ԱՄՆ-ի տնտեսություն
ԱՄՆ-ի տնտեսություն (անգլ.՝ Economy of the United States), աշխարհի խոշորագույն տնտեսությունը ըստ անվանական համախառն ներքին արդյունքի[1], որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր կազմում է համաշխարհային անվանական ՀՆԱ-ի գրեթե 25 տոկոսը՝ արտահայտված ԱՄՆ դոլարով[2]։
ԱՄՆ-ը շուկայական տնտեսությամբ, զարգացման բարձր մակարդակ ունեցող երկիր է[3]։ Աշխարհում առաջինն է ոչ միայն անվանական ՀՆԱ-ի, այլև ազգային հարստության ծավալով, իսկ ըստ գնողունակության համարժեքության ՀՆԱ-ի գրավում է երկրորդ տեղը՝ 2014 թվականից առաջին տեղը զիջելով Չինաստանին[4]։ Բնակչության մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով էլ աշխարհում 2022 թվականից զբաղեցնում է իններորդ տեղը[5]։ ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիապես առավելագույն հզոր, արդիականացված տնտեսությունն աշխարհում, նրա ֆիրմաները առաջատար դիրքեր են զբաղեցնում հատկապես արհեստական բանականության, համակարգիչների, դեղագործական, բժշկական արտադրանքի, օդատիեզերագնացության, ռազմական արդյունաբերության բնագավառներում[6]։ Ամերիկյան դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ գործածվող դրամական միավորն է, ինչպես նաև որպես պահուստի միջոց ամենաապահովը համարվող արժույթը, և դա շնորհիվ երկրի հզոր տնտեսության, ռազմական ուժի, նավթադոլարային համակարգի, ֆինանսական ընդարձակ շուկայի[7][8]։ Որոշ երկրներ ամերիկյան դոլարը գործածում են որպես իրենց պաշտոնական դրամական միավոր, մի շարք երկրներում էլ այդպես է de facto[9][10]: ԱՄՆ-ի առևտրային խոշորագույն գործընկերներն են Չինաստանը, Եվրոպական միությունը, Կանադան, Մեքսիկան, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և Թայվանը[11]։ Միացյալ Նահանգները ապրանքներ ներկրող խոշորագույն երկիրն է աշխարհում, իսկ արտահանման ընդհանուր ծավալով երկրորդ տեղն է գրավում[12]։ Ազատ առևտրի համաձայնագրեր են կնքված մի ամբողջ շարք երկրների հետ՝ ներառյալ Մեքսիկան, Կանադան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Շվեյցարիան, Իսրայելը, մի քանի պետությունների հետ էլ այդ կապակցությամբ բանակցություններ են ընթանում[13]։
Երկրի տնտեսության աճի ու զարգացման համար հիանալի խթան են հանդիսանում բնական պաշարների առատությունը, լավ զարգացած ենթակառուցվածքները, արտադրության բարձր արդյունավետությունը[14]։ Ըստ բնական պաշարների ամբողջ ծավալի գնահատման՝ ԱՄՆ-ը երկրորդ տեղն է գրավում. այդ ցուցանիշը, ամերիկյան դոլարներով արտահայտած, 2019 թվականի դրությամբ կազմել է 44.98 տրիլիոն[15]։ Ամերիկյան տնային տնտեսություններն ամենամեծ եկամուտն ունեն, իսկ ամերիկացի աշխատողներն էլ՝ ամենաբարձր վարձատրությունը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների շարքում[16]։
1890 թվականին ԱՄՆ-ը գերազանցել է Բրիտանական կայսրությանը՝ դառնալով առավելագույն արդյունավետություն ունեցող պետությունն աշխարհում[17]։ Դարձել է ամենամեծ ծավալով նավթ ու բնական գազ արտադրողը[18]։ 2016 թվականին եղել է աշխարհի խոշորագույն առևտրային երկիրը[19], ինչպես նաև՝ ամենաշատ արդյունաբերական արտադրանք թողարկողը՝ ապահովելով աշխարհում թողարկվող արդյունաբերական արտադրանքի մեկ հինգերորդ մասը[20]։ ԱՄՆ-ն ունի ոչ միայն ապրանքների ամենամեծ ներքին շուկան, այլև բոլոր երկրներին գերազանցում է մատուցվող ծառայությունների ծավալով։ 2018 թվականին ԱՄՆ-ի առևտրի ամբողջ ծավալը կազմել է $4.2 տրիլիոն դոլար[21]։ Աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 121-ի գլխավոր գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում[22]։ Այստեղ են ապրում ամենամեծ թվով միլիարդատերերը՝ մոտավորապես 3 տրիլիոն ամերիկյան դոլար ընդհանուր կարողությամբ[23][24]։ 2020 թվականի օգոստօսի դրությամբ ԱՄՆ-ի առևտրային բանկերը տիրապետում էին շուրջ 20 տրիլիոն դոլար ակտիվների[25]։ Իսկ ամերիկայն կառավարմանը ենթակա բոլոր ակտիվների հանրագումարը անցնում է 30 տրիլիոն դոլարից[26][27]։
New York Stock Exchange-ը և ՆԱՍԴԱՔ-ը շուկայական կապիտալացման մակարդակով և առևտրային ծավալով խոշորագույն ֆոնդային բորսաներն են աշխարհում[28][29]։ Օտարերկրյա ներդրումների ծավալով նույնպես ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում. դրանք ընդհանուր առմամբ հասնում են մոտավորապես 4 տրիլիոն դոլարի[30], իսկ արտասահմանյան երկրներում ամերիկացիների կատարած ներդրումների ընդհանուր ծավալն անցնում է $5.6 տրիլիոնից[31]։ ԱՄՆ-ի տնտեսությունը միջազգային վարկանիշային ցանկում առաջինն է վենչուրային կապիտալի[32], ինչպես նաև հետազոտությունների ու զարգացման ֆինանսավորման ասպարեզում[33]։ 2018 թվականին սպառողական ծախսերը կազմել են ԱՄՆ-ի տնտեսության 68%-ը[34], իսկ եկամտի մեջ աշխատանքի բաժինը` 43%-ը (2017 թ.)[35]: ԱՄՆ-ն ունի ամենամեծ սպառողական շուկան աշխարհում[36]։ Նրա աշխատաշուկան ներգաղթյալներ է գրավում աշխարհի բոլոր ծայրերից[37]։ ԱՄՆ-ն աշխարհում առաջատար դիրքեր է գրավում նաև Doing Business-ի, Global Competitiveness Report-ի և այլ ցուցիչներով[38]։
ԱՄՆ-ի տնտեսությունը զգալի անկում է ապրել մեծ ռեցեսիայի շրջանում՝ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում։ Ընդ որում՝ իրական ՀՆԱ-ն նախաճգնաժամային պիկին է հասել 2011 թվականին[39], գործազրկության մակարդակը՝ 2015 թվականի սեպտեմբերին[40]։ ԱՄՆ-ը 2017 թվականին բնակչության տարբեր շերտերի եկամուտների անհավասարության տեսակետից 156 երկրների շարքում գրավել է 41-րդ տեղը[41], իսկ Արևմտյան աշխարհի երկրների շարքում՝ առաջին տեղը[42]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Country Comparison :: National product Արխիվացված 2011-06-04 Wayback Machine // CIA — The World Factbook; в рейтинге ЦРУ у США 2-е место, минус Евросоюз, который не является страной
- ↑ «Макр Дж Пэрри — Доля США в мировом ВВП, остаётся на удивление стабильной последние 40 лет. Россия не способна даже конкурировать с этим» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ —Forbes, Jack D. “THE NEW ASSIMILATION MOVEMENT: STANDARDS, TESTS, AND ANGLO-AMERICAN SUPREMACY.” Journal of American Indian Education, vol. 39, no. 2, University of Minnesota Press, 2000, pp. 7–28, Կաղապար:Jstor.
—King, Desmond, and Marc Stears. “How the U.S. State Works: A Theory of Standardization.” Perspectives on Politics, vol. 9, no. 3, [ American Political Science Association, Cambridge University Press ], 2011, pp. 505–18, Կաղապար:Jstor.
—Hall, Peter A.; Soskice, David (2001). Varieties of Capitalism: The Institutional Foundations of Comparative Advantage. Oxford University Press. էջ 570. ISBN 978-0-191-64770-3.
—Harcourt, B.E. (2011). The Illusion of Free Markets: Punishment and the Myth of Natural Order. Harvard University Press. ISBN 978-0-674-05936-8.
—Kielbowicz, Richard. “TESTING THE BOUNDARIES OF POSTAL ENTERPRISE IN THE U.S. FREE-MARKET ECONOMY, 1880-1920.” More than Words: Readings in Transport, Communication and the History of Postal Communication, edited by John Willis, University of Ottawa Press, 2007, pp. 85–100, .
—Tanzi, V. (2011). Government versus Markets: The Changing Economic Role of the State. Cambridge University Press. էջ 86. ISBN 978-1-139-49973-6.(չաշխատող հղում) - ↑ «Report for Selected Country Groups and Subjects (PPP valuation of country GDP)» (ամերիկյան անգլերեն). IMF. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «World Economic Outlook Database, April 2022». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «United States reference resource». The World Factbook Central Intelligence Agency. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «The Implementation of Monetary Policy – The Federal Reserve in the International Sphere» (PDF). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Zaw Thiha Tun (2015 թ․ հուլիսի 29). «How Petrodollars Affect The U.S. Dollar». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Benjamin J. Cohen, The Future of Money, Princeton University Press, 2006, 0691116660; cf. "the dollar is the de facto currency in Cambodia", Charles Agar, Frommer's Vietnam, 2006, 0471798169, p. 17
- ↑ «US GDP Growth Rate by Year». multpl.com. US Bureau of Economic Analysis. 2014 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Top Trading Partners». U.S. Census Bureau. 2016 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «World Trade Statistical Review 2019» (PDF). World Trade Organization. էջ 100. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «United States free trade agreements». Office of the United States Trade Representative. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Wright, Gavin, and Jesse Czelusta, "Resource-Based Growth Past and Present", in Natural Resources: Neither Curse Nor Destiny, ed. Daniel Lederman and William Maloney (World Bank, 2007), p. 185. 0821365452.
- ↑ Anthony, Craig (2016 թ․ սեպտեմբերի 12). «10 Countries With The Most Natural Resources». Investopedia.
- ↑ «Income». Better Life Index. OECD. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. «In the United States, the average household net adjusted disposable income per capita is USD 45 284 a year, much higher than the OECD average of USD 33 604 and the highest figure in the OECD.»
- ↑ Digital History; Steven Mintz. «Digital History». Digitalhistory.uh.edu. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «United States remains the world's top producer of petroleum and natural gas hydrocarbons». EIA.
- ↑ Katsuhiko Hara; Issaku Harada (staff writers) (2017 թ․ ապրիլի 13). «US overtook China as top trading nation in 2016». Nikkei Asian Review. Tokyo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Vargo, Frank (2011 թ․ մարտի 11). «U.S. Manufacturing Remains World's Largest». Shopfloor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Trade recovery expected in 2017 and 2018, amid policy uncertainty». Geneva, Switzerland: World Trade Organization. 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Global 500 2016». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին. Number of companies data taken from the "Country" filter.
- ↑ «The US is home to more billionaires than China, Germany and Russia combined». CNBC. 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Wealth-X's Billionaire Census 2019 report reveals insights and trends about the world's top billionaires». hk.asiatatler.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Total Assets, All Commercial Banks». 1973 թ․ հունվարի 3.
- ↑ «Doubling Down on Data» (PDF). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ «The asset management industry in the United States» (PDF). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Monthly Reports - World Federation of Exchanges». WFE.
- ↑ Table A – Market Capitalization of the World's Top Stock Exchanges (As at end of June 2012). Securities and Exchange Commission (China).
- ↑ «CIA – The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «CIA – The World Factbook». Cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Adapting and evolving – Global venture capital insights and trends 2014 Արխիվացված 2020-08-04 Wayback Machine. EY, 2014.
- ↑ «2014 Global R&D Funding Forecast» (PDF). battelle.org. 2013 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ "Personal consumption expenditures (PCE)/gross domestic product (GDP)" FRED Graph, Federal Reserve Bank of St. Louis
- ↑ "Shares of gross domestic income: Compensation of employees, paid: Wage and salary accruals: Disbursements: To persons" FRED Graph, Federal Reserve Bank of St. Louis
- ↑ «United Nations Statistics Division – National Accounts Main Aggregates Database».(չաշխատող հղում)
- ↑ «Country comparison :: net migration rate». Central Intelligence Agency. The World Factbook. 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Rankings: Global Competitiveness Report 2013–2014» (PDF). World Economic Forum. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «FRED – Real GDP».
- ↑ «FRED-Civilian Unemployment Rate».
- ↑ «CIA World Factbook "Distribution of Family Income"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Gray, Sarah (2018 թ․ հունիսի 4). «Trump Policies Highlighted in Scathing U.N. Report On U.S. Poverty». Fortune. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. «"The United States has the highest rate of income inequality among Western countries", the report states.»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի տնտեսություն» հոդվածին։ |