Գրական անուն
Գրական անուն (հուն.՝ ψευδώνυμος, լատ.՝ pseudónymos - «սխալ անուն», ψεύδος «փսեուդոս» - «այլ» և ὄνομα «օնոմա» - «անուն»), կեղծանուն, որն օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես արվեստի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և պաշտոնապես գրանցված է։ Գրական անվան մեջ իրական անվան առկայության դեպքում կեծանունը կոչվում է ավտոնիմ (հունարենից)։ Այն գրական անունը, որում չկա ոչ մի համապատասխանություն ծննդյան անվան հետ, կոչվում է կրեպտոնիմ և այն օգտագործվում է իրական անվան գաղտնիության նպատակով, երբեմն էլ՝ այլ գործունեության հետ կապված անունից տարբերակելու համար[1]։
Արևելյան մշակույթում
խմբագրելԱրևելյան մշակույթում (օրինակ՝ ճապոնականում և չինականում) գրական անվան ընդունումը սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ միաժամանակ ինչ-որ ժամանակաշրջան պարտադիր է եղել։
Գրական անվան նպատակներին կարելի է դասել շատ երկար անունը ավելի կարճով փոխարինելու ձգտումը, ավելի հնչեղ անուն ստանալու նպատակը, մարդու ազգությունը գաղտնի պահելու ցանկությունը և այլն։
Հայտնի մարդկանց կեղծանուններ
խմբագրելՇատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան)։ Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի)։ Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն)։
Հայտնի մարդկանց իրական և կեղծ անունները՝
Գրական կեղծանուններ
խմբագրել- Ալեքսանդր Գրին - Ալեքսանդր Սերգեյի Գրինևսկի
- Ալեքսանդր Սերգեյի - Ալեքսանդր Սերգեյի Պոպով
- Ալեքսանդրա Մարինինա - Մարինա Արկադիի Ալեքսեևնա
- Անատոլ Ֆրանս - Ժակ Անատոլ Ֆրանսուա Թիբո
- Աննա Ախմատովա - Ախմատովա Գորենկո
- Արկադի Գայդար - Արկադի Պետրովիչ Գոլիկովի
- Վենիամին Կավերին - Բենջամին Ա. Զիլբեր
- Վոլտեր - Ֆրանսուա-Մարի Արուե
- Մաքսիմ Գորկի - Ալեքսեյ Պեշկով
- Ջեկ Լոնդոն - Ջոն Գրիֆիտ Չեյնին
Գեղարվեստական կեղծանուններ
խմբագրել- Գրետա Գարբո - Գրետա Գուստաֆսոն
- Մարլեն Դիտրիխ - Մարիա Մագդալենա Դիտրիխ
- Մերիլին Մոնրո - Նորմա Բեյքեր
- Ռինգո Սթար - Ռիչարդ Ստարկի
- Շեր - Շերիլին Սարգսյան
Քաղաքական կեղծանուններ
խմբագրել- Լենին - Վլադիմիր Իլյիչ Ուլյանով
- Վիլի Բրանդտ - Կարլ Հերբերտ Ֆրահմ
- Ռուդոլֆ Աբել - Վիլյամ Հ. Ֆիշեր
- Էրին Հանթերը - Վիկտորիա Հոլմս, Քեյթ Քերի,
Կոլեկտիվ կեղծանուններ
խմբագրել- Վասիլև Եղբայրներ - կինոռեժիսոր և գրող
- Եղբայրներ Տուր - դրամատուրգ և սցենարիստ
- Էրին Հանթերը - Վիկտորիա Հոլմս, Քեյթ Քերի
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «A Brief History of Pen Names by Haylen Beck». www.powells.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 4-ին.
Գրականություն
խմբագրել- Дмитриев В. Г. Скрывшие своё имя: (Из истории анонимов и псевдонимов) / Отв. ред. д-р филол. наук И. Г. Клабуновский; Академия наук СССР. — Изд. 2-е, доп. — М.: Наука, 1977. — 313 с. — (Литературоведение и языкознание). — 148 000 экз. (обл.) (1-е изд. — 1970).
- Дмитриев В. Г. Придуманные имена. — М.: Современник, 1986. — 258 с. — 30 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Настоящие и полные имена известных людей Արխիվացված 2006-10-14 Wayback Machine
- Великие псевдонимы
- Иван Карамазов. Энциклопедия псевдонимов русских поэтов Արխիվացված 2014-06-28 Wayback Machine (2000).
- Василий Ласточка (18 июня 1997). «Когда маски сняты». «Музыкальная правда» № 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
- Что такое псевдоним?
- Псевдонимы и люди. Сайт о псевдонимах.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 359)։ |