Բահաուլլայի վախճանից հետո սկսվեց Բահայի հավատի զարգացման նոր փուլը։ Բահաուլլան Հավատի միակ մեկնաբան և ղեկավար նշանակեց իր ավագ որդուն՝ Աբդուլ-Բահային (մայիսի 23, 1844(1844-05-23)[1], Թեհրան, Իրան - նոյեմբերի 28, 1921(1921-11-28)[1], Հայֆա, Հայֆայի մարզ[2])։ Իրավահաջորդի հստակ նշանակումը թույլ տվեց Բահայի հավատին խուսափել աղանդների բաժանումից։

Աբդուլ Բահա
պարս.՝ عَبدُالبَهاء և արաբ․՝ عَبْدُ الْبَهَاء‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1844(1844-05-23)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էնոյեմբերի 28, 1921(1921-11-28)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՀայֆա, Հայֆայի մարզ
ԳերեզմանՀայֆա
Քաղաքացիություն Ղաջարական Պարսկաստան
ԿրոնԲահայի
ՄասնագիտությունԲահայի հավատի ղեկավար 1892-1921թթ
ԱմուսինՄունիրա խանում
ԾնողներՀայր՝ Բահաուլլա, մայր՝ Ասիյա խանում
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր
 'Abdu'l-Bahá Վիքիպահեստում

Աբդուլ-Բահան[3] խնդիր դրեց բացատրել ամբողջ մարդկությանը Բահաուլլայի հասարակական կառուցվածքի վերաբերյալ ուղերձի իմաստն աշխարհին։ Բազմաթիվ նամակներում ու գրվածքներում, ինչպես նաև ուխտավորների հետ զրույցներում Աբդուլ-Բահան մշտապես արտահայտում էր այն միտքը, որ պետք է փոխվի ոչ միայն առանձին մարդկանց հոգևոր պատկերը, այլև անհրաժեշտ է փոխել ամբողջ հասարակական կառուցվածքը։ Միևնույն ժամանակ նա ընդգծում էր համաշխարհային կրոններից յուրաքանչյուրի գոյության հավասար իրավունքը, ուշադրություն էր դարձնում ռասայական նախապաշարմունքներն արմատախիլ անելու անհրաժեշտությանը, նշում էր տղամարդու և կնոջ հավասարությունը, խոսում էր պարտադիր համընդհանուր կրթության և արդարացի տնտեսական համակարգի հաստատման մասին, շոշափում էր դրա հետ կապված բազմաթիվ այլ թեմաներ:

Պրոֆեսոր Բրաունը, որ 1890 թ. առաջին անգամ հանդիպեց Աբդուլ-Բահային, իսկ հետագայում բավականին մտերմացավ նրա հետ, գրում էր.

«Ես հազվագյուտ եմ հանդիպել ավելի տպավորիչ արտաքինով մարդկանց։ Բարձրահասակ, ամուր կազմվածքով մարդ, նետի պես ուղիղ կեցվածքով, սպիտակ չալմայով և սպիտակ հագուստով, ուսերին հասնող սև գանգուր մազերով, լայն հզոր ճակատով, որը խոսում է ուժեղ մտքի  ու անսասան կամքի մասին, սրատես ճուռակային հայացքով, սուր, սակայն համակրելի դիմագծերով` ահա իմ առաջին տպավորությունները Աբբաս Էֆենդիից` «Ուսուցչից» [sic], ինչպես նրան par excellence* անվանում են բաբիները։ Նրա հետ զրույցից հետո ես նրա նկատմամբ լցվեցի ավելի մեծ հարգանքով` այն տպավորության համեմատ, որ հենց սկզբից նա թողեց ինձ վրա։ Նրա ռասայի անգամ լավագույն ներկայացուցիչների մեջ` պերճախոս, հնարամիտ, նրբենի, դժվար թե գտնվի մի մարդ, ով զրույցի ժամանակ ավելի ուշադիր է, վեճի մեջ ավելի հնարամիտ է, ապացույցների մեջ ավելի անսպառ է, հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների սուրբ գրքերի ավելի կատարյալ գիտակ է։ Այդ հատկանիշները նրա շարժուձևի հետ միասին` միաժամանակ վեհ ու բարյացակամ, հանգեցրեցին նրան, որ ես այլևս չէի զարմանում այն ազդեցության ու հարգանքի վրա, որը նա վայելում էր, և ոչ միայն իր հոր ուսմունքի համախոհների մեջ։ Նրա հետ հանդիպողներից ոչ ոքի տրված չէ կասկածի ենթարկել նրա վեհությունն ու իշխանությունը»:

1908 թ. երիտթուրքական հեղափոխության հաղթանակից հետո, ազատվեցին Օսմանյան կայսրության բոլոր քաղաքական բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտված էին կրոնական հիմնավորումներով։ Այդպիսով, Աբդուլ-Բահան 1910 թ. հնարավորություն ստացավ լքել Պաղեստինը և նվիրել իրեն իր հոր հիմնած հավատի տարածման և ամրապնդման գործին արևմուտքում։

1911 թ. օգոստոսի 11-ին Աբդուլ-Բահան իր մերձավորների մի փոքր խմբի ուղեկցությամբ «Կորսիկա» նավով մեկնեց Մարսել։ Այդպես սկսվեց երկու տարի և չորս ամիս տևողությամբ ճանապարհորդությունն Արևմուտքի երկրներով։ Այդ ընթացքում նա երկու անգամ այցելեց Լոնդոն, Փարիզ, Շտուտգարտ, եղավ այլ եվրոպական երկրներում, ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա։

1912 թ. ապրիլի 11-ին Աբդուլ-Բահան ժամանեց Նյու-Յորք[4]։ Հյուսիսային Ամերիկայում եղած ժամանակաշրջանում նա այցելեց ԱՄՆ-ի մոտ քառասուն մեծ և փոքր քաղաքներ, ինչպես երկրի արևելքում, այնպես էլ արևմուտքում։ Նա եղավ Չիկագոյում, որտեղ դրեց այն շենքի առաջին քարը, որը պետք է դառնար «Արևմուտքի Մայր Տաճարը»[5]։ Կանադայում Աբդուլ-Բահան այցելեց Մոնրեալը և հյուրընկալեց կանադացի ճարտարապետ Վիլյամ Սազերլենդին և նրա կնոջը` Մեյ Մաքսվելին։ Մոնրեալում Աբդուլ-Բահային ցուցաբերած ընդունելությունը չի կարելի արտասովոր անվանել։ Նույն ձևով էին նրան դիմավորում նաև Արևմուտքի այլ քաղաքներում։ Նա այցելեց Նոտր-Դամի տաճարը, թույլտվություն ստացավ հավատացյալներին դիմել Փրկչի տաճարում և Սուրբ Հակոբի եկեղեցում, ելույթ ունեցավ բազմամարդ լսարանի առջև Սենտ-Լորենս փողոցի վրա գտնվող արհմիության կենտրոնում, զրուցեց բազմաթիվ մարդկանց հետ «Վինձոր» հյուրանոցում և Մաքսվելների տանը Փայն-ավենյուում, որտեղ սկզբից հյուրընկալել էր Մոնրեալ ժամանելիս։ Այցելության ընթացքը մանրամասն լուսաբանում էին խոշորագույն թերթերը։ Աբդուլ-Բահան մամուլի ուշադրությունը գրավել էր ոչ միայն Մոնրեալում գտնվելու ժամանակ, այլև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում եղած ամբողջ ընթացքում։

Արևմուտքում լայն հասարակության մոտ բավականին բարենպաստ պատկերացում կազմվեց նոր կրոնի մասին, ինչը հետագայում օգնեց Բահաուլլայի հետևորդներին դրա տարածման մեջ։ Աբդուլ-Բահան դիմում էր ոչ միայն եկեղեցական համայնքներին, այլ նաև խաղաղության պաշտպանության հասարակության անդամներին, արհմիութենական և համալսարանական լսարանին, տարբեր սոցիալական բարեփոխման ուսմունքների կողմնակիցների խմբերին։ Ուղևորության ավարտին ակնհայտ դարձավ, որ Բահաուլլայի սոցիալական ուղերձը հասել է աշխարհին։ Բահայիներին միացավ նոր սերունդ` մարդիկ, ովքեր պատկանում էին հասարակության ամենատարբեր շերտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբդուլ-Բահան մեկուսացած ապրում էր Հայֆայում` Սուրբ Հողում։

1921 թ. նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան 78 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո Աբդուլ-Բահան վախճանվեց։ Նրա թաղումը տեղի ունեցավ արտասովոր հանդիսավորության մթնոլորտում։ Դրանից ընդամենը տասներեք տարի առաջ Աբդուլ-Բահան` առանց իրավունքի աքսորյալը, հազիվ խուսափեց հրապարակային մահապատժից։ Իսկ իր կյանքի վերջում նա արդեն վայելում էր անսահման իմաստունություն և մարդասիրություն ունեցող մարդու` գրեթե սրբի համբավ։ Պաղեստինում բոլոր եկեղեցական դպրոցների ներկայացուցիչները վերաբերում էին նրան մեծ հարգանքով։ Երբ հանվեցին թուրքական իշխանությունների կողմից նրա նկատմամբ դրված սահմանափակումները, Աբդուլ-Բահայի փառքը սկսեց աճել։ Նրան ամենուր սկսեցին մեծարել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սովի ժամանակ Պաղեստինի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, ի նշան Աբդուլ-Բահայի արժանիքների ճանաչման` բրիտանական կառավարությունը շնորհեց նրան ասպետի կոչում։

Նոյեմբերի 29-ին կայացած թաղումը, հավանաբար, հավասարը չուներ Պաղեստինի ամբողջ պատմության մեջ։ Ավելի, քան տաս հազար մարդուց բաղկացած սգո թափորում մասնակցում էին բարձրագույն իսլամական, հռոմեական կաթոլիկ, հունական ուղղափառ, հուդդայական և դրուզական հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական գերագույն կոմիսարը, Երուսաղեմի և Փյունիկիայի նահանգապետերը։

Այս տարի լրանում է Աբդուլ-Բահայի մահվան 100-ամյա տարելիցը։ Հայաստանի բահայի համայնքը ձեռնարկել է այդ առիթով նկարահանված ֆիլմի կրկնօրինակումը։

Աբդուլ-Բահայի մահից հետո Հավատի դրույթները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` Շողի Էֆֆենդիին: 1963 թ. Բահայի Սուրբ Գրվածքների համաձայն համայնքի ղեկավարումը ստանձնեց Արդարության Համաշխարհային Տունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1996.
  2. «The Significance of 'Abdu'l-Bahá | What Bahá'ís Believe». www.bahai.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  3. «Հայաստանի Բահայի համայնքի պաշտոնական վեբ կայք».
  4. «Origins of the Baha'i Faith». Baha‘is of the United States (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  5. «House of Worship - Bahá'ís of the United States». Baha‘is of the United States (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլ Բահա» հոդվածին։