ▲1 273 761 մարդ (2016)[1] |
Տարածք | 15 567 կմ²[2] |
Հիմնադրված է | 1993 թ. |
Սահմանակցում է | Զանջան, Ալբորզի նահանգ, Մազանդարան, Գիլան, Կենտրոնական նահանգ և Համադանի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-26 |
Հեռախոսային կոդ | 0281 |
Օսթանը ձևավորվել է 1996 թվականին՝ Զանջան օսթանի հարավ-արևելյան շրջանների անջատման արդյունքում[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թեհրանը։
Բնակչություն
խմբագրել2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 127 734 մարդ` 294 305 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 201 565 մարդ, որոնք ապրում էին 352 472 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 273 761 մարդ` 397 165 տնտեսություններում[7] ։
Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Ղազվինը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 402 748 մարդ), Ալվանդը (93 836 մարդ), Մոհամմադիեն (90 513 մարդ), Թաքեստանը (80 299 մարդ), Աբիեքը (60 107 մարդ), Էքբալիեն (55 066 մարդ), Մահմուդաբադ-Նեմունեն (21 982 մարդ), Բուին Զահրան (20 823 մարդ), Շարիֆիեն (20 347 մարդ), Բիդեսթանը (18 060 մարդ), Շալը (15 290 մարդ), Էսֆարվարինը (12 371 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 74,8%-ը[7]։
Վարչական բաժանում
խմբագրելՕսթանը բաժանված է 6 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[5] | Բնակ. 2011[6] | Բնակ. 2016[7] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Աբիեք | 89 334 | 93 844 | 94 536 | Աբիեք |
Ալբորզ | 182 046 | 203 276 | 242 865 | Ալվանդ |
Ավաջ1 | — | — | 43 798 | Ավաջ |
Բուին Զահրա | 153 873 | 164 723 | 122 994 | Բուին Զահրա |
Թաքեստան | 171 520 | 172 949 | 172 636 | Թաքեստան |
Ղազվին | 530 961 | 566 773 | 596 932 | Ղազվին |
Ընդհանուր | 1 127 734 | 1 201 565 | 1 273 761 | |
1Առանձնացվել է Բուին Զահրա շահրեստանից |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Qazvin
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազվինի նահանգ» հոդվածին։ |