Աբուլ Կալամ Ազադ
Աբուլ Կալամ Մուհուդին Ահմադ Ազադ (ուրդու՝ مولانا ابوالکلام محی الدین احمد آزاد, բենգալերեն՝ আবুল কালাম মুহিয়ুদ্দিন আহমেদ আজাদ, նոյեմբերի 11, 1888[1], Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[2] - փետրվարի 22, 1958[3][1][4], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[5]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, գիտնական։ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդներից մեկը և հինդուսիտա-մուսուլմանական միաբանության կողմնակից։ 1912 թվականից եղել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ 1912 թվականից մինչև 1914 թվականը հրապաակել է հականգլիական «ալ-Հիլիալ» թերթը։ 1919 թվականից մինչև 1922 թվականը և 1930 թվականին Ազադը եղել է քաղաքական անհնազանդության պայքարի ղեկավարներից մեկը։ Անգլիայի հետ 1942, 1945, 1946 թվականների բանակցությունների ժամանակ գլխավորել է հնդկական պատվիրակությունը։ Ուրդուով փիլիսոփայության և պատմության աշխատությունների հեղինակ։ 1947 թվականի օգոստոսին դարձել է Հնդկաստանի կրթության նախարար։
Աբուլ Կալամ Ազադ | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, գրող, scholar և ազատության մարտիկ |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 1888[1] |
Ծննդավայր | Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[2] |
Վախճանի օր | փետրվարի 22, 1958[3][1][4] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[5] |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստան |
Հայր | Maulana Khairuddin? |
Ամուսին | Zulekha Begum? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱբուլ Կալամ Ազադը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 11-ին Մեքքայում։ Հայրը Մուլանա Հայրուդինն էր, որը աֆղանական արմատներով բենգալացի մուսուլման էր։ Մայրն արաբուհի էր, Մումահեդ Զահիր Վատրի շեյխի դուստրը[6]։ 1890 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կալկաթա[7][8]։ Ծագել է Դելիի իսլամական իրավագետների հնագույն ցեղից։ Ստացել է լավ ընտանեկան կրթություն։ Ազատ տիրապետել է մի քանի լեզուների, այդ թվում արաբերենի, անգլերենի, ուրդուի, ֆարսիի, հինդիի և բենգալերենի։ Ուսումնասիրել է պատմություն, կրոն, մաթեմատիկա և այլ գիտություններ։ 13 տարեկան հասակում ամուսնացել է երիտասարդ մուսուլման աղջկա հետ։ Հոդվածներ է գրել մի քանի թերթերի և ամսագրերի մասին։ 1912 թվականին դարձել է հնդկական քաղաքական և մշակութային կյանքի հայտնի կերպար։ Երիտասարդ Ազադը սկսում է ուսումնասիրել արևմտյան փիլիսոփայություն, քաղաքականություն և ժամանակակից պատմություն։ Ոգեշնչվել է մուսուլման բարենորոգիչ Սաիդ Ահմադ խանի գաղափարներով։
1906 թվականին Ազադը «Ալ-Հիլալ» թերթի հրապարակումից հետո դարձել է խմբագրի օգնական, որտեղ աջակցում էր հնդկական ազգայնակությանը և քննադատում Բրիտանական Հնդկաստանի կառավարություններին։ 1914 թվականին այդ թերթը փակվում է, իսկ Ազադը որոշ ժամանակ անց ձերբակալվում։ Ռանչի քաղաքի բանտում գտնվել է մինչև 1920 թվականի հունվարի 1-ը[9]։ Ազատումից հետո մասնակցել է Մահաթմա Գանդիի գլխավորած քաղաքացիական անհնազանդության շարժմանը։ 1923 թվականին Ազադն ընտրվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության նախագահ։ Երկրորդ անգամ ընտրվել է Կոնգրեսի նախագահ 1940 թվականին և մնացել է այդ պաշտոնում մինչև 1946 թվականը։ Մասնակցել է Հնդկաստանի անկախացման բանակցություններին։
Երկրի անկախացումից հետո Ազադը դարձել է անկախ Հնդկաստանի կրթության նախարար և այդ պաշտոնում է մնացել մինչև իր մահը՝ 1958 թվականը։ Լինելով այդ պաշտոնում՝ կրթության ոլորտում անցկացրել է բարենորոգումներ։
Աբուլ Կալամ Ազադը մահացել է 1958 թվականի փետրվարի 22-ին Դելիում՝ 69 տարեկան հասակում։ 1992 թվականին հետմահու արժանացել է Հնդկաստանի քաղաքացիական ամենաբարձր մրցանակին՝ Բհարատ Ռատնային[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pletcher K. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 نويهض ع. مُعجم المُفسِّرين (արաբ.): من صدر الإسلام وحتَّى العصر الحاضر — 3 — بيروت: مؤسسة نويهض الثقافية للتأليف والترجمة والنشر, 1988. — P. 51. — 1023 p.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118896814 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Remembering Maulana Abul Kalam Azad : A short Biography». Institute of Asian Studies. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին. «Maulana Abul Kalam Azad was born on November 11, 1888 in Mecca. His forefathers came from Herat (a city Afghanistan) in Babar's days. Azad was a descendent of a lineage of learned Muslim scholars, or maulanas. His mother was an Arab and the daughter of Sheikh Mohammad Zaher Watri and his father, Maulana Khairuddin, was a Bengali Muslim of Afghan origins. Khairuddin left India during tile Sepoy Mutiny and proceeded to Mecca and settled there. He came back to Calcutta with his family in 1890.»
- ↑ Islam, Sirajul (2006 թ․ հուլիսի 23). «Azad Biography». Արխիվացված է օրիգինալից (PHP) 2006 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Gandhi, Rajmohan (1986). Eight Lives: A Study of the Hindu-Muslim Encounter. USA: State University of New York Press. էջեր 219. ISBN 0-88706-196-6.
- ↑ Huq, Mushirul (2006 թ․ հուլիսի 23). «President Azad». Արխիվացված է օրիգինալից (PHP) 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Padma Awards Directory (1954–2007)» (PDF). Ministry of Home Affairs (India). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
Գրականություն
խմբագրել- Ashraf, Muhammad Arslan. Why Partition of India?: Gandhi, Jinnah, Nehru, Azad - Congress and Muslim League (2016) online , 20pp
- Maulana Azad's commentary on the Holy Qur'an – Tarjuman al-Quran
- Die politische Willensbildung in Indien 1900–1960; 1965 von Dietmar Rothermund
- Life and Works of Maulana Abul Kalam Azad, from Ravindra Kumar, published by Atlantic Publishers & Distributors, 1991
- Maulana Abul Kalam Azad, by Mahadev Haribhai Desai
- The Educational Ideas of Maulana Abul Kalam Azad, by G. Rasool Abduhu, published by Sterling Publishers, 1973
- India's Maulana Abul Kalam Azad, by Abulkalam Azad, Syeda Saiyidain Hameed, Mujib Rizvi, Sughra Mahdi, published by Indian Council for Cultural Relations, 1990
- Maulana Azad ek Muttala by Hakim Syed Zillur Rahman, Jawahar aur Azad, Edited by Professor Abdul Qavi Desnavi, Saifia College, Bhopal, 1990.
- Maulana Azad Aur Bhopal by Hakim Syed Zillur Rahman, Fikro Nazar (Maulana Azad Number), Aligarh Muslim University, Aligarh, 1989, p. 107–112.
- Pattabhi, Sitaramayya (1946). Feathers & Stones "my study windows". Padma Publications.
- Nandurkar, G. M. (1981). Sardar's letters, mostly unknown. Sardar Vallabhbhai Patel Smarak Bhavan.
- «Brief sketch of life and thinking of Maulana Azad». Liveindia.com.
- «Life of Azad». CIS-CA. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
- «Maulana Abul Kalam Azad: The Odd Secularist». India Today. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- APJ Abdul Kalam Scholarship Արխիվացված 2019-04-30 Wayback Machine
- Azad's Careers – Roads taken and roads not taken – Lineages of the Present: Ideology and Politics in Contemporary South Asia By Aijaz Ahmad
- An Introduction to Abul Kalam Azad & collection of his quotes – Eminent Indian freedom fighters Vol2 Chapter 11 Pg 310 By S.K. Sharma
- Abu'l Kalam Azad, Chapter 44, Pg 325–333, Modernist Islam, 1840–1940: a sourcebook By Charles Kurzman
- National Education Day 2012 Celebrated at Sangam University Bhilwara Rajasthan
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբուլ Կալամ Ազադ» հոդվածին։ |