Հյուսիսային Ամերիկա

մայրցամաք

Հյուսիսային Ամերիկա, երկրագնդի վեց մայրցամաքներից մեկը, որը գտնվում է Հյուսիսային և գրեթե ամբողջությամբ Արևմտյան կիսագնդերում։ Կարելի է սահմանել նաև որպես Ամերիկա աշխարհամասի կամ մեկ միասնական մայրցամաքի հյուսիսային ենթամայրցամաքը։ Հյուսիսում նրա ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի, հարավում և արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի, իսկ հարավ-արևելքում սահմանակից է Հարավային Ամերիկային և Կարիբյան ծովին։ Չնայած գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա՝ աշխարհագրորեն Գրենլանդիա կղզին ներառված է Հյուսիսային Ամերիկայի կազմում։

Հյուսիսային Ամերիկա
Տեսակմայրցամաք և ենթամայրցամաք
Ամենաբարձր կետՄակ-Քինլի
Ամենացածր կետBadwater Basin?
Մակերես24 930 000 ± 10 000 կմ²
Կազմված էԿարիբյան ավազան, Կենտրոնական Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա և Գրենլանդիա
Հյուսիսային կետ83°06′41″ հս․. լ. 69°57′30″ ամ. ե.HGЯO
Հարավային կետ7°12′42″ հս․. լ. 80°53′08″ ամ. ե.HGЯO
Արևելան կետ47°31′25″ հս․. լ. 52°37′10″ ամ. ե.HGЯO
Արևմտյան կետ52°55′16″ հս․. լ. 172°26′13″ ավ. ե.HGЯO
Մասն էԱմերիկա[1]
Աշխարհագրական տեղադրությունՀյուսիսային կիսագունդ
Անվանված էԱմերիգո Վեսպուչի, Կրիայի կղզի և հյուսիս
Քարտեզ
Քարտեզ
Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկական, քաղաքական և ժողովրդագրական պատկերը 2018 թվականի դրությամբ։

Հյուսիսային Ամերիկայի տարածքը կազմում է մոտ 24 709 000 կմ² կամ Երկրագնդի ցամաքային տարածքի մոտ 16,5%-ը և ընդհանուր տարածքի՝ մոտ 4,8%-ը։ Իր տարածքով Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է և զիջում է միայն Եվրասիային և Աֆրիկային։ Բնակչության թվաքանակով ևս երրորդն է՝ դարձյալ զիջելով Եվրասիային և Աֆրիկային։ 2021 թվականի դրությամբ՝ մայրցամաքի բնակչությունը կազմում էր ավելի քան 592 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 7,46%-ը։

Առաջին մարդիկ Հյուսիսային Ամերիկա են հասել վերջին սառցե դարաշրջանի ընթացքում՝ մոտ 40 000-17 000 հազար տարի առաջ՝ հատելով Բերինգիան կամ Բերինգի ցամաքային կամուրջը։ Այսպես կոչված պալեոհնդկական ժամանակաշրջանն ավարտվեց մոտ 10 000 տարի առաջ (արխայիկ կամ մեզոհնդկական ժամանակաշրջանի սկիզբը)։ Դասական դարաշրջանն ընդգրկում է մոտ 6-13-րդ դարերը։ Առաջին եվրոպացիները, որոնք այցելել են Հյուսիսային Ամերիկա (բացի Գրենլանդիայից), վիկինգներն էին, որոնք ամերիկյան ափերին իջել են մեր թվարկության մոտ 1000 թվականին։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի ժամանումով սկսվեց միջատլանտյան փոխանակումը, որը նպաստեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և Վաղ-նոր ժամանակների շրջանում եվրոպացի գաղութարարների ներհոսքին։ Հյուսիսային Ամերիկայի ժամանակակից մշակութային և ազգային մոդելներն արտացոլում են եվրոպացի գաղութարարների, բնիկ ժողովուրդների, աֆրիկյան ստրուկների, Եվրոպայից, Ասիայից ներգաղթյալների և այս խմբերի ժառանգների փոխգործակցությունը։

Եվրոպացիների կողմից Ամերիկա աշխարհամասի գաղութացման պատճառով Հյուսիսային Ամերիկայի բնակիչների մեծ մասը խոսում է եվրոպական լեզուներով, այդ թվում՝ անգլերենով, իսպաներենով և ֆրանսերենով, իսկ նրանց մշակույթները հիմնականում արտացոլում են արևմտյան ավանդույթներն ու սովորույթները։ Այդուհանդերձ, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ հատվածներում բնիկ ժողովուրդները շարունակում են ապրել իրենց մշակութային ավանդույթներով և կիրառում են իրենց լեզուները։

Անվան ստուգաբանություն

խմբագրել
 
Հյուսիսային Ամերիկայի քարտեզ, 1621 թվական:

Համարվում է, որ Ամերիկան այդպես են կոչել քարտեզագիրներ Մարտին Վալձեմյուլլերը և Մատիաս Ռինգմանն իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի պատվին[2]։ 1497-1502 թվականներին ուսումնասիրելով Հարավային Ամերիկան՝ Վեսպուչին առաջին եվրոպացին էր, որը ենթադրեց՝ Ամերիկան Օստ-Ինդիան չէր, այլ եվրոպացիներին նախկինում անհայտ մի տարածք։ 1507 թվականին Վալձեմյուլլերը գծեց աշխարհի քարտեզ, որտեղ Հարավային Ամերիկայի վրա՝ այն մասում, որտեղ այժմ գտնվում է Բրազիլիան, գրեց «Ամերիկա»։ Մայրցամաքի անվանումը նա բացատրեց քարտեզի ուղեցույցի՝ «Cosmographiae Introductio»-ի մեջ. «ab Americo inventore ... quasi Americi terram sive Americam (ճանապարհորդ Ամերիգոյի անունից... իբրև Ամերիգոյի երկիր, այսինքն՝ Ամերիկա)»[3]։

Ըստ Վալձեմյուլլերի՝ ոչ ոք չպետք է դեմ լիներ մայրցամաքն իր հայտնաբերողի անունով կոչելուն։ Նա կիրառեց Վեսպուչիի անվան լատինատառ տարբերակը (Americus Vespucius), սակայն նույն լեզվի իգական սեռով՝ «Ամերիկա», ինչպես Եվրոպան էր, Ասիան և Աֆրիկան։ Ավելի ուշ, այլ քարտեզագիրներ Ամերիկա կոչեցին նաև հյուսիսային մայրցամաքը։ 1538 թվականին Գերհարդ Մերկատորն իր աշխարհի քարտեզի վրա Ամերիկա անունն օգտագործեց ամբողջ Արևմտյան կիսագնդի համար[4]։

Որոշ մասնագետներ պնդում են՝ քանի որ ընդունված է հայտնագործությունները կոչել տվյալ մարդկանց ազգանուններով (բացառությամբ արքայական ընտանիքի անդամների), ապա կարելի է կասկածի տակ դնել այն, որ Ամերիկա մայրցամաքն իր անունն ստացել է Ամերիգո Վեսպուչիի պատվին[5]։ 1874 թվականին Թոմաս Բելթը հրապարակեց Կենտրոնական Ամերիկայում գտնվող Ամերիկյան լեռների տեղական անվանումը[6]։ Հաջորդ տարի Ժյուլ Մարկուն ենթադրեց, որ մայրցամաքն իր անունն ստացել է լեռնազանգվածի անունից[7]։ Մարկուն նամակագրական կապի մեջ էր Օգյուստ լը Պլոնժոնի հետ, որը նամակներից մեկում գրեց. ««Ամերիկա» բառը մայաների լեզվով նշանակում է մշտապես ուժեղ քամիների երկիր կամ Քամու երկիր, իսկ ... [ածանցները] կարող են նշանակել ... հոգի, որը շնչում է, այսինքն՝ հենց կյանքը»[4]։

Մերկատորը Հյուսիսային Ամերիկան իր քարտեզում կոչեց «Ամերիկա կամ Նոր Ինդիա (Հնդկաստան)»[8]։ Իսպանական կայսրությունը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում իր տարածքները կոչեց «Լաս Ինդիաս», որը վերահսկող մարմինը Ինդիայի խորհուրդն էր։

Սահմաններ

խմբագրել

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ընդունում է, որ Հյուսիսային Ամերիկան բաժանված է երեք մասի՝ Հյուսիսային Ամերիկա տարածաշրջան (ի նկատի ունի Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածը), Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան։ Սա պաշտոնապես ամրագրված է ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի կողմից[9][10][11]։

Հյուսիսային Ամերիկա տարածաշրջանը, որպես տերմին, տարբերվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից՝ իր կազմում չներառելով Կենտրոնական Ամերիկան։ Վերջինս էլ իր հերթին կարող է ներառել կամ չներառել Մեքսիկան։ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու նեղ համատեքստում տերմինը տարածվում է Կանադայի, Միացյալ Նահանգների և Մեքսիկայի վրա, որոնք այդ պայմանագիրն ստորագրած երեք կողմերն են։

Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ռումինիան, Հունաստանը և Լատինական Ամերիկայի երկրները կիրառում են «վեց մայրցամաքների մոդելը», որտեղ Ամերիկա աշխարհամասը դիտարկվում է որպես մեկ մայրցամաք, իսկ Հյուսիսային Ամերիկան բնորոշվում որպես ենթամայրցամաք, որն իր մեջ ներառում է Կանադան, ԱՄՆ-ն, Մեքսիկան, Սեն Պիեռ և Միքելոնը (քաղաքականապես Ֆրանսիայի մի մասը), հաճախ նաև Գրենլանդիան և Բերմուդյան կղզիները[12][13][14][15][16]։

Հյուսիսային Ամերիկան պատմականորեն տարբեր անուններով է կոչվել։ Իսպանական Հյուսիսային Ամերիկան (Նոր Իսպանիա) հաճախ անվանում էին Ամերիկայի հյուսիսային հատված, և դա նաև Մեքսիկային տրված առաջին պաշտոնական անվանումն էր[17]։

Տարածաշրջաններ

խմբագրել

Աշխարհագրորեն, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքն ունի բազմաթիվ տարածաշրջաններ և ենթատարածաշրջաններ։ Դրանք ներառում են մշակութային, տնտեսական և աշխարհագրական տարածաշրջանները։ Տնտեսական տարածաշրջանները ներառում են տարածաշրջանային առևտրային գոտիների ընդգրկած տարածքները, ինչպես օրինակ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին և Կենտրոնաամերիկյան առևտրային համաձայնագիրը։ Լեզվաբանական և մշակութային տեսանկյուններից, մայրցամաքը կարելի է բաժանել անգլո-ամերիկյանի և Լատինական Ամերիկայի։ Անգլո-Ամերիկան ներառում է մայրցամաքի մեծ մասը, Բելիզը և Կարիբյան կղզիների անգլախոս բնակչությունը՝ չնայած Անգլո-Ամերիկայի մաս կազմող Լուիզիանան և Քվեբեկն ունեն ֆրանսախոս մեծ բնակչություն, իսկ Քվեբեկում միակ պաշտոնական լեզուն ֆրանսերենն է[18]։

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հարավային հատվածը բաժանված է երկու տարածաշրջանի` Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի[19][20]։ Մայրցամաքի հյուսիսում ևս պահպանվել են ճանաչված տարածաշրջաններ։ Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ընդհանուր սահմանման, որն ընդգրկում է ողջ մայրցամաքը՝ «Հյուսիսային Ամերիկա» եզրույթը երբեմն կիրառվում է՝ բնորոշելու միայն Մեքսիկան, Կանադան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Գրենլանդիան[21][22][23][24][25]։

«Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատված» եզրույթը վերաբերում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային երկրներին և տարածքներին՝ Միացյալ Նահանգներին, Բերմուդյան կղզիներին, Սեն Պիեռ և Միքելոնին, Կանադային և Գրենլանդիային[26][27]։ Չնայած եզրույթը չի վերաբերվում միասնական տարածաշրջանի[28]՝ Միջին Ամերիկան (չշփոթել Միջին Արևմուտքի հետ) ներառում է Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը[29]։

Հյուսիսային Ամերիկայի տարածքով ամենամեծ երկրները Կանադան և Միացյալ Նահանգներն են, որոնք ունեն հստակ սահմանված և ճանաչված տարածաշրջաններ։ Կանադայի պարագայում այդ տարածաշրջանների թվում են (արևելքից արևմուտք) Ատլանտյան Կանադան, Կենտրոնական Կանադան, Կանադական պրերիաները, Բրիտանական Կոլումբիական ափը և Հյուսիսային Կանադան։ Այս տարածաշրջաններն ունեն նաև իրենց ենթատարածաշրջանները։ Միացյալ Նահանգների պարագայում և համաձայն ԱՄՆ մարդահամարի բյուրոյի սահմանումների՝ տարածաշրջաններն են Նոր Անգլիան, Միջինատլանտյան նահանգները, Հարավատլանտյան նահանգները, Արևելահյուսիսկենտրոնական նահանգները, Արևմտահյուսիսկենտրոնական նահանգները, Արևելահարավկենտրոնական նահանգները, Արևմտահարավկենտրոնական նահանգները, Լեռնային նահանգները և ԱՄՆ արևմտյան ափը։ Բացի այդ, Մեծ լճերի տարածաշրջանն ընկած է Կանադայի և ԱՄՆ-ի տարածքներում։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան ափի և Մեծ լճերի պարագայում մեգապոլիսները ձևավորվել են Կանադայի և ԱՄՆ-ի միջև։

Երկրներ, տարածքներ և կախյալ տարածքներ

խմբագրել
Զինանշան Դրոշ Երկիր կամ տարածք[30][31][32] Տարածք[33] Բնակչություն
(2016)[34]
Բնակչության
խտություն
Մայրաքաղաք ISO 3166-1
 
 
Անգիլիա
(Միացյալ Թագավորություն)
91 կմ2 14,764 164,8/կմ2 Վալլի AIA
 
 
Անտիգուա և Բարբուդա 442 կմ2 100,963 199,1/կմ2 Սենթ Ջոնս (Անտիգուա և Բարբուդա) ATG
 
 
Արուբա
(Նիդերլանդների Թագավորություն)
180 կմ2 104,822 594,4/կմ2 Օրանյեստադ ABW
 
 
Բահամյան Կղզիներ 13,943 կմ2 391,232 24,5/կմ2 Նասաու BHS
    Բարբադոս 430 կմ2 284,996 595,3/կմ2 Բրիջթաուն (Բարբադոս) BRB
 
 
Բելիզ 22,966 կմ2 366,954 13,4/կմ2 Բելմոպան BLZ
 
 
Բերմուդյան կղզիներ
(Մեծ Բրիտանիա)
54 կմ2 61,666 1,203,7/կմ2 Համիլթոն (Բերմուդներ) BMU
 
 
Բոնեյրե
(Նիդերլանդների Թագավորություն)[35]
294 կմ2 12,093 41,1/կմ2 Կրալենդիյկ BES
 
 
Բրիտանական Վիրջինյան կղզիներ
(Մեծ Բրիտանիա)
151 կմ2 30,661 152,3/կմ2 Ռոդ Թաուն VGB
 
 
Կանադա 9,984,670 կմ2 36,289,822 3,7/կմ2 Օտտավա CAN
 
 
Կայմանյան կղզիներ
(Մեծ Բրիտանիա)
264 կմ2 60,765 212,1/կմ2 Ջորջթաուն (Կայմանյան կղզիներ) CYM
 
 
Կլիպպերտոն (Ֆրանսիա) 6 կմ2 0 0/կմ2 CPT
 
 
Կոստա Ռիկա 51,100 կմ2 4,857,274 89,6/կմ2 Սան Խոսե CRI
 
 
Կուբա 109,886 կմ2 11,475,982 102,0/կմ2 Հավանա CUB
 
 
Կյուրասաո
(Նիդերլանդների Թագավորություն)
444 կմ2 159,371 317,1/կմ2 Վիլլեմստադ CUW
 
 
Դոմինիկա 751 կմ2 73,543 89,2/կմ2 Ռոզո DMA
 
 
Դոմինիկյան Հանրապետություն 48,671 կմ2 10,648,791 207,3/կմ2 Սանտո Դոմինգո DOM
 
 
Սալվադոր 21,041 կմ2 6,344,722 293,0/կմ2 Սան Սալվադոր SLV
 
 
Վենեսուելայի դաշնային կախյալ տարածքներ
(Վենեսուելա)
342 կմ2 2,155 6,3/կմ2 Գրան Ռոք VEN-W
 
 
Գրենլանդիա
(Դանիա)
2,166,086 կմ2 56,412 0,026/կմ2 Նուուկ GRL
 
 
Գրենադա 344 կմ2 107,317 302,3/կմ2 Սենտ Ջորջես GRD
 
 
Գվադելուպա
(Ֆրանսիա)
1,628 կմ2 449,975 246,7/կմ2 Բաս Տեր GLP
 
 
Գվատեմալա 108,889 կմ2 16,582,469 128,8/կմ2 Գվատեմալա (քաղաք) GTM
 
 
Հայիթի 27,750 կմ2 10,847,334 361,5/կմ2 Պորտ-օ-Պրենս HTI
 
 
Հոնդուրաս 112,492 կմ2 9,112,867 66,4/կմ2 Տեգուսիգալպա HND
 
 
Ճամայկա 10,991 կմ2 2,881,355 247,4/կմ2 Քինգսթոն (Ճամայկա) JAM
 
 
Մարտինիկա
(Ֆրանսիա)
1,128 կմ2 385,103 352,6/կմ2 Ֆոր դե Ֆրանս MTQ
 
 
Մեքսիկա 1,964,375 կմ2 127,540,423 57,1/կմ2 Մեխիկո MEX
 
 
Մոնտսերատ
(Մեծ Բրիտանիա)
102 կմ2 5,152 58,8/կմ2 Փլիմութ,
Բրեյդս
MSR
 
 
Նիկարագուա 130,373 կմ2 6,149,928 44,1/կմ2 Մանագուա NIC
 
 
Նուևա Էսպարտա
(Վենեսուելա)
1,151 կմ2 491,610 427,1/կմ2 Լա Ասունսիոն VEN-O
 
 
Պանամա 75,417 կմ2 4,034,119 45,8/կմ2 Պանամա (քաղաք) PAN
 
 
Պուերտո Ռիկո
(ԱՄՆ)
8,870 կմ2 3,667,903 448,9/կմ2 Սան Խուան (Պուերտո Ռիկո) PRI
 
 
Սաբա կղզի
(Նիդերլանդների Թագավորություն)[35]
13 կմ2 1,537 118,2/կմ2 Բոթոմ BES
 
 
Սան Անդրես և Պրովիդենսիա
(Կոլումբիա)
53 կմ2 77,701 1,468,59/կմ2 Սան Անդրես և Պրովիդենսիա COL-SAP
 
 
Սուրբ Բարդուղիմեոսի կղզի
(Ֆրանսիա)[36]
21 կմ2[37] 7,448 354,7/կմ2 Գուստավիա BLM
 
 
Սենթ Քիթս և Նևիս 261 կմ2 54,821 199,2/կմ2 Բաստեր KNA
 
 
Սենթ Լյուսիա 539 կմ2 178,015 319,1/կմ2 Կաստրիս LCA
 
 
Սեն Մարտեն (Ֆրանսիա)
(Ֆրանսիա)[36]
54 կմ2[37] 29,820 552,2/կմ2 Մարիգոթ MAF
 
 
Սեն Պիեռ և Միքելոն
(Ֆրանսիա)
242 կմ2 6,305 24,8/կմ2 Սեն Պիեռ (Սեն Պիեռ և Միքելոն) SPM
 
 
Սենթ Վինսենթ և Գրենադիններ 389 կմ2 109,643 280,2/կմ2 Քինգսթաուն VCT
 
 
Սինթ Էվստատիուս
(Նիդերլանդների Թագավորություն)[35]
21 կմ2 2,739 130,4/կմ2 Օրանյեստադ BES
 
 
Սինտ Մաարտեն
(Նիդերլանդների Թագավորություն)
34 կմ2 39,537 1,176,7/կմ2 Ֆիլիպսբուրգ SXM
 
 
Տրինիդադ և Տոբագո 5,130 կմ2 1,364,962 261,0/կմ2 Պորտ օֆ Սփեյն TTO
 
 
Թերքս և Քայքոս կղզիներ
(Մեծ Բրիտանիա)
948 կմ2 34,900 34,8/կմ2 Քոքբըրն Թաուն TCA
 
 
Ամերիկայի Միացյալ Նահանգներ 9,629,091 կմ2 322,179,605 32,7/կմ2 Վաշինգտոն ԿՇ USA
 
 
Ամերիկյան Վիրջինյան կղզիներ
(ԱՄՆ)
347 կմ2 104,913 317,0/կմ2 Շառլոտ Ամալի VIR
Ընդհանուր 24 500 995 541 720 440 22,1/կմ2

Աշխարհագրություն

խմբագրել
 
Հյուսիսային Ամերիկայի ռելիեֆն ու բուսական ծածկույթը։

Հյուսիսային Ամերիկան զբաղեցնում է «Նոր աշխարհ» անունը կրող ցամաքային տարածքի հյուսիսային հատվածը։ Այն գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասի վրա (որոշ երկրներում Ամերիկա աշխարհամասը դիտարկվում է որպես առանձին մայրցամաք[38][39][40], որտեղ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան առանձին ենթամայրցամաքներ են[41][42][43])։ Հյուսիսային Ամերիկան տարածքով երրորդ ամենամեծ մայրցամաքն է և զիջում է միայն Եվրասիային և Աֆրիկային[44][45]։ Հյուսիսային Ամերիկան ցամաքային ճանապարհով Հարավային Ամերիկայի հետ կապված է Պանամայի պարանոցով, որը հաճախ անվանում են նաև Դարիենի պարանոց։ Աշխարհագրագետների մեծ մասը կարծում է, որ հարավ-արևելքից մայրցամաքը սահմանափակված է Դարիենի ջրբաժանով, որը ձգվում է Կոլումբիայի և Պանամայի սահմանի երկայնքով, ինչի արդյունքում Պանամայի գրեթե ողջ տարածքը հայտնվել է Հյուսիսային Ամերիկայում[46][47][48]։ Ի հակադրումն սրա, որոշ երկրաբաններ ֆիզիկական առումով Հյուսիսային Ամերիկայի հարավային սահմանագիծ են համարում Մեքսիկայում գտնվող Տեուանտեպեկի պարանոցը։ Ըստ նրանց՝ այս կետից սկսվում է Կենտրոնական Ամերիկան, որը, ձգվելով դեպի հարավ-արևելք, հասնում է մինչև Հարավային Ամերիկա[49]։ Կարիբյան կղզիները կամ Վեստ Ինդիան մտնում են Հյուսիսային Ամերիկայի կազմի մեջ[42]։ Մայրցամաքի ափագիծը երկար է և անկանոն։ Մեքսիկական ծոցը մայրցամաքի կտրտված ափագծով ամենամեծ ջրային տարածքն է, իսկ երկրորդը՝ Հուդզոնի ծոցն է։ Դրանց հաջորդում են Սուրբ Լավրենտիոս ծոցը և Կալիֆոռնիայի ծոցը։

 
Սոնորայի անապատն Արիզոնայում։

Մինչ Կենտրոնաամերիկյան պարանոցի ձևավորումը, տարածաշրջանը եղել է ջրի տակ։ Վեստ Ինդիայի կղզիներն ուրվագծում են ջրասույզ եղած նախկին ցամաքային կամուրջը, որն իրար էր կապում Հյուսիսային և Հարավային Ամերիկաները՝ Ֆլորիդայի և Վենեսուելայի ներկայիս տարածքներով։

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոնի (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատոյի (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբրադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։

Մայրցամաքի ափերին մոտ կան բազմաթիվ կղզիներ, որոնց թվում են Կանադական Արկտիկական կղզեխումբը, Բահամյան կղզիները, Թերքս և Քայքոս կղզիները, Մեծ Անտիլյան և Փոքր Անտիլյան կղզիները, Ալեուտյան կղզիները, (որոնց մի մասը գտնվում են Արևելյան կիսագնդում), Ալեքսանդրի կղզեխումբը, Բրիտանական Կոլումբիական ափի հազարավոր կղզիներն ու Նյուֆաունդլենդը։ Գրենլանդիան, որն ինքնիշխան դանիական տարածք է և աշխարհի ամենամեծ կղզին, գտնվում է միևնույն տեկտոնական սալի վրա, ինչ Հյուսիսային Ամերիկան և աշխարհագրորեն հանդիսանում նրա բաղկացուցիչ մասը։ Երկրաբանական տեսանկյունից, Բերմուդյան կղզիներն Ամերիկա աշխարհամասի կազմում չէ, այլ օվկիանոսային կղզի է, որը ձևավորվել է ավելի քան 100 միլիոն տարի առաջ՝ Միջինատլանտյան լեռնազանգվածի ճեղքվածքի հետևանքով։ Այդուհանդերձ, Բերմուդյան կղզիներին հաճախ դիտարկում են Հյուսիսային Ամերիկայի կազմում՝ հատկապես Վիրջինիա նահանգի և մայրցամաքի մյուս հատվածների հետ դրա պատմական, քաղաքական և մշակութային կապերի պատճառով։ Մայրցամաքին ամենամոտ ցամաքային տարածքն ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգին պատկանող Հաթերաս հրվանդանն է։

 
Մորեյն լիճը Կանադայի Բանֆ ազգային պարկում

Հյուսիսային Ամերիկայի տարածքի մեծ մասը գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա։ Մեքսիկայի արևմտյան հատվածները՝ ներառյալ Ստորին Կալիֆոռնիան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը, այդ թվում՝ Սան Դիեգո, Լոս Անջելես և Սանտա Կրուս քաղաքները, գտնվում են Խաղաղօվկիանոսյան սալի արևելյան եզրին։ Երկու սալերի հատման վայրում առաջացել է Սան Անդրեաս խզվածքը։ Մայրցամաքի ծայր հարավն ու Վեստ Ինդիայի մեծ մասը գտնվում են Կարիբյան սալի վրա, մինչդեռ Խուան դե Ֆուկա և Կոկոսի սալերը Հյուսիսամերիկյան սալին սահմանակցում են արևմուտքից։

Մայրցամաքը կարելի է բաժանել չորս մեծ տարածաշրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունեն իրենց ենթատարածաշրջանները. Մեծ Հարթավայրերը ձգվում են Մեքսիկական ծոցից մինչև Հյուսիսային Կանադա, երկրաբանական տեսանկյունից երիտասարդ Լեռնային Արևմուտքը, որի կազմում մտնում են Ժայռոտ լեռները, Մեծ Ավազանը, Կալիֆոռնիան և Ալյասկան, մայրցամաքի հյուսիս-արևելքում գտնվող Կանադական վահան սարահարթը և համեմատաբար խայտաբղետ Արևելյան տարածաշրջանը, որը ներառում է Ապալաչները, Ատլանտյան ափի երկայնքով ձգվող մերձափնյա հարթավայրը և Ֆլորիդա թերակղզին։ Մեքսիկան իր երկար սարավանդներով և Կորդիլերներով, հիմնականում գտնվում է արևմտյան տարածաշրջանում՝ չնայած արևելյան ափագծով ձգվող հարթավայրերը Մեքսիկական ծոցի երկայնքով ձգվում են մինչև հարավ։

 
Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկը։

Արևմտյան լեռները միջին հատվածում կիսվել են՝ ձևավորելով Ժայռոտ լեռնազանգվածը և Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Վաշինգտոնում և Բրիտանական Կոլումբիայում Առափնյա լեռնաշղթաները։ Իսկ արդեն նրանց միջև գտնվում է Մեծ ավազանը. ցածրավայր, որն ունի ցածր լեռնազանգվածներ և ցածրադիր անապատներ։ Մայրցամաքի ամենաբարձր կետը Դենալի կամ ՄաքՔինլի լեռնագագաթն է։

Միացյալ Նահանգների աշխարհագրական գործակալությունը (USGS) նշում է, որ Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Հյուսիսային Դակոտա նահանգի Բալթա քաղաքից մոտ 10 կմ դեպի արևմուտք (48°10′ հս․ լ. 100°10′ ամ. ե.HGЯO) կամ նույն նահանգի Ռեգբի քաղաքից 24 կմ հեռավորության վրա։ USGS-ը նշում է, որ «կառավարական որևէ գերատեսչություն չի մակնանշել կամ որևէ հուշարձան չի տեղադրել ԱՄՆ 50 նահանգների, Միացյալ Նահանգների և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի աշխարհագրական կենտրոններում»։ Այդուհանդերձ, Ռեգբիի կենտրոնում տեղադրված է 4,6 մ բարձրություն ունեցող քարե կոթող, որը խորհրդանշում է քաղաքի կենտրոնը։ Հյուսիսային Ամերիկայում մոտակա ափագծից ամենահեռու կետը գտնվում է 1650 կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է Հարավային Դակոտա նահանգի Ալեն և Քայլ բնակավայրերի միջև (43°22′ հս․. լ. 101°58′ ամ. ե.HGЯO)[50]։

Երկրաբանություն

խմբագրել

Երկրաբանական պատմություն

խմբագրել
 
Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի հիմնական հիդրոլոգիական ջրբաժանները։

Լավրենտիան հնագույն կրատոն է, որը ձևավորում է Հյուսիսային Ամերիկայի երկրաբանական կորիզը։ Այն ձևավորվել է 1,5-ից 1 միլիարդ տարի առաջ՝ Պրոտերոզոյան դարաշրջանում[51]։ Կանադական վահանը կրատոնի խոշորագույն դրսևորումն է։ Ուշ պալեոզոյան դարաշրջանից մինչև վաղ մեզոզոյան դարաշրջան Հյուսիսային Ամերիկան ներկայիս մյուս մայրցամաքների հետ եղել է Պանգեա գերմայրցամաքի մասերից մեկը, որից արևելք ընկած էր Եվրասիան։ Պանգեայի ձևավորման արդյունքներից մեկը եղել են Ապալաչյան լեռները, որը ձևավորվել է ավելի քան 480 միլիոն տարի առաջ։ Ուստի, վերջինս աշխարհի ամենահին լեռնաշղթաներից մեկն է։ Երբ մոտ 200 միլիոն տարի առաջ Պանգեան սկսեց մասնատվել, Հյուսիսային Ամերիկան ու Եվրասիան դարձան Լավրասիայի մաս։ Իսկ արդեն Կավճի ժամանակաշրջանի կեսերին Լավրասիան ևս մասնատվեց, որի արդյունքում ձևավորվեցին ներկայիս մայրցամաքները[52]։ Ժայռոտ լեռները և արևմտյան մյուս լեռնաշղթաները սկսեցին ձևավորվել մոտավորապես 80-55 միլիոն տարի առաջ, այսպես կոչված, Լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում, երբ ձևավորվում էին մի շարք լեռնաշղթաներ։ Պանամայի պարանոցի ձևավորումը, որը մայրցամաքը միավորում է Հարավային Ամերիկայի հետ, հավանաբար տեղի է ունեցել մոտ 12-15 միլիոն տարի առաջ[53], իսկ Մեծ լճերը (ինչպես նաև հյուսիային մի շարք քաղցրահամ լճեր ու գետեր) կտրվել են մոտ 10 000 տարի առաջ՝ նահանջող սառցադաշտերի հետևանքով։

Հյուսիսային Ամերիկան հանդիսանում է այն բանի աղբյուրը, ինչ մարդկությունը գիտի երկրաբանական ժամանակաշրջանների մասին[54]։ Աշխարհագրական տարածքը, որտեղ ավելի ուշ կստեղծվի Միացյալ Նահանգները, բնակեցված է եղել դինոզավրերի ավելի շատ տեսակներով, քան մեկ այլ ժամանակակից պետություն[54]։ Համաձայն հնէաբան Պետեր Դոդսոնի՝ դա հիմնականում կապված է շերտագրության, կլիմայի, աշխարհագրության, մարդկային ռեսուրսների և պատմության հետ[54]։ Մեզոզոյան դարաշրջանի մեծ մասը մայրցամաքի չորային բազմաթիվ շրջաններում ներկայացված է մերկ ժայռերի տեսքով[54]։ Հյուսիսային Ամերիկայում յուրայի ժամանակաշրջանի դինոզավրերի բնակեցման ամենահայտնի վայրը եղել է Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող Մորիսոնի ձևավորումը, որտեղից հայտնաբերվել են այդ բրածո կենդանիների բազմաթիվ մնացորդներ[55]։

Կանադայի երկրաբանություն

խմբագրել
 
Հյուսիսային Ամերիկայի երկրաբանական քարտեզն ըստ USGS-ի։

Երկրաբանական տեսանկյունից Կանադան աշխարհի ամենահին տարածաշրջաններից մեկն է, որի տարածքի կեսից ավելին բաղկացած է մինչքեմբրի ժամանակաշրջանի ժայռերից, որոնք պալեոզոյան դարաշրջանի սկզբից ի վեր եղել են ծովի մակարդակից բարձր[56]։ Կանադայի հանքային ռեսուրսները բազմազան են և լայնատարած[56]։ Կանադական վահանի երկայնքով և հյուսիսում կան երկաթի, նիկելի, ցինկի, պղնձի, ոսկու, կապարի, մոլիբդենի և ուրանի հարուստ պաշարներ։ Վերջերս Արկտիկայում հայտնաբերվել են նաև ադամանդի խոշոր պաշարներ[57], որի արդյունքում Կանադան դարձել է աշխարհում ադամանդի ամենախոշոր արդյունահանողներից մեկը։ Վահանի երկայնքով կան հանքարդյունահանման մի քանի քաղաքներ։ Դրանցից ամենամեծը և ամենահայտնին Օնտարիո նահանգի Գրեյթեր Սադբերի քաղաքն է։ Սադբերին բացառություն է Վահանում հանքանյութերի ձևավորման նորմալ գործընթացից, քանի որ կան բավականաչափ ապացույցներ այն բանի, որ Սադբերին երկնաքարի անկումից առաջացած խառնարան է։ Մոտակա, բայց առավել քիչ հայտնի Տեմագամի մագնիսական անոմալիան Սադբերի խառնարանի հետ ունի ապշեցուցիչ նմանություններ։ Երկուսի մագնիսական անոմալիաներն էլ նման են, ուստի այն կարող է լինել մետաղական հանածոներով հարուստ երկրորդ հարվածային խառնարանը[58]։ Կանադական վահանը ծածկված է նաև հյուսիսային ընդարձակ անտառներով, որոնք անտառտնտեսական արդյունաբերության կարևորագույն օբյեկտներ են։

Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանություն

խմբագրել

ԱՄՆ մայրցամաքային տարածքը (առանց Ալյասկայի և Հավայիի) կարելի է հստակորեն բաժանել ֆիզիկաաշխարհագրական 5 շրջանների.

  1. Ամերիկյան Կորդիլերներ,
  2. Կանադական վահան[56] (Միացյալ Նահանգների վերին միջին արևմուտքի հյուսիսային հատվածը),
  3. Կայուն պլատֆորմ,
  4. Մերձափնյա հարթավայր,
  5. Ապալաչյան գոտի։

Ալյասկայի երկրաբանությունը բնորոշ է Կորդիլերներին, մինչդեռ Հավայիի կղզիների մեծ մասը բաղկացած է նեոգեն հրաբուխներից, որոնք ժայթքում են տաք կետերի վրա։

Հյուսիսային Ամերիայի հիմնաժայռերը և ռելիեֆը։
Հյուսիային Ամերիկայի կրատոնները և հիմնաժայռերը։

Կենտրոնական Ամերիկայի երկրաբանություն

խմբագրել
 
     Կենտրոնական Ամերիկան ընկած է Կարիբյան սալի վրա։

Կենտրոնական Ամերիկան երկրաբանական տեսանկյունից ժամանակ առ ժամանակ ակտիվ է հրաբխային ժայթքումներով և երկրաշարժերով։ 1976 թվականին Գվատեմալայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 23 000 մարդ։ Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուան երկրաշարժից ավերվել է 1931 և 1972 թվականներին, որից երկրորդի ժամանակ զոհվել է մոտ 5 000 մարդ։ Երեք երկրաշարժեր էլ ավերել են Սալվադորը, որոնցից մեկը տեղի է ունեցել 1986 թվականին և երկուսը՝ 2001 թվականին։ 2009 թվականին Կոստա Ռիկայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, իսկ նույն տարի Հոնդուրասի հզոր երկրաշարժը դարձել է 7 մարդու մահվան պատճառ։

Հրաբխային ժայթքումները սովորական երևույթ են այս տարածաշրջանի համար։ 1968 թվականին Կոստա Ռիկայում գտնվող Արենալ հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է 87 մարդ։ Հրաբխային լավաների արդյունքում առաջացած բերրի հողերը հնարավորություն են տվել գյուղատնտեսական առումով բարենպաստ բարձրադիր շրջաններում պահել խիտ բնակչություն։

Կենտրոնական Ամերիկան ունի բազմաթիվ լեռնազանգվածներ։ Դրանցից ամենաերկարներն են Սիեռա Մադրե դե Չիապասը, Կորդիլիերա Իսաբելիան և Կորդիլիերա դե Տալամանկան։ Լեռնազանգվածների միջև ընկած են բերրի հովիտներ, որոնք հարմար են մարդկային կենսագործունեության համար։ Փաստացի, Հոնդուրասի, Կոստա Ռիկայի և Գվատեմալայի բնակչության մեծ մասը բնակվում է հովիտներում։ Դրանք հարմար են սուրճ, հատիկավորներ և այլ մշակաբույսեր աճեցնելու համար։

 
Հյուսիսային Ամերիկայի քարտեզը՝ ըստ Կյոպպենի կլիմայական դասակարգման։

Հյուսիսային Ամերիկան խոշոր մայրցամաք է, որն ընկած է Հյուսիսային բևեռային շրջանի և Հյուսիսային արևադարձի միջև։ Գրենլանդիայում, ինչպես նաև Կանադական վահանում, գերիշխող է տունդրան, որտեղ միջին ջերմաստիճանը տատանվում է 10-20°C (50-68°F), սակայն Գրենլանդիայի կենտրոնական հատվածները ծածկված են սառույցի հաստ շերտով։ Տունդրան տարածված է Կանադայի ողջ երկայնքով, սակայն դրա սահմաններն ավարտվում են Ժայռոտ լեռների (ներառյալ՝ Ալյասկան) և Կանադական վահանի վերջում՝ Մեծ Լճերի մոտ։

Կասկադյան լեռներից արևմուտք ընկած տարածքների կլիման բնորոշվում է որպես չափավոր՝ տեղումների միջին քանակով (շուրջ 510 մմ)[59]։

Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում կլիման միջերկրածովյան է։ Ափամերձ քաղաքներում միջին ջերմաստիճանը տարվա ողջ ընթացքում տատանվում է 14-21°C (57-70°F)[60]։

Արևելյան ափից մինչև Հյուսիսային Դակոտայի արևելք, այնուհետև հարավ՝ մինչև Կանզաս, կլիման խոնավ ցամաքային է, որն արտահայտվում է տարվա բոլոր եղանակներով և առատ տեղումներով։ Օրինակ՝ Նյու Յորքում տարեկան միջին տեղումների ցուցանիշը կազմում է 1300 մմ[61]։

Մերձարևադարձային կլիման սկսվում է խոնավ ցամաքային կլիմայի հարավային սահմանին և ձգվում մինչև Մեքսիկական ծոց (ընդգրկում է Տեխասի արևելյան հատվածը)։ Այստեղ գտնվում են Միացյալ Նահանգների հիմնական տարածքի ամենախոնավ քաղաքները։ Օրինակ՝ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում տեղումների տարեկան ցուցանիշը հասնում է 1700 մմ-ի[62]։

Տափաստանային/անապատային կլիման Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաչոր կլիման է։ Այն սկսվում է ցամաքային խոնավ և մերձարևադարձային կլիմաների սահմաններից և ձգվում դեպի արևելք՝ Սիեռա Նևադա, դեպի հարավ՝ Դուրանգոյի հարավային սահմաններ, և հյուսիս՝ դեպի տունդրա[63]։ Ցուրտ լեռնային կլիման հյուսիսից հարավ հատում է մայրցամաքը, որտեղ մերձարևադարձային կամ բարեխառն կլիմաները հանդիպում են արևադարձային կլիմայի հենց ներքևում, ինչպես օրինակ՝ Մեքսիկայի կենտրոնում և Գվատեմալայում։ Արևադարձային կլիմաները հանդիպում են կղզիների շրջաններում և ենթամայրցամաքի ամենահարավում։ Սովորաբար սավաննաները ողջ տարվա ընթացքում աչքի են ընկնում անձրևներով և բարձր ջերմաստիճանով։ Դրանք հանդիպում են Կարիբյան ծովի ափին գտնվող երկրներում և նահանգներում կամ Մեքսիկական ծոցից և Խաղաղ օվկիանոսից հարավ ընկած տարածքներում[64]։

Բնապահպանություն

խմբագրել

Հյուսիսային Ամերիկայի կենդանական աշխարհին բնորոշ են բիզոնը, սև արջը, յագուարը, պուման, մարգագետնային շունը, հնդկահավը, ժանիքավոր այծյամը, ջրարջը, կոյոտը և թագավորական թիթեռը։

Հյուսիսային Ամերիկայում ընտելացված բուսատեսակներից են ծխախոտը, եգիպտացորենը, դդումը, լոլիկը, արևածաղիկը, հապալասը, ավոկադոն, բամբակենին, կարմիր պղպեղը և վանիլը։

Պատմություն

խմբագրել

Մինչկոլումբոսյան շրջան

խմբագրել
 
Ամերիկայում մ.թ.ա 1000 թվականին գոյատևման միջոցների պարզեցված քարտեզ։      որսորդ-հավաքորդներ      պարզ ֆերմերային խմբեր      բարդ ֆերմերային խմբեր (ցեղախմբեր կամ քաղաքակրթություններ)

Ամերիկայի բնիկները մի շարք առասպելներ ունեն այն մասին, որ իրենք այդ տարածքում ապրել են դրա ստեղծման պահից[65], սակայն այդ փաստը հավաստող որևէ ապացույց չկա[66]։ Այն կարծիքը, որ Ամերիկայում հենց սկզբից բնակվել են հին ասիացիներ, մշտական ուսումնասիրությունների և քննարկումների առիթ է[67]։ Ավանդական տեսությունն այն է, որ որսորդները ոտք են դրել արևելյան Սիբիրի և ներկայիս Ալյասկայի միջև գտնվող Բերինգիա ցամաքային կամուրջ 27000-14000 տարի առաջ[68][69][70]}}։ Տարածվող տեսակետ կա, որ Ամերիկայի առաջին բնակիչները Բերինգիայից ժամանել են մոտ 13000 տարի առաջ[71], իսկ Վերջին սառցե դարաշրջանի վերջում՝ մոտ 12500 տարի առաջ[72], մարդկանց ներհոսքն Ամերիկա զգալիորեն աճել է։ Հյուսիսային Ամերիկայի ամենահին ժայռապատկերները 15000-10000 տարվա են[73][74]}}։ Գենետիկական և մարդաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ Վաղ-Միջին հոլոցենի ժամանակ Բերինգի նեղուցով Ասիայից ներգաղթյալների մեկ այլ հոսք է եղել[75][76][77]։

Նախքան եվրոպացիների հետ շփումը Հյուսիսային Ամերիկայի բնիկները բաժանվել են տարբեր պոլիտեաների՝ մի քանի ընտանիքներից կազմված փոքր խմբերից մինչև մեծ կայսրություններ։ Նրանք բնակվում էին մի քանի «մշակութային արեալներում», որոնք մոտավոր են համապատասխանում աշխարհագրական և կենսաբանական գոտիներին և լավ պատկերացում են տալիս, թե ինչպես են ապրել այնտեղի բնակիչները (օրինակ՝ Մեծ հարթավայրերի բիզոնի որսորդները կամ Մեզոամերիկայի ֆերմերները)։ Բնիկ խմբերը դասակարգվել են նաև ըստ լեզվաընտանիքների (աթաբասկյան կամ յուտո-ացտեկյան)։ Սակայն իրար նման լեզուներով խոսացող ժողովուրդները ոչ միշտ էին միևնույն նյութական մշակույթը կիսում կամ ոչ միշտ էին դաշնակիցներ։ Մարդաբանները կարծում են, որ Արկտիկայի բարձր լեռնային վայրերում բնակվող ինուիտները Հյուսիսային Ամերիկա են գաղթել բնիկ մյուս խմբերից շատ ավելի ուշ, ինչի մասին վկայում է հնագիտական տարեգրությունից Դորսեթ մշակույթի արտեֆակտների անհետացումը և Թուլե ժողովրդով դրանց փոխարինումը։

Մայրցամաքում բնիկ ժողովուրդների՝ հազարավոր տարիներ բնակվելու ընթացքում մշակույթներն անընդհատ փոխվել են։ Մինչև այսօր հայտնի ամենահին մշակույթներից մեկը ներկայիս Նյու Մեքսիկոյի Կլովիս մշակույթն է (մ.թ.ա մոտավորապես 9550-9050)[74]։ Ավելի ուշ ժամանակաշրջանում ապրող խմբերի մշակույթներից էին Միսիսիպի գետի հովտում գոյություն ունեցող միսիսիպյան մշակույթը, գերեզմանաթմբեր կառուցողների մշակույթը, ինչպես նաև ներկայիս Չորս անկյան անասազի մշակույթը։ Հյուսիսային Ամերիկայի ավելի հարավում գտնվող մշակութային խմբերն են ընտելացրել ամբողջ աշխարհում այժմ կիրառվող այնպիսի մշակաբույսերը, ինչպիսիք են լոլիկը, դդումը և եգիպտացորենը։ Հարավում գյուղատնտեսության զարգացման արդյունքում շատ ուրիշ ձեռքբերումներ էլ են գրանցվել։ Մայաները ստեղծեցին իրենց գրի համակարգը, կառուցեցին վիթխարի բուրգեր և տաճարներ, ունեին բարդ օրացույց, ինչպես նաև մոտավորապես մ. թ. 400 թվականին մշակեցին «0»-ի հասկացությունը[78]։

Եվրոպական արձանագրություններում Հյուսիսային Ամերիկայի վերաբերյալ առաջին հիշատակումները եղել են սկանդինավյան սագաներում, որտեղ այն նշվում է Վինլանդ անվամբ[79]։ Մինչկոլումբոսյան ժամանակաշրջանում Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային հատվածի և եվրոպական մշակութային որևէ խմբի անդրօվկիանոսյան ամենավաղ փաստագրված շփումը թվագրվում է մ. թ. 1000 թվականով[80]։ Տվյալ վայրը, որը գտնվում է Նյուֆաունդլենդ կոչվող կղզու ծայր հյուսիսում, սկանդինավցիներով բնակեցման անհերքելի վկայությունն է[81]։ Ըստ որոշ կարծիքների՝ սկանդինավցի ծովագնաց Լեյֆ Էրիկսոնը (մոտ մ.թ. 970-1020 թվականներին) այցելել է այդ բնակավայր։ Նա առաջին եվրոպացին է եղել, որը ոտք է դրել մայրցամաք (բացառությամբ Գրենլանդիան)[82][83]։

Մեքսիկայի հարավային մասում և Գվատեմալայում դեռևս ապրում էր մայաների մշակույթը, երբ ժամանեցին իսպանացի կոնկիստադորները, սակայն այդ տարածքում քաղաքական գերիշխանությունը պատկանում էր Ացտեկների կայսրությանը, որի մայրաքաղաք Տենոչտիտլանը տեղակայված էր ավելի հարավ՝ Մեքսիկական հովտում։ 1521 թվականին Էռնան Կորտեսը նվաճեց Ացտեկների կայսրությունը[84]։

1492-1910 թվականներ

խմբագրել
 
Հյուսիսային Ամերիկայի 1702 թվականի քարտեզ, որտեղ նշված են ամրոցները, քաղաքները և եվրոպացիների գրաված տարածքները:

Այսպես կոչված աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում եվրոպացիներն ուսումնասիրեցին անդրծովյան շրջանները և պահանջներ ներկայացրին Հյուսիսային Ամերիկայի տարբեր հատվածների նկատմամբ, որոնց մեծ մասն արդեն բնակեցված էր հնդկացիներով։ Երբ եվրոպացիները եկան «Նոր աշխարհ», տեղաբնիկները տարբեր կերպ արձագանքեցին դրան՝ առևտրային հարաբերություններ հաստատեցին, համագործակցեցին, դիմադրություն ցույց տվեցին, հնազանդվեցին։ Բնիկների քանակը զգալիորեն կրճատվեց զավթիչների հետ կատաղի հակամարտությունների և Եվրոպայից բերված հիվանդությունների պատճառով, որոնց նկատմամբ բնիկ ամերիկացիները իմունիտետ չունեին[85]։ Բնիկ ժողովուրդների մշակույթն էապես փոփոխություններ կրեց, փոխվեց նաև նրանց՝ այս կամ այն քաղաքական և մշակութային խմբերին պատկանելը։ Որոշ լեզվախմբեր մահացան, իսկ մյուսները միանգամայն արագ փոփոխվեցին։

Իսպանացի արշավորդ Խուան Պոնսե դե Լեոնը, որն ուղեկցում էր Կոլումբոսին նրա երկրորդ ճանապարհորդության ժամանակ, 1513 թվականին այցելեց Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան ափ և այդ տարածքն անվանեց Լա Ֆլորիդա[86]։ Գաղութացման տարիներին Իսպանիան, Անգլիան և Ֆրանսիան յուրացրին և մեծ տարածքային պահանջներ ներկայացրին Հյուսիսային Ամերիկայի արևելյան և հարավային ափերի նկատմամբ։ 1490-ական թվականներին Իսպանիան մշտական բնակության վայրեր հիմնեց Կարիբյան ավազանում տեղակայված Հայիթի կղզում և Կուբայում, կառուցեց քաղաքներ, ստիպեց բնիկներին աշխատել, իսպանացի բնակչության համար մշակաբույսեր աճեցրեց, իսկ նրանց բարեկեցության համար էլ զարգացրեց ոսկու արդյունահանումը։ Բնիկների մեծ մասը մահացավ հիվանդությունների և գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով, ինչն իսպանացիներին մղեց նոր տարածքային պահանջներ ներկայացնել։ 1519 թվականին իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի գլխավորությամբ արշավախումբ նավարկեց արևմուտք՝ դեպի ներկայիս Մեքսիկա։ Բնիկների շրջանում ունենալով դաշնակիցներ՝ իսպանացիները 1521 թվականին նվաճեցին Կենտրոնական Մեքսիկայում գտնվող Ացտեկների կայսրությունը։ Այնուհետև 16-րդ դարում Իսպանիան մշտական բնակության քաղաքներ հիմնեց Մեքսիկայում, Կենտրոնական Ամերիկայում և իսպանական Հարավային Ամերիկայում։ Երբ իսպանացիները նվաճեցին ացտեկների և ինկերի բարձր քաղաքակրթությունը, Կարիբյան ծովը դարձավ Իսպանական կայսրության գետային նավահանգիստը։

Եվրոպական գերտերությունները սկսեցին ներխուժել այն տարածքներ, որոնց նկատմամբ Իսպանիան տարածքային պահանջներ ուներ՝ ներառյալ Կարիբյան կղզիները։ Ֆրանսիան նվաճեց Հայիթիի արևմտյան հատվածը և հիմնադրեց Սան Դոմինգո գաղութը, որտեղ սևամորթ ստրուկների աշխատանքով շաքարեղեգից շաքարավազ էին ստանում։ Բրիտանիան նվաճեց Բարբադոսը և Ճամայկան, հոլանդացիները և դանիացիները ևս նվաճեցին կղզիներ, որոնց նկատմամբ Իսպանիան նկրտումներ ուներ, սակայն վերջինս նախ ցանկանում էր իր վերահսկողության տակ գցել հարևան Իռլանդիային։ Առաջին անգլիական բնակավայրը 1607 թվականին հիմնված Ջեյմսթաունն էր, որին հաջորդեցին մայրցամաքի արևելյան ափին հիմնված այլ գաղութային բնակավայրերը՝ ներկայիս Ջորջիայից մինչև Մասաչուսեթս՝ ձևավորելով Տասներեք գաղութները։ Անգլիացիները բնակավայրեր չհիմնեցին Սուրբ Լավրենտիոս գետի հովտից հյուսիս և արևելք ընկած հատվածում՝ այն մասում, որտեղ անկախության պատերազմից հետո կազմավորվեց Կանադան։ Առաջին վաղ անգլիական բնակավայրերն էին 1630 թվականին հիմնված Սենթ Ջոնսը և 1749 թվականին հիմնված Հալիֆաքսը։ Առաջին ֆրանսիական բնակավայրը 1608 թվականին հիմնված Քվեբեկն էր։ Յոթնամյա պատերազմում Մեծ Բրիտանիայի տարած հաղթանակից հետո Ֆրանսիան 1763 թվականին զիջեց Միսիսիպի գետից արևելք ընկած հատվածի նկատմամբ իր տարածքային պահանջները։ Իսպանիան իրավունք ստացավ Միսիսիպիից արևմուտք ընկած տարածքների նկատմամբ, որոնք այժմ ծառայում են որպես սահման։ Ֆրանսիական այսպես կոչված «գաղութարարները», նոր մայրցամաքում մի քանի սերունդ բնակվելուց հետո, երբ իսպանացի զավթիչները լքեցին այդ տարածքները, Մեքսիկական ծոցում գտնվող Լուիզիանա ֆրանսիական բնակավայրով տեղափոխվեցին Իլինոյս երկիր։

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափի Տասներեք գաղութները, Բրիտանիայի թշնամիներ Ֆրանսիայի և Իսպանիայի օգնությամբ երկարատև պատերազմ մղելով, 1776 թվականին հռչակեցին իրենց անկախությունը՝ կազմավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նոր ձևավորված ազգը հաստատուն քայլերով փորձում էր ընդլայնել իր տարածքը։ Այդ ժամանակ ռուսներն արդեն ամուր հաստատվել էին Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան ափի հյուսիսային հատվածում և ակտիվորեն ծովով մուշտակեղենի առևտրով էին զբաղվում այդ շրջանում։ Արդյունքում իսպանացիներն ավելի շատ ցանկացան վերահսկել Խաղաղ օվկիանոսի ափին ծավալվող առևտուրը և քարտեզագրեցին ափի մեծ մասը։ Այդ ժամանակաշրջանում Ալտա Կալիֆոռնիայում հիմնվեցին առաջին իսպանական բնակավայրերը։ 1803 թվականին Նապոլեոն Բոնապարտը Միացյալ Նահանգներին վաճառեց Ֆրանսիայի՝ Հյուսիսային Ամերիկայում՝ Միսիսիպի գետից արևմուտք ընկած վերջին տարածքները։ Գործարքը հայտնի է «Լուիզիանայի գնում» անվամբ։ Իսպանիան և Միացյալ Նահանգները 1819 թվականին Ադամս-Օնիսի պայմանագրով լուծեցին արևմտյան սահմանի վերաբերյալ իրենց տարաձայնությունը։ Մեքսիկան երկարատև պատերազմ էր մղում Իսպանիայից անկախություն ձեռք բերելու համար, որին և հասավ 1821 թվականին Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի համար։ ԱՄՆ-ը ձգտում էր ավելի ընդլայնվել դեպի արևմուտք, որի համար սկսեց Ամերիկա-մեքսիկական պատերազմը։ Արդյունքում ստացավ լայնարձակ մի տարածք, որի հանդեպ նկրտումներ ունեին սկզբից Իսպանիան, այնուհետև Մեքսիկան։ Այդ տարածքի մեծ մասի վրա փաստացի գերիշխում էին տեղաբնիկները, որոնք չէին ճանաչում Իսպանիայի, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների տարածքային պահանջները։ Ռուսաստանը 1867 թվականին ԱՄՆ-ին վաճառեց Հյուսիսային Ամերիկայում իր տարածքները՝ ներառյալ Ալյասկան։ Նույն թվականին Հյուսիսային Ամերիկայի արևելյան հատվածի գաղութները միավորվեցին Կանադայի դոմինիոնի տակ։ ԱՄՆ-ը ցանկանում էր Կոլումբիայի մաս կազմող Պանամայի պարանոցի միջով ջրանցք անցկացնել, այդ պատճառով պատերազմում աջակցում էր պանամացիներին՝ Կոլումբիայից նրանց բաժանելու նպատակով։ ԱՄՆ-ը ստեղծեց Պանամայի ջրանցքի գոտին, որի նկատմամբ հայտարարեց իր տիրապետությունը։ Ատլանտյան օվկիանոսը Խաղաղի օվկիանոսի հետ կապող Պանամայի ջրանցքի՝ տասնյակ տարիներ տևած կառուցման աշխատանքներն ավարտվեցին 1913 թվականին։

Ժողովրդագրություն

խմբագրել
 
Ոչ տեղաբնակների՝ Հյուսիսային Ամերիկայի նկատմամբ տարածքային պահանջները և վերահսկողության տակ գտնվող տարածքները մոտավորապես 1750-2008 թվականներին։

Տնտեսապես Կանադան և Միացյալ Նահանգները մայրցամաքի ամենահարուստ և ամենազարգացած երկրներն են, որոնց հաջորդում է արդյունաբերական Մեքսիկան[87]։ Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները տնտեսապես և մարդկային ներուժի զարգացման տարբեր մակարդակներում են գտնվում։ Օրինակ՝ Կարիբյան ավազանի փոքր կղզի-պետություններում՝ Բարբադոսում, Տրինիդադ և Տոբագոյում, Անտիգուա և Բարբուդայում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելի բարձր է, քան Մեքսիկայում, քանի որ կղզի-պետություններն ավելի քիչ բնակչություն ունեն[88]։ Պանաման և Կոստա Ռիկան, ըստ Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի և ՀՆԱ-ի, ավելի բարձր ցուցանիշներ ունեն, քան Կենտրոնական Ամերիկայի այլ պետությունները։ Չնայած Գրենլանդիան նավթի և օգտակար հանածոների հսկայական պաշարներ ունի, դրանց մեծ մասը չի օգտագործվում, և կղզին տնտեսապես կախված է ձկնորսությունից, զբոսաշրջությունից և Դանիայից ստացվող սուբսիդիաներից։ Այդուհանդերձ, կղզին շատ է զարգացած[89]։

Էթնիկ առումով Հյուսիսային Ամերիկան բազմազան է։ Երեք հիմնական էթնիկ խմբերն են՝ եվրոպոիդ, մետիսներ, սևամորթներ[90]։ Փոքրաթիվ էթնիկ խմբերի մեջ քիչ թիվ են կազմում բնիկ հնդկացիները և ասիացիները[90]։

Լեզուներ

խմբագրել
 
ԱՄՆ-ի, Կանադայի, Գրինլանդիայի և Հյուսիսային Մեքսիկայի մայրենի լեզուները

Հյուսիսային Ամերիկայում լայնորեն տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը և ֆրանսերենը։ Դանիերենը տարածված է Գրենլանդիայում, որտեղ խոսում են նաև գրենլանդերեն, իսկ հոլանդերեն խոսում են Նիդերլանդական Անտիլներում, որտեղ խոսում են նաև տեղական լեզուներով։ Անգլո-Ամերիկա եզրն օգտագործվում է Ամերիկա աշխարհամասի անգլախոս երկրների համար, մասնավորապես Կանադայի (որտեղ անգլերենը և ֆրանսերենը պաշտոնական լեզուներ են) և Միացյալ Նահանգների, երբեմն էլ Բելիզի, հատկապես Կարիբյան համագործակցության համար։ «Լատինական Ամերիկա» եզրը վերաբերվում է Ամերիկա աշխարհամասի մյուս հատվածին (սովորաբար Միացյալ Նահանգներից հարավ ընկած հատվածը), որտեղ լայնորեն տարածված են ռոմանական լեզուները՝ լատիներենից առաջացած իսպաներենը և պորտուգալերենը։ Լատինական Ամերիկայի մեջ են մտնում Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունները (բայց ոչ միշտ Բելիզը), Կարիբյան ավազանի մի մասը (ոչ հոլանդախոս, անգլախոս կամ ֆրանսախոս տարածքները), Մեքսիկան և Հարավային Ամերիկայի մեծ մասը (բացառությամբ Գայանայի, Սուրինամի, Ֆրանսիական Գվիանայի (Ֆրանսիա) և Ֆոլկլենդյան կղզիների (Միացյալ Թագավորություն))։

Ֆրանսերենը պատմականորեն կարևոր դեր է խաղացել Հյուսիսային Ամերիկայում և ներկայումս պահպանված է որոշ տարածաշրջաններում։ Կանադան պաշտոնապես ունի երկու պետական լեզու։ Ֆրանսերենը Քվեբեկ նահանգի պաշտոնական լեզուն է, որտեղ բնակչության 95%-ի համար դա մայրենի կամ երկրորդ լեզուն է։ Նյու Բրանսուիկ նահանգում պաշտոնական լեզուներ են համարվում անգլերենն ու ֆրանսերենը։ Ֆրանսախոս մյուս շրջանների թվում են Օնտարիոյի նահանգը (պաշտոնական լեզուն անգլերենն է, սակայն մոտ 600 000 ֆրանսախոսներ կան), Մանիտոբան (դե յուրե պաշտոնական լեզու անգլերենի հետ միասին), Ֆրանսիական Վեստ Ինդիան, Սեն Պիեռ և Միքելոնը, ինչպես նաև ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգը, որտեղ ֆրանսերենը ևս պետական լեզու է։ Հայիթին ներառվել է այս խմբում՝ հիմնվելով պատմական կապի վրա, սակայն հայիթցիները խոսում են թե՛ կրեոլերեն, թե՛ ֆրանսերեն։ Նմանապես անգլերենի հետ միասին ֆրանսերեն և անտիլյան ֆրանս-կրեոլերեն են խոսում Սենթ Լյուսիայում և Դոմինիկայում։

Հյուսիսային Ամերիկայում շատ են նաև ամերիկյան-հնդկացիական լեզուներով խոսացող բնակիչների թիվը. Ամերիկայի Միացյալ Նահանգներում 372 000 մարդ[91], Կանադայում՝ 225 000 մարդ[92], Մեքսիկայում՝ 6 մլն մարդ[93] խոսում է այդ լեզուներով։ Նախքան եվրոպացիների ժամանելը մայրցամաք, Միացյալ Նահանգներում և Կանադայում խոսում էին 300 լեզուներով. այժմ պահպանվել է 150 լեզու[94]։

Կրոններ

խմբագրել
 
Հյուսիսային Ամերիկայում որևէ կրոնի հետևորդ մարդկանց թիվը տոկոսներով (2010-2012 թվականների տվյալներ)

Քրիստոնեությունը ամենատարածված կրոնն է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում։ Փյու հետազոտական կենտրոնի կատարած հարցման համաձայն՝ երկրի բնակչության 77%-ը իրեն քրիստոնյա է համարում[95]։ Քրիստոնեությունը նաև գերիշխող կրոն է Հյուսիսային Ամերիկայի 23 այլ երկրներում[96]։ Միացյալ Նահանգներն աշխարհում ամենաշատ քրիստոնյա բնակչությունն ունի՝ մոտ 247 մլն (70%), թեև մնացած երկրներում էլ քրիստոնյաների թիվը մեծ է[97]։ Մեքսիկան կաթոլիկների թվով աշխարհում երկրորդն է. առաջ է թողնում միայն Բրազիլիային[98]։ Ըստ 2015 թվականին կատարված մի ուսումնասիրության՝ Հյուսիսային Ամերիկայում մուսուլմանական ծագում ունեցող քրիստոնյաների թիվը 493 000 է, որոնց մեծ մասը բողոքականներ են[99]։

Ըստ այդ նույն ուսումնասիրության՝ որևէ կրոնական կողմնորոշում չունեցող անձինք (ներառյալ ագնոստիկները և աթեիստները) կազմում են Կանադայի և Միացյալ Նահանգների բնակչության 17%-ը[100]։ Որևէ հավատքի չհետևող անձինք կազմում են Միացյալ Նահանգների բնակչության 24%-ը և Կանադայի բնակչության 24%-ը[101]։

Կանադայում, Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում կան հրեաների (6 մլն կամ մոտ 1,8%)[102], բուդդայականների (3,8 մլն կամ 1.1%)[103] և մուսուլմանների (3,4 մլն կամ 1%) համայնքներ[104]։ Հրեաների ամենամեծ քանակը գտնվում է Միացյալ Նահանգներում (5,4 մլն)[105], Կանադայում (375 000)[106] և Մեքսիկայում (67 476)[107]։ Միացյալ Նահանգներում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մուսուլման համայնքը՝ 2,7 մլն կամ 0,9%[108][109], մինչդեռ Կանադայում կա մոտ մեկ միլիոն մուսուլման, որը կազմում է երկրի բնակչության 3,2%-ը[110], իսկ Մեքսիկայում՝ 3700[111]։ Ըստ «The San Diego Union-Tribune» օրաթերթի՝ 2012 թվականի դրությամբ ԱՄՆ-ում կար 1,2 մլն բուդդայական, որոնցից 40%-ը բնակվում էր Հարավային Կալիֆոռնիայում[112]։

Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի բնակչության գերակշիռ մասը քրիստոնյա է (96%)[113]։ Երբ 16-րդ դարում իսպանացիները սկսեցին գաղութացնել Մեքսիկան, կաթոլիկությունը միակ ուղղությունն էր, որ Իսպանիայի թագավորությունը և Կաթոլիկ եկեղեցին թույլատրեց։ Կրոնափոխության լայնածավալ արշավ սկսվեց, որը ստացավ «հոգիների զավթում» անվանումը և նպատակ ուներ տեղաբնիկներին քրիստոնյա դարձնել։ Ուղղափառ հավատքը տարածելու նպատակով ինկվիզիցիա ստեղծվեց։ Կաթոլիկ եկեղեցին շարունակեց մնալ կարևոր ինստիտուտ և նույնիսկ քաղաքական անկախություն ձեռք բերելուց հետո կաթոլիկությունը շարունակեց մնալ գերակշռող կրոն։ 1960-ական թվականներից ավելացավ քրիստոնյա խմբերի՝ մասնավորապես բողոքականների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների և այն անձանց թիվը, որոնք իրենց համարում էին որևէ կրոնի չհետևող։ Կարիբյան ավազանի երկրներում ևս գերակշռող կրոնը քրիստոնեությունն է (85%)[113]։ Տարածաշրջանում տարածված այլ կրոններից են հինդուիզմը, իսլամը, ռաստաֆարական կրոնը (Ճամայկայում) և աֆրո-ամերիկյան կրոնները, ինչպիսիք են սանտերիան և վուդուն։

Բնակչություն

խմբագրել
Հյուսիսային Ամերիկայի քաղաքներ

Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից և Աֆրիկայից հետո բնակչության թվով երրորդ ամենամեծ մայրցամաքն է[114]։ Ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը Միացյալ Նահանգներն է՝ 329,7 մլն բնակչով, երկրորդը Մեքսիկան է՝ 112,3 մլն բնակչությամբ[115], իսկ երրորդը՝ Կանադան՝ 37 միլիոնով[116]։ Կարիբյան ավազանի կղզի-պետությունների մեծ մասի բնակչությունը միլիոնից քիչ է, թեև Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Հայիթին, Պուերտո Ռիկոն (ԱՄՆ-ի տարածք), Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն մեկ միլիոնից ավել բնակչություն ունեն[117][118][119][120][121]։ Չնայած իր հսկայական տարածքին (2 166 000 կմ²)՝ Գրենլանդիայի բնակչությունը 55 984 է, ինչի պատճառով աշխարհի ամենափոքր խտություն ունեցող երկիրն է՝ 0,026 մարդ/կմ²[122]։

Թեև Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են, մեծ քաղաքները միայն այդ երկրներում չեն տեղակայված։ Մեծ քաղաքներ կան նաև Կարիբյան ավազանի երկրներում։ Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ քաղաքները Մեխիկոն և Նյու Յորքն են։ Այս քաղաքները միակն են մայրցամաքում, որոնց բնակչությունը գերազանցում է ութ միլիոնը։ Մեծությամբ մյուս քաղաքներն են Լոս Անջելեսը, Տորոնտոն[123], Չիկագոն, Հավանան, Սանտո Դոմինգոն և Մոնրեալը։ ԱՄՆ-ի արևային գոտու քաղաքներում, ինչպիսիք են Հարավային Կալիֆոռնիան և Հյուսթոնը, Ֆինիքսը, Մայամին, Ատլանտան և Լաս Վեգասը, բնակչության արագ աճ է նկատվում։ Պատճառներից են տաք եղանակը, բեյբի բումերների սերնդի «թոշակի գնալը», մեծ արդյունաբերությունը և ներգաղթյալների հոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանային քաղաքներում՝ մասնավորապես Մեխիկոյում ևս բնակչության զգալի աճ է նկատվում։ Հատկանշական է Սան Դիեգոյին սահամանակից Տիխուանա քաղաքը, որտեղ ներգաղթյալների հոսք է ամբողջ Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից։ Քանի որ այս տաք շրջաններում մարդկանց քանակն ավելանում է, վերջիններս ջրի պակասի առաջ են կանգնում[124]։

Միացյալ Նահանգներում են տեղակայված խոշորագույն տաս մերձքաղաքային շրջաններից ութը, որոնց բնակչությունն ավելի քան 5,5 մլն է։ Դրանց թվում են՝ Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագոն և Դալլաս-Ֆորթ Ուորթը[125]։ Մինչդեռ ամենամեծ մերձքաղաքային շրջանները գտնվում են Միացյալ Նահանգներում, Մեխիկոյում է գտնվում բնակչությամբ Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մերձքաղաքային շրջանը՝ Մեծ Մեխիկոն[126]։ Կանադան ևս մտնում է այն երկրների ցանկում, որոնք խոշոր մերձքաղաքային շրջաններ ունեն։ Այստեղ է գտնվում Տորոնտոյի մերձքաղաքային շրջանը՝ վեց միլիոն բնակչությամբ[127]։ Կանադա-ԱՄՆ և Մեքսիկա-ԱՄՆ սահմանին քաղաքների՝ իրար մոտ գտնվելը հանգեցրել է միջազգային մերձքաղաքային շրջանների ձևավորվելուն։ Այդպիսի քաղաքային ագլոմերացիաներ են Դեթրոյթ-Վինձորը և Սան Դիեգո-Տիխուանան, որտեղ ակտիվ առևտրային, տնտեսական և մշակութային գործունեություն է ծավալվում։ Մերձքաղաքային շրջաններում միջազգային բեռնափոխադրումների շնորհիվ միլիոնավոր դոլարների առևտուր է կատարվում։ 2004 թվականին Դեթրոյթ-Վինձորում կատարված Սահմանային տրանսպորտային համագործակցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 13 մլրդ ԱՄՆ դոլար է գոյանում Դեթրոյթ-Վինձոր միջազգային սահմանը հատելուց, այն դեպքում, երբ Օտայ դե Մեսա նավահանգստով ժամանած Սան Դիեգո-Տիխուանա բեռնափոխադրումները գնահատվել են 20 մլրդ ԱՄՆ դոլար[128][129]։

Հյուսիսային Ամերիկայում կան նաև մեգապոլիսներ։ Միացյալ Նահանգներում տասնմեկ մեգապոլիս կա, որոնք ունեն միջազգային սահմաններ և մտնում են Կանադական և Մեքսիկական մերձքաղաքային շրջանների մեջ։ Այդ մեգապոլիսներն են Արիզոնա Սան Քորիդորը, Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատված, Ֆլորիդան, Ֆրոնթ Ռեյնջը, Մեծ լճերը, Մեքսիկական ծոցի ափը, Բոսվաշը, Հյուսիսային Կալիֆոռնիան, Պիեդմոն Ատլանտյան մեգապոլիսը, Հարավային Կալիֆոռնիան և Տեխասի եռանկյունին[130]։ Կանադայում և Մեքսիկայում ևս կան մեգապոլիսներ՝ Քվեբեկ-Վինձոր միջանցքը, Գոլդեն Հորսշուն, որոնք համարվում են Մեծ լճեր մեգապոլիսի մասը, ինչպես նաև Կենտրոնական Մեխիկո մեգապոլիսը։ Ավանդաբար ամենամեծ մեգապոլիսը համարվել է Բոսթոն-Վաշինգտոնը, քանի որ այս շրջանը մեկ ընդարձակ սահմանամերձ շրջան է։ Ամենաշատ բնակչություն ունեցող մեգապոլիսը համարվում է Մեծ լճերի մեգապոլիսը, որտեղ 2000 թվականի տվյալներով բնակվում է 53 768 125 մարդ[131]։

2013 թվականի տվյալներով բնակչությամբ Հյուսիսային Ամերիկայի առաջին տաս մերձքաղաքային շրջանները՝ հիմնված ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի պետական մարդահամարի վրա՝

Մերձքաղաքային շրջան Բնակչություն Տարածք Երկիր
Մեծ Մեխիկո 21 163 226 7346 կմ² Մեխիկո
Նյու Յորք 19 949 502 17405 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լոս Անջելես 13 131 431 12562 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Չիկագո 9 537 289 24814 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դալլաս-Ֆորթ Ուորթ 6 810 913 24059 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հյուսթոն 6 313 158 26061 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Տորոնտո 6 054 191 5906 կմ² Կանադա
Ֆիլադելֆիա 6 034 678 13256 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Վաշինգտոն 5 949 859 14412 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մայամի 5 828 191 15896 կմ² Ամերիկայի Միացյալ Նահանգներ
 
Հյուսիսային Ամերիկայի բնակչությունը, 1990-2022[132]

Տնտեսություն

խմբագրել
Դիրքը

ցանկում

Երկիր կամ տարածք ՀՆԱ[133] (գնողունակության համարժեքություն)
միլիոն դոլար
Տարի
1   ԱՄՆ 22 939 580 2021
2   Մեքսիկա 2 685 253 2021
3   Կանադա 2 027 371 2021
4   Կուբա 254 865 2015
5   Դոմինիկյան Հանրապետություն 220 748 2021
6   Գվատեմալա 163 128 2021
7   Պանամա 139 108 2019
8   Պուերտո Ռիկո 119 192 2013
9   Կոստա Ռիկա 111 892 2021
10   Սալվադոր 62 258 2021
Դիրքը

ցանկում

Երկիր կամ տարածք Անվանական ՀՆԱ
միլիոն դոլար
Տարի
1   ԱՄՆ 22 939 580 2021
2   Կանադա 2 015 983 2021
3   Մեքսիկա 1 315 356 2014
4   Կուբա[134] 107 352 2020
5   Պուերտո Ռիկո 106 576 2021
6   Դոմինիկյան Հանրապետություն 89 502 2021
7   Գվատեմալա 83 305 2021
8   Պանամա 66 788 2019
9   Կոստա Ռիկա 64 067 2019
10   Տրինիդադ և Տոբագո 28 233 2008

Հյուսիսային Ամերիկայի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հաշվարկվել է $41 830՝ այն դարձնելով աշխարհի ամենահարուստ մայրցամաքը[135], որին հաջորդում է Օվկիանիան[136]։

Կանադան, Մեքսիկան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն կարևոր և բազմակողմանի տնտեսական համակարգեր։ Միացյալ Նահանգները տարածաշրջանում և աշխարհում ունի ամենամեծ տնտեսությունը[136]։ 2016 թվականին ԱՄՆ-ում, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմել է 57 466 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Միացյալ Նահանգները տեխնոլոգիապես ավելի զարգացած է, քան Մեքսիկան կամ Կանադան[137]։ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի (2010 թվականի տվյալներով) 77%-ն ապահովում է ծառայությունների ոլորտը, 22%-ը՝ արդյունաբերությունը և միայն 1,2%-ը՝ գյուղատնտեսությունը[136]։ Ամերիկյան տնտեսությունը նաև Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի և Ամերիկա աշխարհամասի ամենաարագ զարգացող տնտեսությունն է[138][135]՝ ունենալով նաև ամենաբարձր ՀՆԱ-ն ողջ աշխարհամասում[135]։

 
Մեքսիկայի նախկին նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, 2018 թվականի նոյեմբերի 30-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընթացող Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, ստորագրում են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա համաձայնագիրը։

Կանադան մեծ աճ է գրանցել ծառայությունների, հանքարդյունաբերության և արտադրության ոլորտներում[139]։ Կանադայում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում է 44 656 ԱՄՆ դոլար։ Անվանական ՀՆԱ-ի այս ցուցանիշով 2014 թվականին Կանադան աշխարհում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[139]։ 2010 թվականի դրությամբ՝ Կանադայի ՀՆԱ-ի 78%-ն ապահովում էր ծառայությունների ոլորտը, արտադրության ոլորտը՝ 20%-ը և գյուղատնտեսությունը միայն 2%-ը[139]։ Մեքսիկակում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 16 111 ԱՄՆ դոլար։ 2014 թվականի դրությամբ՝ անվանական ՀՆԱ-ի ցուցանիշներով Մեքսիկան աշխարհում 15-րդն էր[140]։ Լինելով նոր արդյունաբերական երկիր[87]՝ Մեքսիկան ունի ինչպես ժամանակակից, այնպես էլ ժամկետանց արդյունաբերական և գյուղատնտեսական սարքավորումներ ու գործառնություններ[141]։ Այդ երկրի եկամտի հիմնական աղբյուրներն են՝ նավթը, արդյունաբերական արտահանումը, արդյունաբերական ապրանքները, էլեկտրոնիկան, ծանր արդյունաբերությունը, ավտոմեքենաշինությունը, շինարարությունը, սնունդը, բանկային գործն ու ֆինանսական ծառայությունները[142]։

Հյուսիսամերիկյան տնտեսությունը հստակ սահմանված և կազմակերպված է երեք հիմնական տնտեսական տարածքներում[143]։ Այդ երեք տարածքներն են Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA), Կարիբյան համայնքը (CARICOM) և Կենտրոնաամերիկյան ինտեգրման համակարգը (CACM)[143]։ Միացյալ Նահանգներն այս երեքից անդամակցում է միայն երկուսին։ Ի հավելումն տնտեսական երեք խոշոր միավորումներին՝ գոյություն ունեն ազատ առևտրային հարաբերություններ, ինչպես օրինակ՝ Կանադա-Կոստա Ռիկա ազատ առևտրի համաձայնագիրը, որոնք սովորաբար կնքվում են մի կողմից զարգացած երկրի, մյուս կողմից՝ Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջև։

Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրը (NAFTA) ձևավորում է աշխարհի ամենամեծ չորս առևտրային դաշինքներից մեկը[144]։ 1994 թվականին դրա ստեղծման հիմքում ընկած էր տնտեսության միատարրացումը՝ Կանադայի, Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև առևտրի ու օտարերկրյա ներդրումների խոչընդոտների վերացման նպատակով[145]։ Չնայած Կանադան և ԱՄՆ-ն արդեն իսկ ձևավորել են երկկողմ ամենամեծ առևտրային հարաբերությունները (և ներկայումս շարունակում են)՝ ամերիկա-կանադական առևտրային հարաբերություններն արդեն իսկ հնարավորություն են տալիս առևտուր անել առանց ազգային հարկերի և մաքսատուրքերի[146]։ Միևնույն ժամանակ NAFTA-ն Մեքսիկային հնարավորություն է տալիս համանման անմաքս առևտուր անել։ Ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տվել չեղարկել այն սակագները, որոնք նախկինում գործել են Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև առևտրի ժամանակ։ Տարեցտարի առևտրի ծավալներն էականորեն աճել են և 2010 թվականին NAFTA-ին մասնակից երեք երկրների միջև առևտուրը հասել է բոլոր ժամանակների պատմական աճի՝ 24,3%-ով կամ 791 միլիարդ ԱՄՆ դոլարով[147]։ NAFTA առևտրային համաձայնագրի համախառն ներքին արդյունքն աշխարհում ամենամեծն է։ Այն կազմում է 17,617 տրիլիոն ԱՄՆ դոլար[148]։ Սա որոշակիորեն ազդում է այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգների տնտեսությունն աշխարհի ամենամեծ ազգային տնտեսությունն է։ Այդ երկրի անվանական ՀՆԱ-ն 2010 թվականին մոտավորապես կազմել է 14,7 տրիլիոն ԱՄՆ դոլար[149]։ NAFTA-ի երկրները միմյանց նաև ամենամեծ առևտրային գործընկերներն են։ Միացյալ Նահանգները Կանադայի և Մեքսիկայի ամենամեծ առևտրային գործընկերն է[150], մինչդեռ Կանադան և Մեքսիկան միմյանց երրորդ առևտրային գործընկերը[151][152]։

 
Աշխարհի տարածաշրջանները՝ ըստ ընդհանուր հարստության (տրիլիոն դոլարներով), 2018 թվական

Կարիբյան առևտրային դաշինքը՝ CARICOM-ը ստեղծվել է 1973 թվականին՝ Կարիբյան ավազանի 15 երկրների կողմից։ 2000 թվականի դրությամբ՝ CARICOM-ի առևտրային ծավալը կազմել է 96 միլիարդ ԱՄՆ դոլար։ CARICOM-ը ստեղծել է նաև ընդհանուր անձնագիր՝ ասոցացված բոլոր պետությունների համար։ Վերջին տասնամյակում առևտրային դաշինքը հիմնականում կենտրոնացած է եղել ազատ առևտրի համաձայնագրերի վրա, իսկ CARICOM-ի Առևտրային բանակցությունների գրասենյակի կառավարման ներքո ստորագրվել և ուժի մեջ են մտել ազատ առևտրի վերաբերյալ մի շարք համաձայնագրեր։

Կենտրոնական Ամերիկայի տնտեսությունների ինտեգրումը տեղի է ունեցել 1961 թվականին Կենտրոնական Ամերիկայի ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո։ Սա այս տարածաշրջանի երկրներին ֆինանսական կուռ համագործակցության մեջ ներգրավելու առաջին փորձն էր։ Կենտրոնաամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի (CAFTA) ներդնումը CACM-ի ապագան անհայտ է թողել[153]։ Կենտրոնաամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրն ստորագրվել է Կենտրոնական Ամերիկայի հինգ պետությունների, Դոմինիկյան Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ CAFTA-ի հիմնական նպատակն է ստեղծել ազատ առևտրի տարածք, որը նման է NAFTA-ին։ Ի հավելումն Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Կանադան ևս առևտրային կապեր ունի Կենտրոնական Ամերիկայի առևտրային դաշինքների հետ։

Այս պետությունները մասնակցում են նաև միջմայրցամաքային առևտրային դաշինքներին։ Մեքսիկան Կոլումբիայի և Վենեսուելայի հետ միասին, անդամակցում է G3 ազատ առևտրի համաձայնագրին և առևտրային համաձայնագիր ունի Եվրոպական միության հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Անդրատլանտյան ազատ առևտրային տարածքի շրջանակներում, առևտրային համաձայնագրեր ունի Եվրոպական Միության հետ, ԱՄՆ-Միջին Արևելք ազատ առևտրային գոտու շրջանակներում՝ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ, իսկ արդեն Անդրխաղաղօվկիանոսյան ռազմավարական տնտեսական գործընկերության շրջանակներում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետ։

Տրանսպորտ

խմբագրել

Ամերիկա աշխարհամասում գտնվող Պանամերիկյան մայրուղին հանդիսանում է ճանապարհների շուրջ 48 000 կմ երկարություն ունեցող ցանց, որն անցնում է մայրցամաքի հիմնական տարածքի վրա գտնվող երկրներով։ Պանամերիկյան մայրուղու որոշակի երկարություն գոյություն չունի, որովհետև ԱՄՆ-ի և Կանադայի կառավարությունները երբեք պաշտոնապես չեն սահմանել որևէ հատուկ ճանապարհ, որը կարող է հանդիսանալ Պանամերիկյան մայրուղու մաս, իսկ Մեքսիկան պաշտոնապես ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք միանում են ԱՄՆ սահմանին։ Այդուհանդերձ, Մեքսիկայից մինչև մայրուղու հյուսիսային եզրակետ հեռավորությունը կազմում է շուրջ 26 000 կմ։

 
Հյուսիսային Ամերիկայի I դասի երկաթուղային ցանցի քարտեզը (2006 թվական)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին միջմայրցամաքային երկաթուղին կառուցվել է 1860-ական թվականներին, որն ԱՄՆ-ի արևելյան ափը կապում էր Խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Կալիֆոռնիայի հետ։ Ավարտվելով 1869 թվականի մայիսի 10-ին՝ այն ստեղծեց համազգային մեխանիզացված տրանսպորտային ցանց, որը հեղափոխություն արեց ամերիկյան արևմուտքի բնակչության և տնտեսության կյանքում՝ խթանելով նախորդ տասնամյակների վագոններից անցումը տրանսպորտային ժամանակակից համակարգի[154]։ Չնայած այդ ձեռքբերմանը՝ այն ստացավ առաջին միջմայրցամաքային երկաթուղու կոչում՝ ԱՄՆ արևելյան երկաթուղային գծերը կապելով Խաղաղ օվկիանոսի հետ։ Այդուհանդերձ, միջմայրցամաքային այս ցանցն աշխարհի ամենամեծ միասնական երկաթուղային ցանցը չէր։ Կանադական Grand Trunk Railway-ը (GTR) արդեն 1867 թվականին ուներ ավելի քան 2055 կմ երկարություն, որն Օնտարիոն կապում էր Ատլանտյան Կանադայի նահանգներին դեպի արևմուտք, ընդհուպ մինչև Միչիգան նահանգի Պորտ Հուրոն քաղաք՝ անցնելով Օնտարիո նահանգի Սարնիա քաղաքի միջով։

Հաղորդակցություն

խմբագրել

Ընդհանուր հեռախոսային համակարգը, որը հայտնի է Հյուսիսամերիկյան համարակալման պլան (NANP) անունով, 24 երկրների և տարածքների ինտեգրված համարակալման հեռախոսային պլան է, որտեղ ներառված են Միացյալ Նահանգները և նրա կղզային տարածքները, Կանադան, Բերմուդյան կղզիները և Կարիբյան 17 երկրները։

Մշակույթ

խմբագրել
 
Բեյսբոլը ավանդաբար համարվում է ԱՄՆ-ում տարածված սպորտ, սակայն սպորտաձևը հայտնի է նաև Կանադայում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում։

Հյուսիսային Ամերիկան բազմազան մշակույթ ունի։ Միացյալ Նահանգները և Կանադայի անգլիական հատվածը մի շարք մշակութային նմանություններ ունեն, մինչդեռ Կանադայի ֆրանսիական հատվածի մշակույթը տարբերվում է անգլախոս Կանադայի մշակույթից։ Քանի որ Միացյալ Նահանգները կազմավորվել է Իսպանական կայսրության մի մասի, այնուհետև անկախ Մեքսիկայի տարածքում, ԱՄՆ-Մեքսիկա սահմանի հարավային հատվածից ներգաղթյալների զգալի և շարունակական հոսք է եղել։ ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում շատ են իսպանական մշակութային ավանդույթները և երկլեզու նահանգները։ Մեքսիկան և Կենտրոնական Ամերիկան Լատինական Ամերիկայի մի մասն են և մշակութային առումով տարբերվում են Հյուսիսային Ամերիկայի անգլախոս և ֆրանսախոս երկրներից։ Այդուհանդերձ, դրանք Միացյալ Նահանգների հետ անկախություն ձեռք բերելուց հետո ստեղծել են իրենց կառավարությունները, դաշնային ներկայացուցչական հանրապետությունները՝ իրենց սահմանադրությամբ։ Կանադան դաշնային պառլամենտական ժողովրդավարական երկիր է սահմանադրական միապետության ներքո։

Կանադայի Սահմանադրությունն ընդունվել է 1867 թվականին՝ Հյուսիսային Ամերիկայի բրիտանական մասի վերաբերյալ օրենքով հաստատված կոնֆեդերացիայով, սակայն մինչև 1982 թվականը Կանադան իրավունք չուներ փոփոխություններ անել իր իսկ Սահմանադրության մեջ։ Կանադայի ֆրանկոֆոն ժառանգությունն ամրագրվեց օրենքով այն ժամանակ, երբ Բրիտանական խորհրդարանը 1774 թվականին ընդունեց Քվեբեկի մասին օրենքը։ Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկայում բնակվող անգլիացի բողոքականների, ֆրանսախոս կանադացիները կաթոլիկ էին, և Քվեբեկի մասին օրենքը երաշխավորում էր նրանց դավանանքի ազատությունը և վերականգում կաթոլիկ եկեղեցու՝ տասանորդ գանձելու իրավունքը։

Ֆրանսիական լեզվի և մշակույթի տարբերվող լինելն ամրագրված էր կանադական օրենսդրության մեջ։ Անգլերենը և ֆրանսերենը համարվում են պետական լեզուներ։ Միացյալ Նահանգներում չկա պաշտոնական լեզու, սակայն անգլերենը համարվում է երկրի ազգային լեզուն։

Կանադայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել կանադական մշակույթը պահպանելու ուղղությամբ՝ սահմանափակելով ոչ կանադական բովանդակության հեռարձակումը, ստեղծելով Կանադայի ռադիոյի և հեռահաղորդակցության կոմիտեն՝ կանադական բովանդակությանը հետևելու նպատակով։ Քվեբեկում նահանգային կառավարության որոշմամբ հիմնադրվեց Քվեբեկի ֆրանսերեն լեզվի կոմիտեն, որին անգլախոսները հաճախ անվանում են «լեզվի ոստիկանություն»։ Կառույցը հետևում է ֆրանսերեն եզրերի պարտադիր օգտագործմանը և ցուցանակների՝ պարտադիր ֆրանսերեն լեզվով լինելուն[155]։ 1968 թվականից միապալատ օրենսդիր մարմինը կոչվում է Քվեբեկի ազգային ժողով։ Հունիսի 24-ը՝ Հովհաննես Մկրտչի տոնը, համարվում է Քվեբեկի ազգային տոներից մեկը և նշվում է բոլոր ֆրանսախոս կանադացիների կողմից ամբողջ Կանադայով մեկ։ Քվեբեկում դպրոցները բաժանված են կաթոլիկ և բողոքական դպրոցների։ Անգլերենով կրթություն ստանալու հնարավորությունը Քվեբեկում գնալով նվազում է[156]։

Լատինաամերիկյան մշակույթն ուժեղ է արտահայտված Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևմտյան մասում, ինչպես նաև Ֆլորիդայում։ Հյուսիսային Մեքսիկան՝ մասնավորապես Մոնտեռեյ, Տիխուանա, Սիուդադ Խուարես և Մեքսիկալի քաղաքները, գտնվում են ԱՄՆ մշակույթի և կենսաձևի ուժեղ ազդեցության տակ։ Մոնտեռեյը, որը զգալի արդյունաբերությամբ ժամանակակից քաղաք է, համարվում է Մեքսիկայի ամենաամերիկանացված քաղաքը[157]։ Հյուսիսային Մեքսիկայում, Միացյալ Նահանգների արևմտյան հատվածում, Ալբերտայում և Կանադայում տարածված է կովբոյների մշակույթը։

Կարիբյան ավազանի անգլախոս երկրները եղել են Բրիտանական կայսրության՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության և դրա անկման վկաներն ու մասնակիցները, ինչպես նաև տեսել են, թե ինչպես է անգլախոս Կարիբյան ավազանում հաստատվում Հյուսիսային Ամերիկայի տնտեսական ազդեցությունը։ Ազդեցության փոփոխությունը հնարավոր է դարձել՝ Կարիբյան ավազանի երկրների՝ շատ քիչ անգլախոս բնակչություն ունենալու պատճառով։

Հյուսիսային Կանադայից ներգաղթյալների մեծ հոսքեր են եղել Գրենլանդիա, որոնց թվում հատկապես շատ էին թուլե ժողովրդի ներկայացուցիչները։ Այդ իսկ պատճառով Գրենլանդիան որոշ մաշկութային կապեր ունի Կանադայի տեղաբնիկների հետ։ Գրենլանդիան նաև համարվում է սկանդինավյան երկիր և սերտ կապեր ունի Դանիայի հետ, քանի որ դարեր շարունակ եղել է Դանիայի գաղութը[158]։

ԱՄՆ-ում և Կանադայում կան սպորտային մեծ թիմեր, որոնք մրցում են միմյանց հետ։ Տարածված սպորտաձևերից են բեյսբոլը, բասկետբոլը, հոկեյը և ֆուտբոլը/ամերիկյան ֆուտբոլը։ Կանադան, Մեքսիկան և ԱՄՆ-ը 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կազմակերպելու միացյալ հայտ են ներկայացրել։ Աղյուսակում ներկայացված են Հյուսիսային Ամերիկայի խոստումնալից սպորտային լիգաները՝ ըստ միջին եկամտի[159][160]։ Կանադան ունի իր առանձին ֆուտբոլային լիգան։

Հնդկացիական լաքրոս խաղը համարվում է Կանադայի ազգային սպորտաձևերից մեկը։ Կյոռլինգը ևս կարևոր ձմեռային խաղ է Կանադայում և ներառված է Ձմեռային օլիմպիական խաղերի ցանկում։ Անգլիական կրիկետը հայտնի սպորտաձև է Կանադայի անգլախոս հատվածում և նախկին Բրիտանական կայսրության տարածքում, սակայն Կանադայում քիչ է տարածված։ Բռնցքամարտը ևս հայտնի է մի շարք երկրներում՝ Մեքսիկա, Պանամա, Պուերտո Ռիկո և համարվում է ԱՄՆ-ի հիմնական սպորտաձևերից մեկը։

Լիգա Սպորտ Հիմնական
երկիր
Հիմնադրման
ամսաթիվ
Թիմեր Եկամուտ
ԱՄՆ դոլար (մլրդ)
Միջին
հաճախելիություն
Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) Ամերիկյան ֆուտբոլ ԱՄՆ 1920 32 $9.0 67,604
Բեյսբոլի գլխավոր լիգա (MLB) Բեյսբոլ ԱՄՆ
Կանադա
1869 30 $8.0 30 458
Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) Բասկետբոլ ԱՄՆ
Կանադա
1946 30 $5.0 17,347
Հոկեյի ազգային լիգա (NHL) Տափօղակով հոկեյ ԱՄՆ
Կանադա
1917 32 $3.3 17,720
Մեքսիկայի ֆուտբոլի առաջնություն Ֆուտբոլ (ամերիկյան ֆուտբոլ) Մեքսիկա 1943 18 $0.6 25,557
Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) Ֆուտբոլ (ամերիկյան ֆուտբոլ) ԱՄՆ
Կանադա
1994 24 $0.5 21 574
Կանադայի ֆուտբոլի լիգա (CFL) Կանադական ֆուտբոլ Կանադա 1958 9 $0.3 23 890

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. «Amerigo Vespucci». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 27 May 2012-ին. Վերցված է 7 July 2011-ին.
  3. Herbermann, Charles George, ed. (1907). The Cosmographiæ Introductio of Martin Waldseemüller in Facsimile. Translated by Edward Burke and Mario E. Cosenza, introduction by Joseph Fischer and Franz von Wieser. New York: The United States Catholic Historical Society. էջ 9. «լատին․՝ "Quarta pars per Americum Vesputium (ut in sequentibus audietur) inventa est, quam non video, cur quis jure vetet, ab Americo inventore sagacis ingenii viro Amerigen quasi Americi terram sive Americam dicendam, cum et Europa et Asia a mulieribus sua sortita sint nomina."»
  4. 4,0 4,1 Cohen, Jonathan. «The Naming of America: Fragments We've Shored Against Ourselves». Արխիվացված օրիգինալից 15 August 2018-ին. Վերցված է 3 February 2014-ին.
  5. Lloyd, John; Mitchinson, John (2006). The Book of General Ignorance. Harmony Books. էջ 95. ISBN 978-0-307-39491-0. «New countries or continents were never named after a person's first name, but always after the second ...»
  6. Marcou, Jules (1890). «Amerriques, Ameriggo Vespucci, and America». Annual Report of the Board of Regents of the Smithsonian Institution (PDF) (անգլերեն). Washington, D.C.: U.S. Government Printing Office. էջ 647. Արխիվացված (PDF) օրիգինալից 28 January 2022-ին. Վերցված է 23 October 2021-ին.
  7. Marcou, Jules (March 1875). «Origin of the Name America». The Atlantic Monthly: 291–295. Արխիվացված օրիգինալից 28 January 2022-ին. Վերցված է 23 October 2021-ին.
  8. «Mercator 1587 | Envisioning the World | The First Printed Maps». lib-dbserver.princeton.edu. Արխիվացված օրիգինալից 12 September 2020-ին. Վերցված է 12 September 2020-ին.
  9. Division, United Nations Statistics. «UNSD — Methodology». unstats.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 30 August 2017-ին. Վերցված է 1 November 2018-ին.
  10. Division, United Nations Statistics. «UNSD — Methodology». unstats.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 30 August 2017-ին. Վերցված է 1 November 2018-ին.
  11. Division, United Nations Statistics. «UNSD — Methodology». unstats.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 30 August 2017-ին. Վերցված է 1 November 2018-ին.
  12. «Norteamérica» [North America] (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 30 January 2009-ին. «In Ibero-America, North America is considered a subcontinent containing Canada, the United States, Mexico, Greenland, Bermuda and Saint-Pierre and Miquelon.»
  13. «Six or Seven Continents on Earth» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 26 November 2016-ին. Վերցված է 18 December 2016-ին. "In Europe and other parts of the world, many students are taught of six continents, where North and South America are combined to form a single continent of America. Thus, these six continents are Africa, America, Antarctica, Asia, Australia, and Europe."
  14. «Continents» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 21 December 2016-ին. Վերցված է 18 December 2016-ին. "six-continent model (used mostly in France, Italy, Portugal, Spain, Romania, Greece, and Latin America) groups together North America+South America into the single continent America."
  15. «AMÉRIQUE» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 5 December 2016-ին. Վերցված է 18 December 2016-ին.
  16. «America» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 21 December 2016-ին. Վերցված է 18 December 2016-ին.
  17. «Acta Solemne de la Declaración de Independencia de la América Septentrional» [Solemn Act of the Declaration of Independence of Northern America]. Archivos de la Independencia (իսպաներեն). Archivo General de la Nación. Արխիվացված օրիգինալից 11 August 2011-ին. Վերցված է 8 July 2011-ին.
  18. Office Québécois de la langue francaise. «Status of the French language». Government of Quebec. Արխիվացված է օրիգինալից 14 May 2011-ին. Վերցված է 10 November 2010-ին.
  19. «Central America». Encarta Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 3 November 2009-ին. Վերցված է 30 May 2011-ին.
  20. «Caribbean». The Free Dictionary. Արխիվացված օրիգինալից 6 November 2011-ին. Վերցված է 30 May 2011-ին.
  21. «The World Factbook – North America». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 23 June 2011-ին. Վերցված է 20 June 2011-ին.
  22. «Countries in North America – Country Reports». Country Reports. Արխիվացված է օրիգինալից 27 April 2015-ին.
  23. «North America: World of Earth Science». eNotes Inc. Արխիվացված է օրիգինալից 20 December 2010-ին. Վերցված է 20 June 2011-ին.
  24. «North American Region». The Trilateral Commission. Արխիվացված է օրիգինալից 21 October 2012-ին. Վերցված է 30 May 2011-ին.
  25. Parsons, Alan; Schaffer, Jonathan (May 2004). Geopolitics of oil and natural gas. Economic Perspectives. U.S. Department of State.
  26. «Definition of major areas and regions». United Nations. Արխիվացված օրիգինալից 3 July 2019-ին. Վերցված է 3 October 2007-ին.
  27. «Composition of macro geographical (continental) regions, geographical sub-regions, and selected economic and other groupings». UN Statistics Division. Արխիվացված օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 3 October 2007-ին. (French Արխիվացված 24 Դեկտեմբեր 2010 Wayback Machine)
  28. «Chapter 5, Middle America». University of Minnesota. 17 June 2016. Արխիվացված օրիգինալից 1 April 2018-ին. Վերցված է 3 April 2018-ին.
  29. «Middle America (region, Mesoamerica)». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 19 September 2011-ին. Վերցված է 20 June 2011-ին.
  30. «SPP Background». CommerceConnect.gov. Security and Prosperity Partnership of North America. Արխիվացված է օրիգինալից 18 June 2008-ին. Վերցված է 14 November 2010-ին.
  31. «Ecoregions of North America». United States Environmental Protection Agency. Արխիվացված է օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 30 May 2011-ին.
  32. «What's the difference between North, Latin, Central, Middle, South, Spanish and Anglo America?». About.com. Արխիվացված օրիգինալից 10 April 2016-ին. Վերցված է 25 January 2007-ին.
  33. Unless otherwise noted, land area figures are taken from «Demographic Yearbook—Table 3: Population by sex, rate of population increase, surface area and density» (PDF). United Nations Statistics Division. 2008. Արխիվացված օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 14 October 2010-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  34. «World Population Prospects: The 2017 Revision». ESA.UN.org (custom data acquired via website). United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Վերցված է 10 September 2017-ին.
  35. 35,0 35,1 35,2 Population estimates are taken from the Central Bureau of Statistics Netherlands Antilles. «Statistical information: Population». Government of the Netherlands Antilles. Արխիվացված է օրիգինալից 1 May 2010-ին. Վերցված է 14 October 2010-ին.
  36. 36,0 36,1 These population estimates are for 2010, and are taken from «The World Factbook: 2010 edition». Government of the United States, Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 26 November 2015-ին. Վերցված է 14 October 2010-ին.
  37. 37,0 37,1 Land area figures taken from «The World Factbook: 2010 edition». Government of the United States, Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 31 January 2014-ին. Վերցված է 14 October 2010-ին.
  38. «The Olympic symbols» (PDF). Lausanne: Olympic Museum and Studies Centre: International Olympic Committee. 2002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 7 March 2008-ին. The five rings of the Olympic flag represent the five inhabited, participating continents (Africa, America, Asia, Europe, and Oceania Արխիվացված 23 Փետրվար 2002 Wayback Machine).
  39. Equipo (1997). «Continente». Océano Uno, Diccionario Enciclopédico y Atlas Mundial. էջեր 392, 1730. ISBN 978-84-494-0188-6.
  40. Los Cinco Continentes (The Five Continents). Planeta-De Agostini Editions. 1997. ISBN 978-84-395-6054-8.
  41. «Encarta, "Norteamérica"» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 30 January 2009-ին.
  42. 42,0 42,1 «North America». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 20 May 2012-ին. Վերցված է 3 February 2014-ին.
  43. «Map And Details Of All 7 Continents». worldatlas.com. Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 2 September 2016-ին. «In some parts of the world, students are taught that there are only six continents, as they combine North America and South America into one continent called the Americas.»
  44. Rosenberg, Matt (11 April 2020). «Ranking the 7 Continents by Size and Population». ThoughtCo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 1 November 2020-ին. Վերցված է 27 August 2020-ին.
  45. «North America Land Forms and Statistics». World Atlas.com. Արխիվացված օրիգինալից 23 June 2013-ին. Վերցված է 16 June 2013-ին.
  46. «Americas». Standard Country and Area Codes Classifications (M49). United Nations Statistics Division. Արխիվացված օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 3 February 2014-ին.
  47. «North America». Atlas of Canada. Արխիվացված է օրիգինալից 21 October 2006-ին.
  48. «North America Atlas». National Geographic. Արխիվացված օրիգինալից 25 May 2020-ին. Վերցված է 12 May 2011-ին.
  49. «Central America». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 8 July 2011-ին. Վերցված է 28 June 2011-ին.
  50. Garcia-Castellanos, D.; Lombardo, U. (2007). «Poles of Inaccessibility: A Calculation Algorithm for the Remotest Places on Earth» (PDF). Scottish Geographical Journal. 123 (3): 227–233. doi:10.1080/14702540801897809. S2CID 55876083. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29 June 2014-ին.
  51. Dalziel, I.W.D. (1992). «On the organization of American Plates in the Neoproterozoic and the breakout of Laurentia». GSA Today. 2 (11): 237–241.
  52. Merali, Zeeya; Skinner, Brian J. (9 January 2009). Visualizing Earth Science. Wiley. ISBN 978-0-470-41847-5.
  53. «Land Bridge Linking Americas Rose Earlier Than Thought». LiveScience.com. 10 April 2015. Արխիվացված օրիգինալից 4 October 2015-ին. Վերցված է 3 October 2015-ին.
  54. 54,0 54,1 54,2 54,3 Dodson, Peter (1997). «American Dinosaurs». In Currie, Phillip J.; Padian, Kevin (eds.). Encyclopedia of Dinosaurs. Academic Press. էջեր 10–13.
  55. Weishampel, David B. (2004). Weishampel, David B.; Dodson, Peter; Halszka, Osmólska (eds.). Dinosaur distribution (Late Jurassic, North America). The Dinosauria. Berkeley: University of California Press. էջեր 543–545. ISBN 978-0-520-24209-8.
  56. 56,0 56,1 56,2 Wallace, Stewart W. (1948). Geology Of Canada. The Encyclopedia of Canada. Vol. III. Toronto: University Associates of Canada. էջեր 23–26. Արխիվացված է օրիգինալից 4 July 2010-ին. Վերցված է 1 June 2011-ին – via Marianopolis College. {{cite book}}: External link in |via= (օգնություն)
  57. «Digging for Diamonds 24/7 Under Frozen Snap Lake». Wired. Արխիվացված օրիգինալից 3 September 2011-ին. Վերցված է 1 June 2011-ին.
  58. «3-D Magnetic Imaging using Conjugate Gradients: Temagami anomaly». Արխիվացված է օրիգինալից 11 July 2009-ին. Վերցված է 13 March 2008-ին.
  59. University of Washington. «Cascades weather». University of Washington. Արխիվացված օրիգինալից 10 March 2013-ին. Վերցված է 7 June 2015-ին.
  60. SF to do. «Temperature of San Francisco». tourism. Արխիվացված է օրիգինալից 19 July 2013-ին.
  61. «Rainfall of NYC». Current Results. Արխիվացված օրիգինալից 5 July 2015-ին. Վերցված է 7 June 2015-ին.
  62. Thompson, Andrea (18 May 2007). «Top 10 wettest cities». livescience. Արխիվացված օրիգինալից 15 February 2015-ին. Վերցված է 7 June 2015-ին.
  63. Haberlin, Rita D. (2015). «Climates Regions of North America». Peralta Colleges, Physical Geography. Արխիվացված է օրիգինալից 2 October 2015-ին.
  64. «Facts and Information about the Continent of North America». Natural History on the Net (ամերիկյան անգլերեն). 7 July 2016. Արխիվացված օրիգինալից 15 September 2018-ին. Վերցված է 15 September 2018-ին.
  65. Curtin, Jeremiah (2014). Creation Myths of Primitive America. Jazzybee Verlag. էջ 2. ISBN 978-3-8496-4454-3. Արխիվացված օրիգինալից 9 February 2016-ին. Վերցված է 22 November 2015-ին.
  66. Krensky, Stephen (1987). Who Really Discovered America?. Illustrated by Steve Sullivan. Scholastic Inc. էջ 13. ISBN 978-0-590-40854-7.
  67. White, Phillip M. (2006). American Indian chronology: chronologies of the American mosaic. Greenwood Publishing Group. էջ 1. ISBN 978-0-313-33820-5. Արխիվացված օրիգինալից 11 January 2014-ին. Վերցված է 29 November 2011-ին.
  68. Haviland, William; Prins, Harald; Walrath, Dana; McBride, Bunny (2013). Anthropology: The Human Challenge. Cengage Learning. էջեր 219, 220. ISBN 978-1-285-67758-3. Արխիվացված օրիգինալից 7 February 2016-ին. Վերցված է 22 November 2015-ին.
  69. Sonneborn, Liz (January 2007). Chronology of American Indian History. Infobase Publishing. էջ 3. ISBN 978-0-8160-6770-1. Արխիվացված օրիգինալից 3 January 2014-ին. Վերցված է 29 November 2011-ին.
  70. Krensky, Stephen (1987). Who Really Discovered America?. Illustrated by Steve Sullivan. Scholastic Inc. էջեր 11, 13. ISBN 978-0-590-40854-7.
  71. Wade, Lizzie (10 August 2017). «Most archaeologists think the first Americans arrived by boat. Now, they're beginning to prove it». Science. doi:10.1126/science.aan7213. Արխիվացված օրիգինալից 31 January 2020-ին. Վերցված է 26 December 2018-ին.
  72. Timothy R. Pauketat (23 February 2012). The Oxford Handbook of North American Archaeology. OUP US. էջ 96. ISBN 978-0-19-538011-8.
  73. Shogren, Elizabeth (16 August 2013). «N. America's Oldest Known Petroglyphs Discovered In Nevada». NPR. Արխիվացված օրիգինալից 5 August 2020-ին. Վերցված է 12 December 2018-ին.
  74. 74,0 74,1 Nash, George (2011). «America's Oldest Art – The Rock Art of Serra da Capivara». Bradshaw Foundation. Արխիվացված օրիգինալից 24 September 2017-ին. Վերցված է 12 December 2018-ին.
  75. Skoglund, P.; Mallick, S.; Bortolini, M.C.; Chennagiri, N.; Hünemeier, T.; Petzl-Erler, M.L.; Salzano, F.M.; Patterson, N.; Reich, D. (21 July 2015). «Genetic evidence for two founding populations of the Americas». Nature. 525 (7567): 104–8. Bibcode:2015Natur.525..104S. doi:10.1038/nature14895. PMC 4982469. PMID 26196601.
  76. Bellwood, Peter; Ness, Immanuel (2014). The Global Prehistory of Human Migration. John Wiley & Sons. էջ 194. ISBN 978-1-118-97059-1. Արխիվացված օրիգինալից 7 February 2016-ին. Վերցված է 22 November 2015-ին.
  77. Krensky, Stephen (1987). Who Really Discovered America?. Illustrated by Steve Sullivan. Scholastic Inc. էջեր 17–27. ISBN 978-0-590-40854-7.
  78. Robert Kaplan (16 January 2007). «What is the origin of zero? How did we indicate nothingness before zero?». Scientific American. Արխիվացված օրիգինալից 19 March 2011-ին. Վերցված է 19 February 2008-ին.
  79. Groeneveld, Emma. «Vinland». World History Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 20 April 2021-ին. Վերցված է 12 June 2020-ին.
  80. Cordell, Linda S.; Lightfoot, Kent; McManamon, Francis; Milner, George (2009). «L'Anse aux Meadows National Historic Site». Archaeology in America: An Encyclopedia. ABC-CLIO. էջ 82. ISBN 978-0-313-02189-3. Արխիվացված օրիգինալից 30 December 2016-ին. Վերցված է 19 December 2020-ին.
  81. H. Ingstad and A. Stine Ingstad, The Viking Discovery of America (2000), p. 141.
  82. Little, Becky (11 October 2015). «Why Do We Celebrate Columbus Day and Not Leif Erikson Day?». National Geographic. Արխիվացված օրիգինալից 28 March 2019-ին. Վերցված է 28 May 2020-ին.
  83. «History – Leif Erikson». BBC. Արխիվացված օրիգինալից 20 January 2012-ին. Վերցված է 8 June 2020-ին.
  84. Bernard Grunberg, "La folle aventure d'Hernan Cortés", in L'Histoire n°322, July–August 2007
  85. Massimo Livi Bacci, Malden (2001). A Concise History of World Population: An Introduction to Population Processes (3rd ed.). Massachusetts: Blackwell Publishing. էջեր 42–46. ISBN 978-0-631-22335-1.
  86. Bergreen, Lawrence (2011). Columbus: The Four Voyages, 1493–1504. Penguin Group US. էջ 127. ISBN 978-1101544327. Արխիվացված օրիգինալից 17 December 2020-ին. Վերցված է 13 September 2020-ին.
  87. 87,0 87,1 Waugh, David (2000). «Manufacturing industries (chapter 19), World development (chapter 22)». Geography, An Integrated Approach (3rd ed.). Nelson Thornes Ltd. էջեր 563, 576–579, 633, and 640. ISBN 978-0-17-444706-1.
  88. «2010 Human development Report» (PDF). United Nations Development Programme. էջեր 148–151. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 November 2010-ին. Վերցված է 6 May 2011-ին.
  89. «Independence on ice». The Economist. 21 January 2015. Արխիվացված օրիգինալից 1 July 2017-ին. Վերցված է 6 September 2017-ին.
  90. 90,0 90,1 N.J. Smelser; P.B. Baltes, eds. (2001). «Population Composition by Race and Ethnicity: North America». International Encyclopedia of the Social & Behavioral Sciences (PDF) (1 ed.). Elsevier Science. էջեր 11745–11749. ISBN 0-08-043076-7. Արխիվացված (PDF) օրիգինալից 24 June 2021-ին. Վերցված է 24 June 2021-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  91. «Census Shows Native Languages Count». Language Magazine (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 10 August 2020-ին. Վերցված է 16 August 2020-ին.
  92. «Aboriginal Population Profile, 2016». Statistics Canada. 21 June 2018. Արխիվացված օրիգինալից 19 November 2020-ին. Վերցված է 16 August 2020-ին.
  93. Cocking, Lauren (23 December 2016). «A Guide To Mexico's Indigenous Languages». Culture Trip. Արխիվացված օրիգինալից 24 September 2020-ին. Վերցված է 16 August 2020-ին.
  94. «North American Indian languages». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 11 November 2020-ին. Վերցված է 16 August 2020-ին.
  95. The Global Religious Landscape A Report on the Size and Distribution of the World's Major Religious Groups as of 2010 Արխիվացված 24 Սեպտեմբեր 2015 Wayback Machine Pew Forum on Religion & Public Life, p. 18
  96. Global Christianity A Report on the Size and Distribution of the World's Christian Population Արխիվացված 5 Օգոստոս 2013 Wayback Machine Pew Forum on Religion & Public Life, p. 15
  97. «America's Changing Religious Landscape». Pew Research Center: Religion & Public Life. 12 May 2015. Արխիվացված օրիգինալից 1 February 2021-ին. Վերցված է 18 July 2015-ին.
  98. «The Largest Catholic Communities». Adherents.com. Արխիվացված օրիգինալից 18 August 2000. Վերցված է 10 November 2007-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  99. Johnstone, Patrick; Miller, Duane (2015). «Believers in Christ from a Muslim Background: A Global Census». IJRR. 11: 14. Արխիվացված օրիգինալից 13 March 2021-ին. Վերցված է 20 November 2015-ին.
  100. «Religiously Unaffiliated». Pew Research Center's Religion & Public Life Project. 18 December 2012. Արխիվացված օրիգինալից 30 July 2013-ին. Վերցված է 22 February 2015-ին.
  101. «Religions in Canada—Census 2011». Statistics Canada/Statistique Canada. 8 May 2013. Արխիվացված օրիգինալից 19 December 2015-ին. Վերցված է 18 July 2015-ին.
  102. «The Global Religious Landscape: Jews». pewforum. 18 December 2012. Արխիվացված օրիգինալից 18 May 2020-ին. Վերցված է 18 December 2012-ին.
  103. «The Global Religious Landscape: Buddhists». pewforum. 18 December 2012. Արխիվացված օրիգինալից 18 April 2018-ին. Վերցված է 18 December 2012-ին.
  104. «The Global Religious Landscape: Muslims». Pew Forum on Religion & Public Life. 18 December 2012. Արխիվացված օրիգինալից 21 March 2021-ին. Վերցված է 18 December 2012-ին.
  105. «World Jewish Population, 2012». Արխիվացված օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 18 July 2015-ին.
  106. DellaPergola, Sergio (2013). Dashefsky, Arnold; Sheskin, Ira (eds.). «World Jewish Population, 2013» (PDF). Current Jewish Population Reports. Storrs, Connecticut: North American Jewish Data Bank. Արխիվացված օրիգինալից 5 October 2018-ին. Վերցված է 18 July 2015-ին.
  107. «Panorama de las religiones en México 2010» (PDF) (իսպաներեն). INEGI. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 October 2015-ին. Վերցված է 2 March 2015-ին.
  108. «America's Changing Religious Landscape». The Pew Forum on Religion & Public Life. 12 May 2015. Արխիվացված օրիգինալից 1 February 2021-ին. Վերցված է 12 May 2015-ին.
  109. «Demographics». Արխիվացված օրիգինալից 26 April 2013-ին. Վերցված է 2 May 2013-ին.
  110. «National Household Survey (NHS) Profile, 2011». 8 May 2013. Արխիվացված օրիգինալից 13 August 2018-ին. Վերցված է 29 January 2022-ին.
  111. Instituto Nacional de Estadística y Geografía (2010). «Censo de Población y Vivienda 2010 – Cuestionario básico». INEGI. Արխիվացված օրիգինալից 24 December 2018-ին. Վերցված է 4 March 2011-ին.
  112. Rowe, Peter (16 April 2012). «Dalai Lama facts and figures». U-T San Diego. Արխիվացված օրիգինալից 8 June 2012-ին. Վերցված է 15 January 2015-ին.
  113. 113,0 113,1 «Christianity in its Global Context» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 15 August 2013-ին. Վերցված է 30 December 2016-ին.
  114. «North America Fast Facts». World Atlas.com. Վերցված է 16 June 2013-ին.
  115. «INEGI 2010 Census Statistics». inegi.org.mx. Արխիվացված է օրիգինալից 8 January 2011-ին. Վերցված է 25 November 2010-ին.
  116. «Population estimates, quarterly». www150.statcan.gc.ca. Արխիվացված օրիգինալից 9 January 2019-ին. Վերցված է 10 December 2018-ին.
  117. «Anuario Estadístico de Cuba 2009» (իսպաներեն) (2010 ed.). Oficina Nacional de Estadísticas, República de Cuba. Արխիվացված է օրիգինալից 16 July 2010-ին. Վերցված է 6 November 2010-ին. Note: An exchange rate of 1 CUC to US$1.08 was used to convert GDP. [1] Արխիվացված 2 Դեկտեմբեր 2021 Wayback Machine
  118. «Presidencia de la República; Generalidades» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 22 November 2007-ին. Վերցված է 14 December 2009-ին.
  119. «The World Factbook: Haiti». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 9 February 2021-ին. Վերցված է 11 June 2011-ին.
  120. «2010 U.S. Census Data». 2010.census.gov. Արխիվացված է օրիգինալից 15 February 2012-ին. Վերցված է 6 February 2011-ին.
  121. «The World Factbook: Jamaica». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 11 January 2021-ին. Վերցված է 11 June 2011-ին.
  122. «Grønlands Statistik». stat.gl. Արխիվացված օրիգինալից 19 November 2020-ին. Վերցված է 29 November 2020-ին.
  123. «Toronto's population overtakes Chicago». Toronto Star. 5 March 2013. Արխիվացված օրիգինալից 8 March 2013-ին. Վերցված է 6 September 2017-ին.
  124. Cetron, Marvin J.; O'Toole, Thomas (April 1982). Encounters with the future: a forecast of life into the 21st century. Mcgraw-Hill. էջ 34. ISBN 9780070103474.
  125. «Population and Housing Occupancy Status: 2010 – United States – Metropolitan Statistical Area; and for Puerto Rico more information 2010 Census National Summary File of Redistricting Data». 2010 United States Census. United States Census Bureau, Population Division. 14 April 2011. Վերցված է 14 April 2011-ին.(չաշխատող հղում)
  126. «The World Factbook: Mexico». Central Intelligence Agence. Արխիվացված օրիգինալից 26 January 2021-ին. Վերցված է 20 June 2011-ին.
  127. Statistics Canada (2006). «Toronto, Ontario (Census metropolitan area)». Census 2006. Արխիվացված է օրիգինալից 14 January 2015-ին. Վերցված է 29 January 2010-ին.
  128. «Detroit/Windsor Border Update: Part I – Detroit River International Crossing Study». Detroit Regional Chamber. 2006. Արխիվացված է օրիգինալից 21 March 2006-ին.
  129. «Chapter IV Planning for the Future: Urban & Regional Planning in the San Diego-Tijuana Region» (PDF). International Community Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 July 2011-ին. Վերցված է 20 March 2011-ին.
  130. Hagler, Yoav (2009). "Defining U.S. Megaregions." New York: Regional Plan Association.
  131. Regional Plan Association (2008). America 2050: An Infrastructure Vision for 21st Century America. New York: Regional Plan Association.
  132. Division, United Nations Population. «By Location | Pivot Table | Data Portal». Population Division Data Portal (անգլերեն). Վերցված է 2022-10-24-ին.
  133. «IMF WEO database, October 2021». Արխիվացված օրիգինալից 2 January 2022-ին. Վերցված է 13 October 2021-ին.
  134. «GDP (Current US$) – Cuba | Data». 18 March 2022. Վերցված է 18 March 2022-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  135. 135,0 135,1 135,2 International Monetary Fund (October 2016). «List of North American countries by GDP per capita». World Economic Outlook. International Monetary Fund. Արխիվացված օրիգինալից 24 September 2017. Վերցված է 22 February 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  136. 136,0 136,1 136,2 «United States, Economy». U.S. Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 21 March 2021-ին. Վերցված է 1 June 2011-ին.
  137. «GDP per capita (current US$) – Data». data.worldbank.org. World Bank. Արխիվացված օրիգինալից 13 September 2017-ին. Վերցված է 24 September 2017-ին.
  138. International Monetary Fund (October 2016). «List of South American countries by GDP per capita». World Economic Outlook. International Monetary Fund. Արխիվացված օրիգինալից 10 October 2017-ին. Վերցված է 25 September 2017-ին.
  139. 139,0 139,1 139,2 «Canada, Economy». U.S. Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 22 September 2021-ին. Վերցված է 1 June 2011-ին.
  140. «World Economic Outlook Database, October 2010». International Monetary Fund. Արխիվացված օրիգինալից 29 April 2011-ին. Վերցված է 5 March 2011-ին.
  141. «Mexico, Economy». U.S. Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 26 January 2021-ին. Վերցված է 1 June 2011-ին.
  142. «Stratfor Global Market – Mexico». Stratfor. 30 August 2007. Արխիվացված է օրիգինալից 7 March 2012-ին. Վերցված է 30 May 2010-ին.
  143. 143,0 143,1 De la Torre, Miguel; Benavides, Benigno; Saldaña, José; Fernández, Jesús (2008). «Las profesiones en México: condiciones económicas, culturales y sociales». Sociología y Profesión [Sociology and Profession] (իսպաներեն). Monterrey: Nuevo León Autonomous University (UANL). էջ 116. ISBN 978-970-24-0051-6. «La economía de América del Norte se encuentra bien definida y estructurada en tres principales áreas económicas: el Tratado de Libre Comercio de América del Norte (TLCAN), el CARICOM y el Mercado Común Centroamericano»
  144. «Regional Trade Blocs». University of California, Santa Cruz. Արխիվացված օրիգինալից 1 July 2011-ին. Վերցված է 10 June 2011-ին.
  145. «North American Free Trade Agreement». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 4 September 2011-ին. Վերցված է 10 June 2011-ին.
  146. Fergusson, Ian. «CRS Report for Congress: United States-Canada Trade and Economic Relationship – Prospects and Challenges» (PDF). Congress Research Service. Արխիվացված (PDF) օրիգինալից 6 August 2006-ին. Վերցված է 9 June 2011-ին.
  147. «NAFTA Trade Volume Increases». Արխիվացված է օրիգինալից 8 August 2011-ին.
  148. «2010 Report Countries by GDP (PPP)». International Monetary Fund. 14 September 2006. Արխիվացված օրիգինալից 8 October 2011-ին. Վերցված է 31 October 2011-ին.
  149. «BEA News Release: Gross Domestic Product» (PDF) (Press release). Bureau of Economic Analysis. Արխիվացված (PDF) օրիգինալից 9 July 2014-ին. Վերցված է 3 February 2014-ին.
  150. «United States Foreign Trade Highlights». United States of America Bureau of the Census. Արխիվացված օրիգինալից 14 November 2020-ին. Վերցված է 3 February 2014-ին.
  151. «Canadian Manufacturing Association». Արխիվացված օրիգինալից 4 June 2011-ին. Վերցված է 9 June 2011-ին.
  152. «Mexico Free Trade Agreements» (PDF). Federation of American Scientists. Արխիվացված է օրիգինալից (PDF) 23 June 2011-ին. Վերցված է 9 June 2011-ին.
  153. «Central American Community and Market». Pearson Education. Արխիվացված օրիգինալից 15 October 2012-ին. Վերցված է 3 February 2014-ին.
  154. «Ceremony at "Wedding of the Rails", May 10, 1869, at Promontory Point, Utah». World Digital Library. 10 May 1869. Արխիվացված օրիգինալից 18 October 2013-ին. Վերցված է 20 July 2013-ին.
  155. Yakabuski, Konrad (2017-09-21). «Yes, the Quebec 'language police' does serve a purpose» (կանադական անգլերեն). Վերցված է 2022-04-01-ին.
  156. Bourhis, Richard (2017-09-21). «Québec's Bill 40 further undermines the province's English-language school system». The Conversation (անգլերեն). Վերցված է 2022-04-01-ին.
  157. Emmot, Robert (1 June 2011). «Special report: If Monterrey falls Mexico falls – Reuters». Reuters.
  158. «BAG OM GRØNLAND». Arctic Friend (դանիերեն). Արխիվացված օրիգինալից 4 August 2020-ին. Վերցված է 18 April 2020-ին.
  159. "The 'Big Five' in North American Pro Sports" Արխիվացված 22 Մայիս 2015 Wayback Machine, FiveThirtyEight, Nate Silver, 4 April 2014.
  160. "MLS vs the major leagues: can soccer compete when it comes to big business?" Արխիվացված 19 Նոյեմբեր 2016 Wayback Machine, Guardian.com, 12 March 2014.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Ամերիկա» հոդվածին։