Լոլիկ
Լոլիկ
Լոլիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Solaneae
Ցեղ Մորմ (Solanum)
Տեսակ Լոլիկ (S. lycopersicum)
Միջազգային անվանում
Solanum lycopersicum

Լոլիկ կամ պոմիդոր (Solanum lycopersicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։

Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք՝ երեխաների ու հիվանդների համար։ Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն)

Պատմություն

խմբագրել

Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ Պերուն[1][2], Բոլիվիան և Էկվադորը, որտեղ այժմ էլ կարելի է հանդիպել պոմիդոր վայրի և մշակովի բազմաթիվ ձևերի։ Ացտեկների լեզվով այն կոչվել է Zitomate, որտեղից և եվրոպական շատ երկրներում այն այժմ կոչվում է տոմատ։ Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի առաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Եվրոպացիները բույսն անավանել են pommo d' oro («ոսկե խնձոր»)։ Սկզբնական շրջանում պոմիդորը որպես դեկորատիվ բույս մշակվել է բուսաբանական այգիներում, 18-րդ դարի վերջից որպես բանջարային բույս սկսել են մշակել Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, այնուհետև՝ Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։

Հայաստանում

խմբագրել
 
Շուկայում վաճառվող լոլիկ

Լոլիկն Հայաստանում մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում, բայց նրա արդյունաբերական մշակումը կենտրոնացած է հիմնականում Արարատյան հարթավայրի շրջաններում, որտեղ գտնվում են նաև պահածոների գործարաններ։

Բուսաբանական նկարագրությունը

խմբագրել

Լոլիկը միամյա բույս է, պատկանում է մորմազգիների ընտանիքին (Solanaceae)։ Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին։

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Սեմ Քոքս (դեկտեմբեր, 2000 թ.) Ես ասեմ լոլիկ, դու ասա պոմիդոր...
  2. Սմիթ, Էնդրյու (1994 թ.). Լոլիկը Ամերիկայում՝ առաջին օգտագործողները. Կոլումբիա, ԱՄՆ: Հարավային Կարոլինայի համալսարան. ISBN 1-5700-3000-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 653  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլիկ» հոդվածին։