Քրիստոնեություն
Քրիստոնեություն (հուն․՝ Χριστός՝ «օծյալ»), միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն | |
---|---|
Տեսակ | աբրահամյան կրոններ |
Հիմնադիր | Հիսուս |
Հիմնադրման թվական | մոտ 33 |
Սուրբ տեքստ | Աստվածաշունչ |
Անդամների քանակ | 2 400 000 000[1] |
Անդամներ | քրիստոնեա[2] |
Կազմավորման վայր | Երուսաղեմ |
Կազմված է | Western Christianity?, Արևելյան քրիստոնեություն, Christian denominational family?, քրիստոնեության ուղղություն և Christian movement? |
Հատկանիշներ | միաստվածություն |
Տարածաշրջան | ամբողջ աշխարհում |
Christianity Վիքիպահեստում |
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։
Քրիստոնեության ծագում
խմբագրելՔրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։ Հայերը եղան առաջինը, ովքեր ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն մ.թ. 301թ.
Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց Քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։
Նոր կտակարանի Գործք գրքի համաձայն «Χριστιανοί» գոյականը (քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ) առաջին անգամ օգտագործվել է Անտիոք քաղաքում I դարում (Գործք 12։ 1)։
Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ "հեթանոս" ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։
Հետևորդների թիվ
խմբագրելՆերկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա[3], որոնցից՝
- Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա[4]
- Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
- Հյուսիսային Ամերիկայում ապրում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
- ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն[5]
- Կանադայում՝ 25 միլիոն[6]
- Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
- Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա
- Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն
Տարբեր քրիստոնեական ուղղությունների հետևորդների մոտավոր թիվը՝
- 1, 2 միլիարդ քրիստոնյա դավանում են Կաթոլիկություն
- Ըստ Բրիտաննիկա հանրագիտարանի աշխարհում ապրում է մոտ 420 միլիոն բողոքական[7], բայց նրա մասնագետները դրանց մեջ չեն ներառում Անգլիկան եկեղեցին (86 մլն․) և այլ անկախ եկեղեցիներ (371 մլն․)։ Ըստ Pew Research Center-ի այդ եկեղեցիները ներաքյալ կա 800 միլիոն բողոքական[8]
- Արևելյան հնագույն եկեղեցիների հետևորդ հանդիսանում են աշխարհի 70-80 միլիոն քրիստոնյա, որոնիցից 9 միլիոնը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են[9]
- Աշխարհում ապրում է 225-300 միլիոն ուղղափառ քրիստոնյա
Քրիստոնեության հիմնական հոսանքներ
խմբագրել- Կաթոլիկություն
- Ուղղափառություն
- Արևելյան հնագույն եկեղեցիներ, որոնց մեջ է մտնում նաև Հայ առաքելական եկեղեցին
- Բողոքականություն
Քրիստոնեական հավատք
խմբագրելԱստվածաբանություն
խմբագրելՔրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։
Հավատի հիմնական թեզեր
խմբագրել- Մոնոթեիստական միաստվածություն, ավելի խորացված Երրորդության մասին ուսմունքով։ Ըստ քրիստոնեական հավատքի՝ աշխարհը արարվել է Միակ Աստծո կողմից, որն ունի երեք բնություն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի։
- Աստված դիտարկվում է որպես կատարյալ Ոգի, Նա ոչ միայն ամենակարող և ամենագետ է, այլ նաև ունի անսահման բարություն և անվերջանալի սեր (Աստված սեր է)
- Ըստ քրիստոնեության՝ մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է։ Մարդը դիտարկվում է որպես հոգով անմահ, ստեղծված Աստծո կողմից իր նմանությամբ։ Ըստ կրոնի՝ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, և Նա ամեն դեպքում բոլորին սիրում է։ Աստված տվել է մարդկան ազատ կամքի իրավունք։
- Մարդու կատարյալության մասին ուսուցում, ըստ որի՝ մարդիկ կատարյալ են և ստեղծված են որ Սուրբ լինեն ("․․․ Սուրբ եղեք, ինչպես Սուրբ է ձեր Երկնային Հայրը․․․")
- Հոգևոր աշխարհի առաջնայնությունը ֆիզիկական աշխարհի նկատմամբ։ Աստված ֆիզիկական աշխարհի անառարկելի ղեկավարն է, որը տվել է այս Երկիրը մարդուն, որ վերջինս այստեղ իշխի և այստեղ իր ֆիզիկական մարմնի միջոցով կատարի իր Սուրբ պարտականությունը։
- Չարի սկիզբը համարվում է ոչ թե ֆիզիկական աշխարհը, այլ հոգևորը։
- Արդարների հարության մասին ուսուցում, ըստ որի արդարները պիտի հարություն առնեն և ժառանգեն ֆիզիկական աշխարհը։
- Աստծո՝ մարդկային կերպարանք ստանալու մասին ուսուցում՝ մարդկանց մեղքերից փրկելու, նրանց ճիշտ ուղղությամբ տանելու համար։ Ըստ քրիստոնեության՝ Հիսուս Քրիստոսը համարվում է Որդի Աստված, որը մարդկային կերպարանք ստացավ և որի խաչելությամբ մարդիկ փրկվեցին։
Վերոնշյալ կետերից կարելի է ենթադրել, որ քրիստոնեությունը, կարևորելով հոգևորը, կարևորում է նաև ֆիզիկական աշխարհը՝ ձգտելով հաստատել ներդաշնակություն հոգևորի և ֆիզիկականի միջև։ Կրոնը չի մերժում դրանցից ոչ մեկը, բայց նաև նշում է հոգևորի առաջնահերթությունը և մնացածը համարում հոգևոր կատարելության հասնելու միջոց։
Քրիստոսաբանություն
խմբագրելՔրիստոսաբանությունը ուսմունք է Հիսուս Քրիստոսի մասին։ Կրոնի մեջ նա դիտվում է որպես Հին կտակարանի Մարգարեների կողմից ասված Մեսիան։ Օրտոդոքս քրիստոնյաները (կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ) հավատում են, որ Հիսուս Քրիստոսը Աստվածամարդ է (կամ Մարդ-Աստված), ոչ թե Կիսաասված կամ Կիսամարդ։ Նա համարվում է Աստծո Որդին, որը մշտապես գոյություն է ունեցել Երկնքում մինչև մարդկային կերպարանք ստանալը և Հայր Աստծո հետ կազմում է մեկ բնություն։ Արիոսականությունը կարծում է, որ Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո ստեղծագործածն է, որը ստեղծվել է Երկրի ստեղծումից առաջ։ Նեստորականությունը բաժանում է Լոգոսի աստվածային բնությունը և Քրիստոսի մարդկային բնությունը։ Մոնոֆիզիտությունը, ընդհակառակը, պնդում է, որ Լոգոսի աստվածային էությունը գերադաս է Քրիստոսի մարդկային էությանը։ Այս ամենից բացի քրիստոնեությունը մարդու հետմահու գոյության նաև այլ ձևեր Դրախտում, Դժոխքում և Քավարանում (վերջինը միայն կաթոլիկների մոտ)։ Քրիստոսաբանական վեճերը մեծ թափ առան V դարում, որից անմասն չմնաց հայ եկեղեցին։
Մարդաբանություն
խմբագրելՔրիստոնեական հավատալիքներին համաձայն՝ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով։ Նա սկզբում կատարյալ էր, սակայն հետո մեղանչեց և անկատար դարձավ։ Անկատար մարդը ունի կոշտ, տեսանելի մարմին, գայթակղվող հոգի, որի հայացքն ուղղված է դեպի Աստված։ Դրանից բացի քրիստոնեությունը չի առանձնացնում մարդու մարմինն ու հոգին և նշում է, որ փրկության ենթակա են ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Կատարյալ մարդ, ով կապված էր Աստվածային բնությանը, համարվում է Հիսուս Քրիստոսը։ Այդուհանդերձ քրիստոնեությունում առկա են նաև հետմահու գոյության այլ ձևեր դրախտում, դժոխքում և քավարանում (վերջինը միայն կաթոլիկների մոտ)։
Խորհուրդներ
խմբագրելԻ տարբերություն այլ կրոնների, քրիստոնեությունում կան խորհուրդներ, որոնք տարբերվում են այլ կրոնների ծեսերից և արարողակարգերից։ Եթե ծեսերը խորհրդանշում են Աստծո և մարդու միջև կապ հաստատելու միջոց, որը երաշխավորում է աշխարհի և մարդու՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներդաշնակությունը, ապա խորհուրդները բերում են մարդկային կյանքում Աստծո ներկայությունը։
Խորհուրդներից ամենակարևորներն են հանդիսանում Մկրտությունը( ազդարարում է մարդու՝ քրիստոնեական կյանքի մուտքը, խորհրդանշում է Աստծո հետ միաձուլումը) և Հաղորդությունը( եկեղեցական արարողակարգի ընթացքում սրբագործված հացի և գինու ճաշակում, որը նշանակում է, որ մարդը հավատում է Քրիստոսին, ճաշակում է նրա Մարմինն ու Արյունը, որպեսզի Քրիստոսը ապրի նրա մեջ)։ Ուղղափառությունը և Կաթոլիկությունը ունեն ևս 5 Խորհուրդներ, որոնք բողոքականությունը չի ընդունում։
Քրիստոնեական եկեղեցիների պատմություն
խմբագրելՄինչնիկեական ժամանակաշրջան
խմբագրելՔրիստոնեական եկեղեցու պատմության առաջին մասը ներառում է 3 դար՝ հասնելով մինչև Նիկեայի տիեզերական առաջին ժողովը։ Այս ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկություններից մեկը քրիստոնյաների նկատմամբ իրականցվող հալածանքներն էին, որոնք չշրջանցեցին նաև Հայաստանի քրիստոնյաներին։
Առաքյալների դար
խմբագրելI դարը կոչվում է առաքելական։ Ըստ ավանդության՝ առաքյալների վրա Սուրբ Հոգու իջնելուց հետո նրանք Երուսաղեմի շրջանում մնացին 12 տարի, որից հետո ցրվեցին աշխարհով մեկ՝ քարոզելու քրիստոնեություն։ Երուսաղեմի կործանվելուց հետո եկեղեցական կենտրոնի դերը անցավ կայսրության մայրաքաղաք Հռոմին, որտեղ կտտանքների են ենթարկվել Պողոս և Պետրոս առաքյալները։ Ներոնից սկսվել է հետապնդումների ժամանակաշրջանը։ Վերջին առաքյալը՝ Հովհաննես Աստվածաբանը, մահանում է մոտ 100 թվականին աքսորավայրում։ Այդպես ավարտվում է առաքյալների դարաշրջանը։
"Առաքելական հայրերը"
խմբագրելՎաղ քրիստոնեության պատմության մեջ I-II դդ․ նշանավորված է այսպես կոչված "Առաքելական հայրերի" գործունեությամբ։ Նրանք առաջին քրիստոնյա գրողներն էին, եղել են առաքյալների աշակերտները։ Դրանցից կարելի է նշել Իգնատիոս Անտիոքացուն՝ որպես տվյալ ժամանակաշրջանի հայտնի գործիչ։ Նա մահվան է դատապարտվել Տրայանոսի կողմից հրամայված քրիոստոնեական հետապնդումների ժամանակ։ "Առաքելական հայրերից" է նաև Պողիկարպոս Զմյուռնացուն, ում կենդանի այրել են կայսր Մարկոս Ավրելիոսի կողմից սկսված քրիստոնեական հետապնդումների ժամանակ (167 թ․)։
Ապոլոգետներ
խմբագրելԱռաքելական հայրերից հետո սկսվում է ապոլոգետների ժամանակաշրջանը։ Ապոլոգիան (հին հունարեն՝ ἀπολογία՝ արդարացում) արդարացման նամակներ էին հակաքրիստոնյա կայսրերին, որտեղ քրիստոնյա նշանավոր գրողները ներկայացնում էին իրենց կրոնը որպես բարության և արդարության ջատագով, ինչպես նաև ողջամիտ ու խելամիտ կրոն։ Դրանով իսկ նրանք, կամա թե ակամա, ներկայացրել են քրիստոնեության հավատալիքները խելքամիտ կերպով և շատ պարզ ու հասկանալի։ Սրանով ծնվել է քրիստոնեական աստվածաբանությունը։ Քրիոստոնեական ասվտածաբանության առաջին փիլիսոփաներից էր Հուստինոսը Սամարայից, ով մոտ 133 թ․ քրիստոնեություն ընդունելուց հետո տեղափոխվել է Հռոմ, որտեղ ստեղծել է հերետիկոսների դեմ պայքարի առաջին աստվածաբանական դրպոցը։ Նա զոհվել է Մարկոս Ավրելիոսի քրիստոնեական հետապնդումների ժամանակ 166 թվականին։
Մինչնիկեական ժամանակաշրջանն ավարտվում է "Դիոկղետիանոսյան հետապնդումներով" (302-311 թթ․), որի հիմնական նպատակը քրիստոնեական եկեղեցին ամբողջությամբ կործանելն էր, սակայն սա ոչ միայն իր նպատակին չհասավ, այլևս ունեցավ հակառակ ազդեցությունը՝ քրիստոնեությունը ավելի տարածվեց և ամրապնդեց իր դիրքերը։ Հենց հետապնդումների ժամանակաշրջանում տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն, որն ամրապնդեց քրիստոնեության դիրքերը՝ Մեծ Հայքը 301 թ․ պաշտոնապես հռչակվեց քրիստոնեական պետություն՝ դառնալով առաջին երկիրը, որը քրիստոնեությունը դարձրեց պետական կրոն։
Քրիստոնեությունը Հայաստանում
խմբագրելՔրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ։ Մեծ Հայքը Թադեոս առաքյալի անունով միջնադարում հաճախ անվանվում էր «Թադեի վիճակ» կամ «Թադեի աթոռ»։ Հայաստանում կազմավորվում են քրիստոնեական համայնքներ (եկեղեցիներ), կարգվում նոր հավատի սպասավորներ, եպիսկոպոսներ, որոնք կապեր են հաստատում հարևան երկրների, հատկապես Միջագետքի, Ասորիքի, Կապադովկիայի հավատակիցների, Ալեքսանդրիայի, Սամոսատի, Եդեսիայի, Անտիոքի, Կեսարիայի աթոռների և համայնքների հետ։ Պատմական աղբյուրները հիշատակում են Ծոփքի Մեհրուժան եպիսկոպոսի անունը, որը III դ. կեսին նամակագրական կապ է ունեցել Ալեքսանդրիայի Դիոնիսիոս պատրիարքի հետ։ II–IV դդ. Հայաստանում նոր հավատի բազմաթիվ հետևորդներ՝ Ոսկյանք, Սուքիասյանք, Սանդուխտ արքայադուստր, Ոգուհի, Գայանյանց կույսեր, Հռիփսիմյանց կույսեր և այլն, հալածանքի զոհ են դարձել՝ հռչակվելով Հայ եկեղեցու առաջին սրբերն ու նահատակներ։ Փոքր Հայքում կատարվում էին քրիստոնյաների մասսայական ձերբակալություններ[10]։ 301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք, քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։ Քրիստոնեության քարոզումը ընթանում էին դաժան բնռություններով, նախկին հավատքի հետևորդների դաժան սպանություններով ու մշակութային արժեքների կործանմամբ։ Գրիգոր Լուսավորիչը, դառնալով առաջին քահանայապետ, շարունակել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործը և ապահովել Հայոց առաքելահաստատ Աթոռի ժառանգականությունն ու հարատևությունը։ Հայաստանը դարձել է կենտրոնատեղի՝ խթանելով քրիստոնեության տարածումը Վրաստանում, Աղվանքում, Հս. Կովկասում։ Քրիստոնեությունը, նախկին մշակութային արժեքների հիման վրա, նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին ու հետագա զարգացմանը, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, համամարդկային մշակույթին և քաղաքակրթությանը հայ ժողովրդի բերած ավանդին, ինչպես նաև երկար դարեր համախմբել է ժողովրդին, եկեղեցու շնորհիվ կապել ազգի տրոհված հատվածները։
Վրաստանի քրիստոնեացում
խմբագրելՎիրքի քրիստոնեական եկեցեղին հիմնադրվել է I դարում Անդրեաս առաքյալի կողմից։ 324 թվականին Սուրբ Նունեի ջանքերով քրիստոնեությունը դառնում է Վրաստանի պետական կրոնը։ Վրաց եկեղեցին 605-606 թթ․-ից գտնվել է Անտիոքի եկեղեցու ենթակայության ներքո[11]։ Մինչ այդ այն ենթակա էր Հայ առաքելական եկեղեցուն։ Վրաց եկեղեցին համարվում է աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը[12][13][14][15][16]։
IV-VIII դդ․
խմբագրելԿոստանդիանոս Մեծի և նրա հաջորդների ժամանակ քրիստոնեությունը արագ դառնում է կայսրության տիրապետող կրոնը։ Այս գործընթացն ունի մի շարք առանձնահատկություններ։ Մեծ թվով հեթանոսների՝ քրիստոնեություն ընդունելը պատճառ է դառնում աղանդավորական շարժումների առաջացման համար, որը խարխլում է Եկեղեցին։ Եկեղեցու ներքին գործերին ժամանակ առ ժամանակ սկսում են խառնվել կայսրերը, որը նաև ուղեկցվում էր նոր աղանդների ստեղծմամաբ (ամենահայտնի օրինակը մոնոֆելիտականությունն է)։ Ռադիկալ տրամադրված քրիստոնյաները սկսում են սրանցից թաքնվել անապատներում։ Հենց IV դարում է սկսում ծաղկում ապրել հոգևոր դասը և ստեղծվում միաբանություններ։ Նոր աղանդների ստեղծման միտումը այդ ժամանակ տեղի էր ունենում Տիեզերական ժողովների կանոնների հետ համաձայնության կամ անհամաձայնության հիման վրա։
Հոգևորականության զարգացումը Մերձավոր Արևելքում
խմբագրելՀոգևորականությունը Եգիպտոս, Սիրիա և Պաղեստին զարգացել են իրարից անջատ։ Դրանցից ամենահինը համարվում է Եգիպտոսի հոգևորականությունը։ Դրա հիմնադիրը համարվում է Անտոն Մեծը, ով 285 թվականից սկսած հեռանում է անապատ։ Նրա աշակերտն է եղել Մակար Մեծը, ով ճգնավորի կյանքով է ապրել Վադի Էլ Նատրուն անապատում։ Մոտ 330 թ․ Պաքոմիուս Մեծը Եգիպտոսում հիմնում է առաջին միաբանությունը։
Պաղեստինում առաջին միաբանությունը հիմնադրել են Քարիտոն Խոստովանահայրը՝ Ֆարակյան միաբանության հիմնադիրը (330-ական թթ․), և Հիլարիոնը։
Սիրիայում միաբանություն հիմնադրել են Հակոբ Մծբնացին և նրա աշակերտ Եփրեմ Ասորին,, ովքեր համարվում են նաև Արևելաասորական աստվածաբանական դպրոցի հիմնադիրը։
IX - XI դդ․
խմբագրելՔրիստոնեական աշխարհում VIII դարի սկզբից սկսած կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, որը առաջին հերթին կապված է իսլամի և արաբական արշավանքների հետ։ 771 թվականին արաբներն անցնում են Ջիբրալթարի նեղուցը, գրավում Իսպանիան և ներխուժում ներկայիս Ֆրանսիայի տարածքի խորքերը։
Եկեղեցիների բաժանում
խմբագրելՔրիստոնեական եկեղեցիների 1054 թ․ բաժանման գլխավոր պատճառը Հարավային Իտալիայի տարածքների համար վեճն էր, որը այդ ժամանակ պատկանում էր Բյուզանդիային։ Իմանալով, որ հունական ծեսերը այդտեղ մոռացվում են, Կոստանդնուպոլսի պատրիարք Միքայել Կերուլարիուսը փակում է Կոստանդնուպոլսի լատինական ծեսերով եկեղեցիները։ Միաժամանակ նա պահանջեց Հռոմից հավասարություն՝ քրիստոնեական այլ առանջնորնդերի նկատմամբ։ Լևոն IX պապը մերժեց նրան և շուտով մահացավ։ Դրա ընթացքում Կոստանդնուպոլիս են ժամանում պապի ներկայացուցիչները՝ Գումբերտ կարդինալի գլխավորությամբ։ Պատրարքը նրան հրաժարվեց ընդունել և միայն նամակով քննադատեց որոշ լատինական ծեսեր։ Գումբերտն էլ իր հերթին պատրիարքին մեղադրեց որոշ հերետիկոսությունների մեջ, իսկ 1054 թ․ հուլիսի 16-ին ինքնակամ նզովեց նրան և նրա հետևորդներին։ Միքայել Կերուլարիուսը պատասխանեց դրան նույն կերպ՝ նզովելով ամբողջ պատվիրակությունը։ Այսպիսով, սա ևս մեկ չգիտակցված բաժանում էր, որը առաջ բերեց Արևմուտքի և Արևելքի կրոնական ընդհանրության վերջնական խզում։
Իրականում, եկեղեցիների բաժանումը շատ երկարատև գործընթաց էր, որը տևել է մի քանի հարյուրամյակ (IX-XII դդ․), իսկ դրա աղբյուրը եկեղեցիների ծիսակատարության լուրջ տարբերությունների առկայությունն էր։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Johnson T. M., Zurlo G. A., Hickman A. W., Crossing P. F. Christianity 2015: Religious Diversity and Personal Contact // International Bulletin of Missionary Research — SAGE Publishing, 2015. — Vol. 39, Iss. 1. — P. 29. — ISSN 0272-6122; 0193-8320
- ↑ christianity.com — 2005.
- ↑ «Status of Global Christianity, 2016, in the Context of 1900-2050» (PDF) (անգլերեն). Gordon-Conwell Theological Seminary. 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 25–ին-ին.
- ↑ «Adherents.com: By Location». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Largest Religious Groups in the USA». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Adherents.com: By Location». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Worldwide Adherents of All Religions // Բրիտաննիկա հանրագիտարան. Encyclopædia Britannica Online. Encyclopædia Britannica Inc., 2013
- ↑ «Global Christianity A Report on the Size and Distribution of the World's Christian Population» (անգլերեն). The Pew Forum on Religion & Public Life. 2013 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «The Armenian Church Today». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Հայոց Եկեղեցու Պատմություն-7 // Վ.Ղանդիլյան, Պ.Հովհաննիսյան, Վ. վարդ. Նավասարդյան, Շ. վարդ. Անանյան։ Տիգրան Մեծ, 2013, Երևան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ Ռոնալդ Ռոբերտսոն. Արևելյալ քրիստոնեական եկեղեցիներ՝ պատմա-եկեղեցական ձեռնարկ
- ↑ «Վրաց ուղղափառ եկեղեցու հակիրճ պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայք
- ↑ Վրաց ուղղափառ եկեցեցի // Հանրագիտական բառարան
- ↑ Լոմինաձե Բ. Ռ. Վրաց ուղղափառ եկեղեցի // Մեծ սովետական հանրագիտարան
- ↑ Բեսսոնով Մ. Ն. Ուղղափառությունը մեր ժամանակաշրջանում. — Մ.:Политиздат, 1990. —էջ.80
Արտաքին հղումներ
խմբագրել- The Fundamental Doctrines of the Christian faith by R. A. Torrey
- Քրիստոնեությունն իբրև փոքրամասնության կրոն (հոդված)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոնեություն» հոդվածին։ |