Դոմիցիանոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիտոս Ֆլավիոս Դոմիցիանոս (լատիներեն՝ Titus Flavius Domitianus, հոկտեմբերի 24, 51[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն - սեպտեմբերի 18, 96[1][2][3], Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր (81–96 թթ.):
Դոմիցիանոս | |
---|---|
Ծնվել է՝ | հոկտեմբերի 24, 51[1] |
Ծննդավայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | սեպտեմբերի 18, 96[1][2][3] (44 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Փլավիոսներ և Flavii Sabini? |
քաղաքական գործիչ | |
Հայր | Վեսպասիանոս[4][1] |
Մայր | Domitilla the Elder?[5] |
Երեխաներ | Titus Flavius Caesar?, Flavia?, Vespasian the Younger? և Domitian the Younger? |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Վեսպասիանոս կայսեր կրտսեր որդին։
Գործունեությունը
խմբագրելԴոմիցիանոսը ժառանգել է իշխանությունը իր եղբայր Տիտոսի մահից հետո 81 թ.։ Նրա օրոք շարունակվում է կայսրի ձեռքում իշխանության կենտրոնացման գործընթացը։ Դոմիցիանոսը ընդլայնում է սենատի կազմը՝ ներառելով դրա մեջ հեծյալների դասին պատկանող անձանց և պրովինցիաների ազնվականներին՝ դրանով ուժեղացնելով սենատի նկատմամբ իր վերահսկողությունը։ Երկրի փաստացի կառավարումը կենտրոնացնում է պրինցեպսի խորհրդի (consilium principis) ձեռքում, որը կազմված էր Դոմիցիանոսի անձնական օգնականներից ու ազատարձակներից։
Դոմիցիանոսի կողմից սենատի արհամարհումը առաջացրեց Հռոմի հին ազնվականության դժգոհությունը, որը վերաճեց ատելության, չնայած նրան, որ նա բավականին շրջահայաց և խելացի էր վարում կառավարման գործերը՝ նշանակելով լավ կուսակալներ ու պատժելով վատերին։ Դոմիցիանոսը վերահսկում էր պետական ապարատի գործունեությունը՝ խստիվ պատժելով չարաշահումների համար։
Արտաքին քաղաքականությունը
խմբագրելԴոմիցիանոսի արտաքին քաղաքականությունն ուղղված էր գոյություն ունեցող սահմանների պաշտպանությանն ու ամրապնդմանը։ Հաջող պատերազմներ է վարել գերմանական ցեղերի դեմ (83 թ.)։ խոշոր ռազմարշավներ են անցկացվել ստորին Դանուբի շրջաններում՝ դակերի դեմ։ 89 թ. Դոմիցիանոսը խաղաղություն է կնքում դակերի առաջնորդ Դեկեբալոսի հետ Հռոմի համար նպաստավոր պայմաններով՝ այդ խաղաղությունը Հռոմում նշելով տրիումֆով։ Դոմիցիանոսի իշխանության տարիներին նրա զորավարներից մեկը՝ Ագրիկոլան հաջող պատերազմներ էր վարում Բրիտանիայի հյուսիսում, սակայն 84 թ. այդ զորավարը հետ է կանչվում Հռոմ, հնարավոր է՝ նրա հաջողությունների նկատմամբ կայսեր խանդի պատճառով։
Սպանությունը
խմբագրելԴոմիցիանոսի կառավարման տարիները բաժանվում են երկու շրջանների։ Մինչև 88 թ. նա խիստ, սակայն չափավոր էր։ 89 թ. սկզբներում նրա դեմ ապստամբեցին Վերին Գերմանիայում տեղակայված զորքերը՝ երկրամասի կուսակալ Լուկիոս Անտոնինոս Սատուրնինոսի ղեկավարությամբ։ Ճնշելով ապստամբությունը Դոմիցիանոսը սկսեց վարել սենատական ազնվականության նկատմամբ հալածանքների քաղաքականություն, որը գնալով ավելի էր ուժգնանում։ Սովորական երևույթ էին դարձել գաղտնի ամբաստանությունների վրա հիմնված դատավարությունները, որոնք ավարտվում էին մահապատիժներով։ Կայսեր հիվանդագին կասկածամտությունը ամրապնդում էր այն հանգամանքը, որ նա չուներ թագաժառանգ երեխա։ Դավադրության յուրաքանչյուր փորձին հետևում էին նոր մահապատիժներ, որոնք իրենց հերթին ավելացնում էին դժգոհությունը՝ ծնելով նոր դավադրություններ։ Վերջիվերջո, կայսեր կինը՝ Դոմիցիան, վախենալով իր կյանքի համար, դավադրություն կազմեց պրետորիական գվարդիայի երկու պրեֆեկտների հետ, որը հանգեցրեց Դոմիցիանոսի սպանությանը 96 թ.։ Ժողովուրդն անտարբեր մնաց նրա մահի նկատմամբ, սենատն այն ընդունեց մեծ խանդավառությամբ, իսկ բանակը՝ դժգոհությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Domitianus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 427.
- ↑ 2,0 2,1 2,2 М. К. Домициан (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. Xа. — С. 960.
- ↑ 3,0 3,1 3,2 Домициан (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1910. — Т. 7. — С. 288—289.
- ↑ Domitian // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 8. — P. 405.
- ↑ Любкер Ф. Domitii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 427—429.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմիցիանոս» հոդվածին։ |