Հարավային Դակոտա
Հարավային Դակոտա (անգլերեն՝ South Dakota), նահանգ ԱՄՆ-ի հյուսիսային մասում։ Անվանվել է ի պատիվ հնդկացիական Լակոտա և Դակոտա (Սիու) ցեղերի։ Հարավային Դակոտան նահանգի կարգավիճակ է ստացել 1889 թվականի նոյեմբերի 2-ին (Հյուսիսային դակոտայի հետ միաժամանակ)։ Նահանգի մայրաքաղաքը Պիեռ քաղաքն է, խոշորագույն քաղաքը` Սու-Ֆոելսը։
Հարավային Դակոտա անգլ.՝ South Dakota | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Hail, South Dakota!? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Պիեռ | |||||
Ամենաբարձր կետ | Black Elk Peak? | |||||
ԲԾՄ | 670 մետր | |||||
Օրենսդրական մարմին | South Dakota Legislature? | |||||
Դատական մարմին | South Dakota Supreme Court? | |||||
Միության մուտք | նոյեմբերի 2, 1889 (40-րդ) | |||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||||
Բնակչություն | ▲886 667 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (46 տեղ) | |||||
Տարածք | 199 729 ± 0 կմ² (17 տեղ) | |||||
Հիմնադրված է | նոյեմբերի 2, 1889 թ. | |||||
Սահմանակցում է | Հյուսիսային Դակոտա, Մոնտանա, Մինեսոտա, Այովա, Նեբրասկա և Վայոմինգ | |||||
Ժամային գոտի | UTC-6, CDT?, MDT? և Ամերիկա/Չիկագո | |||||
Հապավում | SD, S. Dak. և S.D. | |||||
Փոխարինեց | Dakota Territory? | |||||
ISO 3166-2 կոդ | US-SD | |||||
Անվանված է | դակոտա | |||||
Մականուն | The Mount Rushmore State[2] | |||||
Միության մուտք | նոյեմբերի 2, 1889 (40-րդ) | |||||
sd.gov(անգլ.) | ||||||
Աշխարհագրություն
խմբագրելՀարավային Դակոտան գտնվում է Միացյալ Նահանգների հյուսիսային մասում։ Նահանգի տարածքը կազմում է 199 905 կմ²։ Հարավային Դակոտայի հյուսիսային մասը սահմանակից է Հյուսիսային Դակոտային, արևելքից սահմանակից է Միննեստոտային և Այովային, հարավից սահմանակից է Նեբրասկային, արևմուտքից`Վայոմինգին և Մոնտանային։
Շրջաններ և երկրաբանություն
խմբագրելՀարավային Դակոտան ունի երեք տարածաշրջան՝ Իսթ Ռիվեր (Eastriver), Վեսթ Ռիվեր (Westriver) և Բլեյք-Հիլս («Սև բլուրներ»)։ Միսսուրի գետը որպես սահման ծառայում է Հարավային Դակոտայի համար ոչ միայն աշխարհագրորեն, այլև սոցիալական և քաղաքական առումներով։ Աշխարհագրորեն Բլեյք-Հիլսը զգալիորեն տարբերվում է Հարավային Դակոտայի մյուս տարածաշրջաններից։
Արևելյան մաս
խմբագրելՀարավային Դակոտան բնութագրվում է հորդառատ անձրևներով և ունի հարթ տեղանք։ Կան մի քանի փոքր երկրաբանական շրջաններ՝ Քոթո-Դե-Փրերի տափաստանային շրջանը, Թիլևե հարթավայրային հատվածը, և Ջեյմս գետի գետահովիտը։ Քոթո-Դե-Փրերի տափաստանային սարահարթը արևելքում սահմանափակվում է Մինեսոտա գետի հովտով, իսկ արևմուտքում Ջեյմս գետի ջրավազանով։ Թիլևե հարթավայրային տարածքում կան բլուրներ և բերրի հողեր, որը գտնվում է Հարավային Դակոտայի հարավարևելյան մասում։ Հարավային Դակոտայի արևելյան մեծ մասը ձևավորվել է որոշակի շերտերով, Փլեյստոսենյան դարաշրջանում մոտ 2 միլիոն տարի առաջ։ Ավելի երիտասարդ շերտերը հանգեցրել են Բլրի և Թիլ (կավային հողի) սարցադաշտային ձևավորումների ստեղծմանը։
Արևմտյան մաս
խմբագրելՀարավայի Դակոտան զբաղեցնում է մեծ հարթավայր։ Դեպի արևմուտք Միսսուրի գետի հովիտը ավելի չորային է և տարածքը ավելի լեռնոտ, այն կազմված է հարթավայրերից, որտեղ զառիթափ լեռները անջատվում են կիրճերով։ Հարավում` Բլեյք-Հիլսի արևմուտքում գտնվում է Բեդլենդսը։ Այս տարածքի ռելիեֆի ձևավորման վրա մեծապես ազդել են էրոզիաները, այս տարածքը ժամանակին ծածկող ծանծաղ ծովի հատակին ձևավորված նստվածքները և հրաբխային ակտիվությունը։
Բլեյք Հիլս
խմբագրելԱյն գտնվում է Հարավային Դակոտայի հարավարևմտյան մասում, որտեղ ցածր լեռների զանգվածը զբաղեցնում է 16.000 կմ²։ Նրանց Բարձրությունը տատնվում է 600-ից մինչև 1200 մետրը։ Հարավային Դակոտայի ամենաբարձր կետը Հարնի-Պիկն է (ծովի մակարդակից 2207 մ)։ Բլեյք-Հիլսի միջուկում դոկեմբրենյան նստվածքի տարիքը կազմում է 2 միլիարդ տարեկան, իսկ նրանց արտաքին օղակաձև մասը ձևավորվել է Պալեոզոյան դարաշրջանում՝ 540-250 մլն տարի առաջ։ Այդ տարածքը, որտեղ բնորոշ են կրաքարային ժայռերը, եղել է հնագույն ծովի ափ։
Կլիմա
խմբագրելՀարավային Դակոտայի կլիման մայրցամաքային է և կան չորային եղանակներ։ Ձմռանը ցուրտ է և չոր, ամռանը սաստիկ տաք և խոնավ։ Ամռանը միջին առավելագույն ջերմաստիճանը կազմում է 32 °C, իսկ գիշերը ջերմաստիճանը հասնում է 15 °C-ի։ Ձմռանը նահանգի շատ մասերում ցուրտ է։ Հունվարին միջին ջերմաստիճանը հասնում է -12 °C-ի։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել 2006 թվականի հուլիսի 15-ին (49 °C), ամենացածրը՝ 1936 թվականի փետրվարի 17-ին (-50 °C):
Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 381 մմ, նահանգի արևմտյան չորային մասում կազմում է 635 մմ, որտեղ ավելի խոնավ է, քան արևելքում։ Իսկ ամռանը հաճախակի լինում են փոթորիկներ և ուժեղ քամիներ, ինչպես նաև ամպրոպ և կարկուտ։ Նահանգի արևելյան մասում լինում են, այսպես կոչված, Ալլեյո տոռնադոներ, որոնցից նահանգում տարեկան գրանցվում է 30 տոռնադո։ Ձմռանը հաճախակի լինում են փոթորիկներ և ձնաբքեր։
Հիդրոլոգիա
խմբագրելՄիսսուրին Հարավային Դակոտայի գլխավոր գետն է։ Այն հոսում է նահանգի հյուսիսից դեպի հարավ։ Միսսուրիի ամբարտակները բաժանվում են չորս ջրամբարների` Օահեն (մեծությամբ չորրորդ արհեստական ջրամբարն է Միացյալ Նահանգներում), Շարփը, Լուիս-ընդ-Քլարքը, ինչպես նաև Ֆրանսիս-Քեյսը։
Միսսուրի գետի վրա գտնվող ՀԷԿ-ի միջոցով է առաջանում նահանգի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի կեսը։ Նահանգի արևելյան մասում կան բնական լճեր, որոնք առաջացել են սառցադաշտային դարաշրջանի ընթացքում։ Մյուս նշանակալի գետերից են Ջեյմս Շայեն, Բիգ-Սու և Ուայթ-Ռիվեր գետերը։ Այս գետերի մեծ մասը պատկանում են Միսսուրի գետի ավազանին։
Ֆլորա և Ֆաունա
խմբագրելՀարավային Դակոտայի մեծ մասը (բացառությամբ Բլեյք-Հիլսի) ծածկված է խոտաբույսերով, հացահատիկներով և սեփականություն հանդիսացող խոտհարքներով։ Հովիտներում կան տերևաթափ ծառեր` բարդի, ուռի և թղի։
Այստեղ բնակվող կաթնասուններից են` բիզոնները, եղջերուները, կոյոտները, փրեյրիները և շները։ Չինաստանից ներկրված սովորական փասիանները (նահանգային նշանակություն ունեցող թռչուն) հարմարվել են նաև։ Միսսուրի գետի մոտ կան նաև սպիտակագլուխ արծիվներ։ Գետերում և լճերում հայտնաբերվել են տարբեր ձկնատեսակներ` Կարպեր, գայլաձկներ և այլն։ Միսսուրի գետում հայտնաբերվել են նախապատմական ձկնատեսակներ։
Բլեյք-Հիլսի ֆլորան և ֆաունան առանձնապես տարբերվում է իր տափաստաններով։ Սոճիներով և եղևնիներով ծածկված լեռներում ապրում են եղնիկներ, քարայծեր, անտառային և լեռնային առյուծներ, իսկ գետերում և լճերում՝ կարմրախայտեր։
Ազգային պարկերի և հուշարձաններ
խմբագրելՀարավային Դակոտայում կան մի քանի տարածքներ, որոնք գտնվում է ԱՄՆ-ի ազգային պարկի դաշնային ծառայության հսկողության տակ։ Նահանգի հարավարևմտյան մասում կան երկու ազգային պարկեր։ Առաջին ազգային պարկը հիմնադրվել է 1925 թվականին Բլեյք-Հիլսում, իսկ երկրորդը՝ քարանձավային ընդարձակ ցանց է։ 1978 թվականին Բեդլենդսում հիմնադրվել է ազգային պարկ, որի լանդշաֆտներում գտնվող բարձր գագաթները ենթարկվել են էրոզիայի, որոնք շրջապատված են տափաստաններով։
1925 թվականին Բլեյք-Հիլսում ստեղծվել է Ռաշմոր լեռան ազգային հուշարձանը։ Այն մի հսկա քանդակ է, որն ունի 18.6 մետր բարձրություն։ Այստեղ քանդակված են ԱՄՆ 4 նախագահների գլուխները։
Պատմություն
խմբագրելՀարավային Դակոտայի այժմյան տարածքը բնակեցվել է առնվազն մի քանի հազար տարի առաջ։ Նրա առաջին բնակիչները եղել են պալեոհնդկացիները, որոնք ապրել են որսորդության և բերքահավաքի միջոցով, սակայն մոտավորապես մ․թ․ա․ 5000 թվականին նրանք անհետացել են Հարավային Դակոտայից։ Մ. թ. ա. 800- 500 թվականներին այնտեղ ապրել են կիսաքոչվոր ցեղեր, որոնք կոչվել են «Ճանապարհային շինարարներ», և նրանք ապրել են Հարավային Դակոտայի կենտրոնական և արևելյան մասերում։ 16-րդ դարի սկզբին կային այսպես կոչված Կրոու-Կրիկ ցեղերը, որոնք ոչնչացվել են միջցեղային պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակ սպանվել են հարյուրավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ։
Մոտ 1500 թվականին Արիկարա կոչվող ցեղերը բնակություն են հաստատել Միսսուրի գետի հովտում։ Առաջին եվրոպացիները, ովքեր հասել են Հարավային Դակոտա 1743 թվականին, եղել են ֆրանսիական Լա Վերեդրի արշավախմբի անդամները, որից հետո տարածքը դարձել ֆրանսիական՝ դառնալով Նոր Ֆրանսիա գաղութի մի մաս։
1861 թվականինն ԱՄՆ-ի կառավարությունը ստեղծեց Դակոտա տարածքը, որի մեջ մտնում էր Հարավային և Հյուսիսային Դակոտաները, Մոնտանան և Վայոմինգը։ Եվրոպայից արտագաղթածների թիվը արևելյան ափին արագորեն ավելանում էր, հատկապես երբ 1873 թվականին կառուցվեց Յանկտոնի երկաթգիծը։
1874 թվականին Քասթեր ռազմական արշավախումբը Բլեյք-Հիլսում հայտնաբերեց ոսկի, որից հետո հանքագործները ապօրինաբար Լակոտա ցեղի կողմից խոստացված վայրով ներխուժեցին տարածք, որպես Մեծ Սիոքսի անդամներ։ Քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը սպիտակամորթների մուտքը չդադարացրեց դեպի տարածք, հնդկացիները սկսեցին ռազմական գործողություններ, որը ավարտվեց Սիոքսի պարտությամբ` տարածքը մեծ վերապահումներով բաժանելով հինգ մասի։ Սակայն Սիոքս հնդկացիները շարունակեցին դիմանդրել պարտադրված վերաբնակեցման դեմ մինչև 1890 թվականը, որի ժամանակ էլ եղավ վերջին խոշոր հակամարտությունը նրանց և ԱՄՆ-ի բանակի միջև, ինչը հայտնի է որպես Վունդեդ-Նիի կոտորած։
1930-ական թվականներին գոյություն ուներ տեխնածին (լայնածավալ գյուղատնտեսության և հողի դեգրադացիայի) և բնական (երաշտի) գործոնների համադրություն, որը առաջացրել է մի երևույթ` այսպես կոչված փոշու կաթսա։ Մի շարք աղետալի փոշու փոթորիկներ հանգեցրել են 80%-ի հասնող հողի զանգվածների հսկայական կուտակումներ, որը ամբողջությամբ ոչնչացրել է պրերիաները և մասամբ ոչնչացրել է բերքը։ Այս երևույթը Մեծ դեպրեսիայի պատճառ է դարձել և Հարավային Դակոտայում հանգեցրել է արտագաղթի։ 1930-ից 1940 թվականներին նահանգի բնակչությունը նվազել է 7%-ով։
Տնտեսության կայունացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ներգրավվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որը պահանջում էր գյուղատնտեսության և արդյունաբերության մոբիլիզացիա։ Միսսուրի գետի վրա կառուցվել է վեց խոշոր ամբարներ, որոնցից չորսը Հարավային Դակոտայում։ Այն տեղադրվել է ջրհեղեղներից պաշտպանվելու, Հիդրոէլեկտրակայանի համար, ինչպես նաև ավելացրել է հանգստի հնարավորությունները։
Հաջորդ տարիներին Հարավային Դակոտայում եղավ գյուղատնտեսական ուղղվածությունը դեպի ավելի մեծ դիվերսիֆիկացիայի վերափոխումը։ Սկսած 1960-ականներից, երբ միջպետական մայրուղիների ցանցը ավելի հասանելի եղավ Բլեյք-Հիլսի տեսարժան վայրերին, արագորեն սկսեց զարգանալ զբոսաշրջությունը և 1981 թվականից սկսեց բարձրանալ ֆինանսական հատվածի աճը։
Ժողովուրդ
խմբագրել2013 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Հարավային Դակոտայի բնակչությունը կազմել է 844,877 մարդ։ Համեմատելով 2010 թվականի մարդահամարի տվյալների հետ նահանգի բնակչությունը աճել է 3,8% -ով։
65.7%-ը ծնվել է Հարավ Դակոտաում, 31.4% -ը՝ ԱՄՆ այլ նահանգներում, 0.6% -ը` Պուերտո Ռիկոյում, և 2.3%-ը այն մարդիկ են, որոնց ծնողները ունեն ամերիկյան քաղաքացիություն, սակայն ծնվել են այլ երկրներում։
7.3% -ը գտնվում են այդտեղ դեռ 5 տարին չլրացած, 24% -ը դեռ 18 տարին չլրացած, իսկ 14,3% -ը 65 տարեկան և ավելի բարձր տարիքի։ Կանանց համամասնությունը կազմում է մոտ` 50.2%:
Ռասայական կազմում 84.7% -ը սպիտակամորթներ են, 8,5 %-ը՝ ամերիկյան հնդկացիներ, 2.7%-ը՝ լատինոամերիկացիներ, 1.2%-ը՝ աֆրոամերիկացիներ, 0.9%-ը՝ ասիացիներ, 1.8%-ը՝ երկու կամ ավելի ցեղերի ներկայացուցիչներ։
Հնդկացիներ
խմբագրելՀնդկացիների քանակով Հարավային Դակոտան զբաղեցնում է երրորդ տեղը ԱՄՆ-ում։ Այնտեղ բնակվող հնդկացի ցեղերն են` Լակոտան, Նակոտան և Դակոտան (նրանք բոլորը պատկանում են Սիոքսին)։ Նրանք մեծամասնություն են կազմում որոշ թաղամասերում, և նահանգի մի քանի շրջաններում, որտեղ ամբողջությամբ տեղակայված են հնդկացիական խմբերը։
Կրոն
խմբագրել- Բողոքականներ (61%)
- Լյութերականներ (27%)
- Մեթոդիստներ (12%)
- Բապտիստներ (4%)
- Պրեսբիտերեկաններ (4%)
- Այլ բողոքականներ (6%)
- Արտաեկեղեցական քրիստոնյաներ (7%)
- Կաթոլիկներ (25%)
- Ոչ կրոնականներ (8%)
- Այլ կրոններ (3%)
- Հրաժարվել է պատասխանել (2%)
Հարավային Դակոտայի կրոնական կյանքում գերակշռոււմ է երկու դավանանք՝ լյութերական (հիմնականում ներկայացվում են Սկանդինավյան ներգաղթյալների ժառանգները) և կաթոլիկ։ 2000 թվականին, կաթոլիկ համայնքը կազմել է 181 434 մարդ, իսկ Ավետարանական Լյութերական եկեղեցին կազմել է 121 871 մարդ։ Հարավային Դակոտան բաժանված է երկու կաթոլիկ թեմերի՝ Հռոմեական կաթոլիկ Սիոքս Ֆոլս թեմը և Ռափիդ-Սիթի թեմը, որոնց միջև սահման է հանդիսանում Միսսուրի գետը։
Հանցագործություն
խմբագրել2008 թվականին 14,854 հանցագործություն գրանցվել է Հարավային Դակոտայում, այդ թվում `26 սպանություն։ Նահանգում թույլատրվում է մահապատիժը:
Տնտեսություն
խմբագրելՀամախառն ներքին արդյունքը Հարավային Դակոտայում 2010 թվականի տվյալներով կազմել 39.8 միլիարդ դոլար։ Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը ` 38,865 դոլար է (25-րդ տեղում է Միացյալ Նահանգներում)։ Բնակաչության 12.5% -ը ապրում է աղքատության մեջ։ Գործազրկության մակարդակը կազմում է 4.7%:
Տնտեսության հիմնական ճյուղը ծառայությունների ոլորտն է, որն ներառում է մանրածախ առևտրի, ֆինանսների և առողջապահական ոլորտները։ Տնտեսության կարևոր հատվածներից է նաև կառավարական ծախսերը, որը կազմում է համախառն ներքի արտադրանքի ավելի քան 10%-ը։ Ռազմաօդային ուժեր բազա «Էլիսորտը» գտնվում է 16 կմ հեռավորության վրա՝ Րափիդ-Սիթիում, որը երկրորդ ամենամեծ պետական գործատուն է։ Գյուղատնտեսությունը պատմականորեն եղել է նահանգի տնտեսության ամենակարևոր հատվածը, չնայած այլ ոլորտների արագ զարգացմանը, վերջին տասնամյակում, գյուղատնտեսությունը դեռ պահպանում է իր դիրքերը, հատկապես գյուղական վայրերում։ Մսի արդյունաբերության և արտադրության զարգացումը էթիլային է (Հարավային Դակոտան Միացյալ Նահանգներում էթանոլի վեցերորդ խոշորագույն արտադրողն է)։
Զբոսաշրջությունը կարևոր դեր ունի տնտեսության մեջ։ Ամեն տարի նահանգ այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ, որոնց գրավում ազգային պարկերը և տեսարժան վայրերը, (ինչպես, օրինակ, Ռաշմոր լեռը)[3]։
Էներգետիկա
խմբագրելՄիսսուրի գետի խոշոր ՀԷԿ-երը տալիս են Հարավային Դակոտայի սպառվող էներգիայի 45%-ը։ Ջերմային էլեկտրակայանների հաշվեկշռի մեջ մտնում է գործող փայտածուխը (47%), բնական գազը (5%), և նավթը (1%)։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են քամու էներգիայն, բաժին է ընկնում էներգիայի արտադրության 2%-ը։ Էլեկտրաէներգիայի սպառումը ամեն տարի աճում է 2%-ով։
Հարավային Դակոտան մեկն է այն նահանգներից, որը խոստումնալից է քամու էներգիայի զարգացման համար։
Հանքային ռեսուրսներ
խմբագրելԲլեյք-Հիլսի լեռներում է տեղակայված Հոումսթեյք ոսկու հանքը, որը 2002 թվականին եղել է Միացյալ Նահանգների երկրորդ ամենամեծ հանքը, Հարավային Դակոտայում իրականացվում է քարհանքում` քարի, ավազի և մանրախիճի ձևավորում։ Կան ածխի և ուրանի շագանակագույն պաշարներ, ինչպես նաև նավթի և բնական գազի փոքր պահուստներ։
Տրանսպորտ
խմբագրելՄիջպետական մայրուղիների տարածքով անցնող ընդհանուր երկարությունը `Հարավային Դակոտայում կազմում է 1092 կմ։ Երկու հիմնական ճանապարհները անցնում է պետության, I-90-ը (նահանգի հարավային մասում վարում են արևելք-արևմուտք երկայնքով) և I-29-ը (Հարավային Դակոտայի արևելյան մասում վարում են հյուսիսից հարավ երկայնքով)։
XIX դարի կեսին երկաթուղային տրանսպորտը Հարավային Դակոտաի տրանսպորտային համակարգում խաղում էր շատ կարևոր դեր։ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում նահանգում կառուցվել են 7110 կմ երկարություն ունեցող երկաթգծեր, բայց այսօր դեռևս օգտագործվում է միայն 2 960 կմ-ը։ Հարավային Դակոտայի ամենախոշոր երկաթուղին` BNSF Railway-ն է։
Քաղաքներ
խմբագրելՍու-Ֆոլսը Հարավային Դակոտայի ամենամեծ քաղաքն է, բնակչությունը կազմում է 158 000 մարդ (ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 238 000)։ Քաղաքը հիմնադրվել է 1856 թվականին և գտնվում է նահանգի հարավ-արևելքում։ Տնտեսական ոլորտում առավել կարևոր է մանրածախ առևտուրը, ֆինանսները և առողջապահությունը։
Ռափիդ-Սիթին երկրորդ խտաբնակ քաղաքն է (ագլոմերացիան կազմում է 125 000 մարդ)։ Այն հիմնադրվել է 1876 թվականին և գտնվում է Բլեյք-Հիլս տարածաշրջանի արևելյան սահմանին։ Ռափիդ-Սիթիի տնտեսությունը հիմնված է զբոսաշրջության և ВВС «Էլլսվորթ» ծառայության բազայի վրա։
Աբերդինը նահանգի երրորդ քաղաքն է, բնակչությունը կազմում է 25 000 մարդ (ագլոմերացիան կազմում է 39 000 մարդ)։ Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան մասում և հիմնադրվել է 1881 թվականին։
Նահանգի յոթ խոշոր քաղաքներն են` Ուոթերթաունը (20 350), Բրուքինգզը (20 184), Միթչելլը (14 747), Պիեռը (14 072), Յանքթոնը (14 072), Գուրոնը (11 281), Վերմիլլոնը (10 417)։ Պիեռը նահանգի մայրաքաղաքն է։ Բրուքինգզում և Վերմիլլոնում են գտնվում Հարավային Դակոտայի հիմնական համալսարանները։ Տասը խոշոր քաղաքներից միայն Րափիդ-Սիթին է գտնվում Միսսուրի գետի արևմուտքում։
Քաղաքականություն և իշխանություններ
խմբագրելԿառավարություն
խմբագրելԻնչպես ԱՄՆ-ը մյուս նահանգներում, Հարավային Դակոտայում նույնպես քաղաքական համակարգը բաժանվում է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի։ Պետական իշխանության կառուցվածքը ամրագրված է Հարավային Դակոտայի սահմանադրության մեջ։ Օրենքները կարող են փոփոխվել է օրենսդիր մարմնի երկու պալատներում՝ ձայների մեծամասնությամբ։
Հարավային Դակոտայի նահանգապետը հանդիսանում է գործադիր իշխանության գլուխը։ Սահմանադրության համաձայն նա իրավունք ունի օրենքներ հաստատել, ինչպես նաև կարող է արգելք դնել օրենսդիրի որոշումների վրա։ Նահանգապետը կազմում է Հարավային Դակոտայի ազգային գվարդիայի մի մասը և ձևավորում է կաբինետ։ Նա իրավունք ունի մեղմելու դատարանի դատավճիռները և կարող է ներում շնորհել դատապարտյալներին։ Նահանգապետը ընտրվում է 4 տարի ժամկետով և կարող է ընտրվել, ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
Նահանգի օրենսդիր մարմինը հանդիսանում է սենատը, որը կազմված է 35 անդամներից և ներկայացուցիչների պալատից (70 մարդ)։ Հարավային Դակոտաան բաժանված է 35 ընտրական շրջանների, որոնցից յուրաքանչյուրը ընտրում է երկու անդամ ներկայացուցիչների պալատից և մեկ անդամ սենատից։
Քաղաքական կյանք
խմբագրելՀարավային Դակոտան համարվում է ավանդապաշտ, պահպանողական, հանրապետական նահանգ։ Նահանգապետի վերջին ութ ընտրություններում անընդմեջ հաղթել է հանրապետական թեկնածուն։ Վերջին տարիներին հնդկացիները ծավալել են քաղաքական զգալի գործունեություն՝ ընտրական համակարգի բոլոր մակարդակներում։ Օրինակ 2002 թվականի ընտրություններում հնդկացիների ձայները թույլ տվեցին դեմոկրատ Թիմ Ջոնսոնին աննշան տարբերությամբ հաղթել ընտրություններում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ https://boa.sd.gov/divisions/property/flags/flag_history.aspx
- ↑ «South Dakota Tourism Statistics». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
Գրականություն
խմբագրելՀյուսիս-ամերիկյան միության նահանգ Դակոտա// Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանում
Արտաքին հղումներ
խմբագրել- SD.gov – Պաշտոնական կայք
- Photos of South Dakota — Terra Galleria
- South Dakota Profile
- Pictures of the Dakotas: Badlands and Theodore Roosevelt National Parks Արխիվացված 2017-01-05 Wayback Machine
- Հարավային Դակոտայի երկրաբանությունը Արխիվացված 2008-10-01 Wayback Machine
- Հարավային Դակոտայի անտառային ռեսուրսներ Արխիվացված 2017-05-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Դակոտա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 282)։ |