Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ԱՐ հեռուստաընկերություն

ԱՐ, հայկական հեռուստաընկերություն, որը հիմնել է Մերուժան Տեր-Գուլանյանը 1996 թ. հունվարի 23-ին[1]։ Հեռարձակվում էր 3 մետրային ալիքով Երևանում, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում և Գեղարքունիքի որոշակի հատվածներում, ինչպես նաև Ռոստելեկոմ, Յուքոմ և ինտերակտիվ մալուխային հեռուստատեսությամբ[2] ՀՀ ամբողջ տարածքում, տարբեր կապուղիներով նաև ՀՀ տարածքից դուրս։

«Ար» հեռուստաընկերություն
🌐artv.am
ԵրկիրՀայաստան Հայաստան,
Երևան Երևան
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվականհունվարի 23, 1996
Հեռարձակման ավարտման թվականհունվարի 21, 2021
Փոխարինված էՆուռ TV
ՀիմնադիրՄերուժան Տեր-Գուլանյան
ՍեփականատերԳրանդ հոլդինգ
ՂեկավարողներԱրամ Ղազարյան (գործադիր տնօրեն)

Պատմություն

խմբագրել

2003 թվականին «ԱՐ»-ի սեփականատերը փոխվեց։ Հրանտ Վարդանյանն այն ներառեց Գրանդ Հոլդինգի ցանկում։ Լրատվական «Սուրհանդակ» հաղորդումը վերանվանվեց «Ազդարար» և հենց 2003-ին համարվեց ամենավարկանիշայինը[փա՞ստ]։

2008 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը լրատվական ծառայության պետը Ալիկ Հակոբյանն էր։ 2016-ի հուլիսի 1-ին ծառայությունը ղեկավարում էր հաղորդավար Եվա Մեհրաբյանը։

«ԱՐ» հեռուստաընկերության եթերային հեռարձակումը ավարտվել է 2021 թ. հուվարի 21-ին[3]։

«Ազդարար»

խմբագրել

Հեռուստաալիքի գլխավոր լրատվական ծրագիրն «Ազդարարն» էր, որը հեռարձակվում էր օրը 5 անգամ։ «ԱՐ»-ի լրագրողները լուսաբանել են ՀՀ առաջին դեմքի այցերը Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ռուսաստան և այլ երկրներ։

Այլ հաղորդումներ

խմբագրել

Բացի լրատվական ծրագրից, «ԱՐ»-ի եթերում 2003 թվականից եթեր էր հեռարձակվում «Ճանապարհ» հաղորդաշարը, որը վարում էր քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։ Հաղորդաշարին հյուրընկալվել են Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Մարգարյանը և այլ հայտնի քաղաքական գործիչներ։ Հետագայում «Ճանապարհը» դարձավ թոք շոու։ «ԱՐ»-ի նախագծերից են «Հատուկ թղթակից», «Հմուտ ձեռքեր», «Մեր մեծերը», «Ջազի ժամ», «Փնտրեք կնոջը» հաղորդումները։

2013 թվականից «ԱՐ»-ի եթերից հանվել են բոլոր հեռուստասերիալները։

Տարբերանշաններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական եթերի հետքերով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  2. internews.am - Լրատվամիջոցներ / Ար ՀԸ
  3. Technologies, Peyotto. ««ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ ոքի չի վաճառվել, նվեր չի տրվել». factor.am. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել