Մառլեն Դիտրիխ
Մառլեն Դիտրիխ (գերմ.՝ Marlene Dietrich [maɐˈleːnə ˈdiːtʁɪç]), լրիվ անունը՝ Մարիա Մագդալենա Դիտրիխ, դեկտեմբերի 27, 1901[1][2][3][…], Rote Insel, Շյոնեբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 6, 1992[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4])[7], ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի. ազգությամբ գերմանացի է։ Ունեցել է և՛ Գերմանիայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն։
Իր կարիերայի ընթացքում, որը տևեց 1910-ականներից մինչև 1980-ականները, նա մշտապես կատարելագործվում էր։ 1920-ականներին Բեռլինում Դիտրիխը խաղացել է բեմում և համր ֆիլմերում։ Երկնագույն հրեշտակը (The Blue Angel 1930) ֆիլմում նրա խաղը Լոլա-Լոլայի կերպարում նրան միևազգային հռչակ բերեց և պայմանագիր Պարամաունտ Փիքչերսի (Paramount Pictures) հետ։ Դիտրիխը խաղացել է հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Morocco (1930), Shanghai Express (1932) և Desire (1936)։ Նրա եկամտի մեծ մասը իր գլամուրային անհատականության և «էկզոտիկ» արտաքինի հաջող «վաճառքով» էր պայամանավորված։ Նա դարձավ դարի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ամերիկայում նա բարձրապրոֆիլ արվեստագետներից էր։ Թեև պատերազմից հետո Մառլենը հազվադեպ էր նկարահանվում ֆիլմերում, 1950-1970-ական թվականներին նա շրջագայում էր աշխարհով մեկ որպես կենդանի շոու կատարող։
Դիտրիխը հայնտի էր պատերազմի ընթացքում մարդասիրական գործունեությամբ։ Նա ապաստան էր տրամադրում գերմանացի և ֆրանսիացի աքսորյալներին՝ նրանց ապահովելով ֆինանսական աջակցությամբ և պաշտպանելով նրանց ԱՄՆ քաղաքացիությունը։ Պատերազմի ժամանակ առաջնագծի բարոյական վիճակը բարելավելու իր աշխատանքների համար նա մի քանի շքանշաններ է ստացել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից և Իսրայելից։ 1999 թվականին Ամերիկյան կինոակադեմիան իր՝ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում[8]։
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԿյանքի վաղ շրջան
խմբագրելՄառլեն Դիտրիխը ծնվել է 1901 թվականին Բեռլինի[9] շրջանի Շյոնեբերգ քաղաքում՝ ոստիկանության սպա Լուի Էրիխ Օտտո Դիտրիխի և Վիլհելմինա Ֆելզինգի ընտանիքում։ Մայրը բեռլինյան մի հարուստ ընտանիքից էր, որին պատկանում էր զարդեր և ժամացույց արտադրող մի ընկերություն։ Դիտրիխը մի քույր ուներ՝ Էլիզաբեթը, որն իրենից մեծ էր մեկ տարով։ Դիտրիխի հայրը մահացել է 1907 թվականին[10]։ Նրա լավագույն ընկերը՝ Գրենադիերսի արիստոկրատ լեյտենանտ Էդուարդ վոն Լոսչը, սիրահետում էր Վիլհելմինային և ամուսնացավ նրա հետ 1914 թվականին։ 1916 թվականի հուլիսին նա մահացավ Առաջին համաշխարհային պատերազմին ստացած ծանր վնասվածքների պատճառով[9]։ Վոն Լոսչը երբեք պաշտոնապես չի որդեգրել Դիտրիխին, այդ պատճառով էլ նա չի ստացել վոն Լոսչ ազգանունը, ինչի մասին հաճախ պնդում են[11]։
Դիտրիխին ընտանիքում կրճատ Լենա կամ Լեն էին կոչում։ Տասնմեկ տարեկան հասակում նա միացնում է իր երկու անունները՝ ստանալով Մառլեն։ 1907-1917 թվականներին [12] Դիտրիխը հաճախել է Աուգուստե Վիկտորիայի աղջիկների դպրոցը։ 1918 թվականին Բեռլինի Վիլմերսդորֆում ավարտել է Վիկտորիա-Լուիս-Սկուլը (այժմ՝ Գյոթեի գիմնազիա)[13]։ Պատանեկության տարիներին նա հաճախել է ջութակի դասընթացների[14] նաև հետաքրքրված էր թատրոնով և պոեզիայով։ Դաստակի վնասվածքը[15] վերջ դրեց ջութակահար դառնալու մտքին, թեև մինչ 1922 թվականը նա արդեն ուներ իր առաջին աշխատանքը՝ օպերային նվագախմբի կազմում ջութակ էր նվագում Բեռլինի կինոթատրոնի մի համր ֆիլմում։ Չորս շաբաթ անց նրան աշխատանքից հեռացրին[16]։
Առաջին քայլերը դեպի պրոֆեսիոնալ բեմ Դիտրիխն արել է որպես երգչախմբի երգչուհի Գուիդո Թիելսչերսի «Աղջիկների կաբարեի» հետ շրջագայություններին ժամանակ և Ռուդոլֆ Նելսոնի Բեռլինի ռեվյուում[17]։ 1922 թվականին Դիտրիխը տապալեց դրամատիկական թատրոնի ռեժիսոր Մաքս Ռեյնհարդտի համար նախատեսված լսումները[18], բայց շուտով նա սկսեց աշխատել նրա բեմադրություններում որպես երգչախմբի երգչուհի, նաև փոքր դերեր էր ունենում դրամաներում։ Սկզբում նա ոչ մի առանձնահատուկ ուշադրություն չէր գրավում։
Անձնական կյանք
խմբագրելՀակառակ մասնագիտական հաջողություններին, որոնք մանրամասն կերտված էին և պահպանված, Դիտրիխի անձնական կյանքը հեռու էր հասարակության աչքից։ Նա տիրապեոտւմ էր երեք լեզվի՝ գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն։ Դիտրիխը բիսեքսուալ էր և բավականություն էր ստանում 1920-ականների Բեռլինի հոմոսեքսուալների կազմակերպած թեմատիկ պարահանդեսների տեսարաններից[19]։ Նա նաև մերժում էր սեռերի ավանդական դերերը Բեռլինում թուրք մարզիչ Սաբրի Մահիրի հետ բռնցքամարտի պարապմունքների միջոցով։ Ավստրիացի գրող Հեդվիգ (Վիկի) Բաումը իր հուշերում գրում է․«Ես չգիտեմ, թե ինչպես է կանացի մասնիկը սողոսկել այդ մկանների թագավորությունը, ամեն դեպքում մեզնից միայն երեքը կամ չորսն էին բավականաչափ համառ դրա միջով գնալու համար․ Մառլենը նրանցից մեկն էր»[20]։
Դիտրիխը ամուսնացել Է մեկ անգամ ռեժիսորի օգնական Ռուդոլֆ Սիեբերի հետ, որը հետագայում դարձավ Ֆրանսիայի «Paramount Pictures»-ի ռեժիսորի օգնականը՝ լինելով օտար լեզուներից ֆիլմերի կրկնօրինակման պատասխանատուն։ Դիտրիխի միակ զավակը՝ Մարիա Ռիվան, ծնվել է Բեռլինում 1924 թվականի դեկտեմբերի 13-ին, որը հետագայում դերասանուհի է դառնում՝ հիմանականում աշխատելով հեռուստատեսությունում։ 1948 թվականին Մարիան որդի է ունենում (Ջոնը, հայտնի բեմադրության դիզայներ)։ Դիտրիխը համարվում էր «աշխարհի ամենագլամուրային տատիկը»։ Դիտրիխի մահից հետո Ռիվան հրատարակում է իր մոր կենսագրությունը՝ «Marlene Dietrich» (1992), որն անկեղծ և բուռն արձագանք է ստանում[21]։
Իր կարիերայի ընթացքում Դիտրիխը ունեցել է հարաբերությունների մի անվերջ շղթա։ Դրանցից շատերը կարճաժամկետ էին, մյուսները՝ տևեցին տասնամյակներ։ Հաճախ դրանք համընկնում էին, և նրա ամուսինը հիմնականում գիտեր դրանց մասին։ Դիտրիխը սովորություն ուներ իր ամուսնուն ցույց տալ սիրեկանների սիրային նամակները՝ երբեմն դրանք համեմելով կծու մեկնաբանություններով[22]։ Գալով Հոլիվուդ՝ Morocco ֆիլմի նկարահանումների ժամանակ Դիտրիխը կապի մեջ էր Գերի Քուփերի հետ, թեև նա և մեքսիկացի դերասանուհի Լուպե Վելեսը արդեն հանդիպում էին։ Վելեսը մի անգամ ասել է․ «Եթե ես հնարավորություն ունենայի, ես կհանեի Մառլեն Դիտրիխի աչքերը»[23]։ Դիտրիխի մյուս հայտնի սիրեկանը Ջոն Գիլբերթն էր, ով կայուն հարաբերություններ ուներ Գրետա Գարբոյի հետ։ Գիլբերթի անժամանակ մահը Դիտրիխի կյանքի ամենացավալի իրադարձություններից մեկն էր[24]։ Մառլենը նաև կարճ սիրավեպ է ունեցել Դուգլաս Ֆեիրբենկսի հետ, չնայած նա ամուսնացած էր Ջոան Քրոուֆորդի հետ[25]։ Destry Rides Again ֆիլմի նկարահանումների ժամանակ Դիտրիխը սիրավեպ սկսեց խաղընկերոջ՝ Ջեյմս Ստյուարտի հետ, որը վերջացավ նկարահանումները ավարտվելուն պես։ 1938 թվականին Դիտրիխը ծանոթացավ և սիրավեպ սկսեց գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հետ, իսկ 1941 թվականին՝ ֆրանսիացի դերասան և ռազմական հերոս Ժան Գաբենի հետ։ Նրանց հարաբերությունները սկսվեցին, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրանք երկուսն էլ աջակցում էին դաշնակից զորքերին։ Այս արկածը տևեց մինչև 1940-ականների կեսերը։
1940-ականների սկզբերին Դիտրիխը սիրավեպ է ունեցել նաև Ջոն Ուեյնի հետ, ով երեք ֆիլմերում իր խաղընկերն է եղել։ Նա սիրավեպ է ունեցել նաև կուբացի-ամերկացի գրող Մերսեդես դե Ակոստայի հետ, ով Գրետա Գարբոյի սիրեկանն էր։ «Կարուձևի խմբակ» արտահայտությունը Դիտրիխը օգտագործում էր նկարագրելու համար լեզբիի և բիսեքսուալ կինոդերասանուհիներին և իրանց հարաբերությունները Հոլիվուդում։ Մառլենի՝ կարուձևի ենթադրյալ խմբակում նշված են այլ մոտ ընկերների անուններ։ Նրանցից էին Էն Ուարները, Լիլի Դամիտան, Կլոդետ Կոլբերը և Դոլորես դել Ռիոն (Դիտրիխի կարծիքով նա ամենագեղեցիկ կինն էր Հոլիվուդում)[26]։ Ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆը Դիտրիխի ամենամոտ ընկերներից էր։ Շշուկները էին պտտվում, որ նրանք ավելին էին, քան ընկերներ։
Գրետա Գարբոն համարվել է Դիտրիխի ամենամեծ կինոհակառակորդը, բայց նաև շշուկներ էին պտտվում նրանց սիրավեպի մասին։ Այս բամբասանքները 2000 թվականին առաջ քաշվեցին, երբ Դիանա ՄքԼելլան հրատարակեց իր գիրքը՝ «The Girls: Sappho goes to Hollywood»։ Հեղինակը գրում էր, որ Գարբոն և Դիրտրիխը հանդիպել են Բեռլինում 1925 թվականին, երբ Գարբոն նկարահանվում էր «The Joyless Street» ֆիլմում, իսկ Դիտրիխը այս ֆիլմում փոքր մաս էր խաղում։ Ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցել է երկար տարիների նամակագրական կապ, որը տպագրվել է նրա մահից 15 տարի անց[27]։
Հիսուն տարեկանում Դիտրիխը և Յուլ Բրինները սիրավեպ ունեին, որը տասը տարուց ավել տևեց։ Յոթանասուն տարեկանում Մառլենը դեռ ակտիվ սիրային կյանք էր վարում։ Էռոլ Ֆլինը, Ջորջ Բեռնարդ Շոուն, Ջոն Ֆ․ Քեննեդին, Մայքլ Վայլդինգը և Ֆրենկ Սինատրան նրա սիրեկաններիհաղթական ցուցակում էին[28]։
Դիտրիխի ընտանիքը լյութերականության հետևորդ էր, բայց նա հրաժարվում է այս կրողնից դեռ դեռահաս տարիքում՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ լսելով, որ երկու կողմերի քարոզիչներին էլ Աստծուն էին կոչ անում իրենց աջակցելու համար։ «Ես կորցրի հավատս պատերազմի ժամանակ և չեմ կարողանում հավատալ, որ նրանք դեռ հավատում են՝ շուրջը պտտվելով կամ սեղաններ շուրջ նստելով․ ես կորցրել եմ այդ ամենը»։ Իր ինքնակենսագրությունում Գյոթեին ցիտելով՝ նա գրում է․ «Եթե Աստված է ստեղծել աշխարհը, նա պետք է վերանայի իր ծրագիրը»[29]։
Կինոկարիերա
խմբագրել1922 թվականից սկսած բեռլինյան թատրոններում խաղում է փոքր դերեր, իսկ 1923 թվականին խաղում է իր առաջին ֆիլմում՝ «Փոքրիկ Նապոլեոնը»[17]։ 1923 թվականին «Սիրո տրագեդիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Ռուդոլֆ Սիեբերին։ Դիտրիխն ու Սիեբերը ամուսնացան 1923 թվականի մայիսի 17-ին Բեռլինում[30]։ Նրա միակ դուստրը՝ Մարիա Էլիզաբեթ Սիեբերը, ծնվեց 1924 թվականի դեկտեմբերի 13-ին[31]։
1920 -ական թվականներին Դիտրիխը աշխատում էր Բեռլինում և Վիեննայում և՛ թատրոնում, և՛ ֆիլմում։ Թտրոնում նա տարբեր կարևորության դերեր էր խաղում Ֆրանկ Վեդեքինդի «Պանդորայի արկղ»[32], Ուիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանփահարումը»[32] և «Միջամառային գիշերվա երազ»[33], ինչպես նաև Ջորջ Բեռնարդ Շոուի «Ետ դեպի Մաֆուսաիլ»[34] ներկայացումներում։ Հենց Broadway, Es Liegt in der Luft և Zwei Krawatten-ի նման մյուզիքլեներով է նա գրավել հանրության ուշադրությունը։ Մինչ ուշ 1920-ական թվականները Դիտրիխն արդեն ծավալուն դերեր էր խաղում էկրանին ներառյալ Café Elektric (1927) /էլեկտրիկ սրճարան/, I Kiss Your Hand, Madame (1928) /Ես համբուրում եմ Ձեր ձեռքը, տիկի՛ն/ և The Ship of Lost Souls (1929) /Կորած հոգիների նավը/ ֆիլմերը[35]։
Կինոկարիերա մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը
խմբագրելԿապ Վոն Ստերնբերգի հետ
խմբագրել1929 թվականին Դիտրիխը խաղաց իր բեկումնային դերը՝ Լոլա Լոլան։ Նա խաղում էր կաբարեի երգչուհու դեր, ով կործանեց մի դպրոցի հարգարժան տնօրենի (դերակատար՝ Էմիլ Ջեննինգս)։ Ֆիլմը «UFA» ընկերության արտադրանքն էր՝ «Երկնագույն հրեշտակը» /The Blue Angel/ (1930), որը նկարահանվել էր Բեյբլսբերգ կինոստուդիայում[36][37]։ Ջոզեֆ վան Ստերնբերգը ղեկավարել է ֆիլմը և արժանացել Դիտրիխին «բացահայտողի» կոչմանը։ Ֆիլմը ներկայացնում է Դիտրիխի հեղինակային երգը՝ «Falling in Love Again», որը նա ձայնագրել է Էլեկտրոլայի համար, իսկ հետագայում՝ 1930-ականներին, ձայնագրություններ է արել «Polydor and Decca Records» -ի համար։
1930 թվականին «Երկնագույն հրեշտակ»-ի միջազգային հաջողության և Ջոզեֆ վան Ստերնբերգի քաջալերության և հովանավորության շնորհիվ Դիտրիխը ԱՄՆ տեղափոխվեց՝ ձեռքին ունենալով պայմանագիր Paramount Pictures-ի հետ։ Ստերնբերգը նրան ընդունեց գեղեցիկ նվերներով՝ ներառյալ կանաչ Ռոլս Ռոյս Փենթոմ II (Rolls-Royce Phantom II): Մեքենան հետագայում հանդիպում է «Morocco» ֆիլմում[38]։
Դիտրիխը խաղացել է Ջոզեֆ վան Ստերնբերգի 1930-1935 թվականներին նկարահանված ֆիլմերից վեցում։ Ստերնբերգը ինտենսիվ աշխատում էր Դիտրիխի հետ, որպեսզի ստեղծեր գլամուրային և խորհրդավոր կնոջ կերպար։ Նա օգնում էր Մառլենին քաշ գցել և ինտենսիվորեն մարզում էր նրան որպես դերասանուհի։ Հաճախ Դիտրիխը կամովի հետևում էր նրա իմպերիալ հրամաններին, մի բան, որին շատ արտիստներ դիմադրում էին[39]։
«Morocco»(1930) ֆիլմում Դիտրիխը կրկին կաբարեի երգչուհու դեր էր խաղում։ Ֆիլմի հաջողության գրավականը Դիտրիխի՝ տղամարդու կոտյումով երգելու ու կնոջ համբուրելու տեսարանն էր․ այս երկուսն էլ այդ դարի համար պրովոկացիոն էին։ Այս ֆիլմի շնորհիվ Դիտրիխը առաջադրվեց «Academy Awards» մրցնակաբաշխությանը։
«Morocco»-ին հաջորդում է «Dishonored» կինոնկարը (1931), որտեղ Դիտրիխը խաղում էր Մատա Հարիի կերպարը։ Այդ ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ «Shanghai Express»-ը (1932), որը կրկնօրինակել են «Grand Hotel on wheels»-ի քննադատները, Ստերնբերգի և Դիտրիխի հաջողության ամենամեծ արկղիկն էր՝ դառնալով 1932 թվականի ամենաեկամտաբեր ֆիլմը։ Դիտտրիխը և Ստերնբերգը կրկին համագործակցեցին «Blonde Venus» (1932) ռոմանսում։ Երեք տարվա ընթացքում Դիտրիխը առանց Ստերնբերգի աշխատեց «Song of Songs» (1933) ռոմանտիկ դրամայի վրա՝ խաղալով միամիտ գերմանացի գյուղացու կերպար։ Ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Մամուլյանն էր։ Դիտրիխի և Ստերնբուրգի համատեղ արտադրության վերջին երկու ֆիլմերը՝ «The Scarlet Empress» (1934), «The Devil Is a Woman» (1935), իրենց համագործակցության ամենաոճային աշխատանքները, նրանց ամենաքիչ եկամուտով ֆիլմերն էին։ Հետագայում անդրադառնալով այս ֆիլմերին՝ Դիտրիխը նշում է, որ «The Devil Is a Woman»/ Սատանան կին է/ կինոնկարում նա իր գեղեցկության գագաթնակետին է հասել։
Ստերնբերգը հայնի է օպտիմումի էֆեկտով Դիտրիխին լուսանկարելու իր բացառիկ հմտությամբ։ Նրա լույսի և ստվերի օգտագործման յուրահատուկ ոճը հիմնաված էր լույսի՝ քողի միջով անցնելու ազդեցության վրա։ Սա ձևավորմանը և հագուսներին մանրակրկիտ ընտրության հետ մեկտեղ նրանց համատեղ աշխատանքները դարձնում էր կինոյի պատմության ամենաոճային ֆիլմերը[40]։ Քննադատները դեռ բանավիճում են, թե ով էր այս ամենի հաջողության գրավականը՝ Ստե՞րնբերգը, թե՞ Դիտրիխը, բայց նրանց մեծ մասը համաձայն է, որ նրանցից ոչ ոք չհասավ նմանատիպ բարձունքների, երբ «Paramount »-ը աշխատանքից հեռացրեց Ստերնբերգին, և այս երկուսը այլևս երբեք միասին չաշխատեցին[41]։ Կինոյի պատմության մեջ դեռևս չլսված է, երբ դերասանն ու ռեժիսորը համատեղ յոթ ֆիլմ են ստեղծում՝ Քեթրին Հեփբըրնի և Ջորջ Քուքորի բացառությամբ, ովքեր միասին տասը ֆիլմեր են ստեղծել[42]։
Ուշ 1930-ականներ
խմբագրելՍտերնբերգի հետ համագործակցության ավարտից հետո Դիտրիխը նկարահանվեց Ֆրանկ Բորզեջի «Desire »/ Ցանկություն/ (1936) ֆիլմում։ Սա կոմերցիոն հաջողություն ունեցավ, որը Դիտրիխին իրեն ռոմանտիկ կոմեդիաներում փորձելու հնարավորություն տվեց։ Նրա հաջորդ նախագծի՝ «I Loved a Soldier» (1936) ֆիլմի նկարահանումները կիսատ մնացին սցենարի հետ կապված խնդիրների պատճառով՝ առաջացնելով պլանային բարդություններ, որի հետևանքով ստուդիան որոշեց աշխատանքից հեռացնել ռեժիսոր Էռնստ Լուբիթչին[43]։
Գայթակղիչ առաջարկները Դիտրիխին Paramount -ից կանչեցին դեպի իր առաջին գունավոր ֆիլմը՝ The Garden of Allah (1936) (պրոդյուսեր` Դեյվիդ Օ․ Սելզնիք), ինչի համար նա ստացավ $ 200,000 և դեպի բրիտանիա Ալեքսանդր Կորդայի արտադրության Knight Without Armour (1937)-ը $450,000 աշխատավարձով, որը նրան դարձրոց ժամանակի ամենալավ վարձատրվող կինոաստղերից մեկը։ Այս շրջանում Դիտրիխը արդեն 126-րդ հորիզոնակնն էր զբաղեցնում կինոյի չարտերում։
Հետագայում իր հարցազրույցներից մեկում Դիտրիխն ասաց, որ Լոնդոնում ապրելու ընթացքում իրեն է մոտեցել Նազի Փարթին և մի շահավետ պայմանագիր է առաջարկել, եթե նա համաձայներ Գերմանիա վերադառնալ որպես «Third Reich» ֆիլմի գլխավոր աստղ։ Մառլենը մերժել է նրա առաջարկը և 1937 թվականին դիմել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար[44]։ 1937 թվականին նա վերադարձավ Paramount «Angel» ֆիլմում նկարահանվելու համար։ Սա Էռնստ Լուբիթչի ռոմանտիկ կոմեդիաներից մեկն էր։ Ֆիլմը հաջողություն չունեցավ, ինչն էլ Paramount -ին ստիպեց Դիտրիխին վճարել պայմանագրում նշված գումարը և չեղարկել պայմանագիրը։
Ջոզեֆ վոն Ստերնբերգի աջակցությամբ Դիտրիխը ընդունեց ռեժիսոր Ջոե Պաստերնակի «Destry Rides Again» (1939) ֆիլմում կովբոյների ճաշարանում աշխատող աղջկա կերպարի առաջարկը։ Այս կերպարի համար նրան զգալիորեն ավելի քիչ վարձատրեցին, քան սովորաբար։ Այս անպարկեշտ դերը վերակենդանացրեց իր կարիերան, իսկ ֆիլմում կատարած «See What the Boys in the Back Room Will Have» երգը հիթ դարձավ, երբ այն ձայնագրեց Դեկկայի համար։ Դիտրիխը նմանատիպ ոճի կերպարներով հանդես եկավ «Seven Sinners» (1940) և «The Spoilers» (1942) ֆիլմերում։
Կինոկարիերայի վերջին տարիներ
խմբագրելԹեև Դիտրիխը այլևս երբեք չվերականգնեց իր էկրանային կերպարը, նա շարունակեց նկարահանվել կինոնկարներում։ Այս շրջանում նա նկարահանվեց Միտչել Լեիսենի «Golden Earrings» (1947), Բիլլի Ուայլդերի «A Foreign Affair» (1948) և Ալֆրեդ Հիթչքոքի «Stage Fright» (1950) ֆիլմերում։ 1950-ականներին մեծ էկրանին նա երևաց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ֆրիչ Լենգի «Rancho Notorious» (1952) և Ուայլդերի «Witness for the Prosecution» (1957) ֆիլմերը։ 1958 թվականին Դիտրիխը հայտնվեց Օրսոն Ուելլեսի «Touch of Evil» ֆիլմում։ Ուելլեսը Դիտրիխի լավ ընկերն էր, ով նրան սիրում էր պլատոնական սիրով։ Դիտրիխը կարծում էր, որ նա հանճար է[45]։ Դիտրիխը իր վերջին գլխավոր դերը խաղաց Ստենլի Կրամերի «Judgment at Nuremberg» (1961) ֆիլմում էր։
Երգչուհու կարիերա
խմբագրել1943 թվականից նա սկսում է քիչ նկարահանվել կինոյում՝ համերգային շրջագայություններ ունենալով աշխարհի մի քանի երկրներում։ 1946 թ.-ից սկսած նորից սկսվում է պարբերաբար նկարահանվել կինոյում, նաև վարում է ռադիոհաղորդումներ և հոդվածներ է գրում թերթերի համար։ 1953 թվականին Լաս Վեգասում նորովի սկսում է երգչուհու իր կարիերան, ավել քիչ նկարահանվել կինոյում, եղած դերերն էլ հիմնականում փոքր դերեր էին, որոնց համար նա պահանջում էր մեծ հոնորարներ։
1960 թվականին համերգային շրջայցով մեկնում է ԳՖՀ, որտեղ նրան ջերմ ընդունելություն ցույց չեն տալիս, կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին իր ունեցած դիրքորոշման։ Մի քանի դուետներ է երգել ամերիկացի երգչուհի Ռոզմարի Քլունիի հետ։ 1963 թվականին նրա համերգները մեծ հաջողություն են ունենում Մոսկվայում և Լենինգրադում։
Կյանքի վերջին տարիներ
խմբագրել1975 թվականին Սիդնեյում դժբախտ պատահարի արդյունքում նա ունեցավ պարանոցի կոտրվածք, ինչի հետևանքով ստիպված եղավ թողնել կարիերան[46]։ Մեկ տարի անց՝ 1976 թվականի հունիսի 24-ին քաղցկեղից մահացավ ամուսինը՝ Ռուդոլֆ Զիբերը[47]։ Վերջին անգամ կինոյում նկարահանվեց 1978 թվականին Դեյվիդ Հեմմինգսի Just a Gigolo ֆիլմում, որտեղ նա երգում էր բացման երգը։ 1979 թվականին Գերմանիայում լույս տեսավ նրա ինքնակենագրական գիրքը՝ 'Nehmt nur mein Leben' (Վերցրեք միայն իմ կյանքը) գիրքը[48], որը թարգմանվեց մի քանի լեզուներով։
Կյանքի վերջին տարիներին Դիտրիխը կախվածություն ուներ ալկոհոլից և չէր կարողանում առանց ցավազրկող դեղամիջոցների։ Նա ապրում էր գրեթե միայնակ Փարիզի Մոնտեն պողոտայում գտնվող իր առանձնատանը՝ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով միայն հեռախոսով։ Կյանքի վերջին տասը տարիներին նա գամված էր անկողնում և շատ քչերին էր թույլ տալիս այցելել իրեն։
1982 թվականին նա համաձայնություն է տալիս Մաքսիմիլիան Շելլին իր մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու առաջարկին, պայմանով որ ինքը չպետք է երևա կադրում։ Արդյունքում Շելլը նկարահանում է «Մառլեն» ֆիլմը, որը իրենից ներկայացնում է միայն աուդիո ձայնագրություն հարցազրույց դերասանուհու հետ։ 1984 թվականին ֆիլմն արժանացավ լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին «Academy Award» մրցանակաբաշխությանը։ «Newsweek»-ը այն անվանեց «մեծ կինոաստղի մասին նկարահանված մի անօրինակ ֆիլմ, հավանաբար, ամենադյութիչն ու ամենատպավորիչը»[49]։
2005 թվականի նոյեմբերին գերմանական «'Der Spiegel'» ամսագրին տված հարցազրույցում Դիտրիխի դուստրը և թոռը հավաստիացրին, որ կյանքի վերջին տարիներին Դիտրիխը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել՝ հեռախոսային կապի մեջ լինելով աշխարհի առաջնորդների հետ (ներառյալ Ռոնալդ Ռեյգանը, Միխայիլ Գորբաչովը)[50]։
Մահ
խմբագրելՄառլեն Դիտրիխը մահացել է 1992 թվականի մայիսի 6-ին Փարիզում սրտի և երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով[51]։ Դերասանուհու հրաժեշտին Փարիզի Մադլեն կաթոլիկ եկեղեցում հավաքվել էր մոտ 1500 մարդ այդ թվում նաև դեսպաններ Գերմանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Միացյալ թագավորությունից և այլ երկրներից։ Նրանցից շատերը ստիպված էին սպասել եկեղեցու դրսում։ Նրա դագաղը փակ էր՝ պատված սպիտակ վայրի վարդերի փնջից։ Դագաղի ոտքերի մոտ դրված էին երկու շքանշաններ՝ Ֆրանսիայի պատվի լեգիոնը և ԱՄն ազատության շքանշանը՝ խորհրդանշելով ուժը, որը Դիտրիխը մարմնավորում էր իր դերասանական կարիերայում, և նացիզմի դեմ մղած անձնական պայքարը։ Ծիսակարգը վարող քահանան նշեց․ «Բոլորը գիտեին նրան՝ որպես կինոարտիստի և երգչուհու, և բոլորը գիտեին նրա կոշտ դիրքորոշումները․․․ Նա ապրեց որպես զինվոր և կհուղարկավորվի որպես զինվոր»[52]։ Պատահականորեն նրա նկարը օգտագործեցին այդ տարվա Կաննի կինոփառատոնում, որը փակցվում է ողջ Փարիզով մեկ։
Բեռլինի պատի փլուզումից հետո Դիտրևիխը իր կտակում նշել էր, որ պետք է թաղվի իր ծննդավայրում՝ Բեռլինում, իր ընտանիքին մոտ։ Մայիսի 16-ին նրան տեղափոխեցին Բեռլին[48], որտեղ նրան հուղարկավորեցին Շտադտիշեր Ֆրիդխոֆ III գերեզմանատանը՝ մոր գերեզմանի կողքին՝ այն տան հարևանությամբ, որտեղ նա ծնվել էր։
Դիտրիխի ունեցվածքը
խմբագրելԱյն բանից հետո, երբ ԱՄՆ ինստիտուտները հետաքրքրություն չցուցաբերեցին Դիտրիխի կալվածքի նկատմամբ, 1993 թվականի հոկտեմբերի 24-ին այն վաճառվեց՝ դառնալով Բեռլինի ֆիլմերի թանգարանի հիմնասյունը։ Հավաքածուն ներառում է 1920-1990 թվականների ավելի քան 3,000 տեքստիլային նմուշներ՝ ներառյալ կինոյի և բեմական կոստյումներ, ինչպես նաև ավելի քան հազար նմուշ Դիտրիխի անձնական զգեստապահարանից, ֆիլմերի պաստառներ, երգերի ձայնագրություններ[53]։ Մառլեն Դիտրիխի ժառանգները նրա հավաքածուն վաճառել են «Stiftung Deutsche Kinemathek»-ին 5 միլիոն ԱՄՆ դոլարով։
1997 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում հանրային աճուրդի ժամանակ Sotheby-ը գնել է Դիտրիխի Մանհեթենի բնակարանը նրա մյուս անձնական իրերի՝ զարդերի և հագուստի հետ։ Դիտրիխի նախկին բնակարանը, որը գտնվում էր «993 Park Avenue» հասցեում, վաճառվել է 1998 թվականին 615,000 դոլարով[54]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրելԴիտրիխը հայտնի էր իր ուժեղ քաղաքական համոզմունքներով և իր մտքերը բարձրաձայնելով։ 1930-ականների վերջին Դիտրիխը Բիլլի Ուայլդերի մի քանի այլ աքսորյալների հետ ստեղծում է մի ֆոնդ, որպեսզի օգնի հրեաներին և այլախոհներին փախչել Գերմանիայից։ 1937 թվականին Knight Without Armor-ից ստացած իր ողջ աշխատավարձը ($450,000) օգտագործեց փախստականներին օգնելու համար։ 1939 թվականին նա դարձավ Ամերիկայի քաղաքացի և հրաժարվեց Գերմանիայի քաղաքացիությունից[55]։ 1941 թվականի դեկտեմբերին ԱՄՆ միացավ Երկրորդ աշխարհամարտին և Դիտրիխը դարձավ առաջին հնարային դեմքերից մեկը, ով օգնեց վաճառել ռազմական պարտատոմսեր։ 1942 թվականի հունվարից մինչև 1943 թվականիսեպտեմբերը նա շրջագայում էր ԱՄՆ-ում, և նշվում է, որ նա ավելի շատ ռազմական պարտատոմսեր է վաճառել, քան որևէ այլ աստղ[53][56]։
1944-1945 թվականներին իրականացրած երկու տևական շրջագայությունների ընթացքում գեներալներ Ջեյմս Մ․ Գավինի և Ջորջ Ս․ Փեթոնի հետ Դիտրիխը հանդես եկավ Ալգերայում, Իտալիայում, Միացյալ թագավորությունում և Ֆրանսիայում։ Այն հարցին, թե ինչու է դա անում չնայած մի քանի կիլոմետր հեռավորության վրա ագտնվող Գերմանիայից սպառնացող ակնհայտ վտանգին, Դիտրիխը պատասխանել է․ «aus Anstand» (քաղաքավարությունից վեր է)[57]։ Հետագայում Ուայլդլերը նշում է, որ Դիտրիխը ավելի հաճախ է առաջնագծում եղել, քան Դուայթ Էյզենհաուերը։
1944 թվականին Ռազմավարական ծառայությունների գրասենյակը (ՌԾԳ) նախաձեռնեց Մուսակ ծրագիրը՝ երաժշտական պրոպագանդային հեռարձակումներ՝ նախատեսված թշնամիների զինվորներին բարոյազրկելու համար[58]։ Դիտրիխը՝ միակ կատարողը, ով գիտեր, որ իր ձայնագրությունները նախատեսված են ՌԾԳ-ի օգտագործման համար, այս ծրագրի համար բազմաթիվ երգեր ձայնգրեց ԳԵրմանիայում՝ ներառյալ «Lili Marleen»-ը, որը համակամարտող երկու կողմերի զինվորների ամենասիրելի երգն էր։ Գեներալ մայոր Ուիլիամ Ջ․ Դոնովան՝ ՌԳԾ-ի ղեկավարը, Դիտրիխին գրել է․ «Ես անհատապես խորապես շնորհակալ եմ Ձեզ մեզ համար այս ձայնագորթյունները անելու առատաձեռնության համար»։
Պատերազմի ավարտից հետո Դիտրիխը Եվրոպայում վերամիավորվեց քրոջ՝ Էլիզաբեթի, նրա ամուսնու և որդու հետ, ովքեր պատերազմի տարիներին բնակվում էին Գերմանիայի Բելսեն քաղաքում։ Պատերազմի ժամանակ Դիտրիխի մայրը մնացել է Բեռլինում։
1947 թվականի նոյեմբերին Դիտրիխը ստացավ «Ազատության շքանշան» պատերազմի ժամանակ արտերկրում յուրահատուկ ձայնագրություններ կատարելու համար[59]։ Դիտրիխը նշում էր, որ դա իր մեծագույն ձեռքբերումներից է։ Պատերազմի ժամանակ կատարած իր աշխատանքի համար ֆրանսիայի կառավարության կողմից նա ստացավ Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանը[60]։
Ֆիլմագրություն
խմբագրել-
Գերի Կուպերի հետ,
կադր «Մարոկկո» ֆիլմից -
Ջեյմս Ստյուարտի հետ,
կադր «Երկինք գնացող ճանապարհ չկա» ֆիլմից -
«Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմում
-
«Չարի կնիքը» ֆիլմում
Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են.
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|---|
1922 | «Տղամարդիկ այսպիսին են» | So sind die Männer | Կատրին | Գորգ Յակոբի | |
1923 | «Սիրո ողբերգություն» | Tragödie der Liebe | Լյուսի | Ջո Մեյ | Էմիլ Յենինգս |
1926 | «Մանոն Լեսկո» | Manon Lescaut | Միշելին | Արթուր Ռոբինսոն | |
1929 | «Համբուրում եմ ձեր ձեռքը, Մադամ» | Ich küsse Ihre Hand, Madame | Լորանս Ժերար | Ռոբերտ Լանդ | |
1930 | «Երկնագույն հրեշտակ» | Der blaue Engel | Լոլա-Լոլա | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Էմիլ Յենինգս |
1930 | «Մարոկկա» | Morocco | Էմի Ջոլլի | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Գերի Կուպեր |
1931 | «Պատվազրկվածը» | Dishonored | Մերի Կոլվերեր | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Վիկտոր Մակլագեն |
1932 | «Շանհայական ճեպընթաց» | Shanghai Express | Լիլի | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | |
1932 | «Սպիտակամաշկ Վեներան» | Blonde Venus | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | Քերի Գրանտ | |
1933 | «Երգ-երգոց» | Song of Songs | Լիլի Կժեպանեկ | Ռուբեն Մամուլյան | |
1934 | «Արյունարբու կայսրուհին» | The Scarlet Empress | Եկատերինա II | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | |
1935 | «Սատանան կին է» | The Devil is a Woman | Կոնչիտա Պերես | Ջոզեֆ ֆոն Շտերնբերգ | |
1936 | «Ցանկություն» | Desire | Ֆրենկ Բորզեջ | Գերի Կուպեր Ակիմ Թամիրով | |
1937 | «Հրեշտակ» | Angel | Մարիա Բեյքեր | Էռնստ Լյուբիչ | |
1939 | «Դեստրին կրկին թամբին» | Destry Rides Again | Ֆրենչի | Ջորջ Մարշալ | Ջեյմս Ստյուարտ |
1940 | «Յոթ մեղավորներ» | Seven Sinners | Բիժու Բլանշ | Թեյ Հարնետ | Ջոն Ուեյն |
1941 | «Էներգիա» | Manpower | Ֆեյ Դյուվալ | Ռաուլ Ուոլշ | Էդվարդ Գ. Ռոբինսոն |
1942 | «Այսպես է ուզում լեդին» | The Lady is Willing | Էլիզաբեթ Մադդեն | Միտչել Լեյզեն | |
1942 | «Սրիկաները» | The Spoilers | Շերրի Մալոտ | Ռեյ Էնռայթ | Ջոն Ուեյն Ռիչարդ Բարթելմես |
1942 | «Պիտսբուրգ» | Pittsburgh | Ջոսի Վինտերս | Լուիս Սելեր | Ջոն Ուեյն |
1946 | «Մարտին Ռումյանոկ» | Martin Roumagnac | Բլանշ | Ժորժ Լակոմբ | Ժան Գաբեն |
1947 | «Ոսկե ականջօղեր» | Golden Earrings | Լիդիա | Միտչել Լեյզեն | |
1951 | «Երկինք գնացող ճանապարհ չկա» | No Highway in the Sky | Մոնիկա Թիզդիլ | Հենրի Կոստեր | Ջեյմս Ստյուարտ |
1951 | «Բեմի վախ» | Stage Fright | Շառլոտ Ինվուս | Ալֆրեդ Հիչքոք | |
1956 | «Աշխարհի շուրջը 80 օրում» | Around the World in 80 Days | սալոնի տնօրեն | Մայլք Անդերսոն | Ֆրենկ Սինատրա Ֆեռնանդել Բասթեր Քիթոն Շիռլի Մակլեյն |
1957 | «Մեղադրման վկան» | Witness for the Prosecution | Քրիստինա Հելմ | Բիլլի Ուայլդեր | Չառլզ Լոուտոն |
1957 | «Չարի կնիքը» | Touch of Evil | Տանյա | Օրսոն Ուելս | Չառլթոն Հեսթոն Ջոզեֆ Քոթթեն Ակիմ Թամիրով |
1961 | «Նյուրնբերգյան դատավարություն» | Judgment at Nuremberg | միսսիս Բերտոլդ | Սթենլի Կրամեր | Սփենսեր Թրեյսի Բերտ Լանկաստեր Ռիչարդ Ուիդմարկ Մաքսիմիլիան Շելլ Մոնգոմերի Կլիֆտ Ջուդի Գառլենդ |
Երգեր և ալբոմներ
խմբագրելՄառլեն Դիտրիխը թողարկել է բազմաթիվ և երգեր և մի քանի ալբոմներ
Ալբոմներ
խմբագրել- 1951 Marlene Dietrich Overseas
- 1954 Live at the Café de Paris
- 1959 Dietrich in Rio
- 1960 Wiedersehen mit Marlene
- 1964 Marlene singt Berlin
- 1964 Die neue Marlene
- 1964 Dietrich in London
Երգեր (ոչ ամբողջական ցանկ)
խմբագրելտարի | երգ (A-կողմ) | երգ (B-կողմ) | Լեյբլ |
---|---|---|---|
1928 | "Potpourri from Es Liegt in der Luft, Part 1" | "Potpourri from Es Liegt in der Luft, Part 2" | Electrola |
1930 | "Falling in Love Again" | "Blonde Women" | HMV |
1930 | "Ich bin von Kopf bis Fuß auf Liebe eingestellt" | "Nimm dich in Acht vor blonden Frau'n" | Electrola |
1930 | "Ich bin die fesche Lola" | "Kinder, heut' Abend, da such ich mir was aus" | Electrola |
1930 | "Wenn ich mir was wünschen dürfte" | Electrola | |
1931 | "Peter" | "Jonny" | Polydor |
1931 | "Jonny" (Alternate Version) | Ultraphon | |
1931 | "Quand l'Amour Meurt" | "Give Me the Man" | Electrola |
1933 | "Assez" | Moi, Je M'Ennuie | Polydor |
1933 | "Assez" (Alternate Take) | Decca | |
1933 | "Ja, So Bin Ich" | Polydor | |
1933 | "Allein in einer Grossen Stadt" | "Mein Blondes Baby" | Polydor |
1933 | "Wo Ist der Mann?" | Polydor | |
1935 | "If It Isn't Pain (Then It Isn't Love)" | "Three Sweethearts Have I" | Decca |
1939 | "I've Been In Love Before" | "You Do Something To Me" | Decca |
1939 | "You've Got that Look" | "You Go To My Head" | Decca |
1939 | "Falling in Love Again" | "The Boys in the Backroom" | Decca |
1944 | "Lili Marlene" | "Symphonie" | Decca |
1948 | "Illusions" | "Black Market" | Decca |
1952 | "Too Old to Cut the Mustard" | "Good for Nothin'" | Columbia |
1952 | "Come Rain or Come Shine" | "Love Me" | Columbia |
1953 | "Time For Love" | "Look Me Over Closely" | Columbia |
1953 | "Dot's Nice - Donna Fight" | "It's The Same" | Philips |
1953 | "Besides" | "Land Sea and Air" | Philips |
1954 | "Ich hab' noch einen Koffer in Berlin" | "Peter" | Columbia |
1957 | "Near You" | "Another Spring, Another Love" | Dot |
1957 | "I May Never Go Home Anymore" | "Kisses Sweeter Than Wine" | Dot |
1958 | "This Evening Children" | Electrola | |
1959 | "An Interview with Marlene Dietrich" | Columbia | |
1962 | "Marie-Marie" | "Déjeuner du Matin" | Pathé |
1962 | "Qui peut dire ou vont les fleurs?" | "Cherche la Rose" | Columbia |
1962 | "Die Welt War Jung" | "Sag mir wo die Blumen Sind" | Electrola |
1963 | "Bitte Geh Nicht Fort" "Warum Tut Liebe Weh" |
"Für Alles Kommt die Zeit" "Kleine, Treue Nachtigall" |
Ariola |
1964 | "Marie-Marie" "Das Lied ist aus" |
"Where Have All the Flowers Gone?" "Lola" |
Melodia |
1965 | "If He Swings By The String" | "Such Trying Times" | Kapp |
1965 | "Where Have All the Flowers Gone?" | "Blowin' in the Wind" | Capitol |
1966 | "Candles Glowing" | "This World of Ours" | Decca |
1966 | "Glocken Läuten" | "Still war die Nacht" | Philips |
1967 | "Where Have All the Flowers Gone" | "Go 'Way From My Window" | Columbia |
1978 | "Just a Gigolo" | Columbia |
Մրցանակներ
խմբագրելՄառլեն Դիտրիխը պարգևատրվել է ԱՄՆ-ի նախագահի բարձրագույն «Ազատության համար» շքանշանով և Ֆրանսիայի «Պատվավոր լեգեոնի շքանշան» և «Պատվավոր լեգեոնի սպա» կոչումներով։
- Ներկայացվել է 1 Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում «Մարոկկո» ֆիլմի համար։
- Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի «Մեղադրման վկան» ֆիլմի համար։
- Ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ «Նյուրնբերգյան դատավարություն» ֆիլմի համար։
1960 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118525565 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.berlin.de/senuvk/umwelt/stadtgruen/friedhoefe_begraebnisstaetten/downloads/eg-liste.pdf
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ Ֆլինտ, Փիթռ Բ. (1992 թ․ մայիսի 7). «Marlene Dietrich, 90, Symbol of Glamour, Dies». The New York Times.
- ↑ «AFI's 50 Greatest American Screen Legends». American Film Institute. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 9,0 9,1 Born as Maria Magdalena, not Marie Magdalene, according to Dietrich's biography by her daughter, Maria Riva (Riva 1993); however Dietrich's biography by Charlotte Chandler cites "Marie Magdalene" as her birth name (Chandler 2011, էջ 12).
- ↑ Bach, 2011, էջ 19
- ↑ «Marlene Dietrich (German-American actress and singer)». Our Queer History. 2016 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Bach, 1992, էջ 20
- ↑ Bach, 1992, էջ 26
- ↑ Bach, 1992, էջ 32
- ↑ Bach, 1992, էջ 39
- ↑ Bach, 1992, էջ 42
- ↑ Bach, 1992, էջ 44
- ↑ Bach, 1992, էջ 49
- ↑ WACHTER, KERRI (2011-02). «New Antidepressant May Show Fewer Side Effects». Family Practice News. 41 (3): 41. doi:10.1016/s0300-7073(11)70132-3. ISSN 0300-7073.
- ↑ Burying Autumn. Harvard University Asia Center. էջեր 349–372. ISBN 9781684175666.
- ↑ Carter, Erica (2009 թ․ հունվարի 1). Dietrich Icon. Duke University Press. էջեր 186–207. ISBN 9780822389675.
- ↑ Dominic, Bradbury, (2010). Le Cento case del secolo. Electa. ISBN 9788837069872. OCLC 904265221.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Evensen, Bruce J. (2000-02). Cooper, Gary (1901-1961), film actor. American National Biography Online. Oxford University Press.
- ↑ Macherauch, Eckard (1992). Praktikum in Werkstoffkunde. Wiesbaden: Vieweg+Teubner Verlag. էջեր 207–211. ISBN 9783528933067.
- ↑ Kern, Morton J.; Donohue, Thomas; Bach, Richard; Aguirre, Frank (1992-11). «Interpretation of cardiac pathophysiology from pressure waveform analysis: Cardiac arrhythmias». Catheterization and Cardiovascular Diagnosis. 27 (3): 223–227. doi:10.1002/ccd.1810270314. ISSN 0098-6569.
- ↑ James., Freeman, Gary P. Jupp, (1992). Nations of immigrants : Australia, the United States, and international migration. New York. ISBN 0195534832. OCLC 27481364.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Դիտրիխի և Հեմինգուեյի մասին
- ↑ Riva, Alessandro; Riva, Francesca Testa; Motta, Pietro, eds. (1994). «Ultrastructure of the Male Urogenital Glands». doi:10.1007/978-1-4615-2624-7.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Tribe, Henry Franklin (2015-04). Blanda, George (17 September 1927–27 September 2010). American National Biography Online. Oxford University Press.
- ↑ Göttler, Fritz (2002). Begegnungen mit Bach. Stuttgart: J.B. Metzler. էջեր 58–62. ISBN 9783476019103.
- ↑ Bach-y-Rita, Paul (1992). Principles and Practice of Restorative Neurology. Elsevier. էջեր 54–65. ISBN 9780750611725.
- ↑ 32,0 32,1 «New Director for MBL». Science. 257 (5069): 480–480. 1992 թ․ հուլիսի 24. doi:10.1126/science.257.5069.480. ISSN 0036-8075.
- ↑ Bach, C. (1905). Elastizität und Festigkeit. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջեր 397–482. ISBN 9783642895128.
- ↑ Pedersen, Torben Bach (2018). Encyclopedia of Database Systems. New York, NY: Springer New York. էջեր 481–483. ISBN 9781461482666.
- ↑ Sprachliche Dynamiken. Peter Lang. ISBN 9783631598733.
- ↑ Gang, Jeanne (2018 թ․ դեկտեմբերի 31). My Bauhaus – Mein Bauhaus. München: DETAIL. էջեր 188–189. ISBN 9783955534523.
- ↑ Sempreboni, Diego; Viganò, Luca (2018). «MMM». Companion of the The Web Conference 2018 on The Web Conference 2018 - WWW '18. New York, New York, USA: ACM Press. doi:10.1145/3184558.3191613. ISBN 9781450356404.
- ↑ Lloyd, Ian (1978). Rolls-Royce. London: Palgrave Macmillan UK. էջեր 143–166. ISBN 9781349039104.
- ↑ Bannister, Diana (1989). Lewis Carroll. London: Palgrave Macmillan UK. էջեր 200–201. ISBN 9781349087266.
- ↑ The Entrapments of Form. Fordham University Press. էջեր 43–65. ISBN 9780823269372.
- ↑ Pirie, Peter J.; Barber; Mayer, William; Menotti; Sternberg, E. W.; Thomson, Virgil (1975-04). «American, Israeli». The Musical Times. 116 (1586): 350. doi:10.2307/960361. ISSN 0027-4666.
- ↑ Keil, Charlie (2015 թ․ օգոստոսի 1). George Cukor. Edinburgh University Press. ISBN 9780748693566.
- ↑ «Author index of volumes 210/211». Thin Solid Films. 210–211: 842–846. 1992-04. doi:10.1016/0040-6090(92)90420-g. ISSN 0040-6090.
- ↑ «Darlington, William Aubrey, (20 Feb. 1890–24 May 1979), author, journalist, and dramatist; dramatic critic of the Daily Telegraph, 1920–68; Member, Editorial Staff of the Daily Telegraph». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «blank page». Chemical Reviews. 92 (3): 462–462. 1992 թ․ մայիսի 1. doi:10.1021/cr00011a903. ISSN 0009-2665.
- ↑ Lengel, Matthew J.; Xiang, Kun; Mauro, Vincent F.; Grubb, Blair P.; Cooper, Christopher J. (2015 թ․ ապրիլի 27). «Acute Digitalis Delirium Associated with Intravenous Digoxin Administration». Arrhythmia grand rounds. 1 (1): 3–6. doi:10.12945/j.agr.2015.0002-14. ISSN 2326-4012.
- ↑ Desjardins, Mary R.; GemüNden, Gerd (2009 թ․ հունվարի 1). Dietrich Icon. Duke University Press. էջեր 3–24. ISBN 9780822389675.
- ↑ 48,0 48,1 O’Connor, Patrick (2001). Dietrich, Marlene. Oxford Music Online. Oxford University Press.
- ↑ «Original treaties and international agreements registered during the month of January 2009: Nos. 45615 to 45703». dx.doi.org. 2009 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Höllering, Frauke (2012-12). «„Kommen Sie wieder, wenn es schlechter wird"». MMW - Fortschritte der Medizin. 154 (22): 28–28. doi:10.1007/s15006-012-1672-0. ISSN 1438-3276.
- ↑ Allen., Smith, Warren (2002). Celebrities in hell. Fort Lee, NJ: Barricade Books. ISBN 1569802149. OCLC 47785604.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Dietrich, Maria Magdalena, (Marlene), (27 Dec. 1901–6 May 1992), actress». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 53,0 53,1 Sudendorf, Werner (2009 թ․ հունվարի 1). Dietrich Icon. Duke University Press. էջեր 376–384. ISBN 9780822389675.
- ↑ Real Estate Finance in the New Economy. Chichester, UK: John Wiley & Sons. 2014 թ․ փետրվարի 21. էջեր 219–237. ISBN 9781118836651.
- ↑ «Dietrich, Maria Magdalena, (Marlene), (27 Dec. 1901–6 May 1992), actress». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Thanks to Reviewers - October 2010 to September 2011». Sociology of Health & Illness. 33 (7): 1118–1120. 2011-11. doi:10.1111/j.1467-9566.2011.01434.x. ISSN 0141-9889.
- ↑ Kosta, Barbara (2014 թ․ հոկտեմբերի 28). «Marlene Dietrich». Oxford Bibliographies Online Datasets. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Central Intelligence Agency, Intelligence Estimate, The Current Situation in Palestine, October 20, 1947, Secret, CIA». MEMO 1: Pioneer Orientalist online. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «CBS News/New York Times/Turner Broadcasting System Japan Poll, November 18-21, 1991». ICPSR Data Holdings. 1993 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Barry, David Thomas, (1870–15 April 1955), Professor of Physiology, University College, Cork, 1907–42, emeritus since 1942; Chevalier de la Légion d' Honneur, 1929». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Bach, Steven (1992). Marlene Dietrich։ Life and Legend. Doubleday. ISBN 0-385-42553-8.
- Carr, Larry (1970). Four Fabulous Faces։ The Evolution and Metamorphosis of Swanson, Garbo, Crawford and Dietrich. Doubleday and Company. ISBN 0-87000-108-6.
- Morley, Sheridan (1978). Marlene Dietrich. Sphere Books. ISBN 0-7221-6163-8.
- Riva, Maria (1994). Marlene Dietrich. Ballantine Books. ISBN 0-345-38645-0.
- Riva, David J. (2006). A Woman at War։ Marlene Dietrich Remembered. Wayne State University Press. ISBN 0-8143-3249-8.
- Spoto, Donald (1992). Blue Angel։ The Life of Marlene Dietrich. William Morrow and Company, Inc.. ISBN 0-688-07119-8.
- Норма Боске, Мишель Рахлин. Марлен Дитрих։ последние секреты. М. Текст, 2011.
- Н. Я. Надеждин. Марлен Дитрих։ «Уйти, чтобы остаться»։ Биографические рассказы. М.։ Майор, Осипенко, 2011. 192 с., Серия «Неформальные биографии», 2000 экз., ISBN 978-5-98551-162-8
- Н. Я. Надеждин. Марлен Дитрих. М.։ Мир энциклопедий Аванта+, Астрель, 2011. 224 с., ил., Серия «Секрет успеха», 3000 экз., ISBN 978-5-98986-511-6, ISBN 978-5-271-36823-3
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլեն Դիտրիխ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մառլեն Դիտրիխ» հոդվածին։ |