Հռոմեական կայսրություն

Պետություն

Հռոմեական կայսրություն (լատին․՝ Imperium Romanum, հին հուն․՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում վիթխարի տարածքներ ընդգրկող պետության հաստատմամբ[3]։ Եզրույթը գործածվում է առաջին կայսր՝ Օգոստոսի կառավարումից սկսած մինչև 476 թվականի Հին Հռոմի պատմությունը բնութագրելու համար։

Imperium Romanum
Βασιλεία Ῥωμαίων
Հռոմեական կայսրություն
 Հռոմեական Հանրապետություն Մ.թ.ա. 27 - Մ. թ. 476/1453 * Բյուզանդական կայսրություն 
Արևմտյան Հռոմեական կայսրություն 
(Դրոշ)

Նշանաբան՝
Senatus Populus Que Romanus
(SPQR)[1]
Սենատը և Հռոմի ժողովուրդը

Քարտեզ


(Հռոմեական կայսրությունը իր հզորության գագաթնակետին 117 թ.
     Բուն Հռոմեական կայսրությունը      Հռոմեական կայսրության վասսալները
)

Քարտեզ2


(Հռոմեական կայսրությունը իր հզորության գագաթնակետին 117 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Հռոմը միակ մայրաքաղաքն էր մինչև Մ. թ. 286 թ.
Հետագայում Տետրարխիայի ժամանակաշրջանում կային մի քանի քաղաքական մայրաքաղաքներ, սակայն Հռոմը մնում էր մշակութային մայրաքաղաքը։
Կոնստանդին Մեծը հիմնադրեց Կոստանդնուպոլիսը 330 թ., որպես կայսրության նոր մայրաքաղաք[2]։
Իսկ բաժանումից հետո Արևմտյան հատվածի մայրաքաղաքն էր Միլանը, հետագայում Հռավեննան։
Մակերես 2.750.000 կմ2(Մ.թ.ա. 25 թ.)
Բնակչություն 56.800.000 (Մ.թ.ա. 25 թ.)
Մակերես 4.200.000 կմ2(50 թ.)
Մակերես 5.000.000 կմ2(117 թ.)
Բնակչություն 88.000.000 (117 թ.)
Մակերես 4.400.000 կմ2(390 թ.)
Լեզու լատիներեն, հունարեն
Կրոն Հեթանոսություն, Քրիստոնեություն
Արժույթ ա) Մ.թ.ա. 27 – Մ.թ. 212 թթ.: 1 ոսկե աուրեուսը = 25 արծաթե դինարի = 100 բրոնզե սեստերցես = 400 պղնձե ասսես.
բ) 294–312 թթ.: 1 ոսկե սոլիդուսը = 10 արծաթե արգենտեի = 40 բրոնզե ֆոլլես = 1,000 խառը մետաղական դինար
(c) 312 թ.: 1 ոսկե սոլիդուս = 24 արծաթե սիլիկվա = 180 բրոնզե ֆոլլես
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Հուլիոս-Կլավդիոսներ
Փլավիոսներ
Անտոնիներ
Սևերոսներ
Կոստանդիանոսներ
Վալենտինիանոսներ
Թեոդոսիոսներ
Պետության գլուխ Կայսր
Օրենսդրություն Հռոմեական Սենատ
Պատմություն
- Դիոկղետիանոսը կիսեց կայսրությունը արևմտյան և արևելյան հատվածների 285 թ.
- Կոնստանդին Մեծը հիմնադրում է Կոստանդնուպոլիսը որպես նոր մայրաքաղաք 330 թ.
- Թեոդոս I Մեծ կայսեր մահը և կայսրության վերջնական կիսումը 395 թ.
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 24, 2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները)։ Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետությունից կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվականը), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թվականի հունվարի 4) (Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր։ Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը)։

Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում։ Կայսրությունն իր առավել ծավալման շրջանում զբաղեցնում էր 6.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք2[4]: Տվյալ պետական միավորման երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա։

3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը բաժանեց ենթակայսրերի միջև՝ այդպիսով վերջ դնելով 3-րդ դարի ճգնաժամին։ Հաջորդ դարերի ընթացքում կայսրությունը մի քանի անգամ կիսվեց արևմտյան և արևելյան հատվածների։ Իսկ Թեոդոս I Մեծ կայսեր մահից հետո՝ 395 թվականին կայսրությունը բաժանվեց վերջնականապես[5]։

Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց 476 թվականին, երբ վերջին կայսր Հռոմուլոս Ավգուստուլուսը ստիպված եղավ գերմանացի վարձկանների առաջնորդ Օդոակրին ճանաչել որպես կայսր[6]։ Արևելյան հատվածը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել և նույնիսկ մի պահ վերականգնել էր Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը։ Բյուզանդական կայսրությունը կործանվեց 1453 թվականին, երբ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան թուրքերի կողմից և սպանվեց վերջին կայսր Կոստանդին XI-ը[7]։

Կառավարման համակարգ

խմբագրել

Առանձնացվում էին կայսեր իրավունքների երկու ճյուղեր՝ «տրիբունական իրավունքները» (potestas tribunicia) և նրա «պրոկոնսուլար իրավունքները» (imperium proconsulare)[8]: Տրիբունական իրավունքները (որոնք նման էին հանրապետության շրջանի պլեբեյների տրիբունի իրավունքներին) կայսրին իրավունք էին տալիս ղեկավարելու ամբողջ քաղաքացիական կառավարման համակարգը, ներառյալ սենատը[9]։

Պրոկոնսուլական իրավունքները (որոնք նման էին հանրապետական շրջանի ռազմական գործիչների իրավունքներին) նրան տալիս էին բանակը կառավարելու հնարավորություն։ Նա ուներ նաև պատերազմ հայտարարելու կամ էլ պայմանագիր կնքելու իրավունք[10]։

Կայսրն իրավունք ուներ նաև կառավարելու սենատի կազմը, կրոնական հաստատությունները և, որպես կայսր, նա միշտ համարվում էր «Պոնտիֆեքս Մաքսիմուս» ու չորս գլխավոր քրմապետերից մեկն էր[10][11]։ Իհարկե, իրավունքների նման տարբերակումը ժամանակի ընթացքում կորցրեց իր նշանակությունը և կայսրի իշխանությունը դարձավ նվազ սահմանադրական ու առավել միապետական[12]։

Կայսեր իշխանության հենարանը բանակն էր։ Զինվորները վճարվում էին կայսերական գանձարանից և ամեն տարի հավատարմության երդում էին տալիս կայսրին, ինչը կոչվում էր «սակրամենտում»[13]։

Կայսեր մահից հետո սովորաբար խառնաշփոթ էր առաջանում։ Սենատն ուներ իրավունք հռչակելու նոր կայսր, սակայն կայսրերի մեծ մասն ինքն էր ընտրում իր ժառանգին՝ սովորաբար հարազատներից որևէ մեկին։ Ոչ մի կայսր չէր կարող գահին երկար մնալ առանց Պրետորական պահակախմբի և լեգեոնների աջակցության։ Որոշ կայսրեր, նրանց համակրանքը շահելու նպատակով, զինվորներին վճարում էին հավելյալ պարգևավճարներ՝ այսպես կոչված «դոնատիվումներ»։

 
Սենատի նստավայրը

Չնայած հռոմեական ժողովրդական ժողովի հավաքները շարունակվում էին նաև կայսրության ժամանակաշրջանում, նրանց բոլոր իրավունքները տրվեցին սենատորներին[14]

Ընդհանրապես, կայսրն ու սենատը կառավարության հավասարազոր իշխանության մարմիններ էին, սակայն իրական իշխանությունը կայսեր ձեռքում էր։ Եվ չնայած սենատոր (ծերակույտական) լինելը համարվում էր պատվավոր և փառահեղ կոչում, սակայն սենատն ընդամենը գործիք էր կայսեր ձեռքում և օգտագործվում էր վերջինիս կառավարումը օրինականացնելու համար։

Որոշ կայսրեր սենատի նկատմամբ մեծ հարգանք էին ցուցաբերում, որոշները՝ արհամարհանք։ Սենատի գումարման ժամանակ կայսրը նստում էր երկու կոնսուլների միջև[15]։ Ավելի ցածր կոչում ունեցող սենատորները խոսում էին բարձր կոչում ունեցողներից հետո, իսկ կայսրը կարող էր խոսել, երբ ցանկանար[15]։ 3-րդ դարում Սենատը վերածվել էր բարձրաշուք, սակայն զուտ ձևական բնույթ կրող կառավարման մարմնի։

Սենատորներն ու հեծյալներ

խմբագրել

Ոչ մի կայսր չէր կարող կառավարել առանց սենատորների և հեծյալների կարգի։ Կարևորագույն պաշտոնները տրվում էին հենց այդ երկու արիստոկրատ դասերին։ Այդ պաշտոններն էին՝ պրովինցիայի կառավարիչ, լեգեոնի հրամանատար և նմանատիպ բարձր պաշտոններ։

Հեծյալների և սենատորների դասը փոխանցվում էր ժառանգաբար և մեծ մասամբ փակ էր օտարների համար։ Հեծյալ կամ սենատոր կարող էր դառնալ մեծ հարգանք վայելող և փառավոր անձնավորությունը, սակայն նման դեպքերը հազվադեպ էին։ Երիտասարդ արիստոկրատի ապագան կախված էր նրա ընտանիքի կապերից։ Բարձր պաշտոնի համար ինչքան կարևոր էին ունակությունները, գիտելիքը, տաղանդը, նույնքան էլ կարևոր էր կայսրի հայեցողությունը։

Սենատորական դաս

խմբագրել

Սենատորը պետք է ունենար բավականաչափ ունեցվածք՝ ամենաքիչը 12,000 ոսկեդրամ[16] (մոտավորապես 100 կգ ոսկի)․ այդ սահմանը դարերի ընթացքում անընդհատ աճում էր։

Հեծյալների դաս

խմբագրել

Սենատորների դասին հաջորդում էր հեծյալների դասը։ Որոշ կարևոր պաշտոններ, ինչպես օրինակ Եգիպտոս նահանգի (պրովինցիա) կառավարումը արգելված էր զբաղեցնել սենատորներին և տրվում էր միայն հեծյալներին։

 
Հռոմեական կայսրությունը Հադրիանոս կայսեր կառավարման ժամանակ (կառավարել է 117–138 թթ); ցույց է տրված Հռոմեական լեգեոնների գլխավոր ճամբարները 125 թ:

Լեգեոններ

խմբագրել

Քաղաքացիական պատերազմներից հետո առաջացել էին 60 լեգեոններ, որոնց թիվը Օգոստոսի օրոք կրճատվեց մինչև ավելի բանական և հեշտ կառավարելի 28-ի[17][17]։ Որոշ լեգեոններ ուղղակի ցրվեցին, մի քանիսը ձուլվեցին (դրա վկայությունն է լեգեոններից մեկին տրված «Գեմինա» (Երկվորյակ) կոչումը)[17]։

Մ.թ.ա. 9 թ. գերմանական ցեղերը Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում վերացրին 3 լեգեոն, և լեգեոնների թիվը կրճատվեց մինչև 25-ի։ Հաջորդ 300 տարիների ընթացքում լեգեոնների թիվը մոտավորապես 30 էր[18]։

Օգոստոսը ստեղծեց նաև Պրետորական պահակախումբը. դրանք 9 գնդեր էին, որոնք տեղակայված էին Իտալիայում և պետք է Հռոմում պահպանեին խաղաղությունը։ Պրետորականների աշխատավարձը լեգեոներներից ավելի բարձր էր, և նրանք ավելի քիչ էին ծառայում՝ լեգեոներների 25 տարվա փոխարեն 16 տարի[19]։

Աուքսիլիա

խմբագրել

Թեև աուքսիլիան (Լատիներեն։ auxilia = աջակիցներ) հայտնի չէ այնքան, որքան լեգեոնները, սակայն այն որոշակի դեր էր կատարում հռոմեական զինվորական համակարգում։ Աուքսիլիան հավաքագրվում էր հռոմեական քաղաքացիություն չունեցող անձանցից։ Աուքսիլիան թվաքանակով լեգեոնից ավելի փոքր միավոր էր, դրանցում ծառայողները ավելի քիչ էին վճարվում։ 25 տարվա ծառայությունից հետո դրանց զինվորները ստանում էին հռոմեական քաղաքացիություն, որը ժառանգաբար անցնում էր նրանց զավակներին։ Ըստ պատմիչ Կոռնելիոս Տակիտոսի կայսրությունում նույնքան լեգեոն կար, որքան էլ աուքսիլիա[20]։ Քանի որ հայտնի է, որ այն ժամանակ կար 25 լեգեոն՝ յուրաքանչյուրում մոտ 5.000 զինվոր, հետևաբար աուքսիլիայում պետք է ընդհանուր առմամբ 125.000 զինվոր և մոտավորապես 250 աուքսիլիական միավորում լիներ[21]։

Նավատորմ

խմբագրել

Հռոմեական նավատորմը (Լատիներեն։ Classis, բառացիորեն. "նավատորմ") ոչ միայն ռազմամթերք էր ապահովում լեգեոններին և ծառայում որպես փոխադրամիջոց նրանց համար, այլև օգնում էր կայսրության սահմաններ հանդիսացող Հռենոս և Դանուբ գետերի պաշտպանությանը։ Նրանց պարտականությունն էր նաև քաղաքացիական նավերը ծովահենների հարձակումներից պաշտպանելը։ Այսպիսով այն պարեկություն էր անում ամբողջ Միջերկրական ծովով մեկ, հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի որոշ հատվածներում (Հիսպանիայի, Գալիայի և Բրիտանիայի ափերին), որոշ ռազմանավեր էլ գտնվում էին Սև ծովում։ Չնայած դրան՝ ցամաքային զորքերը համարվում էին բանակի ավելի պատվավոր և ավագ ճյուղը[22]։

Պրովինցիաներ

խմբագրել
 
Կորդովայի հռոմեական հեթանոս տաճարի ավերակները

Հռոմեական կայսրության Իտալիայից դուրս գտնվող վարչական և տարածքային միավորները կոչվում էին պրովինցիաներ (լատին․՝ provincae), թարգմանաբար՝ նահանգներ։

Հանրապետության ժամանակ պրովինցիաների[23] կառավարումը շնորհվում էր սենատորական դասի ներկայացուցիչներին։ Օգոստոսի բարեփոխումները փոխեցին այդ կարգը։

Կայսերական պրովինցիաներ

խմբագրել

Կայսերական պրովինցիա հասկացությունը ստեղծվել է Օգոստոս կայսեր կողմից[23]։ Կայսերական պրովինցիաների մեծ մասը նոր նվաճված տարածքներ էին և գտնվում էին սահմանին մոտ։ Եվ այդպիսով լեգեոնների մեծ մասը գտնվում էր կայսերական պրովինցիաներում։ Կարևորագույն կայսերական պրովինցիաներից էր Աեգիպտուսը (ժամանակակից Եգիպտոս), որն ապահովում էր ամբողջ կայսրության ցորենը։ Այն համարվում էր կայսեր սեփական կալվածքը, և սենատորներին նույնիսկ արգելված էր այցելել Աեգիպտուս։ Աեգիպտուսի կառավարիչն ու այնտեղի լեգեոնների հրամանատարներն ընտրվում էին ոչ թե սենատական դասից, այլ առավել ցածր՝ հեծյալների դասի ներկայացուցիչներից։

Սենատորական պրովինցիաներ

խմբագրել

Օգոստոսի բարեփոխումները համեմատաբար քիչ ազդեցություն ունեցան սենատորական պրովինցիաների վրա։ Քանի որ այդ պրովինցիաները հեռու էին սահմանից և ավելի երկար ժամանակ էր, որ գտնվում էին Հռոմի իշխանության տակ, վիճակն այնտեղ ավելի կայուն էր ու խաղաղ։ Սենատորական պրովինցիայում ընդամենը մեկ լեգեոն էր տեղակայված, այսպես Լեգեոն III Ավգուստան տեղակայված էր սենատորական Աֆրիկա պրովինցիայում (ժամանակակից հյուսիսային Ալժիրը

Պրովինցիաների կարգավիճակն անընդհատ ենթարկվում էր փոփոխությունների՝ սենատորականից կայսերական, և հակառակը։ Այդպիսի փոփոխություններ եղան հատկապես[23] Օգոստոսի իշխանության տարիներին։ Տարածված էր նաև նոր պրովինցիաներ ստեղծելը՝ հները բաժանելու կամ էլ նոր տարածքներ նվաճելու միջոցով։

 
Հռոմի Պանթեոնը՝ կառուցված Հադրիանոսի կողմից, և որը նվիրված էր հռոմեական աստվածներին

Քանի որ կայսրությունը շարունակում էր ընդարձակվել, այն ներառում էր ավելի ու ավելի շատ տարածքներ, և հռոմեական մշակույթը աստիճանաբար յուրացնում էր տեղացիների հավատալիքները։ Կայսրերն ու հատկապես ժողովուրդը աշխատում էին ամեն կերպ գոհացնել աստվածներին։

Կայսրության պատմության ընթացքում հետապնդվել են տարբեր հավատալիքների տեր մարդիկ, և հատկապես քրիստոնյաները։

Կայսերական պաշտամունք

խմբագրել

Կայսրերը համարվում էին աստվածների ընտրյալները երկրի վրա և սովորաբար հետմահու դասվում էին աստվածների շարքը։ Քչերն էին աստվածացվում կենդանության օրոք, առավել հազվադեպ էին կայսրերն իրենց աստված հայտարարում, ինչպես դա արեց Կալիգուլան։ Նրա նմանները իրենց ժամանակակիցների կողմից համարվում էին խելագարներ։ Բացի այդ, իրենց աստված հայտարարելով, կայսրերը բացահայտ կխախտեին Օգոստոսի տրված խոստումը, այն է թե՝ «հանրապետությունը վերականգնված է», և ցույց կտային, որ ցանկանում են նմանվել արևելքի ժողովուրդների տիրակալներին։

Սովորաբար, կայսրերը աստվածացվում էին մահից հետո իրենց հաջորդների կողմից։ Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ աստվածացման երևույթը ավելի մոտ էր քրիստոնեության մեջ սրբացնելու երևույթին։

 
Օգոստոսը զինվորական համազգեստով

Կայսերական պաշտամունքի դերն աստիճանաբար մեծանում էր և հասավ իր գագաթնակետին երրորդ դարում կայսրության արևելյան հատվածում։ Կայսերական պաշտամունքը հանդիսանում էր հռոմեականացման հիմնաքարերից մեկը։ Կայսերական պաշտամունքի համալիրներն ավելացվում էին տաճարներին. դրանց մաս կարող էր կազմել թատրոնը կամ ամֆիթատրոնը՝ ներկայացումների և գլադիատորների կռիվների համար, կամ էլ հանրային բաղնիքը։

Ինչ լրջությամբ էր վերաբերվում բնակչությունը կայսրերի պաշտամունքին՝ անհայտ է։ Օրինակ, Սենեկա Կրտսերի աշխատություններում հանդիպում են ծաղրանքի խոսքեր, թե Կլավդիոս կայսրը մահից հետո վերածվել է ոչ թե աստծո, այլ դդմի[24]։

Օտար մշակույթների ձուլում

խմբագրել

Քանի որ հռոմեական հավատալիքները չունեին տեսակետ, որ ամբողջությամբ կբացառեր այլ մշակույթները, մի քանի օտար աստված դարձան բավականին հայտնի և մուտք գործեցին հռոմեական դիցարան։

Վառ օրինակ է Կիբելա աստվածուհին, որ հռոմեական դիցարան ամենավաղ մուտք գործած օտար աստվածն է. այն մտել է դիցարան մ.թ.ա. 200 թ., իսկ Իսիսն ու Օսիրիսը մուտք գործեցին մեկ դար անց Եգիպտոսից։ Դիոնիսոս աստվածը ևս շատ կարևոր էր, իսկ Միհրը (Միթրա) պաշտվում էր հատկապես բանակի կողմից։ Մ.թ.ա. 1-ին դարում Հուլիոս Կեսարը, Ալեքսանդրիայում իրեն ցույց տված օգնության համար, հրեաներին շնորհեց Հռոմ քաղաքում իրենց Աստծուն երկրպագելու իրավունքը։

Այլ կրոններ

խմբագրել

Դրուիդներ

խմբագրել

Դրուիդներին կապում էին այն ամենի հետ, ինչ որ հռոմեական չէր։ Օրինակ Օգոստոսը իր հրովարտակով արգելում էր հռոմեացի քաղաքացիներին կատարել «դրուիդյան» արարողություններ։ Պլինիոս Ավագը գրում է[25], որ Տիբերիոսի գահակալման շրջանում սենատի ընդունած որոշմամբ դրուիդները ճնշվում էին, իսկ Կլավդիոսն ընդհանրապես արգելեց դրուիդյան արարողությունները 54 թ.: [26]

Հուդայականություն

խմբագրել
 
Կենդանու զոհաբերության արարողություն; 2-րդ դար, Հռոմ

Սկզբնապես, շնորհիվ այն բանի, որ մ.թ.ա. 70 թ-ից հետո հրեաները վճարում էին հատուկ հարկ, նրանց թույլ էր տրված ազատորեն դավանել հուդայականություն՝ պահելով բոլոր սովորությունները։ Սակայն շուտով ծայր առավ հակահրեական շարժում և տեղի ունեցան մի քանի հրեա-հռոմեական պատերազմներ։

Կալիգուլայի օրոք սկիզբ առած ճգնաժամը (37–41 թթ.) առաջին «բաց հակասությունն էր հռոմեացիների և հրեաների միջև», չնայած այդ հակասությունները սկիզբ էին առել դեռևս 6 թ. և ավելի խորացել Սեյանուսի օրոք (մինչ 31 թ.)[27]։ Մինչև 66 թ-ի Հուդայում հրեաների հեղափոխությունը, հրեաները մեծ մասամբ պաշտպանված էին։ Տիբերիոսը փորձ կատարեց[28] արգելել հուդայականությունը Հռոմում, սակայն շուտով արգելքները հանվեցին։ Իսկ Կլավդիոսը Հռոմից արտաքսեց հրեաներին այն բանի համար, որ նրանք «երկրպագում էին Քրեստուսին» («Քրեստուսը» համարվում է «Քրիստոս» անվան մեկ այլ գրառման ձև)[26] Գուցե մինչ 96 թ. հռոմեացիները տարբերություն չէին մտցնում հրեաների և քրիստոնյաների միջև։ Դրանից հետո, հրեաները հուդայական արարողություններ կատարելու համար հատուկ հարկ էին վճարում, իսկ քրիստոնյաները՝ ոչ[29]։

Քրիստոնեություն

խմբագրել
 
Քրիստոնյա նահատակները

Քրիստոնեությունը ի հայտ է եկել հռոմեական Հրեաստանում մ.թ. 1-ին դարում։ Այս կրոնը հետզհետե դուրս եկավ Երուսաղեմի սահմաններից և տարածվեց Անտիոքում, ապա՝ Ալեքսանդրիայում և ողջ կայսրությունով մեկ։ Քրիստոնեության առաջին երկու դարերի ընթացքում կայսրերը դիտում էին այն ուղղակի որպես հրեական աղանդ, այլ ոչ թե կրոն։ Քրիստոնեության դեմ որևէ ընդհանուր օրենք չկար, սակայն տեղական և կենտրոնական իշխանությունները պարբերաբար հալածում էին քրիստոնեությունը դավանողներին[30]։

Որպես կանոն, քրիստոնյաների հալածանքների համար ընդհանուր պատճառներ չեն մատնանշվում։ Տակսիտուսը գրում է, որ Հռոմի Մեծ Հրդեհից հետո՝ 64 թ., ժողովուրդը հրդեհ գցելու մեջ մեղադրեց Ներոն կայսրին, իսկ նա էլ մեղքը բարդեց քրիստոնյաների վրա[31]։ Ներոն կայսեր ժամանակաշրջանում սկիզբ առած հռոմեա-հրեական պատերազմը, որը թուլացրեց կայսրությունը, դարձավ քաղաքացիական պատերազմի պատճառ ու գահազրկեց Ներոնին, ավելի է մեծացնում ատելությունը հրեաների, հուդայականության և «հրեական աղանդների» նկատմամբ։

Քրիստոնյաների առաջին զանգվածային սպանությունները տեղի ունեցան Գալիայում՝ Մարսել քաղաքում 177 թ։ Քրիստոնյաների սպանությունները սովորաբար տեղային էին, և որոշ քրիստոնյաներ համարում էին դրանք փորձություններ[32]։ Դեկոս կայսեր կողմից նախաձեռնած հալածանքները (246–251 թթ.) լուրջ վտանգ էին ներկայացնում քրիստոնյաների համար։ Չնայած հալածանքները նպատակ ունեին վերացնել քրիստոնյաներին քաղաքներից, ի վերջո դրանք հանգեցրեցին քրիստոնյաների առավել միավորմանը և ուժեղացմանը[33]։ Դիոկղետիանոսը նախաձեռնեց քրիստոնյաների դեմ վերջին և ամենահզոր հալածանքների ալիքը, որը տևեց 303-311 թ.: Սակայն քրիստոնեությունը արդեն դարձել էր հասարակ ժողովրդի մեջ ամենատարածված կրոնը, և այդ պատճառով 313 թ. Միլանի հրովարտակով Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը (միանձնյա կայսր 324–337 թթ.) թույլատրեց քրիստոնեության ազատ դավանումը և դարձավ առաջին քրիստոնյա կայսրը, իսկ արդեն 380 թ. Թեոդոս I Մեծ կայսրը հայտարարեց քրիստոնեությունը որպես կայսրության պաշտոնական կրոն։

Արդեն 5-րդ դարում քրիստոնեությունը փոխել էր կայսրության դեմքը[34]։ Հեթանոսությունը դավանել շարունակող անձինք հալածվում էին, սկսեցին հետապնդվել նաև քրիստոնեական աղանդները։

Լեզուներ

խմբագրել
 
Լատիներեն արձանագրություն

Հռոմեացիների լեզուն դեռևս թագավորության շրջանում արդեն լատիներենն էր, որը շուտով դարձավ նաև կայսրության պաշտոնական լեզուն։ Արդեն կայսրության ժամանակաշրջանում ձևավորվել էր լատիներենի երկու ճյուղ՝ այսպես կոչված «բարձր» կամ գրական, դասական լատիներենը և «ցածր» կամ խոսակցական, «վուլգար» լատիներենը։ Ի տարբերություն դասական լատիներենի, որ մնաց անփոփոխ նույնիսկ Միջնադարի ընթացքում, «վուլգար» լատիներենը, լինելով խոսակցական, իր վրա կրեց այլ լեզուների ազդեցությունը։ «Վուլգար» լատիներենը դարձավ Արևմտյան Հռոմեական կայսրության և նրա փլատակների վրա ձևավորված բարբարոսական պետությունների պաշտոնական լեզուն և հետագայում ծնունդ տվեց ռոմանական լեզուներին, այդ թվում՝ իտալերենին, ֆրանսերենին, պորտուգալերենին, իսպաներենին, ռումիներենին։ Հունարենն ու դասական լատիներենը մնացին կրթության ու մշակույթի լեզուներ։

Չնայած լատիներենը Հռոմի կործանումից հետո էլ բավական տարածված լեզու էր, Հռոմի արևելյան տիրույթների գրական և խոսակցական ամենատարածված լեզուն հունարենն էր[35]։ Հռոմեացիները չէին հետապնդում տեղական բնակչության լեզուները դուրս մղելու նպատակ։ Նրանք սովորաբար թողնում էին ամուր կազմավորված իշխանություն, և հետագայում արդեն աստիճանաբար ներգրավում էին տեղական բնակչությանը հռոմեական մշակույթի ու լատիներենի շրջանառության ոլորտ[36]։ Հունարենի հետ միասին շատ ցեղախմբեր գործածում էին իրենց տեղական լեզուները, սակայն, բացառապես, որպես խոսակցական լեզու։

Կայսրության ժամանակաշրջանում հունարենը լայն տարածում ուներ արևելյան քաղաքներում, և նույնիսկ կայսերական արքունիքում երկու քարտուղարություն կար՝ մեկը լատիներեն, իսկ մյուսը հունարեն՝ Արևելքի համար[37][38][39]։

Շուտով, բացի հունարենից, հռոմեացիները ծանոթացան «հելլենիզմ» հասկացություն հետ, և բացի լեզվից նրանց կենցաղում կարևոր տեղ սկսեց գրավել հունական մշակույթը[40][41][42][43][44]։

Հունաստանի նվաճումից հետո (մ.թ.ա. 146 թ.) հունարենը սկսեց լայնորեն տարածվել հռոմեացիների շրջանում, ինչին մեծապես նպաստեց նաև մեծ քանակությամբ հունախոս ստրուկների Հռոմ տեղափոխելը[36] Հռոմում հունարենը դարձավ կրթված մարդկանց երկրորդ լեզուն[36][45]։ Այն դարձավ նաև վաղ քրիստոնյաների լեզուն, քանի որ քրիստոնեությունը ձևավորվել էր արևելքում։

Սակայն, քանի որ խիտ բնակեցված Արևելքում գոյություն ունեին խոսողների մեծ թիվ ունեցող այլ լեզուներ, որոնցից էին ղպտերենը, արամեերենը, փյունիկյան լեզուները (որը բավական տարածված էր նաև հյուսիսային Աֆրիկայում) և հայերենը (Փոքր Հայք), հունարենը, բացի Փոքր Ասիայից, չունեցավ այնպիսի մեծ ազդեցություն, ինչպես լատիներենը Արևմուտքում։ Հելլենիստական ժամանակաշրջանում հունարենը կիսվեց երկու ճյուղի՝ «ատտիկյան» ու «կոյնե» (խոսակցական) հունարենի, որը հետագայում դարձավ «բյուզանդական» հունարենի հիմքը[46]։

Սակայն արդեն մ.թ. 4-րդ դարում, կայսրության արևմտյան հատվածի ուժեղ զարգացման շնորհիվ, հունարենը կորցրեց նախկին ազդեցությունը լատիներենի նկատմամբ արվեստի բնագավառում։ Դա նաև այն բանի արդյունք էր, որ 5-րդ դարի սկզբներին հրատարակվեց արդեն պաշտոնական կրոն դարձած քրիստոնեության սուրբ գրքի՝ Աստվածաշնչի առաջին «վուլգար» (գռեհիկ) լատիներեն տարբերակը (այդ թարգմանությունը ստացել է «Վուլգատա» անունը)։ Արևմտահռոմեական կայսրության կործանմամբ, նվազեց նաև լատիներենով և հունարենով խոսողների քանակը, ինչի հետևանքով Միջնադարում ի հայտ եկավ արևմուտք-արևելք կամ «կաթոլիկ»-«ուղղափառ» մշակութային և կրոնական բաժանումը։

Ի տարբերություն հունարենի, որ ներկայումս խոսվում է միայն Հունաստանում, Կիպրոսում, Թուրքիայի որոշ հատվածներում և հարավային Իտալիայում (որտեղ Բյուզանդական կայսրությունը պահեց իշխանությունը ևս մի քանի դար), լատիներենի հետնորդները՝ ռոմանական լեզուները, խոսվում են աշխարհի շատ անկյուններում։ Այս ամենը կարելի է բացատրել նրանով, որ արևմուտքն ընկավ «լատինականացված» գերմանական ցեղերի ազդեցության տակ, իսկ արևելքն ընկավ մուսուլման արաբների և թուրքերի ձեռքը, որոնց համար հունարենը քիչ մշակութային նշանակություն ուներ։ Պետք է նաև նշել, որ Իտալիայի լատիներենից ավելի հին լեզվին՝ էտրուսկերենին (որ մեռած լեզու էր արդեն մ.թ.ա. 1-ին դարում) տիրապետող վերջին արձանագրված անձը կայսր Կլավդիոսն էր, ով նաև տիրապետում էր լատիներենին և հունարենին։

Մշակույթ

խմբագրել
 
Հռոմեական ավանդական տարազը՝ տոգան:

Հռոմեական կայսրության կյանքը եռում էր Հռոմի և նրա Յոթ բլուրների շուրջ։ Քաղաքն ուներ մի քանի թատրոն[47], գիմնազիումներ, պանդոկներ, բաղնիքներ։ Կայսրության տարածքով մեկ կառուցվում էին համեստ հռոմեական ոճի տնակներից մինչև շքեղ և ընդարձակ դղյակներ, որոնք հիմնականում գտնվում էին Պալատին բլրի վրա (այդ բլրի անունից է առաջացել «պալատ» բառը)։ Բնակչության մեծ մասն ապրում էր քաղաքի կենտրոնում։

Քաղաքների մեծ մասն ունեին բազմաթիվ ֆորումներ (հրապարակ) և տաճարներ։ Քաղաքները ջրով ապահովելու համար կառուցվում էին ակվեդուկներ[48], որոնք ծառայում էին նաև որպես յուղ և գինի ներկրելու ուղիներ։ Ազնվականների ու մեծահարուստների մեծ մասն ապրում էր քաղաքներում, և նրանց հողերը կառավարվում էին հատուկ պաշտոնյաների կողմից։ Ավելի շատ աշխատուժ ապահովելու համար շատ իշխաններ ստրուկներին տալիս էին ազատություն։ Արդեն Օգոստոսի ժամանակաշրջանում շատ հույն ստրուկներ դաստիարակում էին հռոմեացի պատանիներին (երբեմն նաև աղջիկներին)։ Հունական և հելլենիստական ոճի քանդակները զարդարում էին ամառանոցներն (վիլլա) ու պալատները։

Հռոմեական մշակույթի շատ տարրեր փոխառնված էին հունական մշակույթից[49]։ Սակայն քանդակագործության և ճարտարապետության մեջ հունականի և հռոմեականի միջև տարբերություններն ակնհայտ էին։ Ճարտարապետության մեջ հռոմեացիների մտցրած նորամուծություններից էին սյունն[փա՞ստ] ու գմբեթը։

Վաղ սոցիալական հասարակության հիմքն ընտանիքն էր[50], որ բնութագրվում էր ոչ միայն արյունակցական այլև օրինական կապերով[51]։ Հայրը ընտանիքի բացարձակ գլուխն էր. նրա իշխանության տակ էին՝ կինը, երեխաները, երեխաների կանայք, զարմիկները, ստրուկները. նա կարող էր նույնիսկ մահապատժի ենթարկել նրանցից որևէ մեկին[52]։ Սկզբում միայն պատրիկյան վերնախավն իրավունք ուներ ձևավորելու ընտանիքներ, սակայն ժամանակի հետ ստրուկներին նույնպես թույլատրվեց կազմավորել ընտանիքներ[53]։

Ստրուկներն ու ստրկությունը կազմում էին հասարակության անբաժան մասը. գոյություն ունեին հատուկ ստրուկների շուկաներ, որտեղ նրանց վաճառում կամ գնում էին։ Որոշ ստրուկներ ազատություն էին ստանում տիրոջը իրենց մատուցած ծառայությունների շնորհիվ, որոշ ստրուկներ գումար էին խնայում իրենց ազատությունը գնելու համար։ Ստրուկների սպանություններն արգելված էին օրենքով։ Ստրուկների դասը կազմում էր կայսրության բնակչության շուրջ 25%-ը[54][55]։ Մոտավոր հաշվարկներով կայսրության ժամանակաշրջանում միայն Հռոմ քաղաքում կար 400,000 ստրուկ[56]։

Հռոմ քաղաքում գոյություն ունեցող հիշարժան վայրերից էր «Կամպուս Մարտիուսը» («Մարսի դաշտ»), որը զինվորների համար ծառայում էր որպես մարզադաշտ։ Հետագայում այն դարձավ հասանելի նաև հասարակ ժողովրդի համար։ Կամպուսում երիտասարդները մարզվում և մրցում էին ըմբշամարտում, բռնցքամարտում և կառքերի մրցավազքում[57]։

Տարածված զբաղմունքներից էին նաև որսորդությունն ու ձկնորսությունը, զառերով խաղերը, հռոմեական շախմատը[57]։ Տեղի էին ունենում նաև տարբեր մրցաշարեր, երաժշտական բեմադրություններ։

Հագուստը, ուտելիքը և արվեստ

խմբագրել

Հռոմեական հագուկապը 600 տարվա մեջ քիչ փոփոխություն է կրել[58]։ Հագուստով հնարավոր էր զանազանել տարբեր խավերին պատկանող մարդկանց։ Պլեբեյների (հասարակ ժողովուրդ) տունիկան (երկար, անթև ներքնաշապիկ) նման էր հովիվների և ստրուկների հագուստին, կարվում էր մուգ կտորից, իսկ պատրիկների տունիկան պատրաստվում էր միայն սպիտակ կտորից[59]։ Մագիստրատը (պետական ծառայող) կրում էր «տունիկա աուգուստիկլավի», սենատորները հագնում էին գծերով տունիկա, որը կոչվում էր «տունիկա լատիկլավի»։ Ռազմական տունիկաները հասարակից ավելի կարճ էին։ Պատանիները, մինչև Լիբերալիա տոնը, կրում էին «տոգա պրետեքստա», որը մանուշակագույն եզրով տոգա էր։ «Տոգա վիրիլիսը» (կամ «տոգա պուրա.) հագնում էին 16 տարեկանը լրացած հռոմեացիները, որպեսզի ցույց տան, որ Հռոմի քաղաքացի են[60]։

Չափահաս հռոմեացի տղամարդիկ և կանայք տունիկայի վրայից հագնում էին պարեգոտ կամ պատմուճան, տղամարդկանց պատմուճանը կոչվում էր տոգա, կանանց պատմուճանը՝ ստոլա։ Կանանց «ստոլան» արտաքինով տարբերվում էր «տոգայից», և սովորաբար ավելի բաց գույնի էր։ Հայտնի զորավարները որպես առանձնաշնորհ հագնում էին «Տոգա պիկտա»։ Սուգ պահելիս կրում էին «տոգա պուլլա»։ Տարբերել մարդկանց դիրքը հնարավոր էր նաև կոշիկներով. պատրիկները կրում էին կարմիր կամ նարնջագույն սանդալներ, սենատորները՝ շագանակագույն, կոնսուլները՝ սպիտակ, իսկ զինվորները կրում էին ծանր կոշիկներ։ Այն զինվորների համար, ովքեր կռվում էին հյուսիսում հռոմեացիները ստեղծեցին գուլպաներ. դրանք սովորաբար հագնում էին սանդալներով[60]։

Դիոկղետիանոսի բարեփոխումներից հետո ռազմական գործիչների և բարձրաստիճան պաշտոնյաների հագուկապը դարձավ ավելի հարուստ և զարդարուն։ Զգեստի վրա զարդանախշերը սովորաբար երկրաչափական կամ բույսերի պատկերներ էին, չնայած երբեմն կարող էր լինել նաև կենդանու կամ մարդու Պատկեր[61]։ Մետաքսի ներմուծումը ավելացրեց այն մարդկանց թիվը, ովքեր կրում էին մետաքսե հագուստներ։ Ծանր գոտիները կրում էին մեծ մասամբ ռազմական գործիչները։ Շալվարը կայսրությունում համարվում էր միայն բարբարոս գերմանացիների և պարսիկների հագուստ. այն ընդունվեց միայն կայսրության վերջին շրջանում՝ ի նշան մշակութային մայրամուտի[62][63]։

Հռոմեացիները ուտելու պարզ սովորույթներ ունեին։ Պինդ ուտելիքը ուտվում էր առավոտյան ժամը 11-ին, և բաղկացած էր հացից, աղցանից, պանրից, մրգերից, ընկուզեղենից և սառը մսից, որ մնացել էր նախորդ գիշերվա ճաշից։ Տարածված էր նաև ձիթապտուղը[64]։ Ընտանիքն ուտում էր միասին, նստելով աթոռներին՝ սեղանի շուրջը։ Մատներով ուտում էին պինդ ուտելիքը, իսկ գդալներով՝ ճաշերը։

Գինին համարվում էր ունիվերսալ խմիչք[65], այն օգտագործվում էր օրվա բոլոր ժամերին, բոլոր խավերի կողմից, բավականին էժան էր։ Այլ խաղող և մեղր պարունակող խմիչքներ ևս օգտագործվում էին։ Սոված գինի խմելը նշանակում էր լինել հարբեցող։ Ալկոհոլից կախվածություն ունենալը համարվում էր ամոթալի։

 
Կիթար նվագող կին, մ.թ.ա. 40–30 թթ.

Հռոմեական գրականությունը կրել է հունականի ուժեղ ազդեցությունը։ Ամենահին գրական նմուշները պատմում են Հռոմի առասպելական անցյալի և հերոսների սխրագործությունների մասին։ Կայսրության ընդարձակմանը զուգահեռ գրական ժանրերը դարձան ավելի բազմազան՝ բանաստեղծություններ, կատակերգություն, պատմական ստեղծագործություններ և ողբերգություն։ Վերգիլիոսը հռոմեական դասական էպիկական բանաստեղծ է։ Նրա «Էնեական» պոեմում պատմվում է հռոմեացիների ծագման պատմությունը. Էնեասի փախուստը կործանվող Տրոյայից և Իտալիայում բնակություն հաստատելը։ Հռոմում տարածված էր նաև «սատիրայի» գրական ժանրը[66]։ Շատ հռոմեական տներ զարդարված էին հույն արվեստագետների գործերով։ Քանդակները[67]։ սովորաբար պատկերում էին երիտասարդ, թիկնեղ և հզոր պատանիների։ Երբեմն կարող էին պատկերել դրվագներ հռոմեական լեգեոնների հաղթանակներից։

Երաժշտությունը կազմում էր հռոմեացիների առօրյա կյանքի անբաժան մասը։ Երաժշտություն բառը վերցված է հունարեն μουσική («մուզիկե») բառից[68]։ Մասնավոր և հանրային խնջույքները սովորաբար ուղեկցվում էին երաժշտությամբ։

Ժամանակի ընթացքում հռոմեական քաղաքաշինությունը փոխվեց և կատարելագործվեց։ Հռոմեական շատ կառույցներ մնացել են կանգուն նույնիսկ 2,000 տարի անց, մի շարք ակվեդուկներ որոշ բնակավայրեր ջրով են մատակարարում առ այսօր։ Նույնիսկ Խաչակրաց արշավանքների ժամանակ, բացի հռոմեացիների կողմից կառուցված ճանապարհներից, այլ ճանապարհներ չկային[69]։

Կրթություն

խմբագրել

Գրավելով հունական արևելքը՝ հռոմեացիները յուրացրեցին հունական կրթության տարրեր[70]։ Տղաները սովորում էին տանը հռոմեական օրենքներ, սովորույթներ, և ֆիզիկական պատրաստվածություն՝ հռոմեական բանակ մուտք գործելու համար։ Կարգապահությունը լավ հռոմեացու անբաժան մասն էր։ Աղջիկները սովորում էին կարել և տնային տնտեսություն վարել իրենց մայրերից[71]։

Կրթությունը սկսվում էր վեց տարեկանից։ Հաջորդ վեց-յոթ տարվա ընթացքում և տղաներին, և աղջիկներին սովորեցնում էին կարդալ, գրել և մաթեմատիկայի հիմունքները։ Տասներկու տարեկանից սկսած, նրանք բացի լատիներենից սովորում էին հունարեն, քերականություն, իսկ ամենավերջում հռետորության արվեստը։ Լավ հռետորները մեծ հարգանք էին վայելում։ Երբեմն օժտված ստրուկներին օգտագործում էին որպես ուսուցիչներ[71]։

Տնտեսություն

խմբագրել

Արդյունաբերություն

խմբագրել

Հանքարդյունաբերության զարգացվածության բարձր աստիճանը խթանում էր զանազան մետաղների մշակումը[72]։

Երկաթի արդյունահանումը տարեկան կազմում էր 82,500 տոննա[73] այդպիսով յուրաքանչյուր շնչին բաժին էր ընկնում 1.5 կգ երկաթ[74]։ Պղնձի տարեկան արդյունահանումը կազմում էր 15,000 տոննա[75], և կապարինը՝ 80,000 տոննա[76], երկու արտադրության ծավալներն էլ չգերազանցվեցին մինչև Արդյունաբերական հեղափոխությունը 19-րդ դարում[77]։ Միայն Իսպանիայից արդյունահանվում էր աշխարհի կապարի 40%-ը[78]։ Այդքան մեծ քանակությամբ կապարը փոխարինում էր թանկարժեք արծաթին, որի տարեկան արտադրությունը հասնում էր 200 տոննայի[79]։ Իր գագաթնակետին՝ 2-րդ դարի կեսերին, Հռոմեական կայսրությունում շրջանառվում էր 10,000 տոննա արծաթ, հինգից տասը անգամ ավելի շատ, քան Վաղ միջնադարյան (մոտ. 800 թ.) Եվրոպայի և Արաբական խալիֆայության արծաթների պաշարը միասին վերցրած[80]։ Կայսրության արծաթի կարևորագույն հանքերից յուրաքանչյուր տարի արտադրվում էր ավելի շատ արծաթ, քան ժամանակակից չինական Հան կայսրությունում, և ավելի շատ ոսկի, քան այն ամբողջ աշխարհում[81]։

Թանկարժեք և գունավոր մետաղների արդյունահանման ծավալները պայմանավորում էին մետաղադրամների հատման ու շրջանառության ծավալը[82]։

Արժույթ

խմբագրել

Կայսրը, ինչպես և այլ իշխանությունները հետաքրքրված էին իրենց երկրի արժույթով և դրամաշրջանառությամբ։ Մետաղադրամ հատելը քաղաքական քայլ էր։ Մետաղադրամի վրա սովորաբար պատկերվում էր իշխող կայսրը։ Երբեմն պատկերվում էին նախկին կայսրերը, կայսրուհիները, ընտանիքի այլ անդամներն ու թագաժառանգները։ Ժառանգների պատկերումը մետաղադրամի վրա, արդեն հայտարարում էր նրա ապագա իշխանության մասին։ Կայսրերի հաղթանակները նույնպես պատկերվում էին մետաղադրամների վրա։

Ըստ օրենքի կայսրության սահմաններում միայն սենատն ու կայսրն իրավունք ունեին մետաղադրամներ հատելու[83]։ Սակայ, իրականում սենատը համարյա մետաղադրամ չէր հատում։ Կայսրերը հատում էին ոսկե ու արծաթե մետաղադրամներ, սենատը հատում էր բրոնզե դրամներ՝ "SC" տառերով, որ «Սենատուս Կոնսուլտո» բառակապակցության (լատին․՝ Senatus Consulto) հապավումն էր. այն նշանակում էր «սենատի իշխանությամբ»։ Չնայած, երբեմն բրոնզե մետաղադրամները հատվում էին նաև առանց այդ հապավման։ Որոշ հունական քաղաքների թույլատրված էր հատել[84] բրոնզե և առանձին դեպքերում արծաթե մետաղադրամներ, որոնք ներկայումս հայտնի են որպես «հունական կայսերականներ»։ Կայսերական մետաղադրամների հատումը արքունի տնտեսության նախարարի իշխանության տակ էր, իսկ նահանգային դրամահատարանները գտնվում էին նահանգի կուսակալի հսկողության տակ։ Սենատորական մետաղադրամների դրամահատարանները գտնվում էին սենատորական գանձարանի հսկիչի իշխանության տակ։

Վերջին տարիներին գիտնականներն իրենց ուշադրությունն ուղղել են հռոմեական տնտեսության կառուցվածքի և չափսի վրա[85]։

Հռոմի մեկ շնչին ընկնող և ՀՆԱ-ի ցուցանիշները տարբեր աղբյուրների համաձայն1)
Արժույթ Ռայմոնդ Գոլդսմիդտ
1984 թ.[86]
Կեյտ Հոպկինս
1995/6 թթ.[87]
Պիտեր Տեմին
2006[88]
Անգուս Մադիսոն
2007[89]
Պիտեր Ֆիբեգեր
2008[90]
Վոլտեր Շեիդել
2009[91]
Լո Կասկիո
2009[92]
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Սեստերսներ Սեստերս ՀՍ 380 ՀՍ 225 ՀՍ 166 ՀՍ 380 ՀՍ 229 ՀՍ 260 ՀՍ 380
Ալյուր 843 կգ 491 կգ 614 կգ 843 կգ 500 կգ 680 կգ 855 կգ
1990 թ-ի դոլլարի արժույթով $570 $620 $940
Բնակչություն
(մոտ)
55 միլիոն
(14 թ.)
60 միլիոն
(14 թ.)
55 միլիոն
(100 թ.)
44 միլիոն
(14 թ.)
60 միլիոն
(150 թ.)
70 միլիոն
(150 թ.)

(14 թ.)
Ընդհանուր ՀՆԱ Սեստերսներ ՀՍ 20.9 միլիարդ ՀՍ 13.5 միլիարդ ՀՍ 9.2 միլիարդ ՀՍ 16.7 միլիարդ ՀՍ 13.7 միլիարդ ~ՀՍ 20 միլիարդ
Ալյուր 46.4 ՄՏ 29.5 ՄՏ 33.8 ՄՏ 37.1 ՄՏ 30 ՄՏ 50 ՄՏ
1990 թ-ի դոլլարի արժույթով $25.1 միլիարդ $43.4 միլիարդ

1) Հաշվարկները մոտավոր են։

Իտալիան գտնվելով կայսրության սրտում ուներ ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը՝ մոտավոր հաշվարկով նրա մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 40%[92] մինչև 66%-ով[93] ավելի բարձր էր կայսրության մյուս շրջաններից։

Ժողովրդագրություն

խմբագրել

Վերջին ժամանակներս գիտնականներին սկսել է ավելի ու ավելի շատ հետաքրքրել հին ժամանակների ժողովրդագրությունը[94]։ Մոտավոր հաշվարկներով իր հզորության գագաթնակետի ժամանակաշրջանում Հռոմեական կայսրության բնակչությունը տատանվել է 60-70 միլիոնի և մոտ 100 միլիոնի միջև[95]։ Նույնիսկ ըստ ամենահամեստ հաշվարկների, Հռոմեական կայսրությունն իր 55 միլիոն բնակչությամբ, մինչ 19-րդ դարի կեսերը մնում էր Արևմտյան Եվրոպայի, իսկ առաջին հազարամյակի ընթացքում աշխարհի ամենամեծ բնակչությամբ պետությունը[96]։

Հռոմեական կայսրության բնակչության փոփոխություն

խմբագրել
  • 55 միլիոն - Ուշ հանրապետության շրջան, քաղաքացիական պատերազմներից առաջ (մ.թ.ա. 70 թ.)
  • 45 միլիոն - Բնակչության կրճատում Օգոստոս կայսեր կառավարման սկզբում, քաղաքացիական պատերազմների և սովի պատճառով (մ.թ.ա. 30 թ.)
  • 65 միլիոն - Բնակչության աճը երկդարյա բարգավաճ ժամանակաշրջանի արդյունքում (մ.թ. 160 թ.)
  • 40 միլիոն - Բնակչության կրճատում պատերազմների և ժանտախտի պատճառով (180 թ.)
  • 55 միլիոն - Միասնական Հռոմեական կայսրության բնակչության վերջին աճը Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր գահակալման շրջանում (337 թ. )

Հռոմեական կայսրության սոցիալական կազմը մ.թ. 2-րդ դարի կեսերին

խմբագրել

1) Մոտ 2,5 միլիոն մարդ ապրում էր բարեկեցիկ, որից՝

  • 2 հազարը - սենատորներ
  • 100 հազարը - հեծյալներ
  • 200 հազարը - քաղաքային արիստոկրատիա
  • 700 հազար - թոշակառուներ
  • 1 միլիոն - առևտրականներ
  • 500 հազար - զինվորներ (լեգեոններ, օգնական զորքեր, նավատորմ, քաղաքային պահակախումբ)

2) Մոտ 12,5 միլիոն մարդ ուներ գոյատևելու համար անհրաժեշտ պայմաններ, որից՝

  • 4 միլիոնը - քաղաքի ստրուկներ (որից 500 հազարը միայն Հռոմում)
  • 8,5 միլիոնը - քաղաքացիներ

3) Մոտ 50 միլիոն մարդ ուներ գոյատևելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, որից՝

  • 3 միլիոնը - ազատ գյուղացիներ
  • 40 միլիոնը - կախյալ գյուղացիներ
  • 7 միլիոնը - այլ աշխատանքներով զբաղվող ստրուկներ

Պատմություն

խմբագրել

Օգոստոս (մ.թ.ա. 27 թ.–մ.թ. 14 թ.)

խմբագրել
 
Ակտիումի ճակատամարտը, ըստ Լորեզո Կաստրոի, 1672 թ.
 
Հռոմի տարածքային փոփոխությունները մ.թ.ա. 510- մ.թ. 530 թթ.      Հռոմի Հանրապետություն     Հռոմեական կայսրություն      Արևմտյան Հռոմեական կայսրություն     Արևելյան Հռոեմական կայսրություն

Օկտավիանոսը՝ Հուլիոս Կեսարի քրոջ թոռն ու ժառանգը, Կեսարի սպանությունից հետո մուտք գործեց հռոմեական քաղաքականություն։ Մ.թ.ա. 43 թ. քսան տարեկան հասակում նա դարձավ կոնսուլ և Երկրորդ Եռապետության անդամներից մեկը՝ Մարկոս Անտոնիոսի և Լեպիդոսի հետ միասին։ Մ.թ.ա. 36 թ. նրա նշանակվեց ժողովրդական տրիբուն, ինչը նրան օժտեց սենատում վետոյի և ժողովրդական ժողովը վարելու իրավունքով։ Եռապետությանը վերջ դրվեց մ.թ.ա. 32 թ., երբ Լեպիդոսն աքսորվեց, իսկ Անտոնիոսը, որը միավորվել էր իր սիրուհու՝ Պտղոամեական կայսրության թագուհի Կլեոպատրայի հետ, Ակտիումի ճակատամարտում (մ.թ.ա. 31 թ.) Օկտավիանոսի նավատորմի հրամանատարի Ագրիպպայի կողմից պարտություն կրելուց հետո՝ մ.թ.ա. 30 թ. ինքնասպանություն գործեց։ Դրան հաջորդեց Օկտավիանոսի կողմից Եգիպտոսի գրավումը։

Որպես Հռոմի միակ ղեկավար, Օկտավիանոսը կատարեց մի շարք բարեփոխումներ քաղաքական և ռազմական ոլորտներում։ Մ.թ.ա. 29 թ. նա յուրացրեց հռոմեական ցենզորի պաշտոնը, որը նրան օժտում էր Սենատի անդամներին սենատորների կազմից հանելու իրավունքով[97]։ Սենատը շնորհեց նրան հատուկ «պրոկոնսուլար իմպերիում» կոչումը, որը նրան տալիս էր իշխանություն բոլոր պրոկոնսուլների և ռազմական գործիչների նկատմամբ։ Սակայն այդ բոլորն արդեն ուներ իր նախորդը՝ Հուլիոս Կեսարը, որպես դիկտատոր։ Սահմանային պրովինցիաները, որտեղ գտնվում էր լեգեոնների մեծ մասը, և որոնք շուտով վերածվեցին կայսերական պրովինցիաների, գտնվում էին Օկտավիանոսի իշխանության տակ։ Պրովինցիաները, որոնք համեմատաբար ապահով էին և խաղաղ, տրվեցին սենատորների՝ վերածվելով սենատորական պրովինցիաների։ Լեգեոնների թիվը նվազեցվեց՝ հասցվելով քսանութի։ Օկտավիանոսը ստեղծեց ինը գնդերից կազմված հատուկ զորամիավորում, որը ապահովելու էր խաղաղությունն Իտալիայում. դրանցից երեքը տեղակայվեցին Հռոմում։ Վերջիններս հետագայում կոչվեցին Պրետորական պահակախումբ։

Մ.թ.ա. 27 թ. Օկտավիանոսն առաջարկեց հանձնել իշխանությունը սենատին[97], որը սակայն մերժեց այդ առաջարկը։ Սենատն Օկտավիանոսին տվեց «Օգոստոս» (թարգմանվում է որպես «սրբազան) պատվավոր կոչումը[98], և վերցրեց «առաջին քաղաքացի» կոչումը։ Որպես Հուլիոս Կեսարի ժառանգ, Օկտավիանոսը՝ ժողովրդի մեջ առավել հայտնի «Օգոստոս» անվանն ավելացրեց «Կեսար» ընտանեկան անունը։ Սակայն արդեն Վեսպասիանոս կայսեր կառավարման ժամանակ, «Կեսար»-ը դադարեց ընտանիքի անուն լինելուց, վերածվելով կոչման՝ «կեսար», որից էլ առաջացել է «կայսր» տիտղոսը։

Օգոստոսը գրավեց Հիսպանիան, իսկ նրա զորավարները ընդարձակեցին Հռոմի տիրույթները Աֆրիկա պրովինցիայում և Փոքր Ասիայում։ Օգոստոսը դավադրաբար սպանեց Մեծ Հայքի Արտաշես Բ արքային, և հետագայում մի քանի տարով պահեց երկիրն իր իշխանության տակ։ Օգոստոսը փնտրում էր իր համար արժանի ժառանգ։ Որպես այդպիսին ի վերջո ընտրվեց իր երևելի զորավարներից մեկը, որը նաև իր խորթ զավակն էր՝ Տիբերիոսը, ով կարողացավ գրավել և կայսրությանը միացնել Պանոնիան, Դալմաթիան, և ժամանակավորապես Գերմանիան։ Մ.թ.ա. 6 թ. Օգոստոսը շնորհեց իր տրիբունյան իշխանությունները խորթ որդուն[99], իսկ շուտով ճանաչեց Տիբերիոսին իր ժառանգ։ 13 թ. Օգոստոսը Տիբերիոսին հանձնեց պրովինցիաները կառավարելու իրավունքը[100], դրանով Տիբերիոսին օժտելով համարժեք իշխանական լիազորություններով[100]։ 14 թ. Օգոստոսը մահացավ յոթանասունհինգ տարեկան հասակում՝ կառավարելով երկիրը շուրջ քառասուն տարի։

Տիբերիոսից Ալեքսանդր Սևերոս (14–235 թթ.)

խմբագրել
 
Հռոմեական կայսրությունը 210 թ. Սեպտիմիոս Սևերոս կայսեր օրոք

Օգոստոսին հաջորդեց նրա խորթ զավակ Տիբերիոսը, որը Օգոստոսի կնոջ՝ Լիվիայի որդին էր առաջին ամուսնությունից։ Օգոստոսը Հռոմում ամենահին պատրիկյան տոհմերից մեկի՝ Հուլիոսների տոհմի ներկայացուցիչ էր, իսկ Տիբերիոսը սերվում էր Կլավդիա տոհմից։ Այդ պատճառով ժամանակակից պատմագրության մեջ այդ հարստությունը հայտնի է Հուլիոս-Կլավդիսների հարստություն անունով։

Տիբերիոսի կառավարման առաջին տարիները համեմատաբար խաղաղ էին։ Սակայն հետագայում նրա մեջ երևացին հոգեկան խանգարման միտումներ. նա սկսեց վախենալ դավադրության զոհ դառնալուց։ Այդ պատճառով նա նախաձեռնեց մահապատիժների և սպանությունների մի հզոր ալիք, որը շարունակվեց մինչև իր մահը՝ 37 թ-ին։ Նրա տրամաբանական ժառանգն էր իր եղբոր թոռը՝ 24-ամյա Կալիգուլան։ Կալիգուլայի կառավարումը սկսվեց խաղաղ, նա նույնիսկ ազդարարեց Տիբերիոսի հալածանքների դադարեցման մասին։ Սակայն հիվանդությունից հետո նրա մոտ նույնպես ի հայտ եկան հոգեկան շեղումներ։ Նրա առտառոց արարքներից կարելի է հիշատակել իր սիրած ձիուն սենատի անդամ նշանակելը, իր ոսկե արձանը Երուսաղեմի տաճարում տեղադրելու մտադրությունը, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց հրեաների մոտ։ Միայն դավադրության արդյունքում 41 թ. նրա սպանությունը փրկեց կայսրության արևելքը հրեաների ապստամբությունից։ Նրա մահից հետո սենատում սկսեցին հնչել հանրապետության վերականգնման կոչեր[101]։

 
Կոլիզեյը

Սակայն բանակի պահանջով կայսր հռչակվեց Կլավդիոսը։ Կլավդիոսը՝ ի տարբերություն իր հորեղբայր՝ Տիբերիոսի և իր զարմիկ Կալիգուլայի, խելագար չէր։ Այդ պատճառով նա կարողացավ բարեխղճորեն ղեկավարել կայսրությունը։ Անձնական կյանքում նա քիչ հաջողություն ունեցավ՝ չորրորդ անգամ ամուսնանալով իր զարմուհու՝ Ագրիպինայի հետ, ով էլ թունավորեց իրեն 54 թ.: Ներոնը՝ Կլավդիոսի ժառանգը, հակված էր ուշադրությունը կենտրոնացնելու առևտրի զարգացման, խաղաղ բանակցությունների վարման և Հռոմը կայսրության մշակութային մայրաքաղաք դարձնելու վրա։ Ներոնը, սակայն, հիշվում է որպես բռնապետ, ով ստիպված ինքնասպանություն գործեց 68 թ.:

Ներոնից հետո սկիզբ առավ քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջան, որ հայտնի է որպես «Չորս կայսրերի տարի»։ Օգոստոսը ստեղծել էր մի այնպիսի ռազմական համակարգ, որտեղ տվյալ տարածքում տեղակայված զորամիավորումները տևական ժամանակով ենթարկվում էին մեկ հրամանատարի։ Հետևանքն այն էր, որ տվյալ զորամիավորման զինվորներն ավելի մեծ հավատարմություն ունեին դեպի հրամանատարը, քան դեպի կայսրը։ Այսինքն կայսրությունը քաոսային մի համակարգ էր, բաղկացած տարբեր զորահրամանատարներից և նրանց ենթակա զինվորներից[102]։ 68 թ. հունիսից մինչև 69 թ. դեկտեմբերը կայսրությունը տեսավ չորս կայսրերի. որոնք են՝ Գալբա, Օտոն և Վիտելլիոս, մինչև Վեսպասիանոսի գահ բարձրանալը, ով դարձավ Փլավիոսների հարստության հիմնադիրը։ Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր հաջողակ զորավար կարող էր դառնալ կայսր[103]։

Վեսպասիանոսին հռոմեական աղբյուրները բնորոշում են որպես «լավ» կայսր։ Նրա օրոք շարունակվեց սենատի թուլացումը, որը սկսվել էր դեռևս Տիբերիոսից, և իշխանության կայսրի ձեռքերում հետագա կենտրոնացումը։ Իր խիստ հարկային քաղաքականության շնորհիվ նա կարողացավ լցնել գանձարանն ու սկսել Կոլիզեումի կառուցումը։ Տիտոսը՝ Վեսպասիանոսի որդին ու հետնորդը, կարողացավ շահել ժողովրդի համակրանքը, չնայած իր կառավարման ընթացքում տեղի ունեցավ Վեզուվի հրաբխի ժայթքումը, ինչը հանգեցրեց Պոմպեյի քաղաքի կործանմանը։ Նա կատարեց անավարտ Կոլիզեումի բացման արարողությունը, մահացավ 81 թ.: Նրան հաջորդեց եղբայրը՝ Դոմիցիանոսը։ Ունենալով վատ հարաբերություններ սենատի հետ՝ նա դարձավ դավադրության զոհ 96 թ-ի սեպտեմբերին։

Հաջորդ դարը պատմագրության մեջ հայտնի է որպես «Հինգ Բարի Կայսրերի» դարաշրջան։ Դրա ընթացքում կայսրությունն ապրում էր խաղաղ և ծաղկման ժամանակաշրջան։ Այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր կայսր ընտրվել է իր նախորդի կողմից։ Վերջին երկու «բարի» կայսրերն ու Կոմմոդոսը սերվում են Անտոնինոսների հարստությունից։ Դոմիցիանոսի հաջորդը՝ Ներվան զարգացրեց տնտեսությունն ու կառավարման մեջ ընդգրկեց նաև սենատը։ Ներվան որդեգրում է հռոմեական զորավար Մարկոս Ուլպիոս Տրայանոսին՝ դարձնելով նրան իր իրավահաջորդը։

Սկսած 101 թ. Տրայանոսը կազմակերպեց երկու արշավանք ընդդեմ ոսկով հարուստ և ռազմատենչ Դակիայի, որը նա վերջնականապես գրավեց 106 թ.: 112 թ., մերժելով Մեծ Հայքի գահին պարթևական թեկնածուի նշանակումը, նա արշավեց այդ երկիր և 114 թ. այն հռչակեց հռոմեական նահանգ։ Դրանից հետո նա արշավեց հարավ՝ ընդդեմ Պարթևաստանի՝ գրավելով մի շարք քաղաքներ և Միջագետքը ևս հայտարարելով հռոմեական նահանգ։ Սակայն, հաշվի առնելով, որ նա բավական ծեր է Ալեքսանդր Մակեդոնացու օրինակին հետևելու համար, նա չշարունակեց արշավանքը՝ բավարարվելով Պարթևաստանի գահին իր թեկնածուի նշանակմամբ։ Տրայանոսի գահակալման ընթացքում կայսրությունն ունեցավ տարածքային ամենամեծ աճը՝ Բրիտանիայի հյուսիսից մինչև Սահարա անապատ և Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսից ծոց. այլևս երբեք կայսրությունը չէր հասնի այսքան հեռու դեպի արևելք։ Տրայանոսը որդեգրեց և գահաժառանգ նշանակեց Հադրիանոսին։ Հադրիանոսի գահակալման ընթացքն ավելի պաշտպանական բնույթ ուներ. նա վախենալով ապստամբությունից՝ հանեց զորքը Մեծ Հայքից, Միջագետքից, կառուցեց մի շարք պաշտպանական կառույցներ, որոնցից ամենահայտնին Հադրիանոսի պատն է Բրիտանիայում։ Հադրիանոսին հաջորդել է Անտոնինոս Պիոսը։

Անտոնինոս Պիոսի գահակալումը համեմատաբար խաղաղ էր։ Նա իրավահաջորդ նշանակեց Մարկոս Ավրելիոսին, ում կառավարման ընթացքում գերմանական ցեղերը լայնածավալ հարձակումներ գործեցին Դանուբ և Հռենոս գետերի երկայնքով, սակայն Մարկոս Ավրելիոսը կարողացավ հետ մղել նրանց։ «Հինգ Բարի Կայսրերի» կամ «Հռոմեական Խաղաղության» ժամանակաշրջանն ավարտին եկավ Մարկոս Ավրելիոսի հաջորդի՝ Կոմմոդոսի կառավարմամբ։ Կոմմոդոսը Մարկոս Ավրելիոսի հարազատ որդին էր. նրան ժառանգորդ նշանակելը խախտեց «բարի կայսրեր» որդեգրելու ավանդույթը։ Կոմմոդոսի մոտ ի հայտ եկան հոգեկան խանգարումներ, շուտով նա խելագարվեց և սպանվեց իր ստրուկի կողմից 192 թ.:

Սևերոսների հարստությունը, որ կառավարել է 193-235 թթ., տվել է մի շարք անհաջող կայսրեր։ Համեմատաբար մեծ հաջողություններ է ունեցել հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը, որը շահեց զինվորների համակրանքն ու կարևոր պաշտոնները տվեց զինվորական դասին պատկանող անձանց։ Նրա որդին՝ Կառակալլան, կայսրության բոլոր բնակիչներին շնորհեց հռոմեական քաղաքացիություն։ Սակայն լինելով ոչ վճռական ու թուլամորթ խառնվածքի տեր մարդ նա դարձավ Մակրինոսի դավադրության զոհ, որը և դարձավ նոր կայսր։ Մակրինոսն իր հերթին շուտով սպանվեց զորքի կողմից, և նրան հաջորդեց Հելիոգաբալոսը։ Վերջինիս հաջորդեց Ալեքսանդր Սևերոսը՝ հարստության վերջին ներկայացուցիչը, ով անկարող էր կառավարել բանակն ու դարձավ դավադրության զոհ 235 թ.:

Երրորդ դարի ճգնաժամն ու հետագա կայսրերը (235–395 թթ.)

խմբագրել
 
Չորրորդապետները, քանդակ բերված Վենետիկ 1204 թ. խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո:

«Երրորդ դարի ճգնաժամ» եզրույթն օգտագործվում է բնութագրելու 235-284 թթ. ժամանակաշրջանը, երբ գահակալական պատերազմների պատճառով Հռոմեական կայսրությունը գրեթե հայտնվեց կործանման վտանգի առաջ։ Այդ ժամանակաշրջանի ընթացքում կայսրության գահին իրար հաջորդեց 25 կայսր, կայսրությունը գտնվում էր քաղաքական, ռազմական ու տնտեսական խորը ճգնաժամի մեջ։ Բացի դրանից, 251 թ. բռնկվեց ժանտախտի համաճարակ, որին զոհ դարձան մեծ քանակությամբ զինվորներ, ինչը հանգեցրեց կայսրության պաշտպանունակության անկմանը[104]։ Այս ժամանակաշրջանն ավարտվեց Դիոկղետիանոսի գահակալմամբ, ով կառավարեց 284-305 թթ. և կարողացավ լուծել խնդիրների մեծ մասը։

Սակայն հիմնական խնդիրները դեռ առկա էին։ Դրանք էլ հետագայում հանգեցրին Արևմտյան Հռոմեական կայսրության կործանմանը։ Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել հսկա կայսրությունն անհնար է, և այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր սկսեցին կրել «Օգոստոս» տիտղոսը։ Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտա և Արևելահռոմեական կայսրությունները։ 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր «Օգոստոս» ընտրեց ենթակայսրերի՝ «Կեսարների», որպեսզի ապահովի ժառանգների։ Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա («չորսի իշխանություն») կամ Չորրորդապետություն։

Չորրորդապետական համակարգը, սակայն կարճ կյանք ունեցավ։ Այն վերացավ Կոնստանդիոս I Քլոր կայսեր (Կոստանդիանոսների հարստության առաջին ներկայացուցիչը) մահից հետո 306 թ.: Նրա զորքերը միանգամից կայսր հռչակեցին նրա զավակ՝ Կոստանդիանոսին որպես «Օգոստոս»։ Տեղի ունեցան մի քանի քաղաքացիական պատերազմներ, որոնց արդյունքում ողջ կայսրությունը միավորվեց Կոստանդիանոսի կամ Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր ներքո, ով 313 թ. «Միլանի հրովարտակով» պաշտոնապես թույլատրեց քրիստոնեության քարոզումը։

361 թ. քաղաքացիական պատերազմից հետո կայսր հռչակվեց Հուլիանոսը, ով հետագայում հայտնի դարձավ «Ուրացող» մականունով։ Նրա հրամանով վերաբացվեցին հռոմեական հեթանոս տաճարներն ու փակվեցին մի քանի քրիստոնեական եկեղեցիներ։ Հուլիանոսը վերսկսեց պատերազմը պարսից Շապուհ Բ արքայի դեմ, սակայն մարտում մահացու վիրավորվեց ու մահացավ 363 թ։ Զորքը կայսր ընտրեց Հովիանոսին։ Հովիանոսը հաշտություն կնքեց պարսիկների հետ, զիջելով հռոմեական ենթկայության տակ գտնվող մի շարք տարածքներ և հրաժարվելով օգնություն ցույց տալ հռոմեացիների դաշնակից Հայոց արքա Արշակ Բ-ին։ Վերադառնալով Հռոմ՝ նա 364 թ. իր մահից առաջ վերադարձրեց քրիստոնյաներից խլված իրավունքները։

Հովիանոսի մահից հետո կայսր հռչակվեց Վաղենտինիանոս I-ը՝ Վաղենտինյան հարստության հիմնադիրն։ Նա նշանակեց իր եղբորը՝ Վաղեսին կայսրության արևելյան մասի կառավարիչ («օգոստոս»)։ 365 թ. ապստամբություն բարձրացրեց հռոմեական զորավար Պրոկոպիոսը, որն իր լեգեոնների կողմից հռչակվեց կայսր։ Վաղենտինիանոսի և Պրոկոպիոսի միջև պայքարը շարունակվեց մինչև Պրոկոպիուսի պարտությունը։ 367 թ. Վալենտինիանոսը իր իրավահաջորդ ճանաչեց 8-ամյա որդուն՝ Գրատիանոսին։ 375 թ. Վաղենտինիանոսը արշավեց ընդդեմ գերմանական ցեղերի, սակայն շուտով մահացավ։ Գրատիանոսն արդեն 16 տարեկան էր, և լիովին ունակ ղեկավարելու կայսրությունը, սակայն բանակը «օգոստոս» հռչակեց նրա կառավարելու անընդունակ արյունակից եղբորը՝ Վաղենտինիանոս II-ին, և Գրատիանոսը ստիպված էր համակերպվել այդ փաստի հետ։

Նույն ժամանակ կայսրության արևելքում լուրջ խնդիրներ առաջան գերմանական ցեղերի հետ։ Գերմանական ցեղերից մեկը ցանկանում էր ապաստանել կայսրության սահմաններում։ Վաղեսը թույլատրեց նրանց բնակություն հաստատել Դանուբի հարավային ափերին 376 թ., սակայն շուտով նրանք ապստամբեցին։ Վաղեսն անձամբ գլխավորեց արշավանքն ընդդեմ նրանց 378 թ.: Երկու բանակները հանդիպեցին Ադրիանուպոլիս քաղաքի մոտ։ Վաղենսը, հույսը դնելով իր զորքի թվական գերակշռության վրա, չսպասեց կայսրության արևմուտքից ժամանող օգնությանը և 378 թ. օգոստոսի 9-ին նախաձեռնեց ճակատամարտ, որն ավարտվեց հռոմեացիների ջախջախիչ պարտությամբ։ Վաղեսը սպանվեց մարտում։

Նրա ժամանակակից գրող Ամիանուս Մարկելինուսի հաշվարկով հռոմեական բանակի 2/3-ը կործանվեց։ Բացի դրանից սպանվածների թվում էին շատ հայտնի զորավարներ ու մեծ փորձ ունեցող զինվորներ։ Գրատիանոսն արդեն պատասխանատու էր ողջ կայսրության համար և 379 թ. արևելյան հատվածի «օգոստոս» նշանակեց ապագա Թեոդոսիոս I Մեծին։

Թեոդոսիոսը՝ Թեոդոսիոսի հարստության հիմնադիրը, 383 թ. ժառանգ հայտարարեց 5-ամյա որդուն՝ Արկադիոսին։ Ծագումով կելտ Մագնուս Մաքսիմուսը Բիտանիայում գտնվող զորքերի կողմից հռչակվեց Օգոստոս ու ներխուժեց Գաղիա (ներկայիս Ֆրանսիա) 383 թ.: Գրատիանոսը փախավ, սակայն ապանվեց։ Նրա մահից հետո Մաքսիմուսը փորձեց է շահել գահաժառանգ՝ 12-ամյա Վաղենտինիոս II-ի համակրանքը։ Սակայն ոչ Թեոդոսիոսը ոչ էլ Վաղենտինիանոսը չճանաչեցին նրան «օգոստոս»։ 388 թ. Թեոդոսիոսը ջախջախեց Մաքսիմուսի զորքերին, գերի վերցրեց նրան ու մահապատժի ենթարկեց։ 392 թ. Վաղենտինիանոսը ապանվեց, ինչին հետևեց Արբոգաստ զորավարի առաջարկությունն «օգոստոս» ընտրել Էուգենեսին։

Արևելքի «օգոստոս» Թեոդոսոիսը հրաժարվեց ճանաչել Էուգենեսին, դարձյալ ներխուժեց արևմուտք և սպանեց Արբոգաստին ու Էուգենեսին, այդպիսով դառնալով միացյալ կայսրության վերջին կայսրը։ Նա ճանաչեց քրիստոնեությունը որպես կայսրության միակ պաշտոնական կրոն։ Նրա մահից հետո՝ 395 թ., կայսրությունը վերջնականապես կիսվեց երկու որդիների՝ Արկադիոսի և Հոնորիոսի միջև։

IV-V դդ. կայսրությունում՝ հատկապես արևմտյան հատվածում, շարունակվում էր ստրկատիրական արտադրաեղանակի ճգնաժամը, որը զգացնել էր տալիս դեռևս 3-րդ դարում։ Ստրկական աշխատանքի անարդյունավետության պատճառով լայն տարածում գտավ հողը վարձակալներին հանձնելու կարգը, ինչի պատճառով էլ սկսեցին անկում ապրել քաղաքները։ Ստրկական աշխատանքի վրա հիմնված արհեստագործությունն անարդյունավետ էր։ Աստիճանաբար տնտեսական և հասարակական կյանքի հիմք է դառնում գյուղական կալվածքը, որն ամրացել էր և ընդունել ապագա ֆեոդալական ամրոցի տեսք։ Այսպես ստրկատիրական հասարակարգի ընդերքում սաղմնավորվում էին ֆեոդալական արտադրաեղանակին հատուկ գծեր[105]։

Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումը (395–476 թթ.)

խմբագրել
 
Բարբարոսների արշավանքները դեպի կայսրություն      Վեստգոթերի ու օստգոթերի արշավանքները      Վանդալների արշավանքները      Գոթերի արշավանքները      Անգլո-սաքսերի արշավանքները      Հոների արշավանքները      Ֆրանկների արշավանքները
 
Հոները՝ քոչվոր մոնղոլները, որոնց արշավանքների պատճառով սկսվեց Ժողովուրդների Մեծ Գաղթը:

395 թ-ից հետո Արևմտյան Հռոմեական կայսրության կայսրերն գրեթե չունեին իրական իշխանություն, երկիրը կառավարում էին զորավարները։ 406 թ-ի դեկտեմբերի 31-ին գերմանական ցեղերն առանց լուրջ դիմադրության անցան Հռենոսը և սկսեցին հարձակումները Գալիայի վրա։ Հռենոսի երկայնքով կառուցված պաշտպանական կառույցները այն ժամանակ համարվում էին ամենադիմացկուններից մեկը, սակայն նրանց պաշտպանող զինվորները կանչվել էին Իտալիա։ 410 թ. Հռոմը պաշտոնապես հետ կանչեց հռոմեական լեգեոնները Բրիտանիայից՝ այդպիսով վերջ դնելով կայսրության իշխանությանը Ալպերից հյուսիս։ 476 թ. ընդունված է համարել Արևմտյան Հռոմեական կայսրության կործանման տարեթիվ։ Այդ տարի կայսրությունը հրաժարվեց գերմանացի վարձկանների ծառայությունից։ Դժգոհ գերմանացիները Օդոակրի գլխավորությամբ ապստամբեցին և սպանեցին Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրին՝ Հռոմուլոս Օգոստուլոսին[106]։

Օդոակրը շուտով գրավեց ողջ Իտալիան և ուղարկեց կայսերական խորհրդանիշերը արևելյան հատվածի կայսրին՝ Զենոնին։ Զենոնը ստացավ երկու խնդրանք. մեկը Օդոակրից էր, որ նրանից թագ էր խնդրում հավատարմության դիմաց, իսկ մյուսը՝ արևմտյան հատվածի նախկին կայսր Նեպոսից, որ ռազմական օգնություն էր խնդրում։ Զենոնը ուղարկեց թագն Օդոակրին։ Օդոակրը իրենս սկսեց անվանել «Իտալիայի արքա»։ Սակայն Նեպոսի մահից հետո՝ 480 թ. Զենոնի և Օդոակրի միջև պայքար սկսվեց Դալմաթիայի համար։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ թուլացած Օդոակրը պարտություն կրեց Իտալիան նվաճած օստգոթերից։

Կայսրությունն գերմանականցված էր։ Դեռևս մինչև 476 թ. արևմուտքում բնակվում էին մեծ քանակությամբ գերմանացիներ։

Հռոմեական բանակը կորցրել էր իր երբեմնի հզորությունը և չէր կարողանում պայքարել հոների, գոթերի և վանդալների նման թշնամիների դեմ[107] և գուցե և հենց բանակի թուլության պատճառով կործանվեց կայսրությունը[108][109]։

Իհարկե կայսրության կործանման թվականի մասին մինչ հիմա էլ շատ են կարծիքները, քանի որ կայսրության անկումը երկար գործընթաց էր, որ սկսել էր դեռևս 3-րդ դարից և շարունակվեց մինչև Կոստանդնուպոլսի անկումը՝ 1453 թ.:

Արևելյան Հռոմեական կայսրությունը (476–1453 թթ.)

խմբագրել

Չնայած Արևմտյան Հռոմեական կայսրության կործանմանը՝ ավելի հարուստ արևելյան հատվածը (առավել հայտնի է որպես Բյուզանդական կայսրություն) 6-րդ դարի կեսերին Հուստինիանոս I կայսեր գլխավորությամբ վերանվաճեց Իտալիան և Իլիրիան օստգոթերից, հյուսիսային Աֆրիկան վանդալներից, և Պիրենեյան թերակղզու հարավային հատվածը վեստգոթերից։ Պիրենեյան թերակղզու նվաճումը վաղանցիկ էր, սակայն Հյուսիսային Աֆրիկան մնաց բյուզանդացիների ձեռքում ևս մեկ դար, Իտալիայի որոշ հատվածներ ևս հինգ դար և Իլիրիան ևս ութ դար։

Որոշ հետազաոտողներ համարում են, որ դասական հռոմեական պետության կործանումը տեղի ունեցավ 610 թվականին։ Այդ տարում կայսր Հերակլիոսը կատարեց այնպիսի փոփոխություններ, որոնք մեկընդմիշտ փոխեցին կայսրության դեմքը։ Հունարենը ճանաչվեց պաշտոնական լեզու լատիներենի փոխարեն։ Արդեն 610 թ. Արևելյան Հռոմեական կայսրությունը վերածվել էր Բյուզանդական կայսրության։ Սակայն իրենք բյուզանդացիները երբեք չեն անվանել իրենց պետությունը նման կերպ։ Նրանք կոչել են իրենց երկիրը «Ռոմանիա», «Բազիլեա Ռոմանյոն» կամ «Պրագմատա Ռոմանյոն», ինչը նշանակում էր «Հռոմեացիների երկիր» կամ «Հռոմեացիների թագավորություն»։ Բյուզանդիայի բնակիչներն իրենց համարում էին հռոմեացիների և երբեմնի հզոր Հռոմեական կայսրության հետնորդներ։

7-րդ դարում մուսուլման արաբները նվաճեցին Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բյուզանդական տիրույթները, այդ թվում ժամանակավորապես անկախացած Հայաստանը։ Բյուզանդիան պահպանեց Բալկանները, Փոքր Ասիան ու հարավային Իտալիան։ Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից 1204 թ. Չորրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում մեծ հարված էր առանց այն էլ թուլացած կայսրությանը. այս թվականը շատ պատմաբանների կողմից համարվում է Բյուզանդիայի կործանման տարեթիվ։ Թալանվեցին մեծ քանակությամբ գանձեր, տարածքները մասնատվեցին մի քանի պետությունների միջև։

Չնայած դրան 1261 թ. բյուզանդացիները կարողացան ետ գրավել Կոստանդնուպոլիսը, սակայն այն չունեցավ իր նախկին հզորությունը և նրա կազմի մեջ չմտան Տրապիզոնն ու Էպիրոսը։ Այդպես շարունակվեց մինչև Կոստանդնուպոլսի գրավումը օսմանյան-թուրքերի կողմից 1453 թ.: Դա 1500-ամյա հզոր և ծաղկուն կայսրության ավարտն էր։

Ռազմական պատմություն

խմբագրել

Պրինցիպատ (մ.թ.ա. 27–մ.թ. 235 թթ.)

խմբագրել

Օգոստոսի և Տրայանոսի գահակալման միջև ընկած ժամանակահատվածում Հռոմեական կայսրությունն ունեցավ մեծ տարածքային աճ. արևմուտքում ունենալով որոշ անհաջողություններ, մասնավորապես մ.թ.ա. 9 թ. ջախջախիչ պարտություն կրելով Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում գերմանացիներից՝ հռոմեացիներն, այնուամենայնիվ, կարողացան գրավել և պահպանել Գալիան ու Գերմանիայի մի մասը[110][111][112]։

Մ.թ. I դարի կեսերին Հռոմը վերջնականապես նվաճեց Բրիտանիայի մեծ մասը։ Հռոմեացիները մտան Բրիտանիա մ.թ.ա. 43 թ.[113] ավելի ու ավելի ներթափանցելով կղզու խորքերը[114], և կառուցելով երկու ռազմակայան՝ կանխելու ապստամբություններն ու հարձակումները հյուսիսից։ Մ.թ. II դարում կառուցվեց նաև Հադրիանի պարիսպը[115]։

Կլավդիոս կայսրը հրամայեց պաշտպանական ամրությունների կառուցում Հռենոս գետի երկայնքով[116], այդպիսով դարձնելով այդ հատվածում կայսրության սահմանը Հռենոս գետը[117]։ Դեպի արևելք ուղղեց իր հայացքը կայսր Տրայանոսը[118][119][120]։ Մեծ քանակությամբ ճակատամարտերից հետո Տրայանոսը կարողանում է նվաճել Դակիան[121], գրավելով և հողին հավասարեցնելով նրա մայրաքաղաքը[122]։ Գրավելով Դակիան, Տրայանոսը հաղթեց մի քանի պատերազմ ընդդեմ Պարթևական կայսրության և հասցրեց Հռոմի սահմանները մինչև Պարսից ծոց։

69 թ. Օտոն սպանեց կայսր Գալբային[123][124] և ցանկացավ դառնալ կայսր[125][126], սակայն Վիտելիոսը նույնպես գահի թեկնածու էր համարվում[127][128]։ Օտոնը թողեց Հռոմն ու հանդիպեց Վիտելիոսին ճակատամարտում[129], որտեղ և ջախջախվեց[130], և հանձնվեց մյուս օրը Վիտելիոսին[131]։ Նույն ժամանակ Հրեաստանի և Սիրիայի լեգեոնները կայսր հռչակեցին Վեսպասիանոսին[129] Վեսպասիանոսի զորքերը ջախջախեցին Վիտելիոսի զորքերին[129][132],։ և Վեսպասիանոսը հաջողությամբ ավարտելով քաղաքացիական պատերազմը[133] հռչակվեց կայսր։

Առաջին հրեա-հռոմեական պատերազմը կամ «Մեծ ապստամբությունը», հռոմեացիների դեմ երեք խոշոր հրեական ապստամբություններից մեկն էր[134]։ Ներոն կայսրը հրամայեց Վեսպասիանոսին ջախջախել հրեաներին։ Արդեն 68 թ. Գալիլեայից հյուսիս հրեաների դիմադրությունը կոտրված էր[135][136], նույն տարում գրավվեց Երուսաղեմն ու կործանվեց Սողոմոնի Երկրորդ Տաճարը։ 115 թ. և 132 թ. նույնպես տեղի ունեցան ապստամբություններ, սակայն երկուսն էլ ճնշվեցին։

Պարթևաստանը շնորհիվ իր ծանր հեծելազորի ու շարժունակ հեծյալների, Հռոմի ամենամեծ թշնամին էր արևելքում։ Տրայանոսը կարողացավ նվաճել նրանցից Միջագետքն ու նրանց մայրաքաղաք Տիզբոնը, սակայն այդ տարածքները շուտով թողնվեցին։ Պարթևաստանը 161 թ. ջախջախեց երկու հռոմեական լեգեոնի։ 162 թ. արևելք ուղարկվեց զորավար Կասիոսը։ Պարթևաստանին պատկանող, Տիգրիսի ափին գտնվող Սելևկիա քաղաքը գրավվեց և ոչնչացվեց. պարթևները ստիպված զիջեցին արևմտյան Միջագետքը հռոմեացիներին[137]։

197 թ. Սեպտիմուս Սևերոս կայսրը կարճատև պատերազմ սկսեց պարթևների դեմ, որի ընթացքում նրանց մայրաքաղաքն ավերվեց ու Միջագետքի հյուսիսային մասը վերանվաճվեց հռոմեացիների կողմից։ Կայսր Կարակալան 217 թ. Եդեսիայից արշավեց Պարթևաստան, սակայն ճանապարհին սպանվեց[138]։ 224 թ. Պարթևական տերությունը կործանվեց։ Դա տեղի ունեցավ ոչ թե Հռոմի պատճառով, այլ պարթևների հպատակ արքաներից մեկի՝ Սասանի որդի Արդաշիրի ապստամբության հետևանքով, ով էլ հիմնեց Սասանյան կայսրությունը։

Սկսած 1-ին դարից ներկայիս Գերմանիայի տարածքում բնակություն հաստատեցին գալեր (կելտեր) և գերմանական ցեղեր։ Հատկապես 3-րդ դարում նրանցից սպառնացող վտանգն ավելի մեծացավ[139][140]։

Ալեմանների ցեղն անընդհատ հարձակումներ էր գործում հռոմեական Գերմանիա Սուպերիոր նահանգի վրա՝ չնայած մինչ 268 թ. (այդ թվականին հռոմեացինեը ստիպված էին սահմանի այդ հատվածից զորքերը տեղափոխել արևելք՝ գոթերի դեմ) նրանք լուրջ հաջողությունների չէին հասնում։ Այս իրադարձությունները ազդարարեցին «Ժողովուրդների մեծ գաղթը»՝ ցեղերի շարժում, որի սկիզբ առավ հեռավոր արևելքից[141]։

Ալեմանները անընդհատ հարձակումներ էին գործոմ Գալիայի ու հյուսիսային Իտալիայի սահմանամերձ շրջանների վրա։ Կայսրությունը մեծ ջանքեր էր գործադրում գոթերին զսպելու համար[142], որոնք լուրջ սպառնալիք էին ներկայացնում։

 
Ալեմանների ցեղի բնակության վայրերն ու հռոմեա-ալեմանական ճակատամարտերը 3-րդ-6-րդ դարերում:

4-րդ դարում «բարբարոս» ցեղերի հարձակումները վերսկսվեցին նոր ուժով։ 378 թ. գոթերը ջախջախեցին հռոմեացիներին Ադրիանապոլիսի ճակատամարտում[143][144]։

Այդ նույն ժամանակ ֆրանկները հարձակումներ էին գործում Գալիայի ու հարավային Բրիտանիայի վրա[145], վանդալները՝ Հռենոսի երկայնքով, լութունգիները՝ Դանուբի, տարբեր ցեղային միություններ՝ Դակիայի վրա, իսկ գեպիտներն ու գոթերը՝ Սև ծովի առափնյա շրջանների վրա[146]։ 5-րդ դարի սկզբին ճնշումը կայսրության արևմտյան սահմանների վրա գնալով աճում էր։

Այն փաստը, որ զինվորների հավատարմությունը զորավարների նկատմամբ, ովքեր պետք է պաշտպանեին կայսրին, ավելի մեծ էր քան դեպի կայսրը, նշանակում էր, որ յուրաքանչյուր զորավար իր լեգեոնի համար կայսր էր։ Սեպտիմուս Սևերոսը ստիպված էր պայքարել գահի համար երկու այլ թեկնածուների դեմ՝ Նիգերի ու Ալբինուսի։ Սևերոսի իրավահաջորդի՝ Կարակալայի գահակալումը խաղաղ էր մինչև նրա սպանությունը Մակրինուսի կողմից[147], ով հռչակեց իրեն կայսր։ Բանակը կայսր հռչակեց Էլագաբուսին, և երկուսը հանդիպեցին Անտիոքի ճակատամարտում 216 թ., որտեղ Մակրինուսը ջախջախվեց[148]։ Սակայն շուտով Էլագաբալուսը նույնպես սպանվեց;[148] Կայսր հռչակվեց Ալեքսանդր Սևերոսը[148]։ 235 թ. Ալեքսանդր Սևերոս կայսեր սպանությունց հետո սկսվեց «երրորդ դարի ճգնաժամը», որը բնութագրվում էր անկայունությամբ և բազմաթիվ քաղաքացիական պատերազմներով[149]։ Մարդասպանները կայսր հռչակեցին Մաքսիմինոսին։ Սակայն նա ինչպես բերվեց գահին, այնպես էլ քիչ անց սպանվեց բանակի կողմից[150]։ Մեկը մյուսի հետևից իրար էին հաջորդում այսպես կոչված «զինվորական կայսրերը»՝ Գորդիանոսը, Ֆիլիպ Արաբացին, Դեկիոսը, Գալիենոսը, Ավրելիանոսը և այլն[151]։

Կայսրությունը կյունացավ Դիոկղետիանոսի կառավարման օրոք։ Նրա հաստատած տետրարխիայի կառավարման համակարգը, երբ կայսրությունը բաժանվում էր երկու ավագ և երկու կրտսեր կայսրերի, գոյատևեց մինչև 312 թ.: 314 թ. Կոստանդիանոս Ա Մեծը ջախջախեց մնացած թեկնածուներին և դարձավ միակ կայսրը։

Պարթևաստանի կործանման հետևանքով[152][153] իշխանության եկած Սասանյաններն ավելի հարձակողական քաղաքականություն էին վարում[154][155] և շարունակում պատերազմներն ընդդեմ Հռոմի։ 230 թ. առաջին Սասանյան կայսրը հարձակում գործեց հռոմեացիների վրա[155], սակայն 243 թ. Գորդիանոս III կայսեր բանակը ջախջախեց պարսիկներին[156]։

253 թ. Սասանյանները Շապուհ I-ի գլխավորության ներքո կարողացան խորանալ հռոմեական տիրույթների մեջ[157], և գրավել ու ավերել Անտիոքը[152][157] 260 թ. Եդեսիայի ճակատամարտում հռոմեացիները ջախջախվեցին Սասանյաններից[158],։ հռոմեական կայսր Վալերիանոսը գերի վերցվեց[152][155]։

297-337 թթ, Նարսեհի և Դիոկղետիանոսի միջև կնքված Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագրի շնորհիվ, երկարատև խաղաղություն տիրեց։ Չնայած 337 թ, Կոստանդին Ա կայսեր մահից առաջ, Շապուհ II Երկարակյացը խախտեց պայմանագիրն ու սկսեց 26-ամյա պատերազմ, սակայն քիչ հաջողություններ ունեցավ։ Հուլիանոս կայսրը 363 թ Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաքի մոտ հանդիպեց Շապուհին և հաղթանակ տոնեց, սակայն չկարողանալով նվաճել քաղաքը, նա ստիպված նահանջեց։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը (395–476 թթ.)

խմբագրել
 
Եվրոպան 476 թ., վերցված է Մույրզի Պատմական Ատլասից (1911 թ.)

395 թ., Թեոդոսիոս I Մեծ կայսեր մահից հետո՝ վեստգոթերը Ալարիքի գլխավորությամբ խախտեցին հաշտության պայմանագիրն ու ներխուժեցին հյուսիսային Իտալիա, սակայն սկզբնական շրջանում նրանք հետ մղվեցին կայսրության զորքերի հրամանատար Ստիլիքոնի կողմից։ 407 թ. գերմանական ցեղերը հեշտությամբ անցան Հռենոսի լքված պաշտպանական ամրությունները, նրանք նաև անարգել մտան Գաղիա և 409 թ. ներխուժեցին ներկայիս Իսպանիայի տարածք։

Ստիլիքոնը դարձավ դավադրության զոհ և, չնայած իր անմեղությանը, ենթարկվեց մահապատժի հայրենիքի դավաճանության համար 408 թ. Հռավենայում (կառավարությունը տեղափոխվել էր այնտեղ 402 թ.)։ Նրա մահից հետո բարբարոսներն ակտիվացան և 410 թ. Հռոմը գրավվեց վեստգոթերի կողմից։

Ալարիքի հաջորդների օրոք գոթերը բնակություն հաստատեցին Գաղիայում (412–418 թթ.) և սկսեցին մղել պատերազմներ ընդդեմ վանդալների ու ալանների Իսպանիայում։ Իսկ մի քանի տարի առաջ լքվել էր Բրիտանիան։

Հոնորիոս կայսեր մահից հետո 423 թ., Արևելյան Հռոմեական կայսրության օգնությամբ գահ բարձրացավ թուլամորթ Վաղենտինիանոս III-ը։ Սակայն իրական իշխանությունը գտնվում էր Աետիոսի ձեռքում, ով հենվելով հզոր հոն դաշնակիցների վրա կարողացավ ժամանակավորապես կայունացնել կայսրությունը։ Հոների օգնությամբ կայսրությունը ջախջախեց դեռևս 407 թ. Գաղիայում հաստատված բուրգունդներին, չնայած նրանք մեկ դար անց ավելի ընդարձակեցին իրենց տիրույթները։

Ներկա պահին, Իսպանիայում վեստգոթերի ճնշման և Աֆրիկայի հռոմեական կառավարչի ապստամբության հետևանքով, վանդալները 429 թ. անցան Ջիբրալթարի նեղուցն ու 439 թ. գրավելով Կարթագենը ստեղծեցին անկախ և հզոր նավատորմով պետություն, որ ճանաչվեց կայսրության կողմից 442 թ.: Վանդալների նավերը մեծ վտանգ էին ներկայացնում հռոմեացիների և արևմտյան ու կենտրոնական միջերկրածովյան կղզիների համար։

444 թ. հոները միավորվելով Աթթիլա արքայի ներքո ներխուժեցին Գալիա և կանգնեցվեցին հռոմեա-գերմանական զորքերի կողմից միայն 451 թ. Կատալաունյան դաշտերի վրա տեղի ունեցած ճակատամարտում (ստացել է «Ժողովուրդների մեծ ճակատամարտ» անվանումը)։ Սակայն դա կայսրության վերջին լուրջ հաջողությունն էր։ Մյուս տարի Աթթիլան ներխուժեց Իտալիա, սակայն Հռոմ չմտավ՝ վախենալով ծագած համաճարակից։ Վերադարձի ճանապարհին նա մահացավ (453 թ.)։

Աետիոսը սպանվեց Վաղենտինիանոսի կողմից 454 թ.: Կայսրը իր հերթին դարձավ սպանված զորավարների կողմնակիցների դավադրության զոհ։ Թեոդոսյան դինաստիայի ավարտով գահի համար նոր պայքար սկիզբ առավ։ Վանդալները, օգտվելով խառը իրավիճակից, գրավեցին ու ավերեցին Հռոմը 455 թ.: Այդ բարբարոսություններից հետագայում սկիզբ առավ «վանդալություն» («վանդալիզմ») բառը։

Բարբարոսների ներխուժումների պատճառով, կայսրության տարածքը սահմանափակվեց Իտալիայով և Գալիայի որոշ հատվածներով։

455 թ-ից սկսած Բյուզանդիան գահ բարձրացրեց մի քանի կայսրերի, սակայն իրական իշխանությունը գտնվում էր բարբարոս զորավարների ձեռքում (Ռիցիմեր (456–472 թթ.), Գունդոբադ (473–475 թթ.))։ 475 թ. Օրեստեսը՝ Աթթիլայի նախկին օգնականը, քշեց Հռավեննայից կայսր Հուլիոս Նեպոտին ու կայսր հայտարարեց իր մանկահասակ որդուն՝ Հռոմուլոս Ավգուստուլոս։

476 թ., երբ Օրեստեսը հրաժարվեց տալ ֆեոդալի կոչում գերմանացի վարձկանների հրամանատար Օդոակրին, վերջինս գրավեց Հռավեննան և սպանեց Օրեստեսին ու նրա որդուն։ Նա ուղարկեց կայսերական խորհրդանիշերը Կոստանդնուպոլիս. Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանվեց։ Իսկ Արևելյան Հռոմեական կայսրությունը կամ Բյուզանդական կայսրությունը ընկավ 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավմամբ օսմանյան-թուրքերի առաջնորդ Մեհմեդ II-ի կողմից։

Ժառանգություն

խմբագրել
 
Ռոմանական լեզուների տարածումն աշխարհում.
ԿապույտՖրանսերեն; ԿանաչԻսպաներեն; ՆարնջագույնՊորտուգալերեն; ԴեղինԻտալերեն; ԿարմիրՌումիներեն
 
Լատինական այբուբենի տարածվածությունն աշխարհում:
 
Քրիստոնյաների տոկոսային բաժինը յուրաքանչյուր երկրում:

Նեյշնլ Ջեոգրաֆիկը Աշխարհն ըստ Հռոմի աշխատությունում այսպես էր ներկայացնում Հռոմի ժառանգությունը.

  Հռոմեական ուժեղ ազդեցությունն զգացվում է լեզվի, գրականության, օրենքների, կառավարության, ճարտարապետության, քանդակագործության, բժշկության, մարզաձևերի, արվեստների մեջ[159]։  

Որոշ երկրներ Հռոմեական կայսրության անկումից հետո հայտարարում էին իրենց Հռոմի իրավահաջորդ։ Սրբազան Հռոմեական կայսրությունը, հիմնված 800 թվականին, փորձեց վերականգնել Հռոմի տարածքային միասնականությունը։ Իսկ Մոսկվան իրեն համարում էր «Երրորդ Հռոմը»՝ «Երկրորդ Հռոմ»՝ Կոստանդնուպոլսի անկումից հետո։

Երբ օսմանյան-թուրքերը նվաճեցին Կոստանդնուպոլիսը 1453 թ., Մեհմեդ II-ը դարձրեց այն իր տերության մայրաքաղաքն ու ցանկացավ վերականգնել նաև Հռոմ քաղաքի նկատմամբ գերիշխանությունը։ Միայն Պապի զորքերն ու Նեապոլի թագավորությունը կարողացան կանգնեցնել նրան Հռոմը գրավելուց Օտրանտոյի մոտ 1480 թ.: Կոստանդնուպոլիսը պաշտոնապես վերանվանվեց Ստամբուլ միայն 1930 թվականի մարտի 28-ին։

Եթե ընդունենք Հռոմի հիմնադրման ավանդական 753 թվականը որպես փաստ, իսկ անկումը 1461 թ.՝ Տրապիզոնի կայսրության (Բյուզանդական կայսրության մնացորդը) գրավումը օսմանյան-թուրքերի կողմից, ապա Հռոմը գոյատևել է 2,214 տարի։ Հռոմի ազդեցությունը Արևելքի ու Արևմուտքի վրա հսկայական է։ Շատ դեպքերում հռոմեական հայտնագործությունները վերստին հայտնաբերվում էին հետագա սերունդների կողմից։ Օրինակ, ցեմենտի արտադրության գաղտնիքը 1755–1759 թթ. երկրորդ անգամ հայտնաբերեց Ջոն Սմետոնը։

Մյուս կարևոր նորությունը նահանջ տարիների ներմուծումն էր, քրիստոնեական եկեղեցու կառուցվածքն ու ներկա դասական ճարտարապետության հիմքերը։ Հռոմեական բանակի կողմից կառուցված ճանապարհները գործում են մինչ օրս։ Մեծ մասամբ միայն այդ ճանապարհներով էին օգտվում մինչև 19-րդ դարը։ Նույնիսկ ժամանակակից աստղագիտությունը գալիս է հին հռոմեացիներից։

Շատ եվրոպական երկրներում և նրանց նախկին գաղութներում օգտագործվում են քաղաքական ոլորտ հռոմեացիների նորամուծությունները։ ԱՄՆ-ի Սահմանադրության ժողովրդավարության մասին հատվածում խոսվում է «Օգոստոսի դարաշրջանի վերականգնման» մասին։ Շատ հռոմեական օրենքներ օգտագործվել են Միջնադարյան Եվրոպայում և շարունակում են օգտագործվել մինչ օրս։ Կառավարելով մեծ տարածք՝ հռոմեացիները ստեղծեցին այնպիսի համակարգ, որով հնարավոր էր կառավարել և հավաքել հարկերն այդ տարածքներից։

Չնայած արևմուտքում «Հռոմեական» եզրույթը կապվում է Հռոմի Պապի և կաթոլիկ եկեղեցու հետ, շատ հույներ օգտագործում են այն որպես ինքնանվանում[160]։

Հռոմեական կայսրության գաղափարը մեծ դեր է խաղացել Իտալիայի բնակչության ազգային զարթոնքի մեջ։

Այսօր մաս է կազմում

խմբագրել
Այսօր մաս է կազմում Այսօր մաս է կազմում Այսօր մաս է կազմում
  Ալբանիա   Գերմանիա   Պորտուգալիա
  Ալժիր   Հունգարիա   Ռումինիա
  Անդորրա   Իրան   Սաուդյան Արաբիա
  Ավստրիա   Իրաք   Գերմանիա
  Ադրբեջան   Հորդանան   Սերբիա
  Բելգիա   Քուվեյթ   Սլովակիա
  Բոսնիա և Հերցեգովինա   Լիբանան   Սլովենիա
  Բուլղարիա   Լիխտենշտայն   Շվեյցարիա
  Խորվաթիա   Լիբիա   Սիրիա
  Կիպրոս   Լյուքսեմբուրգ   Թունիս
  Եգիպտոս   Ալբանիա   Միացյալ Թագավորություն
  Ֆրանսիա   Հյուսիսային Մակեդոնիա   Ուկրաինա
  Վրաստան   Մոլդովա   Վատիկան
  Հայաստան   Նիդերլանդներ   Պաղեստին
  Հունաստան   Մարոկկո   Թուրքիա

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Speculum, 23 (1948), pp. 1–34 (pp. 2–3)
  2. Constantine I (306–337 AD) by Hans A. Pohlsander. De Imperatoribus Romanis. Written 2004-1-8. Retrieved 2007-3-20.
  3. "Roman Empire", Microsoft Encarta Online Encyclopedia 2008
  4. Parker, Philip, "The Empire Stops Here". p.2.
  5. Chester G. Starr, A History of the Ancient World, Second Edition. Oxford University Press, 1974. pp. 670–678.
  6. Isaac Asimov. Asimov's Chronology of the World. Harper Collins, 1989. p. 110.
  7. Asimov, p. 198.
  8. Աբբոտ, 342
  9. Աբբոտ, 357
  10. 10,0 10,1 Աբբոտ, 345
  11. Աբբոտ, 354
  12. Աբբոտ, 341
  13. Գոլդսվորտի, Adrian (2003). «The Life of a Roman Soldier». The Complete Roman Army. London: Thames & Hudson. էջ 80. ISBN 0-500-05124-0.
  14. Աբբոտ, 385
  15. 15,0 15,1 Աբբոտ, 383
  16. Suetonius, The Twelve Caesars, Life of Augustus paragraph 41
  17. 17,0 17,1 17,2 The complete Roman army by Adrian Գոլդսվորտի, 2003 chapter The Army of the Principate, p.50; ISBN 0-500-05124-0
  18. The complete Roman army by Adrian Գոլդսվորտի, 2005 chapter The Army of the Principate, p.183; ISBN 0-500-05124-0
  19. Rome and her enemies published by Osprey, 2005 part 3 Early Empire 27BC - AD 235, chapter 9 The Romans, section Remuneration, p.183; ISBN 978-1-84603-336-0
  20. Կոռնելիոս Տակիտոս, Տարեգրություններ. IV.5
  21. Գոլդսվորտի (2003) 51
  22. The complete Roman army by Adrian Գոլդսվորտի 2003, chapter After Service, p.114; ISBN 0-500-05124-0
  23. 23,0 23,1 23,2 Suetonius, The Twelve Caesars, Life of Augusts paragraph 47
  24. Կլավդիոսի թաղումը, տես Կոռնելիոս Տակիտոս, Տարեգրություններ, 2.69 և 13.3–4.
  25. Pliny's Natural History xxx.4.
  26. 26,0 26,1 Suetonius, The Twelve Caesars, Life of Claudius paragraph 25
  27. H.H. Ben-Sasson, A History of the Jewish People, Harvard University Press, 1976, ISBN 0-674-39731-2, The Crisis Under Gaius Caligula, pages 254-256: "The reign of Gaius Caligula (37-41) witnessed the first open break between the Jews and the Julio-Claudian empire. Until then-if one accepts Sejanus' heyday and the trouble caused by the census after Archelaus' banishment-there was usually an atmosphere of understanding between the Jews and the empire ... These relations deteriorated seriously during Caligula's reign, and, though after his death the peace was outwardly re-established, considerable bitterness remained on both sides. ... Caligula ordered that a golden statue of himself be set up in the Temple in Jerusalem. ... Only Caligula's death, at the hands of Roman conspirators (41), prevented the outbreak of a Jewish-Roman war that might well have spread to the entire East."
  28. Suetonius, The Twelve Caesars, Life of Tiberius paragraph 36
  29. Wylen, Stephen M., The Jews in the Time of Jesus: An Introduction, Paulist Press (1995), ISBN 0-8091-3610-4, Pp 190–192.; Dunn, James D.G., Jews and Christians: The Parting of the Ways, A.D. 70 to 135, Wm. B. Eerdmans Publishing (1999), ISBN 0-8028-4498-7, Pp 33–34.; Boatwright, Mary Taliaferro and Gargola, Daniel J and Talbert, Richard John Alexander, The Romans: From Village to Empire, Oxford University Press (2004), ISBN 0-19-511875-8, p. 426.;
  30. Graeme Clarke, "Third-Century Christianity," in Cambridge Ancient History: The Crisis of Empire (Cambridge University Press, 2005), vol. 12, p. 616; W.H.C. Frend, "Persecutions: Genesis and Legacy," Cambridge History of Christianity: Origins to Constantine (Cambridge University Press, 2006), vol. 1, p. 510. Տես also: Timothy D. Barnes, "Legislation Against the Christians," Journal of Roman Studies 58 (1968) 32–50; G.E.M de Sainte-Croix, "Why Were the Early Christians Persecuted?" Past & Present 26 (1963) 6–38; Herbert Musurillo, The Acts of the Christian Martyrs (Oxford: Clarendon Press, 1972), pp. lviii–lxii; and A.N. Sherwin-White, "The Early Persecutions and Roman Law Again," Journal of Theological Studies 3.2 (1952) 199–213.
  31. Կորնելիոս Տակիտոս, Տարեգրություններ, գիրք V.44
  32. Entry on "martyrdom," The Oxford Companion to Christian Thought (Oxford University Press, 2000), p. 411f.
  33. W.H.C. Frend, "The Failure of the Persecutions in the Roman Empire," Past and Present 16 (1959) 10–30.
  34. Ekelund, Robert Burton; Hébert, Robert F.: The Marketplace of Christianity, pg. 60, The MIT Press, Nov. 2006, ISBN 978-0-262-05082-1
  35. Fergus Millar, A Greek Roman Empire: Power and Belief under Theodosius II (408–450). Sather Classical Lectures, Vol. 64. Berkeley: University of California Press, 2006. Pp. 279. ISBN 0-520-24703-5; Warren Treadgold "A Concise History of Byzantium" (New York: St Martin's Press, 2001); Warren Treadgold "A History of the Byzantine State and Society" (Stanford: Stanford University Press, 1997)
  36. 36,0 36,1 36,2 Freeman (1999), pp.389–433
  37. Lee I. Levine Jerusalem M1 տես page 154
  38. «Judaea - Palaestina - Province of the Roman Empire». Unrv.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  39. Social and Economic Conditions of the Roman Empire in the Fourth Century by Paul Vinogradoff, 1911, Cambridge Medieval History, Volume One, pp. 542–567
  40. Lee I. Levine Jerusalem M1 p. 154
  41. Andrew Sherratt (Ed.) "The Cambridge Encyclopedia of Archeology" (Cambridge: Cambridge University Press, 1980), pp. 242–243. ISBN 0-521-22989-8
  42. «Religiousstudies.uncc.edu». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  43. Jstor.org
  44. Andrew Sherratt (Ed.) "The Cambridge Encyclopedia of Archeology" (Cambridge: Cambridge University Press, 1980), pp. 240–244. ISBN 0-521-22989-8
  45. McDonnell/MacDonnell, Roman Manliness: Virtus and the Roman Republic
  46. Greek Language, Encyclopedia Britannica Արխիվացված 2007-12-24 Wayback Machine
  47. Jones, Mark Wilson Principles of Roman Architecture. New Haven: Yale University Press, 2000.
  48. Kevin Greene, "Technological Innovation and Economic Progress in the Ancient World: M.I. Finley Re-Considered", The Economic History Review, New Series, Vol. 53, No. 1. (Feb., 2000), pp. 29–59 (39)
  49. Scott, 404
  50. Աբբոտ, 1
  51. Աբբոտ, 2
  52. Աբբոտ, 6
  53. Social History of Rome By Géza Alföldy, David Braund, 1985
  54. «Resisting Slavery in Ancient Rome». BBC. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  55. «Slavery in Ancient Rome». Kentucky Educational Television. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 20-ին.
  56. The Romans at Work and Play Արխիվացված 2008-07-05 Wayback Machine. Western New England College.
  57. 57,0 57,1 Austin, Roland G. "Roman Board Games. I", Greece & Rome 4:10, October 1934. pp. 24–34.
  58. The Illustrated Encyclopedia of the Roman Empire, Nigel Rodgers, Lorenz Books, ISBN 978-0-7548-1911-0 (page 490)
  59. Pliny the Elder's Natural History, book 12 pp. 38
  60. 60,0 60,1 «Romans' crimes of fashion revealed». BBC. 2003 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2008 թ․ հունիսի 19-ին.
  61. Sumner and D'Amato, G. and R. (2002). Roman Military clothing (2) AD 200 to 400. ISBN 18417655970, 7–9
  62. Rodgers, p.491
  63. The Inheritance of Rome, Chris Wickham, Penguin Books Ltd. 2009, ISBN 978-0-670-02098-0 (page 106)
  64. "Me pascunt olivae, me cichorea levesque malvae." Horace, Odes 1.31.15, ca 30 BC
  65. Phillips pp 46–56
  66. Lucilius-the acknowledged originator of Roman Satire in the form practiced by Juvenal-experimented with other meters before settling on dactylic hexameter.
  67. Toynbee, J. M. C. (1971 թ․ դեկտեմբեր). «Roman Art». The Classical Review. 21 (3): 439–442. doi:10.1017/S0009840X00221331. ISSN 0009-840X. JSTOR 708631. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
  68. «Mousike, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus».
  69. W. L. MacDonald, The Architecture of the Roman Empire, rev. ed. Yale University Press, New Haven, 1982, fig. 131B; Lechtman and Hobbs "Roman Concrete and the Roman Architectural Revolution"
  70. The Legacy of Roman Education (in the Forum), Nanette R. Pacal, The Classical Journal, Vol. 79, No. 4. (Apr.–May 1984)
  71. 71,0 71,1 Oxford Classical Dictionary, Edited by Simon Hornblower and Antony Spawforth, Third Edition. Oxford; New York: Oxford University Press, 1996
  72. Wilson, Andrew (2002): "Machines, Power and the Ancient Economy", The Journal of Roman Studies, Vol. 92, pp. 1–32 (17–21, 25, 32)
  73. Craddock, Paul T. (2008): "Mining and Metallurgy", in: Oleson, John Peter (ed.): The Oxford Handbook of Engineering and Technology in the Classical World, Oxford University Press, ISBN 978-0-19-518731-1, p. 108; Sim, David; Ridge, Isabel (2002): Iron for the Eagles. The Iron Industry of Roman Britain, Tempus, Stroud, Gloucestershire, ISBN 0-7524-1900-5, p. 23; Healy, John F. (1978): Mining and Metallurgy in the Greek and Roman World, Thames and Hudson, London, ISBN 0-500-40035-0, p. 196
  74. Healy, John F. (1978): Mining and Metallurgy in the Greek and Roman World, Thames and Hudson, London, ISBN 0-500-40035-0, p. 196
  75. Hong, Sungmin; Candelone, Jean-Pierre; Patterson, Clair C.; Boutron, Claude F. (1996): "History of Ancient Copper Smelting Pollution During Roman and Medieval Times Recorded in Greenland Ice", Science, Vol. 272, No. 5259, pp. 246–249 (366–369); cf. also Wilson, Andrew (2002): "Machines, Power and the Ancient Economy", The Journal of Roman Studies, Vol. 92, pp. 1–32 (25–29)
  76. Hong, Sungmin; Candelone, Jean-Pierre; Patterson, Clair C.; Boutron, Claude F. (1994): "Greenland Ice Evidence of Hemispheric Lead Pollution Two Millennia Ago by Greek and Roman Civilizations", Science, Vol. 265, No. 5180, pp. 1841–1843; Callataÿ, François de (2005): "The Graeco-Roman Economy in the Super Long-Run: Lead, Copper, and Shipwrecks", Journal of Roman Archaeology, Vol. 18, pp. 361–372 (361–365); Settle, Dorothy M.; Patterson, Clair C. (1980): "Lead in Albacore: Guide to Lead Pollution in Americans", Science, Vol. 207, No. 4436, pp. 1167–1176 (1170f.); cf. also Wilson, Andrew (2002): "Machines, Power and the Ancient Economy", The Journal of Roman Studies, Vol. 92, pp. 1–32 (25–29)
  77. Callataÿ, François de (2005): "The Graeco-Roman Economy in the Super Long-Run: Lead, Copper, and Shipwrecks", Journal of Roman Archaeology, Vol. 18, pp. 361–372 (361–369); Hong, Sungmin; Candelone, Jean-Pierre; Patterson, Clair C.; Boutron, Claude F. (1996): "History of Ancient Copper Smelting Pollution During Roman and Medieval Times Recorded in Greenland Ice", Science, Vol. 272, No. 5259, pp. 246–249 (247, fig. 1 and 2; 248, table 1); Hong, Sungmin; Candelone, Jean-Pierre; Patterson, Clair C.; Boutron, Claude F. (1994): "Greenland Ice Evidence of Hemispheric Lead Pollution Two Millennia Ago by Greek and Roman Civilizations", Science, Vol. 265, No. 5180, pp. 1841–1843; Settle, Dorothy M.; Patterson, Clair C. (1980): "Lead in Albacore: Guide to Lead Pollution in Americans", Science, Vol. 207, No. 4436, pp. 1167–1176 (1170f.)
  78. Hong, Sungmin; Candelone, Jean-Pierre; Patterson, Clair C.; Boutron, Claude F. (1994). «Greenland Ice Evidence of Hemispheric Lead Pollution Two Millennia Ago by Greek and Roman Civilizations». Science. 265 (5180): 1841–1843. doi:10.1126/science.265.5180.1841.
  79. Patterson, C. C. (1972): "Silver Stocks and Losses in Ancient and Medieval Times", The Economic History Review, Vol. 25, No. 2, pp. 205–235 (228, table 6); Callataÿ, François de (2005): "The Graeco-Roman Economy in the Super Long-Run: Lead, Copper, and Shipwrecks", Journal of Roman Archaeology, Vol. 18, pp. 361–372 (365f.)
  80. Patterson, C. C. (1972): "Silver Stocks and Losses in Ancient and Medieval Times", The Economic History Review, Vol. 25, No. 2, pp. 205–235 (216, table 2); Callataÿ, François de (2005): "The Graeco-Roman Economy in the Super Long-Run: Lead, Copper, and Shipwrecks", Journal of Roman Archaeology, Vol. 18, pp. 361–372 (365f.)
  81. Scheidel, Walter: "The Monetary Systems of the Han and Roman Empires", in: Scheidel, Walter, ed. (2009): Rome and China. Comparative Perspectives on Ancient World Empires, Oxford University Press, New York, ISBN 978-0-19-533690-0, pp. 137–207 (179)
  82. Scheidel, Walter: "The Monetary Systems of the Han and Roman Empires", in: Scheidel, Walter, ed. (2009): Rome and China. Comparative Perspectives on Ancient World Empires, Oxford University Press, New York, ISBN 978-0-19-533690-0, pp. 137–207 (205)
  83. «USASK.ca». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  84. «Dougsmith.ancients.info». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  85. Scheidel, Walter; Morris, Ian; Saller, Richard, eds. (2007): The Cambridge Economic History of the Greco-Roman World, Cambridge University Press, ISBN 978-0-521-78053-7
  86. Goldsmith, Raymond W. (1984). «An Estimate of the Size and Structure of the National Product of the Early Roman Empire». Review of Income and Wealth. 30 (3): 263–288.
  87. Hopkins, Keith (1995/6): "Rome, Taxes, Rents, and Trade", Kodai, Vol. 6/7, pp. 41–75. His estimates are upward revisions from Hopkins, Keith (1980): "Taxes and Trade in the Roman Empire (200 B.C.–A.D. 400)", The Journal of Roman Studies, Vol. 70, pp. 101–125, where he lays out his basic method.
  88. Temin, Peter (2006): "Estimating GDP in the Early Roman Empire", Lo Cascio, Elio (ed.): Innovazione tecnica e progresso economico nel mondo romano, Edipuglia, Bari, ISBN 978-88-7228-405-6, pp. 31–54
  89. Maddison, Angus (2007): "Contours of the World Economy, 1–2030 AD. Essays in Macro-Economic History", Oxford University Press, ISBN 978-0-19-922721-1, pp. 43–47; 50, table 1.10; 54, table 1.12
  90. Bang, Peter Fibiger (2008): The Roman Bazaar: A Comparative Study of Trade and Markets in a Tributary Empire, Cambridge University Press, ISBN 0-521-85532-2, pp. 86–91
  91. Scheidel, Walter; Friesen, Steven J. (2009). «The Size of the Economy and the Distribution of Income in the Roman Empire». The Journal of Roman Studies. 99: 61–91. doi:10.3815/007543509789745223.
  92. 92,0 92,1 Lo Cascio, Elio; Malanima, Paolo (Dec. 2009): "GDP in Pre-Modern Agrarian Economies (1–1820 AD). A Revision of the Estimates", Rivista di storia economica, Vol. 25, No. 3, pp. 391–420 (391–401)
  93. Maddison 2007, pp. 47–51
  94. Walter Scheidel: Population and demography, Princeton/Stanford Working Papers in Classics, Version 1.0, April 2006, p. 2
  95. Walter Scheidel: Population and demography, Princeton/Stanford Working Papers in Classics, Version 1.0, April 2006, p. 9
  96. Goldsmith, Raymond W. (1984): "An Estimate of the Size and Structure of the National Product of the Early Roman Empire", Review of Income and Wealth, Vol. 30, No. 3, pp. 263–288 (263)
  97. 97,0 97,1 Աբբոտ, 267
  98. Աբբոտ, 268
  99. Աբբոտ, 272
  100. 100,0 100,1 Աբբոտ, 273
  101. Աբբոտ, 293
  102. Աբբոտ, 296
  103. Աբբոտ, 298
  104. Christine A. Smith. Plague in the Ancient World: A Study from Thucydides to Justinian.Loyola University New Orleans.
  105. Հայկական սովետական հանրագիտարան, 6-րդ հատոր, էջ՝ 600
  106. «Հին աշխարհի երկրներ. հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  107. Matyszak, The Enemies of Rome, p. 285
  108. Գոլդսվորտի, In the Name of Rome, p. 361
  109. Matyszak, The Enemies of Rome, p. 231
  110. Գոլդսվորտի, In the Name of Rome, p. 244-245
  111. Matyszak, The Enemies of Rome, p. 159
  112. Clunn, In Quest of the Lost Legions, p. xv
  113. Churchill, A History of the English Speaking Peoples, p. 4
  114. Churchill, A History of the English-Speaking Peoples, p. 5
  115. Churchill, A History of the English-Speaking Peoples, p. 10
  116. Գոլդսվորտի, In the Name of Rome, p. 269
  117. Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 38
  118. Գոլդսվորտի, In the Name of Rome, p. 322
  119. Matyszak, The Enemies of Rome, p. 213
  120. Matyszak, The Enemies of Rome, p. 215
  121. Matyszak, The Enemies of Rome, p. 222
  122. Matyszak, The Enemies of Rome, p. 223
  123. Կոռնելիոս Տակիտոս, The Histories, Book 1, ch. 41
  124. Plutarch, Lives, Galba
  125. Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 51
  126. Lane Fox, The Classical World, p. 542
  127. Կոռնելիոս Տակիտոս, The Histories, Book 1, ch. 57
  128. Plutarch, Lives, Otho
  129. 129,0 129,1 129,2 Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 52
  130. Կոռնելիոս Տակիտոս, The Histories, Book 1, ch. 44
  131. Կոռնելիոս Տակիտոս, The Histories, Book 1, ch. 49
  132. Կոռնելիոս Տակիտոս, The Histories, Book 3, ch. 18
  133. Կոռնելիոս Տակիտոս, The Histories, Book 3, ch. 25
  134. Գոլդսվորտի, In the Name of Rome, p. 294
  135. Santosuosso, Storming the Heavens, p. 146
  136. Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 3
  137. Գրանտ, The History of Rome, p. 273
  138. Գրանտ, The History of Rome, p. 279
  139. Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 146
  140. Գրանտ, The History of Rome, p. 282
  141. Գիբն, The Decline and Fall of the Roman Empire, p. 624
  142. Գրանտ, The History of Rome, p. 285
  143. Ammianus Marcellinus, Historiae, book 31.
  144. Jordanes, The Origins and Deeds of the Goths, 138.
  145. Գրանտ, The History of Rome, p. 284
  146. Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 149
  147. Գիբն, The Decline and Fall of the Roman Empire, p. 129
  148. 148,0 148,1 148,2 Գիբն, The Decline and Fall of the Roman Empire, p. 130
  149. Գրանտ, The History of Rome, p. 280
  150. Գիբն, The Decline and Fall of the Roman Empire, p. 131
  151. Գիբն, The Decline and Fall of the Roman Empire, p. 135
  152. 152,0 152,1 152,2 Grant, The History of Rome, p. 283
  153. Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 128
  154. Matyszak, The Enemies of Rome, p. 234
  155. 155,0 155,1 155,2 Luttwak, The Grand Strategy of the Roman Empire, p. 151
  156. Matyszak, The Enemies of Rome, p. 235
  157. 157,0 157,1 Matyszak, The Enemies of Rome, p. 236
  158. Matyszak, The Enemies of Rome, p. 237
  159. Reid (1997), p. 54.
  160. Բրիտանիկա հանրագիտարան, Եվրոպայի պատմություն, Հռոմեացիները, 2008 թ., O.Ed.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմեական կայսրություն» հոդվածին։