Աբերտամի
Աբերտամի (չեխ․՝ Abertamy, հնում. գերմ.՝ Abertham), քաղաք Չեխիայի Կառլովարյան կողմի Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջանում։ Տեղակայված է Օրու լեռներում, Կառլովի Վարիից 16 կմ հյուսիս։ Բնակչության թվաքանակը կազմում է 1 413 մարդ (2005)։ Համարվում է ձմեռային սպորտաձևերի կենտրոն։ Քաղաքի վարչական տարածքին է պատկանում նաև մոտակա Գրժեբեչնա գյուղը։ 840 մ բարձրության վրա, Օրու լեռների բլրի վրա, կա հանգստի կենտրոն, որը գտնվում է Նեյդեկից 8 կմ հյուսիս։
Քազաք | |||||
---|---|---|---|---|---|
Աբերտամի | |||||
չեխ․՝ Abertamy[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Կարլովի Վարիի շրջան և Q89408270?[2] | ||||
Ներքին բաժանում | Hřebečná?[3] և Abertamy? | ||||
Առաջին հիշատակում | 1529[4] | ||||
Մակերես | 8,69683 կմ² | ||||
ԲԾՄ | 900 մետր | ||||
Բնակչություն | ▼848 մարդ (հունվարի 1, 2024)[5] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 362 35[6][2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | KV | ||||
Պաշտոնական կայք | abertamy.eu | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԳրավոր աղբյուրներում Աբերտամիի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1529 թվականին, երբ տարածքում սկսեցին բնակություն հաստատել հանքահորները։ 1531-1558 թվականներին այստեղ արծաթի հանքահոր կար։ 1579 թվականին Աբերտամին ստացավ քաղաքի կարգավիճակ։ 1590 թվականի սեպտեմբերի 15-ին այստեղ ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Երեսնամյա պատերազմից հետո արծաթի արդյունահանումը դադարեցվեց, և շարունակվեց միայն անագի արդյունահանումը։ Աբերտամին կորցրեց իր քաղաքի կարգավիճակը, իսկ պատերաղմից հետո շրջանը բռնի ուժով կաթոլիկացվեց։ XIX դարում այստեղ սկսվեց ձեռնոցների արտադրությունը և այն ընդլայնվեց XX դարում։ 1876 թվականին Աբերտամին կրկին ստացավ քաղաքային կարգավիճակ։
1910 թվականին քաղաքը բնակեցված էր 4 200 բնակիչներով։ 1921 թվականին Աբերտամին էլեկտրաֆիկացավ։ Քաղաքը 1938 թվականին անեքսիացվեց Երրորդ ռայխստագի կողմից։ 1945 թվականին գերմանախոս մարդիկ արտաքսվեցին, և տեղական արդյունաբերությունը ազգայնացվեց։ 1947 թվականին Աբերտամիում բնակվում էր մոտ 1200 բնակիչ։ Սկսվեց ուրանի հանքաքարի ինտենսիվ հանքարդյունաբերությունը (մոտակա Յախիմովի կոմունիստական համակենտրոնացման ճամբարից բանտարկյալները ծանր պայմաններում ներգրավված էին հարկադիր աշխատանքի մեջ)։ 1998 թվականին ձեռնոցի գործարանը փակվեց։
1946 թվականից Աբերտամի քաղաքում բացվեց միջնակարգ դպրոց, որն ուղղված էր անտառային արդյունաբերության ոլորտում դասընթացներին[7]։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1869 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1921 | 1930 |
Բնակչություն | 3 310 | 3 605 | 3 644 | 4 010 | 4 293 | 3 512 | 3 824 |
Տարի | 1950 | 1961 | 1970 | 1980 | 1991 | 2001 | 2010 |
Բնակչություն | 2 261 | 1 715 | 1 145 | 1 156 | 1 052 | 1 197[8] | 1 425[9] |
Տեսարժան վայրեր
խմբագրել- Քաղաքի մոտակայքում է գտնվում 1028 մետր բարձրությամբ Պլեշիվեց լեռը։ Այդ շրջանը տուրիստների մեծ թվաքանակով ակտիվ օգտագործվում է ամառային և ձմեռային սպորտային ձևերի համար, ովքեր այստեղ են գալիս Գերմանիայից։
- Եկեղեցի, կառուցված 1534 թվականին, ձևավորված է բարոկկո ոճով 1736 թվականից, ռեստավրացիայի է ենթարկվել XIX դարում։ Շենքը նորոգվել է 1990-ականներին և 2003 թվականին։
- Այստեղ կան բազմաթիվ ժայռեր, որոնք հայտնի են որպես Dračí skály (Վիշապի քարեր)[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
- ↑ https://www.ceskaposta.cz/documents/10180/3738087/xls_pcobc.zip/50617e56-6e9a-4335-9608-96fec214e6ef
- ↑ Сайт школы Արխիվացված 2005-12-01 Wayback Machine (չեխ.)
- ↑ Данные Управления статистики ЧР
- ↑ Данные МВД ЧР
- ↑ Фото скалы на сайте города
Արտաքին հղումներ
խմբագրել- Неофициальный веб-сайт (չեխ.)