Հայերեն Վիքիպեդիա, Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է։ Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, Հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։

Վիքիպեդիայի Favicon Հայերեն Վիքիպեդիա
URL՝hy.wiki.x.io
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուՀայերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսումմայիսի 27, 2004
Հոդվածների թիվ՝313 865
Էջերի թիվ՝1 157 519
Խմբագրումների թիվ՝10 141 267
Գրանցված մասնակիցներ՝148 721
Ակտիվ մասնակիցներ՝414
Ադմինիստրատորներ՝10
Խորություն:63.3

Պատմություն

խմբագրել
  • 2003 հունվարի 4, Հայերեն Վիքիպեդիայի ամենահին պահպանված խմբագրումը[1][2]։
  • 2003 փետրվարի 3, Գլխավոր էջի ամենահին պահպանված խմբագրումը[3]։
  • 2004 հուլիսի 2, առաջին խմբագրում գլխավոր անվանատարծքում, տեխնիկապես առաջին հոդված[4]
Հայերեն Վիքիպեդիան հիմա
Վիքիպեդիան աշխատում է MediaWiki շարժիչի 1.44.0-wmf.3 (b4aac1f) տարբերակով:
Վիքիպեդիայում կա 313 865 հոդված և 1 157 519 էջ:
10 141 267 խմբագրում:
12 176 բեռնած ֆայլ:
148 721 գրանցված մասնակից, ներառյալ 10 ադմինիստրատոր:

«Մեկ հայ՝ մեկ հոդված»

խմբագրել

2014 թվականի մարտի 24-ին «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության և «Արմենիա» հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հեռուստահաղորդման նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության հնարավորինս բոլոր անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն բովանդակություն։

Արշավի ընթացքում կազմակերպվելու են վիքիհանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքիմշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում։ Բացի այդ նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։

Ծրագրի լուսաբանմանն է առաջին անգամ անդրադարձել «Մարդկային գործոն» հեռուստահաղորդումը իր 2014 թվականի մարտի 24-ի թողարկման ընթացքում, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ներ[5][6][7][8][9]։

2014 թվականի մարտի 27-ին կայացել է մամլո ասուլիս՝ նվիրված «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախաձեռնությանը[10]։

Հոդվածների վիճակագրություն

խմբագրել
Հոդվածերի թիվ Օր Հոդված Հեղինակ
1 2004 հուլիսի 2 01։45 Հայաստան Կարեն
2.300 2006
4.000 2008
5.000
10.000 2010 օգոստոսի 3 Միլենիում կամուրջ (այլ կիրառումներ) Beko
15.000 2011 սեպտեմբերի 10 Ակոռիի Սուրբ Հակոբ վանք Aram-van
20.000 2012 հունվարի 15 Համբարձում Համբարձումյան Aram-van
25.000 2012 ապրիլի 11 Հնաբերդ (Արագածոտնի մարզ) Pandukht
30.000 2012 օգոստոսի 26 Աստերոիդների ցանկ (250401-250500) Ahaik
35.000 2012 դեկտեմբերի 27 (1871) Աստինաքս Ahaik
40.000 2012 դեկտեմբերի 28 (6862) Վիրջիլիոմարկոն Ahaik
45.000 2013 ապրիլի 9 Անկոնա Beko
50.000 2013 օգոստոսի 1
60.000[11] 2013 օգոստոսի 3
70.000 2013 օգոստոսի 8
80.000 2013 սեպտեմբերի 27
90.000 2013 սեպտեմբերի 29
100.000 2013 դեկտեմբերի 2 «Ղարաբաղցի կինը» քանդակ (Երևան) 23artashes
110.000 2014 փետրվարի 20 Թովուզ կամավորական ջոկատ Gardmanahay
120.000 2014 մայիսի 31 Մոնղոլա-օխոտական գեոսինկլինալային համակարգ Artureganyan
130.000 2014 օգոստոսի 20 Բրաչիանո Kara98
140.000 2014 նոյեմբերի 30 Փուլի աշխարհի գավաթ Vadgt
150.000 2015 մարտի 16 Շչեբնյուխա Էդմոնդ Խաչատրյան
160.000 2015 մայիսի 3 Լուչինյանո Andance
170.000 2015 հունիսի 17 Վոլմա (Մեծ Պրոսնիցայի վտակ) GarikKh[փա՞ստ]
180.000 2015 օգոստոսի 7 Բրինդիզի (գավառ) Տարոն Հարությունյան
190.000 2015 հոկտեմբերի 28 Բագրատ III (Վրաց արքա) Hayk.arabaget
200.000 2016 հունիսի 1 Հելէն Քելլըր[12] կամ Գլուխկոտրուկ (մուլտֆիլմ)‎[13] Galy02[12] կամ Սիմա Օհանյան[13]
210.000 2016 հոկտեմբերի 27 Խաչիկ Սամուէլեան Sylvia Seraydarian 5
250.000 2019 հունվարի 5 Բոբ ՄըքԱդու Gevorg Ghazaryan
300.000 2023 հուլիսի 29 Ջեյ Էռնանդես Argam Forbes
313 865[14] Հիմա (2024 Նոյեմբեր 21)

Անվանում

խմբագրել

Ստեղծման պահից նախագիծը կրում էր «Վիքիփեդիա» անվանումը (նախագծի բնօրինակի անվան հավայական wiki՝ արագ և անգլերեն encyclopedia՝ հանրագիտարան բառերի միացության հայերեն տառադարձումից)։

Տարիների ընթացքում պարբերաբար եղել են քննարկումներ «Վիքիպեդիա» կամ «Վիկիպեդիա» անվանատարբերակներին անցնելու վերաբերյալ՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ավելի հարմար են և համապատասխանում են ժամանակակից արևելահայերենի կանոններին։ 2012 թ. ապրիլի 5-ին տեղի ունեցավ անվանափոխության վերաբերյալ երկու փուլից բաղկացած[15] քվեարկություն, որի արդյունքում որոշվեց «Վիքիփեդիա» անվանումը փոխարինել «Վիքիպեդիա» տարբերակով[16]։

Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված ծրագրեր

խմբագրել

Վիքիպեդիայի զարգացմանն ուղղված միջոցառումներ

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Ամենաշատը խմբագրվել է Հայաստան հոդվածը՝ 2704 խմբագրում։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Մասնակից։Lilith էջի 2003 թ․ հունվարի 4֊ի խմբագրումը
  2. Վիքիմեդիա նախագծի վիճակագրության կայք, Վիքիպեդիաների ստեղծման պատմություն (անգլերեն)
  3. Main Page էջի խմբագրումների պատմությունը
  4. [1]
  5. Մեկնարկեց «Մեկ հայ, մեկ հոդված» համահայկական նախագիծը
  6. Արմենպրեսը միանում է «Մեկ հայ, մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությանը
  7. Մեկնարկել է մեկ հայ՝ մեկ հոդված արշավը
  8. «Մեկ հայ՝ մեկ հոդված». նախագիծ՝ մեր սերունդների համար
  9. Wikipedia–ի կայքում մեկնարկել է «Մեկ հայ՝ մեկ հոդված» նախագիծը - See more at: http://telecom.arka.am/am/news/internet/wikipediahodvac465_/#sthash.D0bQ9XdC.dpuf
  10. «"Մեկ հայ՝ մեկ հոդված" մամուլի ասուլիս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  11. Հայերեն Վիքիպեդիայի զարգացման վիճակագրություն
  12. 12,0 12,1 «Վերջին փոփոխություներ». 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  13. 13,0 13,1 «Վերջին փոփոխություններ». 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  14. «Վիքիպեդիաների վիճակագրական ցանկ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
  15. Վիքիպեդիայի անվանափոխության առաջին փուլ և Վիքիպեդիայի անվանափոխության երկրորդ փուլ։
  16. Հայկական «Վիքիփեդիա»-ն քննարկում է անվանափոխության հնարավորությունը
  17. Հաշվարկված ըստ Գլխավոր Էջի էջադիտումների ամսական քանակի
  18. Հոդվածների քանակական աճն ըստ եռամսյակների