Վիրջինիա
Վիրջինիա[4] (անգլերեն՝ Virginia), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում, Ռիչմոնդ մայրաքաղաքով։ Վիրջինիան այսպես կոչված Հարավատլանտյան նահանգ է։ Այն 10-րդ նահանգն է ԱՄՆ-ում։ Բնակչությունը կազմում է 8383 մարդ (2015 թվականի տվյալներով ԱՄՆ-ում 12-րդ տեղում է)։
Վիրջինիա անգլ.՝ Virginia | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ[1] | |||
Հիմն | Our Great Virginia? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Ռիչմոնդ | |||
Ամենաբարձր կետ | Mount Rogers? | |||
ԲԾՄ | 290 մետր | |||
Օրենսդրական մարմին | Virginia General Assembly? | |||
Դատական մարմին | Supreme Court of Virginia? | |||
Միության մուտք | հունիսի 25, 1788 (10-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[2] | |||
Բնակչություն | ▲8 631 393 մարդ (ապրիլի 1, 2020)[3] (12 տեղ) | |||
Տարածք | 110 862 կմ² (35 տեղ) | |||
Հիմնադրված է | հունիսի 25, 1788 թ. | |||
Սահմանակցում է | Հյուսիսային Կարոլինա, Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Կոլումբիայի շրջան, Թենեսի և Կենտուկի | |||
Ժամային գոտի | Ամերիկա/Նյու Յորք | |||
Հապավում | VA և Va. | |||
Փոխարինեց | Վիրջինիա գաղութ | |||
ISO 3166-2 կոդ | US-VA | |||
Անվանված է | Վիրջինիա գաղութ | |||
Մականուն | Old Dominion և Mother of Presidents and the Mother of Statesmen | |||
Միության մուտք | հունիսի 25, 1788 (10-րդ) | |||
virginia.gov(անգլ.) | ||||
Վարչական կենտրոնը Ռիչմոնդն է, խոշորագույն քաղաքը Վիրջինիա Բիչն է, մյուս խոշոր քաղաքներն են՝ Ալեգզանդրիան, Լինչբերգը, Նորֆոլկը, Նյուպորտ-Նյուսը, Փորթսմութը, Րոանոկը, Համփթոնը և Չեսափիկը։
Նահանգի ամբողջական անվանումն է՝ Վիրջինիայի համայնք (Commonwealth of Virginia):
Պաշտոնական մականունը՝ «Հին Տիրապետություն» (Old Dominion), «Նախագահների մայր» (Mother of Presidents):
Պաշտոնական կարգախոսը՝ «Սա է բռնակալների ճակատագիրը» (լատին․՝ Sic semper tyrannis!):
Վիրջինիան անվանվել է ի պատիվ Վիրջինիա աստերոիդի (50), որը հայտնաբերվել է 1857 թվականին։
Վարչական և քաղաքական կառուցվածք
խմբագրելՕրենսդիր մարմինը` Գլխավոր ասամբլեան (General Assembly), բաղկացած է Սենատից և պալատի ներկայացուցիչ պատգամավորներից։ Սենատը (Senate of Virginia) ունի 40 անդամ, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով, որն էլ իր հերթին իր անդամներից ընտրում է ժամանակավոր նախագահ (President Pro Tempore): Պատվիրակների պալատը (House of Delegates) ունի 100 անդամ, ովքեր ընտրվում են 2 տարի ժամկետով և պետք է ընտրեն պատվիրակների պալատի խոսնակին (Speaker of the Virginia House of Delegates): Գործադիր իշխանությունն իրականացվում է Վիրջինիայի նահանգապետի (Governor of Virginia), Վիրջինիայի փոխնահանգապետի (Lieutenant Governor of Virginia) և Վիրջինիայի գլխավոր դատախազի կողմից (Attorney General of Virginia), ովքեր ևս ընտրվում են 4 տարի ժամկետով։
Բարձրագույն դատարանը համարվում է Վիրջինիայի գերագույն դատարանը (Supreme Court of Virginia), այն բաղկացած է դատավորներից (Justices), որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով։ Գոյություն ունի նաև Վերաքննիչ դատարան (Court of Appeals of Virginia), այն բաղկացած է գլխավոր դատավորից (Chief Judge) և տվյալ կազմը ունի 19 դատավոր (judge):
Վիրջինիան ունի 95 կոմիտատ և 39 քաղաք։ Կոմիտատը ունի տեղական կառավարման մարմիններ և վերահսկողների պալատ (Board of Supervisors):
Աշխարհագրություն
խմբագրելՎիրջինիա նահանգի մակերեսը կազմում է 110 785 կմ² (ԱՄՆ-ում 35-րդ տեղում է)։ Նահանգի արևելյան մասը ողողում է Ատլանդյան օվկիանոսի ջրերը, հարավից սահմանակից է Հյուսիսային Կարոլինա և Թենեսի նահանգներին, հյուսիսարևելյան կողմում նահանգը սահմանակից է Մերիլենդ նահանգին և Կոլումբիայի շրջանին, հարավարևմտյան մասով սահմանակից է Արևմտյան Վիրջինիային, արևմտյան մասով սահմանակից է Կենտուկիին։ Վերջինիա նահանգի արևելյան մասում է գտնվում Դելմարվա թերակղզին։
Նահանգի արևելյան մասը մեծապես ճահճացված է։ Արևմտյան մասը սահմանակից է Ապալաչների ստորոտին, որը ներառում է Քամբերլենդի բարձրավանդակը։ Նահանգի առավել նշանակալի գետերն են՝ Պոտոմակը, Ռապահանոկը Շենանդոան, Ռոանոկը և Նյու-Ռիվերը։ Նահանգի ավելի քան 60 %-ը ծածկված է անտառներով։ Կլիման անցումային բարեխառն է, մերձարևադարձային է, խոնավ, տաք ամառներով և մեղմ ձմեռներով։
Պատմություն
խմբագրելԱվանդաբար Վիրջինիա նահանգի տարածքը բնակեցված է հնդկացիական՝ Չերոնկի, Չիկախոմի, Մեխերի, Մոնախանի, Պոմունկի և այլ ցեղերի ժողովուրդներով։ Դրանք պատկանում են երեք խոշորագույն էթնիկ խմբերի, որոնցից ամենամեծը եղել է Ալգոնինսկը և մյուս երկուսը՝ Իրոգեսկն և Սիունը։ 16-րդ դարի վերջում (1587 թվական), երբ Անգլիան սկսեց բնակեցնել Հյուսիսային Ամերիկան, նահանգը ստացավ Վիրջինիա ( լատին․՝ virgō բառից, սեռական հոլով virginis) անվանումը, ի պատիվ Էլիզաբեթ թագուհու, ով երբեք չէր ամուսնացել։ 17-րդ դարի սկզբին այստեղ ստեղծվել է Լոնդոնի Վերգինիա ընկերությունը, որը ֆինանսավորել է Ջեյմսթաունը (նահանգի նախնական կապիտալը) և այլ անգլիական բնակավայրեր։ 1740 թվականին «Անկախության պատերազմին» վարչական կենտրոնը տեղափոխվել է Րիչմոնդ։ 1788 թվականի հունիսի 25-ին Վիրջինիան դարձավ 10-րդ ամենամեծ նահանգը և 13 պետությունների հետ միասին մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ։ Պատերազմից հետո Վիրջինիան երկար ժամանակ եղել է երկրի գլխավոր քաղաքական կենտրոնը, այստեղ տեղի է ունեցել ութ նախագահների հանդիպում, որոնք էլ մշակել են սահմանադրությունը։
Քաղաքացիական պատերազմ
խմբագրելՊատերազմն սկսվել է 1840 թվականին, քաղաքացիական պատերազմի արդյունքում արդյունաբերությունը դադարեցվել է, սակայն 20-րդ դարում նոր թափ է առել։ 1861 թվականի ապրիլին Վիրջինիա նահանգը պաշտոնապես միացել է Համադաշնությանը։ 1863 թվականին այն առանձնացվել էր արևմտյան մասում (այժմ արևմտյան Վիրջինիա)։ Պատերազմի ժամանակ Վիրջինիան դարձել է գլխավոր մարտերի հիմնական վայրը, այստեղ տեղի են ունեցել Բուլ-Րանեի, Պետերսբերգի, Ֆրեդերիկսբերգի ճակատամարտերը։ Այստեղ 1865 թվականի ապրիլի 9-ին Ապոմատոսկ (անգլ.՝ Appomattox, Virginia) գյուղում գեներալ Ռոբերտ է. Լին ստորագրել է հանձնվելու փաստաթուղթը։ 1870 թվականին հետպատերազմյան տարիների ընթացքում ԱՄՆ-ի ղեկավարությունը պաշտոնապես որոշում է կայացրել վերակառուցել Վիրջինիան։
Տնտեսություն
խմբագրելԱռավել կարևոր օգտակար հանածոների տեսակներից են ածուխը, քարը, ավազը, արտահանությունը իրականացնում է հիմնականում Ապալաչյան տարածաշրջանում, կան նաև նավթի ու գազի փոքր հանքավայրեր։ Վիրջինիայում պետական սեկտորը հանդիսանում է եկամուտի առաջատար ոլորտ։ Պետության բազմաթիվ բնակիչներ աշխատում են Վաշինգտոնի դաշնային հաստատություններում և զինված ուժերում։ Տարածքում տեղակայված են մեծ ռազմական ու ռազմածովային բազաներ։ Պետական տնտեսության մեջ հիմնական դեր է խաղում ծխախոտի, քիմիական, ռետինի, սննդի և տեխնիկական ոլորտները։ Զարգացած են փայտամշակաման, կահույքի արտադրության, տուրիզմի և սպասարկման ոլորտները։ 20-րդ դարի քառորդ կեսին ակտիվորեն զարգանում էր տեխնոլոգիաների բարձր արտադրությունը, այդ թվում` ծրագրերի ապահովման արտադրությունը (Վիրջինիայում է գտնվում է ԱՄՆ-ի խոշորագույն համացանցային ընկերությունը` America Online անվանմամբ)։ Շրջանի հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերն են` ծխախոտը, եգիպտացորենը, սոյան, խնձորը։ Ապրանքաշրջանառության ավելի քան կեսը բաժին է ընկնում անասնապահությանը, հատկապես գերակշռում է խոշոր եղջերավոր անասունների և ոչխարհների անասնապահությունը։ Զարգացած է թռչնաբուծությունը, (Ռոկինգեմ կոմսությունը ԱՄՆ-ի հնդկահավի արտադրության միակ մեծ կենտրոնն է), ձկնորսությունը և ծովամթերքի արտադրությունը (ծովատառեխ, ծովախեցգետին, ոստրե)։
Տրանսպորտ
խմբագրել-
Վաշինգտոն Դալլաս միջազգային օդանավակայան
-
Վաշինգտոնի մետրո
Նահանգի տրանսպորտային ենթակառուցվածքում հզոր դեր են խաղում մայրուղիների և երկաթագծերի ցանցերը։ Երկրի միակ և մեծ նավահանգիստը Հոմտոն-Ռոուդսն է։ Նահանգում են գտնվում Վաշինգտոն քաղաքին սպասարկող մի շարք օդանավակայաններ (Դալլեսի անվան Վաշինգտոնի օդանավակայան և Ռոնալդ Ռեյգանի ազգային օդանավակայան)։
Կրթություն
խմբագրելՆահանգում կան ավելի քան հիսուն համալսարաններ և քոլեջներ։
-
Նորկոմի ավագ դպրոց
-
Վիրջինիայի համալսարան
-
Ռեգինա Կոելի սրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ CAB Thesaurus
- ↑ http://www.languagepolicy.net/archives/va.htm
- ↑ 3,0 3,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 78.
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- [1]
- [2]
- [3]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա» հոդվածին։ |