Ֆեռնանդել (ֆր.՝ Fernandel, մայիսի 8, 1903(1903-05-08)[1][2][3][…], 5th arrondissement of Marseille, Մարսել[4] - փետրվարի 26, 1971(1971-02-26)[5][1][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6][7]), ֆրանսիացի դերասան, ֆրանսիական կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը։

Ֆեռնանդել
[[Պատկեր:|720px]]
Ծնվել էմայիսի 8, 1903(1903-05-08)[1][2][3][…]
Ծննդավայր5th arrondissement of Marseille, Մարսել[4]
Մահացել էփետրվարի 26, 1971(1971-02-26)[5][1][2][…] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6][7]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն և Grave of Fernandel
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկատակերգու, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, ռեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան և դերասան
ԱշխատավայրQ99194988? և Banque nationale de crédit?[4]
Ակտիվ շրջան1930-1970
Ժանրերկատակերգություն, դրամա,
Ամուսին(ներ)Henriette-Félicie Manse?[8]
Երեխա(ներ)Ֆրանկ Ֆեռնանդել
Պարգևներ և մրցանակներ
Անդամություն93e régiment d'artillerie de montagne?[10]
fernandel.online.fr

Մինչև կինոյում նկարահանվելը որպես էստրադային երգիչ հանդես է եկել էստրադայում, ռևյուում և օպերետներում։ Խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում, ստեղծելով մեծ մասամբ կատակերգական դերեր, համակրելի, պարզամիտ և ձախորդ մարդու կատակերգական կերպարներ։ Մի շարք ֆիլմերում ձգտել է անձնավորել նաև դրամատիկական, հոգեբանական բարդ կերպարներ՝ «Տոպազ» (1950), «Օրենքն օրենք է» (1958), «Սատանան և տասը պատվիրանները» (1962) և այլն։ 1960-ական թթ․, Ֆեռնանդելը գերադասելով մելոդրամատիկ, դերերը, հազվադեպ է նկարահանվել կինոկատակերգություններում։ Մեծ մարդկայնությամբ է տոգորված նրա ստեղծած դերակատարումը «Հոր վերադարձը» (1966) ֆիլմում։ Ժան Գաբենի հետ եղել է «Գաֆեր» կինոընկերության տերը։

Գրականություն

խմբագրել

Միրոն Չեռնենկո, Ֆեռնանդել, Մոսկվա, «Искусство», 1968, էջ 32 — 144 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդել» հոդվածին։