Խուան Պոնսե դե Լեոն (ապրիլի 8, 1480 կամ 1474, Սանտերվաս դե Կամպոս, Կաստիլիա և Լեոն - 1521[1][2][3][…], Հավանա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն), իսպանացի ազնվական, ուսումնասիրող և նահանգապետ[4]։ Որոնելով ոսկի և «Երիտասարդության շատրվան»-ը, նա ուղևորվել է Հյուսիսային Ամերիկայի հարավարևելյան ափեր, ժամանակակից Ֆլորիդայի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ[5]։ Նա այդ տարածքները հռչակել է Իսպանիայինը և դրանք անվանել է «Ֆլորիդա» (իսպ.՝ La Florida)` «ծաղիկների վայր»[5]։ 1521 թվականին Ֆլորիդա կատարած իր երկրորդ ուղևորության ժամանակ նա վիրավորվել է։ Արշավախումբը վերադարձել է Կուբա, որտեղ էլ նույն թվականի հուլիսին, իր ստացած վերքից, մահացել է։

Խուան Պոնսե դե Լեոն
իսպ.՝ Juan Ponce de León
Դիմանկար
Ծնվել էապրիլի 8, 1480 կամ 1474
ԾննդավայրՍանտերվաս դե Կամպոս, Կաստիլիա և Լեոն
Մահացել է1521[1][2][3][…]
Մահվան վայրՀավանա, Նոր Իսպանիայի փոխարքայություն, Իսպանական կայսրություն
ԳերեզմանCathedral of San Juan Bautista
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, Կոնկիստադոր և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Pedro Ponce de León?[1], մայր՝ Leonor de Figueroa?[1]
Զբաղեցրած պաշտոններՊուերտո Ռիկոյի նահանգապետ, Պուերտո Ռիկոյի նահանգապետ և Պուերտո Ռիկոյի նահանգապետ
ԱնդամությունColumbus Conquistador of America?
Ստորագրություն
Изображение автографа
 Juan Ponce de León Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Պոնս դե Լեոնը ծնվել է 1460 թվականի Իսպանիայի Սանտերվաս դե Կամպոսում[6]։ Նա ծնվել է աղքատ, բայց ազնվական ընտանիքում։ Նրա ծնողները հավանաբար մահացել են, երբ դեռ նա երիտասարդ էր։ Նրան որպես պաժ ուղարկել են Կալատրավայի միաբանության ասպետ հրամանատար Պեդրո Նունյես դե Գուսմանի առանձնատուն[7]։ Նա դարձել է զինվոր և Գրանադայում պայքարել է մավրերի դեմ։ Նա հավանաբար եղել է Քրիստափոր Կոլումբոսի հետ` նրա երկրորդ ճանապարհորդության ժամանակ։

Նա 1492 թվականին մասնակցել է մավրերի դեմ Ռեկոնկիստայի վերջին փուլին։ Ինչպես այլ կոնկիստադորներ, Պոնս դե Լեոնը շուտով սկսել է որոնել փառք և բախտ` հայտնագործությունների շնորհիվ և վարկած կա, թե նա իր որոնումներն սկսել է Քրիստափոր Կոլումբոսի երկրորդ ճանապարհորդության ժամանակ` 1493 թվականին[7]։

Իսպանյոլա կղզի

խմբագրել

Մոտավորապես տասը տարի անց Խուան Պոնս դե Լեոնը ծառայում էր Իսպանյոլա կղզու նահանգապետ Նիկոլաս դե Օվանդոյին՝ որպես նավապետ։ Պոնս դե Լեոնը ճնշել է խռովություն և դարձել է Իսպանյոլա կղզու արևելյան շրջանի ղեկավար։ Պոնս դե Լեոնը ստացել է հողային պարգև, ինչը նրան թույլ է տվել մեծ քանակությամբ ստրուկներ ունենալ տաինո ցեղախմբից` իր նոր կալվածքը կառուցելու համար[8]։

Պոնսե դե Լեոնը բարգավաճել է այս նոր դերում։ Նա պատրաստի շուկա է գտել իր գյուղատնտեսական արտադրանքի համար Բոկա դե Յումայի մոտ։ Դա այն վայրն էր, որտեղ իսպանական նավերը պարենով էին բեռնվում Իսպանիա տանող ճանապարհորդությունից առաջ։ 1505 թվականին դե Օվանդոն արտոնել է Պոնսե դե Լեոնին հիմնադրել նոր քաղաք Իգուեյում, որը նա անվանել է Սալվալեոն։ 1508 թվականին արքա Ֆերդինարդ II արտոնում է Պոնսե դե Լեոնին նվաճել մնացած թաինոներին և շահագործել նրանց ոսկու հանքերում[9]։

Մոտավորապես այդ ժամանակ Պոնսե դե Լեոնը ամուսնացել է իջևանատան տիրոջ դուստր Լեոնարայի հետ։ Նրանք ունեցել են երեք դստրեր (Խուանա, Իզաբել և Մարիա) և մի որդի` Լուիսը։ Մեծ քարե տունը, որը Պոնսե դե Լեոնը հանձնարարել էր կառուցել իր աճող ընտանիքի համար մինչև այսօր կանգուն է Սալվալեոն դե Իգույի մոտ[8]։

Պուերտո Ռիկո և Բիմինի

խմբագրել

1508 թվականին Պոնսե դե Լեոնը առաջնորդել է արշավախումբը դեպի այն վայրը, որն այսօր Պուերտո Ռիկոն է։ Նրանք փնտրել և գտել են ոսկի։ Գաղութի հիմնադրումից հետո նա նշանակվել է նահանգապետ[10]։

Ֆլորիդա

խմբագրել

Առաջին արշավախումբ

խմբագրել

1513 թվականին երեք նավով Պոնսե դե Լեոնը առաջնորդել է արշավախումբը հայտնաբերելու ներկայիս Ֆլորիդայի արևելյան ափը։ Ըստ ավանդության՝ նա տեղակայվել է ժամանակակից Ֆլորիդայի Սենթ Օգսթին բնակավայրի մոտ[10]։ Այս տեղը նա անվանել է Լա Ֆլորիդա[10]։ Սրա ամենահավանական պատճառն այն է, որ նա բնակություն է հաստատել այդ վայրում «Պասկա Ֆլորիդա» կոչվող իսպանական զատիկի տոնակատարությունների ժամանակ[11]։ Ավելի հեռավոր ափերը ուսումնասիրելուց հետո նրանք վերադարձել են Պուերտո Ռիկո։

Երկրորդ արշավախումբ

խմբագրել

Պոնսե դե Լեոնը վերադառնում է 1521 թվականին, 200 բնակիչներով։ Նրանք բերել էին անասուններ, ձիեր և կարիք ունեին ագարակ ստեղծելու։ Բնակավայր ստեղծելու ընթացքում, նրանք հարձակման են ենթարկվում բնիկ հնդկացիների կողմից։ Կռիվների ժամանակ Պոնսե դե Լեոնը մահացու վերք է ստացել, հավանաբար թունավորված նետից[10]։ Խումբը վերադարձել է Կուբա, որտեղ Պոնսե դե Լեոնը մահացել է։ Նա թաղված է Դոմինիկյան եկեղեցու խորանի առջև։ Նրա մասունքները հետագայում տեղափոխվել են Սան Խուան տաճար[10]։

Երիտասարդության շատրվան

խմբագրել

Երիտասարդության շատրվանի պատմությունը գալիս է դարերի խորքից։ Հերոդոտոսը (մ․թ․ա․ 425-484) գրել է մի խմբի մասին, որին նա կոչել է Մաքրոբիաններ և ովքեր ապրել են ժամանակակից Եթովպիայի տարածքում[12]։ Նա ասել է, թե նրանք երիտասարդ էին մնում, ֆիզիկապես ուժեղ էին և երկար էին ապրում[12]։ Այն երիտասարդության շատրվան են սկսել կոչել ավելի ուշ[12]։ Պոնսե դե Լեոնի և նրա երիտասարդության շատրվանի փնտրտուքների մասին պատմությունները զարգացել ու տարածվել են իր մահից հետո[10]։ Որևէ հիշատակություն չի վկայում, թե նա նման նպատակ է ունեցել[10]։ 1535 թվականին իսպանացի պատմաբան Գոնսալո Ֆերնարդես դե Օվիեդո Վալդեսն առաջինն է հաստատել, որ Պոնսե դե Լեոնը փնտրել է Երիտասարդության շատրվանը[10]։ Այս լեգենդը կրկնվել է ավելի ուշ շրջանի պատմաբանների կողմից և ավելի ճոխացվել է[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  4. «Juan Ponce de León». History/ A&E Television Networks, LLC. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 «Ponce de León : Florida's First Spanish Explorer». University of South Florida. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «Juan Ponce de León Biography». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. 7,0 7,1 Steven Otfinoski, Juan Ponce de Leon: Discoverer of Florida (New York: Benchmark Books, 2005), pp. 10–14
  8. 8,0 8,1 Robert H Fuson, Juan Ponce de León and the Discovery of Puerto Rico and Florida (Blacksburg, VA: McDonald & Woodward Publishing Company, 2000), pp. 63-65
  9. Irving Rouse, The Tainos- Rise and Decline of the People Who Greeted Columbus (New Haven, CT: Yale University Press, 1992), p. 155
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Richard Cavendish. «Ponce de León lands in Florida». History Today, Volume 63 Issue 4 (April 2013). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. Bob Knotts, Florida History (Chicago: Heinemann Library, ©2008), p. 6
  12. 12,0 12,1 12,2 Alex Sorondo. «The Fountain of Youth in Ancient Greece». Synonym.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Պոնսե դե Լեոն» հոդվածին։