Կաետան Աբգարովիչ

(Վերահղված է Աբգարովիչ-Կ.ից)

Կաետան Աբգարովիչ (լեհ.՝ Kajetan Abgarowicz; կեղծանունը` Սոլթան Աբգար, օգոստոսի 7, 1856(1856-08-07), Չեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1909(1909-07-27)[1][2], Տրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2] և Տրուսկավեց, Drohobych (district), Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհահայ գրող[4], Աբգարովիչների ազնվական տոհմից։ Ապրել և ստեղծագործել է Լեհաստանում։ Աշխատակցել է «Հողագործ» լեհերեն ամսագրին։

Կաետան Աբգարովիչ
լեհ.՝ Kajetan Abgarowicz
Ծնվել էօգոստոսի 7, 1856(1856-08-07)
ԾննդավայրՉեռնյովե, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 27, 1909(1909-07-27)[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայրՏրուսկավեց, Դրոգոբիչի պովիատ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2] կամ Տրուսկավեց, Drohobych (district), Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Գրական անունSoltan Abgar
Մասնագիտությունլրագրող, արձակագիր, գրող և խմբագիր
Լեզուլեհերեն[3]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Կաետան Աբգարովիչ Վիքիդարանում
 Kajetan Abgarowicz Վիքիպահեստում
Աբգարովիչների տոհմական զինանշանը

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1856 թվականի օգոստոսի 7-ին` Ստանիսլավ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկովսկ) քաղաքի մոտ գտնվող Չեռնյովե բնակավայրում (այժմ՝ Ուկրաինա), հայ կալվածատիրոջ ընտանիքում[4]։ Մայրը լեհուհի էր[4]։ Ստացել է լեհական կրթություն։

Մահացել է 1909 թվականի հուլիսի 27-ին, Տրուսկավեց քաղաքում[4]։

Աշխատություններ

խմբագրել

Գրել է մի շարք վեպեր, բանասիրական գրքեր, ինչպես «Չղջիկների ակումբը»[4], «Նեա», նաև մի վեպ՝ լեհահայերի կյանքից՝ «Նախանձ» վերնագրով[4]։ Իր կյանքից վերցրած դեպքերի մի շարք էլ լույս է ընծայել «Գյուղական բակից» խորագրով[4], բոլորն էլ լեհերեն[5]։ 1901 թվականին Լվովում լեհ մտավորականների հետ հիմնադրել է «Զարյա» հանդեսը[4]։ Առաջին վեպը՝ երկհատոր «Ամուրիների ակումբը», լույս է տեսել 1892 թվականին, Լվովում։ Հայտնի են նաև «Ցարական կայսրությունից» (1892), «Խաբված հույս» (1894)[4], «Սիրային համաձայնություն» (1894), «Գյուղական բակից» (1895) երկերը։ Գրական գործունեության վերջին շրջանի գործերից են «Բավական ուշ է», «Էմիրի մահը», որոնք լույս են տեսել 1909 թվականին[6]։ Կաետանի վեպերի թեման եղել է լեհական շլյախտայի կյանքը[4]։ Գրել է նաև տնտեսագիտական բնույթի հոդվածներ, որոնք հրապարակվել են «Հողագործ» (լեհերեն) հանդեսում[4]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Չղջիկների ակումբը»
  • «Նեա»
  • «Նախանձ», վեպ
  • «Ամուրիների ակումբը», վեպ (1892)
  • «Ցարական կայսրությունից» (1892)
  • «Խաբված հույս» (1894)
  • «Սիրային համաձայնություն» (1894)
  • «Գյուղական բակից» (1895)
  • «Բավական ուշ է» (1909)
  • «Էմիրի մահը» (1909)

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 10.
  3. Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան (հայ.) — 1973. — հատոր 1. — էջ 9. — ISBN 978-5-550-00265-0
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 9.
  6. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 8, էջեր 8 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաետան Աբգարովիչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաետան Աբգարովիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 19