Աբել Առստամյան
Աբել Առստամյան (հունվարի 7, 1970, Ստեփանակերտ - օգոստոսի 16, 1992, Հացի, Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Աբել Առստամյան | |
---|---|
հունվարի 7, 1970 - օգոստոսի 16, 1992 (22 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հացի, Մարտունու շրջան, Ադրբեջան |
Գերեզման | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱբել Առստամյանը ծնվել է 1970 թ. հունվարի 7-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, այնուհետև ուսումը շարունակել Ստեփանակերտի սովխոզտեխնիկումի մեխանիզացիայի բաժնում։ 1988 թ-ից ակտիվորեն մասնակցել է Արցախի ազատագրական շարժմանը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1992 թ. հունվարին կրկին ներգրավվել է շարժման մեջ, մասնակցել Ասկերանի շրջանի Քյաթուկ, Նախիջևանիկ, Մարտունու շրջանի մի շարք գյուղերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 16-ին Մարտունու շրջանի Հացի գյուղի մոտ ծավալված թեժ մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Աբել Առստամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)