Մեքքա (/ˈmɛkə/; արաբ․՝ مكة‎‎[1] Makkah) քաղաք Արաբական թերակղզու Հիջազ շրջանում։ Մեքքան նաև Մաքքահ վարչական շրջանի մայրաքաղաքն է[2]։ Քաղաքը գտնվում է Ջիդդայից 70 կմ, իսկ Մադինայից 340 կմ հեռավորության վրա և ունի ծովի մակերևույթից շուրջ 277 մետր բարձրություն։ 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը շուրջ 2 միլիոն էր, չնայած այցելուները այս թիվը եռապատկում են ամեն տարի հաջի շրջանում, որը տեղի է ունենում մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսին։

Քաղաք
Մեքքա
արաբ․՝ مكة‎‎
Ժամացույցի սլաքի ուղղությամբ վերից դեպի ձախ՝Ջաբալ ան-Նուր, Քաաբան Մեքքայի մեծ մզկիթում, կենտրոնական Մեքքայի ընդհանուր պատկեր, Մինա (Սաուդյան Արաբիա) և ժամանակակից Ջամարաաթ կամուրջ
ԵրկիրՍաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
ՀամայնքՄեքքայի շրջան
ՔաղաքապետՕսամա Էլ Բար
Մակերես1,200 կմ²
ԲԾՄ277±1 մետր
Բնակչություն1.675.368 մարդ (2010)
Խտություն4,200 մարդ/կմ²
Ագլոմերացիա2,500,000
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+966-2
Պաշտոնական կայքholymakkah.gov.sa (արաբ.)
Մեքքա (м)##
Մեքքա (м)
Ալ Հարամ մզկիթը և Քաաբան

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար · համայնք
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Որպես իսլամի հիմնադիր Մուհամմադի ծննդավայր, ինչպես նաև Մուհամմադի առաջին հայտնության վայր (մասնավորապես Մեքքայից 3 կմ հեռավորության վրա գտնվող քարանձավը)[3][4]՝ Մեքքան իսլամական աշխարհի[5] ամենասուրբ քաղաքն է համարվում, և ուխտագնացությունը դեպի այս քաղաք, որը կոչվում է հաջ, պարտադիր է բոլոր մուսուլմանների համար։ Մեքքայում է գտնվում Քաաբան, որը մեծամասնության կողմից համարվում է իսլամական կրոնի ամենակարևոր սրբավայրերից մեկը, այն նաև ուղենիշ է համարվում մուսուլմանների համար (քիբլա, որը սահմանում է, թե դեպի որ ուղղությունը պետք է աղոթեն մուսուլմանները)։ Մեքքան երկար ժամանակ ղեկավարել են Մուհամմադի ժառանգները, շերիֆները, որոնք հանդես են եկել և՛ որպես անկախ ղեկավարներ, և՛ որպես վասալներ։ 1925 թվականիn քաղաքը գրավվել է Իբն Սաուդի կողմից։ Ժամանակի ընթացքում Մեքքան ինչպես չափերով, այնպես էլ ենթակառուցվածքներով բավականին ընդլայնվել է։ Այստեղ են գտնվում Աբրաջ ալ-Բայթը, որը աշխարհի չորրորդ ամենաբարձր շինությունն է, իսկ իր զբաղեցրած տարածքի մեծությամբ՝ երրորդը։ Ընդլայնման աշխատանքների ժամանակ Մեքքան կորցրել է որոշ պատմական և հնագիտական նշանակության կառույցներ, օրինակ՝ Աջյադ ամրոցը[6]։ Այսօր Մեքքա է այցելում տարեկան 15 միլիոն մուսուլման, այդ թվում հաջի ընթացքում այցելող մի քանի միլիոն մուսուլմանները[7]։ Ի դեպ ոչ մուսուլմաններին արգելված է մտնել քաղաք[8][9]։ Իսլամի գլխավոր կարգադրություններից մեկն այն է, որ մուսուլմանները, աշխարհի որ ծայրամասում էլ լինեն, աղոթք կատարելիս երեսով միշտ կանգնեն դեպի Մեքքայի կողմը։

Ծագումնաբանություն

խմբագրել

«Մեքքա» բառը արաբերեն քաղաք բառի թարգմանությունն է չնայած սաուդյան կառավարության կողմից օգտագործվող պաշտոնական տառադարձումը Մաքքահ է, որն ավելի մոտ է արաբերեն արտասանությանը[10][11]։ «Մեքքա» բառը անգլերենում օգտագործվել է մեծաքանակ բնակչություն ունեցող բնակավայրերը նկարագրելու համար, այս իսկ պատճառով որոշ անգլախոս մուսուլմանները քաղաքի անվան նման արտասանությունը համարում են վիրավորական[10]։ Սաուդյան կառավարությունը սկսել է Մաքքահ ձևն օգտագործել 1980-ական թվականներին, սակայն այս ձևը համաշխարհային ճանաչում և կիրառություն չունի[10]։ Քաղաքի ամբողջական պաշտոնական անվանումն է Մաքքահ ալ-Մուքարամահ (արաբ․՝ مَـكَّـة الْـمُـكَـرَّمَـة‎‎) կամ Մաքքաթուլ Մուքարամահ (արաբ․՝ مَـكَّـةُ الْـمُـكَـرَّمَـة‎‎), որը երբեմն թարգմանվում է որպես «Սուրբ քաղաք Մեքքա»[10]։

Մեքքայի հին՝ ավելի վաղ շրջանի անվանումը եղել է Բաքքահ (արաբ․՝ بَـكَّـة‎‎[12], նաև տառադարձվում է Բաքա, Բակա, Բաքքա, Բեքքա, Բեկկա և այլն)[13][14][15]։ Ինչպես Մեքքայի պարագայում այս բառի ծագումնաբանությունը անորոշ է[16]։ Որոշ գիտնականներ այն համարում են Մեքքա բառի հոմանիշը. Բաքքահ անվանումը երբեմն կապվում է ավելի վաղ շրջանում այստեղ եղած հովիտի անվան հետ։ Ավելին՝ մուսուլման գիտնականները այս անվանումը օգտագործում են Քաաբան շրջապատող և այն ընդգրկող տարածքը (արաբ․՝ كَـعْـبَـة‎‎[12])[17]: Քաղաքի Բաքքահ անվանումն օգտագործվել է Ղուրանի երրորդ սուրայի 96 այաթում, մինչդեռ Մեքքա ձևն օգտագործվել է 48-րդ սուրայի 24-րդ այաթում[16][18]։ Հարավային արաբերենում, որն օգտագործվել է Արաբական թերակղզու հարավային շրջաններում Մուհամմադ մարգարեի ժամանակներում, բ և մ տառերը փոխարինելի է։ Ղուրանում Մեքքային հղում կատարելիս այն կոչվում է Ումմ ալ-Քուրա (արաբ․՝ أُمّ الْـقُـرَى‎‎), որը նշանակում է «Բոլոր բնակավայրերի մայր»[18]։

Մեքքայի մեկ այլ անվանում է Ֆարանը կամ Փարանը, որը համաձայն արաբական և իսլամական ավանդույթի ավելի շատ օգտագործվել է շրջակա լեռներն ու անապատն անավանելու համար։ Խոսքը Փարանի անապատի մասին է, որը հիշատակվում է Հին Կտակարանի Ծննդոց գլխի ԻԱ 21-րդ տողում[19]։ 12-րդ դարի սիրիացի աշխարհագրագետ Յակութ ալ -Համավին գրել է, որ Ֆարանը «արաբականացված եբրայերեն բառ է, որը Թորայում հիշատակվում է որպես Մեքքայի անվանումներից մեկը»[20]։

Կառավարում

խմբագրել

Մեքքան ղեկավարվում է քաղաքապետարանի կողմից։ Քաղաքային խորհուրդը կազմված է 15 անդամներից, որոնք ընտրվում են, և քաղաքապետից, որը նշանակվում է սաուդյան կառավարության կողմից։ 2014 թվականի մայիս ամսվա դրությամբ քաղաքապետ է Օսամին բին Ֆադհել ալ-Բարը[21][22]։ Արքայազն Աբդուլ Մաջեդ բին Աբդուլազիզ աս-Սաուդը 2000 թվականից մինչև իր մահը 2007 թվականին եղել է Մաքքահ վարչական շրջանի կառավարիչը[23]։ 2007 թվականի մայիսի 16-ին այս պաշտոնը զբաղեցրել է արքայազն Խալիդ բին Ֆայսալ աս-Սաուդը[24]։

Պատմություն

խմբագրել

Վաղ շրջանի պատմություն

խմբագրել
Մեքքան Ջաբալ ան-Նուրից, 2009 թվական
Ալ-Հարամ մզկիթի և շրջակա կրոնական վայրերի, ինչպես օրինակ Ջաբալ ան-Նուրը, 1787 թվականի օսմանյան քարտեզ

Մեքքայի վաղ շրջանի պատմությունը մշտական բանավեճի առարկա է այն պատճառով, որ մինչև իսլամի վերելքը նրա մասին որևէ հիշատակումներ չեն եղել հնագույն գրականության մեջ[25]։ Մ.թ. 106 թվականին Հռոմեական կայսրությունը իր տիրապետության տակ է առնում Հիջազը[26], ինչպես նաև Հեջրան (այժմ հայտնի է Մադաին Սալեհ անունով), որը գտնվում է Մեքքայից հյուսիս։ Չնայած Արևմտյան Արաբիայի մասին մանրամասն նկարագրությունները ներկայացվել էին Հռոմի, օրինակ՝ Պրոկոպիոսի կողմից, ուխտագնացության կամ առևտրի կենտրոն Մեքքայի մասին որևէ հիշատակություն չկա[27]։ Մեքքայի մասին առաջին հիշատակումը օտարալեզու գրականության մեջ, ավելի կոնկրետ բյուզանդա-արաբական ժամանակագրության մեջ, վերաբերում է մ.թ. 741 թվականին, չնայած որ հեղինակը Մեքքան հիշատակում է Միջագետքում և ոչ թե Հիջազում[27]։

Հռոմեական, պարսկական և հնդկական աղբյուրներում պատմական հիշատակության պակասի, ինչպես նաև անհյուրընկալ մթնոլորտի պատճառով[28] պատմաբանները, այդ թվում Պատրիսիա Քրոունը և Թոմ Հոլլանդը, կասկածի տակ են դնում Մեքքայի՝ պատմական խոշոր առևտրի կենտրոն լինելու փաստը[28][29]։

Հնագույն հղումներ

խմբագրել

Հույն պատմաբան Դիոդորոս Սիցիլիացին «Բիբլիոտեկա հիստորիկա» աշխատության մեջ Արաբիայի սրբավայրի մասին խոսելիս գրել է. «Եվ այնտեղ էր գտնվում մի տաճար, որը բոլոր արաբների համար սրբազան է և չափազանց հարգված»[30]։ Ենթադրություններ կան, որ խոսքը Մեքքայում Քաաբայի մասին է։ Այնուամենայնիվ, Դիոդորոսի հիշատակածի համաձայն այդ տաճարը գտնվում է Արաբիայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Պետրայի և նախկին Նաբաթեայի թագավորության մոտակայքում[31][32][33]։

Պտղոմեոսը Արաբիայում հիշատակում է 50 քաղաքների անուններ, որոնցից մեկը կոչում է «Մաքորաբա»։ Ենթադրություններ կան, որ խոսքը հավանաբար Մեքքայի մասին է, սակայն որևէ համոզիչ բացատրություն չկա, թե ինչպես են երկու անունները կապված իրար հետ[34]։

Իսլամական տեսակետ

խմբագրել

Իսլամական տեսակետի համաձայն Մեքքայի պատմության սկիզբը կապվում է Իսմայիլի ժառանգորդների հետ։ Հին կտակարանի Սաղմոսների գլխի ՁԴ 3-6 տողերում հիշատակվում է Բաքքայի հովիտ ուխտագնացության մասին, որը մուսուլմանները դիտարկում են որպես Մեքքայի անվան հիշտակաություն Բաքքահ ձևով, ինչպես Ղուրանի 3-րդ սուրահի 96-րդ տողում[12]։ Ինչ-որ ժամանակ 5-րդ դարում Քաաբան համարվել է Արաբիայի հեթանոս ցեղերի աստվածապաշտության կենտրոնը։ Մեքքայի ամենակարևոր հեթանոս աստվածությունը Հուբալն է եղել, որը այստեղ տարածում է գտել կառավարող Քուրեյշ ցեղի կողմից[35][36] և շարունակել է պահպանվել մինչև 7-րդ դարը։

Պատրիարքների ամարական միդրաշի ժամանակագրության համաձայն, որը թվագրվում է մոտավորապես մ.թ. 10-րդ դարով, Մեքքան հիմնադրվել է Իսմայիլի ավագ որդու՝ Նեբայոթի որդիների կողմից[37][38][39]։

5-րդ դարում քուրեյշ ցեղի իր տիրապետության տակ է վերցնում Մեքքան և դառնում հմուտ առևտրականներ և վաճառականներ։ 6-րդ դարում նրանք սկսում են իրենց մասնակցությունն ունենալ շահութաբեր համեմունքների առևտրին, քանի որ այլ վայրերում ընթացող ճակատամարտերը առևտրական ուղիները վտանգավոր ծովային ճանապարհներից շեղում էին դեպի ավելի անվտանգ ցամաքային ուղիներ։ Բյուզանդական կայսրությունը նախկինում իր հսկողությունն էր հաստատել Կարմիր ծովի նկատմամբ, սակայն ծովահենությունը աստիճանաբար աճում էր։ Մեկ այլ ճանապարհ, որը անցնում էր Պարսից ծոցից Տիգրիս և Եփրատ, գտնվում էր Սասանյան կայսրության կողմից շահագործման վտանգի տակ, ինչպես նաև շարունակ քանդվում էր լահմիդների, ղազանիդների և հռոմեապարսկական պատերազմների պատճառով։ Մեքքան որպես առևտրական քաղաք իր հռչակով գերազանցեց Պետրա և Պալմիրա քաղաքներին[40][41]։ Սասանյանները, սակայն, ոչ միշտ են սպառնալիք եղել Մեքքայի համար. մ.թ. 575 թվականին նրանք պաշտպանել են Մեքքան Աքսում թագավորության նվաճումներից։ Հարավային Արաբիայի ցեղերը օգնության խնդրանքով դիմել են պարսից արքա Խոսրով I-ին, որին ի պատասխան պարսից արքան հետևակով գնացել է Արաբիայի հարավ և նավատորմով՝ Մեքքա։ Պարսկական ինտերվենցիան թույլ չի տվել քրիստոնյաներին տարածվել դեպի Արաբիայի արևելյան շրջաններ, սրանով իսկ խոչընդոտելով այդ ժամանակ քուրեյշ ցեղում գտվող 6 տարեկան Մուհամմադի դաստիարակությունը «խաչի նշանի տակ»[42]։

Մինչև 6-րդ դարի կեսերը հյուսիսային Արաբիայում երեք խոշորբնակավայրեր կային , որոնք տեղակայված էին Կարմիր ծովի ափերին՝ ծովի և արևելհան բարձր լեռների միջև բնակելի հատվածներում։ Չնայած Մեքքայի շրջակայքում գտնվող տարածքը բերրի չէր, այն համարվում էր այս երեք բնակավայրերից ամենահարուստը՝ առատ ջրային պաշարներով հանրահայտ Զամզամ ջրհորի և իր դիրքադրության շնորհիվ՝ գտնվելով խոշոր քարավանային ճանապարհների խաչմերուկում[43]։

Արաբական թերակղզու տեղանքը և ծանր պայմանները նշանակում էին, որ տեղի ցեղերի միջև մշտական հակամարտությունները անխուսափելի էին։ Սակայն ամեն տարի նրանք զինադադար էին հայտարարում, որպեսզի գնան Մեքքա ուխտագնացության։ Մինչև 7-րդ դարը այս ճանապարհորդությունը հեթանոս արաբների համար ուներ կրոնական ենթատեքստ, որոնք գնում էին այս սրբավայր հարգանքի տուրք մատուցելու և Զամզամ ջրհորից ջուր խմելու։ Միևնույն ժամանակ սա այն ժամանակահատվածն էր, երբ բոլոր վեճերը լուծվում էին, պարտքերը մարվում և առևտուր էր տեղի ունենում Մեքքայի տոնավաճառներում։ Այս ամենամյա իրադարձությունները ցեղերին տալիս էին ընդհանուր ինքնության գիտակցություն և Մեքքան վերածում թերակղզու ամենակարևոր կենտրոնը[44]։

Իսլամական պատմության մեջ Փղի տարի է կոչվում մոտավորապես մ.թ. 570 թվականը։ Իսլամական ավանդույթի համաձայն հենց այս տարում է ծնվել Մուհամմադը[45]։ Անունը կապված է մի միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Մեքքայում։ Վաղ իսլամական պատմաբանների համաձայն, ինչպես օրինակ՝ Իբն Իշաք, Եմենի քրիստոնյա ղեկավար Աբրահան Սանաայում կառուցել է մի մեծ եկեղեցի, որը հայտնի է ալ-Քուիլայս անունով՝ ի պատիվ Աքսումիթի թագավոր Նեգուսի։ Ի դեպ Եմենն այդ ժամանակ գտնվում էր Եթովպիայի Աքսում թագավորության ենթակայության տակ։ Այն շատ հայտնի է դառնում՝ իր վրա գրավելով նաև Բյուզանդական կայսրության ուշադրությունը[45]։ Աբրահան փորձում է ալ-Քուիլայս եկեղեցին դարձնել Քաաբա գնացող արաբ բնակչության ուխտատեղին։ Նա Մուհամմադ իբն Քուզայի անունով մի մարդու նշանակում է Մեքքայի և Թիհամահի թագավոր և նրան հանձնարարություն է տալիս տարածել այն տեղեկությունը, թե ալ-Քուիլայսը շատ ավելի լավ տեղ է երկրպագության համար և շատ ավելի մաքուր է, քանի որ այն պղծված չէ կուռքերի պաշտամունքի վայրերով[45]։ Երբ հարթավայրի բնակչությունը տեղեկանում է, թե ինչ նպատակներով է Մուհամմադ իբն Քուզային գնացել իրենց երկիր, մարդ է ուղակվում վերջինիս մոտ, որն էլ սպանում է Մուհամմադ իբն Քուզային։ Նրա եղբայրը շտապում է Աբրահայի մոտ տեղեկացնելու տեղի ունեցածի մասին։ Աբրահան զայրանում է և երդվում, որ վրեժ է լուծելու այդ ցեղից։ Իբն Իշաքը նշում է, որ քուրեյշ ցեղից մեկը, տեղեկանալով կատարվածի մասին, գնացել է Սանաա, մտել եկեղեցին և պղծել այն։ Այս դեպքից հետո Աբրահան[46][47] մեծ զորքով, այդ թվում նաև փղեր, շարժվել է դեպի Քաաբա՝ նպատակ ունենալով ավերել այն։ Երբ տեղեկություն է տարածվում, թե Աբրահան զորքով առաջ է շարժվում քուրեյլ, բանու քինանահ, բանու քուզաա և բանու հուդհայլ ցեղերը միավորվում են՝ պաշտպանելու Քաաբան։ Աբրահան Հիմյարի թագավորության մարդկանցից մեկին ուղարկում է նրանց մոտ, որպեսզի փոխանցի Աբրահայի խոսքը, թե ինքը ցանկանում է միայն ավերել Քաաբան, բայց եթե նրանք դիմադրեն, նրանք ևս ջախջախվելու են։ Աբդուլ Մուտալիբը մեքքացիներին խորհուրդ է տալիս ապաստանել լեռներում մինչև ինքը քուրեյշի մի քանի առաջնորդների հետ կմնա Քաաբայի մոտակայքում։ Աբրահան մարդ է ուղարկում Մուտալիբի մոտ՝ առաջարկելով հանդիպել և քննարկել հարցը։ Աբդուլ Մուտալիբը հանդիպումից հետո հայտարարում է, որ «այդ տան տերը կպաշտպանի այն ախոյաններից»։ Աբրահան հարձակվում է Մեքքայի վրա։ Սակայն ասում են, թե գլխավոր փիղը, որի անունը Մահմուդ էր[48], կանգնել է Մեքքայի սահմանին և հրաժարվել է մտնել քաղաք։ Տեսակետ կա նաև, որ բնական ծաղիկ հիվանդության պատճառով Մեքքայի գրավման փորձը անհաջողության է մատնվել[49]։ Ղուրանում այս պատմությունը շատ կարճ է ներկայացված։ Համաձայն Ալ-Ֆիլ սուրահի հաջորդ օրը, երբ Աբրահան նախատեսում է քաղաք մտնել, Ալլահի կողմից ուղարկված փոքր թռչուններից կազմված սև ամպ է հայտնվում։ Թռչունները իրենց կտուցներում պահած փոքր քարերը նետում են եթովպական ուժերի վրա և ջախջախում են նրանց իբրև «կերված ծղոտ»[50]։

Կարծիք կա, որ ուղտերի քարավանները առաջին անգամ օգտագործվել են Մուհամմադի պապի հոր կողմից և կազմել են Մեքքայի զարգացող տնտեսության կարևոր մասը։ Մեքքայի առևտրականների և տեղի քոչվոր ցեղերի միջև դաշինքներ են կնքվել, համաձայն որի վերջիններս պետք է բերեին կաշի, կենդանիներ, մետաղներ, որոնք քարավաններով տարվելու էին Շամ և Իրաք[51]։ Պատմական տվյալների համաձայն աշխարհի տարբեր մասերից բերվող ապրանքները նույնպես Մեքքայով էին անցնում։ Աֆրիկայից և Հեռավոր Արևելքից բերվող ապրանքները, այդ թվում կաշին, համեմունքները, դեղամիջոցները, հագուստեղենը և ստրուկները, անցնում էին Սիրիայով. արդյունքում Մեքքան ստանում էր փող, զենքեր, հացահատիկ և գինի, որը տարածվում էր ողջ Արաբիայում։ Մեքքացիները պայմանագրեր են կնքում բյուզանդացիների և բեդվինների հետ, պայմանավորվում ապահովել քարավանների անվտանգ երթևեկությունը և շնորհել ջրից և արոտավայրից օգտվելու իրավունք։ Մյուս տարածաշրջանային ուժերը՝ հաբեշներ, ղասաններ և լաքմեր, աստիճանաբար թուլանում էին՝ հնարավորություն ստեղծելով Մեքքայի առևտրին գերակայող դիրք ունենալ Արաբիայում 6-րդ դարի վերջերին[44]։

Թամուդյան արձանագրություններ

խմբագրել

Հարավային Հորդանանում գտնված թամուդյան արձանագրություններում խոսվում է որոշ անձնավորությունների մասին, որոնց կոչել են «Աբդ Մեքքաթ» (արաբ․՝ عَـبْـد مَـكَّـة‎‎, «Մեքքայի ստրուկ»)[52]։

Եղել են նաև այլ արձանագրություններ, որտեղ անձնանուններ են նշվել, օրինակ՝ Makky (արաբ․՝ مَـكِّي‎‎, «մեքքացի»). Բաղդադի համալսարանից Ջավադ Ալին այն տեսակետն է հայտնել, թե սա կարող է նաև որևէ ցեղի անվանում լինել[53]։

Իսլամական ավանդույթ

խմբագրել

Իսլամական ավանդույթի համաձայն Մեքքայի պատմությունը հասնում է Աբրահամի ժամանակներ, ով կառուցել է Քաաբան իր ավագ որդի Իսմայիլի օգնությամբ մ.թ.ա. 2000 թվականին։ Սա կառուցվել է այն բանից հետո, երբ Բաքքահի բնակիչները Ամալեքի ազդեցությամբ հետ են կանգնել միաստվածությունից[54]։

Մուհամմադ և Մեքքայի գրավում

խմբագրել
 
Ջաբալ ան-Նուր, որտեղ ասում են, թե Մուհամմադը տեսել է աստվածային առաջին հայտնությունը՝ ուղարկված Ալլահի կողմից Գաբրիել հրեշտակի միջոցով:

Մուհամմադը ծնվել է Մեքքայում 570 թվականին։ Մուհամմադը ծնվել է կառավարող քուրեյշ ցեղից հաշեմիտների տոհմում։ Իսլամական ավանդույթի համաձայն, հենց Մեքքայում Ջաբալ ան-Նուր լեռների Հիրա քարանձավում էլ, 610 թվականին Մուհամմադը սկսում է աստվածային հայտնություններ ստանալ Ալլահից Գաբրիել հրեշտակի միջոցով։ Այսպես էլ մեքքացիների հեթանոսության դիմաց Մուհամմադը բերեց Աբրահամյան միաստվածություն։ 13 տարի հեթանոս ցեղերի կողմից հալածանքի ենթարկվելուց հետո Մուհամմադը 622 թվականին իր հետևորդների՝ մուհաջիրների հետ տեղափոխվում է Յասրիբ (հետագայում՝ Մադինա)։ Քուրեյշ ցեղի և մուսուլմանների միջև հակամարտությունները շարունակվում են. այս երկու ուժերը կռվում են իրար դեմ Բադրի ճակատամարտում, որտեղ մուսուլմանները պարտության են մատնում քուրեյշներին Մադինայի մոտակայքում, իսկ Ուհուդի ճակատամարտում վերջնական հաղթանակ են տանում։ Ընդհանուր առմամբ, մեքքացիները ջանքերը իսլամը ոչնչացնելու ուղղությամբ անհաջողության են մատնվում։ 627 թվականի «Խրամատի» ճակատամարտի ժամանակ Արաբիայի միավորված զորքերին չի հաջողվում պարտության մատնել Մուհամմադի ուժերին[55]։

628 թվականին Մուհամմադը և իր հետևորդները ցանկանում են մտնել Մեքքա ուխտագնացության համար, սակայն քուրեյշները փակում են նրանց ճանապարհը։ Արդյունքում մուսուլմաններն ու մեքքացիները կնքում են Խուդաբիայի պայմանագիրը, համաձայն որի քուրեյշները խոստանում են, որ մուսուլմանների դեմ գործողությունները կդադարեցնեն և հաջորդ տարի թույլ կտան նրանց ազատորեն մուտք գործել Մեքքա ուխտագնացության համար։ Այս պայմանագիրը 10 տարով զինադադար էր։ Սակայն ընդամենը երկու տարի անց քուրեյշները խախտում են պայմանագիրը՝ սպանելով մի խումբ մուսուլմանների և նրանց դաշնակիցներին։ Մուհամմադն ու իր հետևորդները, որոնց թիվը այժմ հասնում էր 10.000, շարժվում են դեպի Մեքքա։ Սակայն իրենց պայքարը շարունակելու փոխարեն հանձնում են Մեքքան Մուհամմադին։ Վերջինս խաղաղություն է հռչակում և ներում բնակչությանը։ Հեթանոսական պատկերները վերացվում են Մուհամմադի հետևորդների կողմից. տարածքը և բնակչությունը իսլամականացվում է։ Մեքաան հռչակվում է իսլամի ամենասուրբ քաղաքը, որը հանդիսանում է նաև մուսուլմանների ուխտագնացության կենտրոն։ Իսկ այդ ուխտագնացությունը համարվում է Իսլամի 5 հիմնասյուներից մեկը։ Այնուհետև Մուհամմադը վերադառնում է Մադինա այն բանից հետո, երբ Աքիբ իբն Ուսաիդին նշանակել էր քաղաքի կառավարիչ։ Մուհամմադի մյուս գործողությունները Արաբիայում ուղղված էին թերակղզու միավորմանը[40][55]։

Մուհամմադը մահացել է 632 թվականին՝ իր ումմային (մուսուլմանական համայնքին) թողնելով միասնության զգացում։ Իսլամը սկսում է արագորեն տարածվել և մյուս մի քանի տարիների ընթացքում Հյուսիսային Աֆրիկայից անցնում է Ասիա և Եվրոպայի մի շարք շրջաններ։ Իսլամական կայսրության մեծացմանը զուգընթաց Մեքքան շարունակում է ուխտավորներին գրավել որպես կարևոր և սրբազան կենտրոն ամենամյա հաջը իրականացնելու համար։ Այն պատճառով, որ հաջը իրականացնելը բավականին ծախսատար էր և բարդ, ուխտավորները նավով ժամանում էին Ջեդդահ, այստեղից ցամաքով, հաճախ նաև միանալով Սիրիայից և Իրաքից եկող քարավաններին գնում էին Մեքքա։

Միջնադարյան ևնոր ժամանակներ

խմբագրել
 
Սաուդական առաջին պետություն

Մեքքան երբեք չի եղել որևէ խալիֆայության մայրաքաղաք, սակայն մուսուլման ղեկավարները միշտ էլ ներդրումներ են կատարել նրա բարեկարգման համար։ Օմարի (մ.թ. 634–644 թվականներ) և Օսման իբն Աֆֆանի (644–656 թվականներ) կառավարման տարիներին անհանգստանալով, որ հեղեղները կարող են վնաս հասցնել, խալիֆները քրիստոնյա ինժեներների են բերում, որպեսզի վերջիններս կառուցեն ամբարտակներ և պատնեշներ Քաաբայի շուրջ գտնվող տարածքը պաշտպանելու համար[40]։

Մուհամմադի Մադինա տեղափոխվելուց հետո Մեքքան դադարեց ուշադրության կենտրոնում գտնվելուց։ Այս փոփոխությունը ավելի շատ նկատվեց այն ժամանակ, երբ Ալին՝ 4-րդ խալիֆը, իշխանության գալուց հետո մայրաքաղաք դարձրեց Քուֆան։ Օմայյան խալիֆայությունը մայրաքաղաքը տեղափոխեց Դամասկոս, Սիրիա, իսկ Աբբասյան խալիֆայությունը՝ Բաղդադ, ներկայիս Իրաք։ Բաղդադը մնաց խալիֆայության կենտրոնը շուրջ 500 տարի։ Իսլամական պատմության մեջ Մեքքան կրկին մտացվ Իսլամական քաղաքացիական երկրորդ պատերազմի ժամանակ, երբ այն գտնվում էր Աբդ Ալլահ իբն ազ-Զուբայրի տիրապետության տակ։ Վերջինս Օմայյան խալիֆների դեմ դուրս եկած մուսուլման էր։ Օմայյանները քաղաքը երկու անգամ պաշարել են՝ 683 թվականին և 692 թվականին։ Հետագա տարիների ընթացքում քաղաքը ավելի քիչ քաղաքական նշանակություն է ունեցել և ղեկավարվել է հաշիմիտյան շերիֆների կողմից։

930 թվականին քարմաթիները, որոնք իսմայիլականության ուղղության ներկայացուցիչներ էին Աբու-Թահիր ալ-Ջաննաբիի ղեկավարությամբ և տեղակայված էին Արաբիայի արևելյան շրջաններում, հարձակվել և գրավել են Մեքքան[56]։ 1349 թվականին Մեքքան մեկ այլ հարված է ստանում. այս անգամ Սև մահն է տարածվում քաղաքում[57]։

1517 թվականին շերիֆ Բարաքաթ բին Մուհամմադը ճանաչում է օսմանյան խալիֆի գերակայությունը, սակայն շարունակում է պահպանել տեղական ինքնիշխանությունը[58]։

1803 թվականին Սաուդական առաջին պետությունը գրավում է քաղաքը[59], որը մինչև 1813 թվականը մնում է նրանց ձեռքում։ Սա ուժեղ հարված էր Օսմանյան կայսրությանը, որը 1517 թվականից ի վեր իր իշխանության տակ էր պահում քաղաքը։ Օսմանցիները Եգիպտոսի խեդիվին՝ Մուհամմադ Ալի փաշային, հանձնարարում են հետ վերադարձնել Մեքքան։ 1813 թվականին Մուհամմադ Ալի փաշան կարողանում է վերադարձնել Մեքքան։

1818 թվականին սալաֆիական իրավական դպրոցի հետևորդները կրկին պարտության են մատնվում, սակայն Աս-Սաուդի տոհմի որոշ ներկայացուցիչներ կարողանում են փրկվել և հիմնադրել Սաուդական երկրորդ պետությունը, որը գոյատևում է մինչև 1891 թվականը և հիմք դնում ժամանակակից Սաուդյան Արաբիայի ստեղծմանը։

Մեքքայում տարածվում է նաև խոլերայի ալիք։ 1830-1930 թվականների ընթացքում խոլերան 27 անգամ տարածվում է Մեքքայում ուխտավորների շրջանում[60]։

Մեքքայի նկարագրություն Իբն Բատուտայի կողմից

խմբագրել

15-րդ դարի ճանապարհորդ Իբն Բատուտան այցելել է Մեքքա։ Իր ճանապարհորդությունների միջոցով նա մեզ ապահովել է քաղաքի մանրամասն նկարագրությամբ։ Մոտավորապես 729 թվականին Իբն Բատուտան ժամանել է Մեքքա։ Հենց որ Բատուտան ժամանել է Մեքքա, նա անմիջապես զգացել է, որ քաղաքը սրբավայրի նշանակություն ունի, ուստի ուխտագնացություն է իրականացրել։ Բատուտան մնացել է Մեքքայում մի քանի տարի։ Մեքքայում անցկացրած երկրորդ տարում Բատուտայի քարավանը ժամանել է քաղաք՝ «Մեքքայում և Մադինայում մնացողների համար մեծ քանակի օգնություն բերելով»։ Բատուտան այս ողորմությունը տվել է աղքատներին՝ այսպիսով իրականացնելով իսլամի 5 հիմնասյուներից ևս մեկը. պետք է նշել նաև, որ նա միևնույն ժամանակ իրականացրել է ուխտագնացություն Մեքքայում։

Մեքքայում գտնվելու տարիներին նա աղոթել է Իրաքի թագավորի համար, ինչպես նաև Էլ Մելիք Էն-Նասրի համար։ Այս աղոթքները կատարվել են Մեքքայի տաճարի մոտ։ Ըստ Բատուտայի այն բավականին մեծ է եղել, սակայն ոչնչացվել է, իսկ նորակառույց շինությունը նախնականից ավելի փոքր էր։ Տաճարում եղել են հրեշտակների, մարգարեների, Հիսուսի, վերջինիս մայր Մարիամի և շատ ուրիշների պատկերներ։ Այս տաճարը Մեքքայի ամենակարևոր մասերից մեկն է համարվում, քանի որ այստեղ հազարավոր մարդիկ էին գալիս ուխտագնացության։

Իբն Բատուտան Մեքքայի բնակչությանը ներկայացնում է որպես խոնարհ և բարի մարդիկ. ովքեր պատրաստ էին կիսել իրենց ունեցածը չունևորների հետ։ Մեքքայի և գյուղի բնակչությունը բավականին մաքուր էին։ Բատուտան գյուղը նկարագրում է՝ տալով որոշակի շքեղության չափանիշներ։ Իբն Բատուտան Մեքքայից հեռացել է 3 տարի անց՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Եմեն։

Մեքքան այժմ ամբողջովին տարբերվում է նրանից, ինչ Բատուտան անցյալում ներկայացնում էր. միակ բանը, որ նույնն է մնացել՝ սրբավայրն է։ Չնայած քաղաքը զարգացել է նոր տեխնոլոգիաների շնորհիվ, կառուցվել են երկնաքերեր և շատ կենտրոններ, այն դեռ շարունակում է պահպանել ուխտագնացության համար կարևոր վայրերը[61]։

Մեքքայի շերիֆի ապստամբություն

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր և կռվում էր Մեծ Բրիտանիայի և իր դաշնակիցների հետ։ Օսմանյան կայսրությունը Դարդանելի գործողությամբ կարողանում է հետ մղել հարձակումը Ստամբուլի մատույցների մոտ, ինչպես նաև Բաղդադում վերացնել Էլ-Քութի պաշարումը։ Բրիտանացի գործակալ Լոուրենսը գաղտնի դավադրություն է կազմակերպում օսմանյան կառավարիչ, Մեքքայի շերիֆ Հուսեյն բին Ալիի հետ։ Վերջինս Մեքքայից ապստամբություն է սկսում Օսմանյան կայսրության դեմ. այն դառնում է առաջին քաղաքը, որը նվաժճում են նրա ուժերը Մեքքայի ճակատամարտի ժամանակ։ Արևելյան ճակատում շերիֆի սկսած ապստամբությունը շրջադարձային նշանակություն է ունեցել։ Շերիֆ Հուսեյնը նոր պետություն է հռչակում՝ Հիջազի թագավորություն, իսկ Մեքքան հռչակում է նրա մայրաքաղաքը։

1916 թվականի նոյեմբերի նորություններում[62] հաղորդվում էր, որ այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունն արդեն գերիշխանություն չունի Մեքքայի նկատմամբ, 1916 թվականի հաջը կարող է կատարվել առանց նախկին դրամական շորթումների և թուրքերի կողմից դրամական պահանջների։

Սաուդյան Արաբիա

խմբագրել

1924 թվականի Մեքքայի ճակատամարտից հետո Սաուդական ընտանիքը տապալում է Մեքքայի շերիֆին, իսկ Մեքքան դառնում է Սաուդյան Արաբիայի մասը[63]։

Սաուդական իշխանության օրոք պատմական քաղաքը ոչնչացվում է կառուցապատման նախագծերի պատճառով։ 1979 թվականի նոյեմբերի 20-ին 200 իսլամիստ ընդդիմադիրներ մի սաուդական քարոզչի գլխավորությամբ գրավում են Մեծ մզկիթը։ Նրանք հայտարարում էին, որ սաուդական ընտանիքը այլևս չի ներկայացնում մաքուր իսլամը, ուստի Ալ-Հարամ մզկիթը և Քաաբան պետք է գտնվեն ճշմարիտ հավատացյալների ձեռքում։ Ապստամբները մի քանի հազար ուխտավորների գերի են վերցնում և փակվում մզկիթում։ Պաշարումը շարունակվում է երկու շաբաթ, որի պատճառով մի քանի հարյուր մարդ է մահանում, իսկ սրբավայրին հասցվում է մեծ վնաս, հատկապես Սաֆա և Մարվա սրահներին։ Պակիստանյան ուժերը վերջին հարձակում են իրականացնում. նրանք աջակցություն էին ստացել ֆրանսիական հրամանատարական վերնախավի կողմից ինչպես զենքերի, այնպես էլ լոգիստիկայի տեսքով[64]։

Պատմական շինությունների ոչնչացում

խմբագրել

Սաուդական կառավարության իշխանության ժամանակներում 1985 թվականից ի վեր Մեքքայի պատմական հուշարձանների 95%, որոնց մեծագույն մասը շուրջ 1000 տարեկան էին, ոչնչացվել է[6][65]։ Սաուդները ոչնչացրել են կրոնական կարևոր նշանակություն ունեցող պատմական «Յոթ մզկիթներից» հինգը, որոնք կառուցել էին Մուհամմադի դուստրը և նրա 4 ուղեկիցները. դրանք են՝ Աբու Բաքր մզկիթ, Սալման ալ-Ֆարսի մզկիթ, Օմար իբն ալ-Խաթաբ մզկիթ, Սայիդ Ֆաթիմա բինթ Ռասուլլահ մզկիթ և Ալի իբն Աբու Տալիբ մզկիթ[66]։

Նշվում է, որ այժմ Մեքքայում 20-ից էլ քիչ կառույցներ կան, որոնք Մուհամմադի ժամանակներից են պահպանվել։ Մյուս կառույցները, որոնք ևս ոչնչացվել են, ներառում են Խաթիջայի՝ Մուհամմադի կնոջ տունը, որը քանդվել է հանրային բաղնիք կառուցելու համար, Աբու Բաքրի տունը, որի փոխարեն այժմ Հիլթոն հյուրանոցն է գտնվում, Մուհամմադի թոռան՝ Ալի-Օրայդի տունը և աբու-Քուբայս մզկիթը, որտեղ այժմ թագավորի պալատն է գտնվում, Մուհամմադի ծննդավայրը, որը քանդվել է գրադարան կառուցելու համար, օսմանյան շրջանի Աժյադ ամրոցը, որը քանդվել է Աբրաջ ալ-Բեյթ աշտարակները կառուցելու նպատակով[67]։

Պատմական հուշարձանների ոչնչացման հիմնական պատճառը նոր հյուրանոցների, բնակելի շենքերի, ավտոկայանատեղերի և այլ ենթակառուցվածքային շինությունների կառուցումն էր ուխատվորների համար։ Այնուամենայնիվ, շատերը ոչնչացվել էին նաև առանց որևէ պատճառի։ Օրինակ՝ երբ Ալի-Օրայիդի տունը հայտնաբերվել է, Ֆահդ թագավորը անձամբ հրամայել է ոչնչացնել այն, այլապես կդառնար ուխտատեղի[65]։

Ուխտագնացություն

խմբագրել
 
Հաջի մեջ մտնում է ալ-Հարամ մզկիթի այցելություն, սակայն ուխատվորները հիմնականում վրան են խփում և ժամանակ են անցկացնում Մինա և Արաֆահ հարթավայրերում

Դեպի Մեքքա ուխտագնացությունը գրավում է միլիոնավոր մուսուլմանների։ Գոյություն ունի երկու տեսակի ուխտագնացություն՝ հաջ և ումրա։ Հաջը, որը հիմնական ուխտագնացությանն է, կատարվում է տարին մեկ անգամ Մեքքայում և շրջակա տարածքներում։ Հաջի ընթացքում ազգային տարբեր պատկանելության միլիոնավոր մարդիկ մեկ վայրում ուխտագնացության են գալիս։ Յուրաքանչյուր չափահաս, առողջ մուսուլման, ով ունի ֆինանսական և ֆիզիկական կարողություն Մեքքա ճանապարհորդելու համար, պետք է կյանքի ընթացքում նվազագույնը մեկ անգամ հաջ կատարի։ Ի տարբերություն հաջի ումրան պարտադիր չէ, սակայն Ղուրանում խորհուրդ է տրվում սա ևս կատարել[68]։ Հաճախ ումրան կատարվում է պարզապես ալ-Հարամ մզկիթ այցելությամբ։

Միջադեպեր ուխտագնացության ընթացքում

խմբագրել

Մեքքան հաջի օրերին դարձել է մի շարք միջադեպերի կենտրոն հսկայական ամբոխին կառավարել չկարողանալու պատճառով[69][70][71]։ Այսպես օրինակ՝ 1990 թվականի հուլիսի 2-ին Մեքքայում ուխտագնացության ժամանակ տեղի է ունենում ողբերգություն. հետիոտների համար նախատեսված թունելում օդափոխության համակարգը խափանվում է, որի պատճառով խուճապային փախուստի ժամանակ 1426 մարդ է շնչահեղձ լինում և ոտքերի տակ տրորվում[72]։ 2015 թվականի սեպտեմբերի 24-ին Մինայում Ջամարաթում 700 ուխտավորներ սպանվում են սատանային քարկոծելու ծիսակարգի ժամանակ[73]։

Աշխարհագրություն

խմբագրել

Մեքքան ծովի մակերևույթից 277 մետր բարձրության վրա է գտնվում և Կարմիր ծովից հեռու է 80 կմ[43]։ Կենտրոնական Մեքքան գտնվում է սարերի միջև, և այդ միջանցքը հայտնի է «Մեքքայի խոռոչ» անունով։ Այս տարածքում է գտնվում Ալ Տանեեմ հովիտը, Բաքքահ և Աբքաև հովիտները[40][74]։ Շրջակա լեռնային տարածքը սահմանափակում է քաղաքի ընդարձակման հնարավորությունը։ Քաղաքի կենտրոնում գտնվում է ալ-Հարամ մզկիթը իր շրջակայքով, որը քաղաքի ամենացածր կետն է։ Մզկիթի շրջակայքում գտնվում է հին քաղաքը։ Քաղաքի հիմնական պողոտաներն են Ալ-Մուդդահը և Սուք ալ-Լայլը, որոնք գտնվում են մզկիթից հյուսիս, իսկ Աս-Սուգ Ասաղիր պողոտան՝ մզկիթից հարավ։ Այն բանից հետո, երբ Սաուդները քաղաքի կենտրոնում գտնվող Մեծ մզկիթը ընդարձակեցին, հարյուրավոր տների փոխարեն կառուցվեցին ընդարձակ պողոտաներ և հրապարակներ։ Բնորոշ են տեղական քարից պատրաստված երկհարկանի կամ եռահարկ տները։ Այսօր Մեքքայի ընդհանուր տարածքը կազմում է 1200 կմ²[75]։

Նոր ժամանակներում Մեքքան օգտվում էր ջրի մի քանի աղբյուրներից։ Առաջինը տեղական ջրհորներն են, որոնցից է հանրահայտ Զամզամի ջրհորը, որի ջուրը հիմնականում աղի է։ Երկրորդ աղբյուրը Այն Զուբայդայի աղբյուրն է։ Այս աղբյուրը սկզբնավորվում է Սադ և Քաբքաբ լեռներից, որոնք Արաֆայի լեռներից մի քանի կիլոմետր արևելք են գտնվում կամ Մեքքայից 20 կմ հարավ-արևելք։ Ջուրն այստեղից տեղափոխվում է՝ օգտագործելով ստորգետնյա ջրանցքներ։ Ջրի երրորդ աղբյուրը անձրևներն են, որոնց ջուրը մարդիկ հավաքում են հատուկ ջրամբարներում։ Չնայած անձրևները սակավ են, սակայն հեղեղի վտանգ եններկայացնում, իսկ այդ վտանգը առկա է դեռ վաղ ժամանակներից։ Ըստ Ալ-Քուրդիի մինչև 1965 թվականը գրանցվել է հեղեղի 9դ եպք, որոնց մի մասը Սաուդական շրջանում։ Վերջին դարի ընթացքում ամենասարսափելի հեղեղը տեղի է ունեցել 1942 թվականին։ Այդ օրից ի վեր ամբարտակներ են կառուցվել այս խնդիրը լուծելու համար[74]։

Թաղամասեր

խմբագրել
  • Աժյադ
  • Ալ Ադլ[76]
  • Ալ Ֆայսալիյահ
  • Ալ Գեմմեզահ
  • Ալ Ղասալահ
  • Ալ Հինդաուիա
  • Ալ Իսքան
  • Ալ Խալեդիյա[76]
  • Ալ Մաաբդա[76]
  • Ալ Մուայսեմ[76]
  • Ան-Նուզհա
  • Առ-Ռասաիֆահ
  • Աշ-Շոգիյահ[76]
  • Աշ-Շուբայքահ
  • Աս-Սուլայմանիա
  • Աթ-Թունդոբաուի
  • Ալ Ութայբիյահ
  • Ազ-Զահիր
  • Ազ-Զահրա
  • Ազիզիյահ[76]
  • Գազզա[77]
  • Ջաբալ ան-Նուր
  • Ջարուալ
  • Ջուրհում[78]
  • Մինա
  • Միսֆալահ
  • Շար Մանսուր[78]
  • Սուք ալ Լաիլ

Մեքքային բնորոշ է շոգ անապատային կլիման։ Ինչպես շատ սաուդաարաբական քաղաքները, այնպես էլ Մեքքան պահպանում է իր տաք, երբեմն շոգ եղանակը նույնիսկ ձմռանը, որը կարող է տատանվել գիշերը 18 °C (64 °F)-ից մինչև կեսօրին 30 °C (86 °F): Ամռանը սարսափելի շոգ է, և ջերմաստիճանը հաճախակի հատում է 40 °C (104 °F) կեսօրին, իսկ երեկոյան իջնում է մինչև 30 °C (86 °F): Նոյեմբեր և հունվար ամիսների ընթացքում Մեքքայում ժամանակ առ ժամանակ կարող է անձրև տեղալ, սակայն քիչ քանակությամբ։

Մեքքաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37.4
(99.3)
38.3
(100.9)
42.4
(108.3)
44.7
(112.5)
49.4
(120.9)
49.6
(121.3)
49.8
(121.6)
49.7
(121.5)
49.4
(120.9)
47.0
(116.6)
41.2
(106.2)
38.4
(101.1)
49.8
(121.6)
Միջին բարձր °C (°F) 30.5
(86.9)
31.7
(89.1)
34.9
(94.8)
38.7
(101.7)
42.0
(107.6)
43.8
(110.8)
43.0
(109.4)
42.8
(109)
42.8
(109)
40.1
(104.2)
35.2
(95.4)
32.0
(89.6)
38.1
(100.6)
Միջին օրական °C (°F) 24.0
(75.2)
24.7
(76.5)
27.3
(81.1)
31.0
(87.8)
34.3
(93.7)
35.8
(96.4)
35.9
(96.6)
35.7
(96.3)
35.0
(95)
32.2
(90)
28.4
(83.1)
25.6
(78.1)
30.8
(87.4)
Միջին ցածր °C (°F) 18.8
(65.8)
19.1
(66.4)
21.1
(70)
24.5
(76.1)
27.6
(81.7)
28.6
(83.5)
29.1
(84.4)
29.5
(85.1)
28.9
(84)
25.9
(78.6)
23.0
(73.4)
20.3
(68.5)
24.7
(76.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 11.0
(51.8)
10.0
(50)
13.0
(55.4)
15.6
(60.1)
20.3
(68.5)
22.0
(71.6)
23.4
(74.1)
23.4
(74.1)
22.0
(71.6)
18.0
(64.4)
16.4
(61.5)
12.4
(54.3)
10.0
(50)
Տեղումներ մմ (դյույմ) 20.8
(0.819)
3.0
(0.118)
5.5
(0.217)
10.3
(0.406)
1.2
(0.047)
0.0
(0)
1.4
(0.055)
5.0
(0.197)
5.4
(0.213)
14.5
(0.571)
22.6
(0.89)
22.1
(0.87)
111.8
(4.402)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 4.0 0.9 1.8 1.8 0.7 0.0 0.3 1.5 2.0 1.9 3.9 3.6 22.4
% խոնավություն 58 54 48 43 36 33 34 39 45 50 58 59 59
Միջին ամսական արևային ժամ 260.4 245.8 282.1 282.0 303.8 321.0 313.1 297.6 282.0 300.7 264.0 248.0 3400,5
Միջին օրական արևային ժամ 8.4 8.7 9.1 9.4 9.8 10.7 10.1 9.6 9.4 9.7 8.8 8.0 9.3
Աղբյուր #1: Ջեդդայի տարածաշրջանային կիլմայի կենտրոն[79]
Աղբյուր #2: Գերմանական եղանակի ծառայություն(sun, 1986–2000)[80]

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Ալ-Հարամ մզկիթի համայնապատկեր

Մեքքայում է գտնվում աշխարհի ամենամեծ մզկիթը՝ Ալ-Հարամ մզկիթ։ Մզկիթի կառույցի ներսում է գտնվում Քաաբան, որը ուղենշում է մուսուլմանների աղոթքի ուղղությունը։ Մզկիթը հայտնի է նաև Հարամ կամ Մեծ մզկիթ անուններով[81]։

Ինչպես նշվեց վերևում վահաբիականների թշնամության պատճառով Մեքքան կորցրել է մեծքանակ կրոնական և պատմական նշանակության ժառանգություն. վերջին 1500 տարիների ընթացքում ստեղծված շատ քիչ կառույցներ են պահպանվել սաուդական կառավարման շրջանում[65]։

Քաղաքի ընդարձակման գործողությունները շարունակվում են և իրենց մեջ են ընդգրկում նաև Ալ-Հարամ մզկիթի մոտակայքում 601 մ բարձրություն ունեցող Աբրաջ ալ-Բայթ աշտարակների կառուցումը[82]։ 2012 թվականին շինարարության ավարտից հետո աշտարակները աշխարհում իրենց բարձրությամբ երրորդն են։ Աշտարակների կառուցման նպատակով քանդվել է Այժադ ամրոցը, որն էլ հակասությունների պատճառ է դարձել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև[83]։

Զամզամ ջրհորը Մեքքայի ջրի ամենահայտնի աղբյուրն է։ Մեքքայի Քըշլան (թուրքերենի թարգմանաբար Kışla բառը նշանակում է զորանոց) օսմանյան ամրոց էր, որը գտնվում էր Մեծ մզկիթի դիմաց և պաշտպանական նշանակություն ուներ։ Սակայն սաուդական կառավարությունը ոչնչացրել է այս կառույցը, որպեսզի բավականաչափ տեղ ապահովի ժամանակակից հյուրանոցների և բիզնես կենտրոնների կառուցման համար[84]։ Հիրան (արաբ․՝ حِـرَاء‎‎) Մեքքայի մոտակայքում՝ Ջաբալ ան-Նուր (արաբ․՝ جَـبَـل الـنُّـوْر‎‎, «Լույսի լեռ») կոչվող լեռան վրա գտնվող քարանաձավ է։ Այս քարանձավը հայտնի է այն պատճառով, որ Մուհամմադին իր առաջին հայտնությունը երևացել է հենց այստեղ Ջիբրայիլ հրեշտակի միջոցով (արաբ․՝ جِـبْـرَائِـيْـل‎‎). վերջինս քրիստոնյաների շրջանում հայտնի է Գաբրիել անունով[85][86]։

 
Մեքքան Միջազգային տիեզերական կայանից

Ղուրանի դարպասը կամ Մեքքայի դարպասը Ջեդդահ-Մեքքա մայրուղու վրա է գտնվում և նախանշում է այն սահմանը, որը ոչ մուսուլմանները հատել չեն կարող։ Սա Մուհամմադի ծննդավայր՝ Մաքքահ տանող մուտքն է։ Դարպասը նախագծվել է եգիպտացի ճարտարապետ Սամիր Էլաբդի կողմից 1979 թվականին։ Կառույցը ունի գրքի տեսք՝ ներկայացնելով Ղուրանը՝ դրված գրքակալի վրա[87]։

Տնտեսություն

խմբագրել

Մեքքայի տնտեսությունը մեծապես հենվում է ամենամյա ուխտագնացության վրա։ Մեքքացիների եկամուտը ձևավորվում է հաջի արդյունքում։ Իրականում հաջը ոչ միայն Մեքքայի տնտեսության մեջ է գերակշիռ դիրք ունի, այլև ողջ Արաբական թերակղզու։ Եկամուտը ձևավորվում է մի քանի եղանակներով։ Առաջին մեթոդը ուխտավորների հարկումն է։ Հարկերը, որոնք հատկապես Մեծ ճգնաժամի տարիներին բարձրացվեցին, գոյություն են ունեցել դեռևս 1972 թվականից։ Մեկ այլ մեթոդ է ուխտավորներին տարբեր ծառայությունների մատուցումը։ Օրինակ՝ սաուդական ազգային ավիաընկերությունը՝ Սաուդիա, ուխտագնացությունից ստանում է եկամտի 12%-ը։ Մեքքա հասնելու համար վճարվող ուղեվարձը ևս եկամտի աղբյուր, նույնը կարելի է ասել հյուրանոցների մասին[74]։

Քաղաքը ստանում է մոտավորապես 100 միլիոն դոլար, մինչդեռ սաուդական կառավարութունը հաջի ծառայություների համար ծախսում է շուրջ 50 միլիոն։ Քաղաքում կա նաև արդյունաբերությունը և մի քանի գործարաններ, սակայն Մեքքան այլևս Սաուդյան Արաբիայի տնտեսության մեջ կարևոր դեր չի խաղում, քանի որ այն մեծապես հենվում է նավթի արտահանման վրա[88]։ Մեքքայի հիմնական արդյունաբերական արտադրանքներն են տեքստիլը, կահույքը և սպասքը։

Այնուամենայնիվ Մեքքայում բավականին շատ արդյունաբերություններ են ստեղծվել։ Շարունակվում են պահպանվել դեռևս 1970 թվականից ստեղծված շատ ձեռնարկություններ՝ ծալքավոր երկաթի արտադրություն, պողպատի ձուլարաններ, ատաղձագործական խանութներ, բանջարեղենի յուղի արդյունահանման գործարաններ, քաղցրավենիքի արտադրամասեր, ալրաղացներ, հացաբուլկեղենի խանութներ, թռչնաֆաբրիկաներ, սառեցված սննդամթերքի ներմուծում, լուսանկարչություն, սառույցի գործարաններ, ալկոհոլային խմիչքների շշալցման գործարաններ, վարսավիրանոցներ, գրախանութներ, տուրիստական գործակալություններ և բանկեր[74]։

 
Մաքքահ Ազիզյա համայնքը կեսօրին

20-21-րդ դարում քաղաքը բավականին զարգացում է ապրել, որը, կարելի է ասել, եղել է օդային թռիչքների հարմարավետության և մատչելիության շնորհից հաջին մասնակցող ուխտավորների թվի աճի արդյունքում։ Հազարավոր սաուդներ ամբողջ տարին աշխատում են՝ հաջի նախապատրաստական աշխատանքներ կատարելով, որպեսզի հյուրանոցներն ու խանութները ուխտավորներին պատշաճ ձևով ծառայեն։ Այս աշխատողները մեծացրել են նաև բնակարանների և ծառայությունների պահանջը։ Քաղաքը այժմ շրջապատված է մայրուղիներով, ունի բազմաթիվ առևտրի կենտրոններ և երկնաքերեր[89]։

Առողջապահություն

խմբագրել

Սաուդական կառավարությունը անվճար սկզբունքներով ապահովում է բոլոր ուխտավորների առողջությունը։ Մեքքայում գոյություն ունի 10 հիվանդանոց[90]՝

  • Այժադ հիվանդանոց (արաբ․՝ مُـسْـتَـشْـفَى أَجْـيَـاد‎‎)
  • Թագավոր Ֆայսալի հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى الـمـلـك فـيـصـل بـحي الـشـشـه‎‎)
  • Աբդուլ Ազիզի հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى الـمـلـك عـبـد الـعـزيـز بـحي الـزاهـر‎‎)
  • Ան-Նուր մասնագիտացված հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى الـنـور الـتـخـصـصي‎‎)
  • Հիրայի հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى حـراء‎‎)
  • Մոր և երեխաների հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى الـولادة والأطـفـال‎‎)
  • Աբդուլլահ թագավորի բժշկական կենտրոն (արաբ․՝ مـديـنـة الـمـلـك عـبـد الله الـطـبـيـة‎‎)
  • Քուլայիսի ընդհանուր հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى خـلـيـص الـعـام‎‎)
  • Ալ Քամելի ընդհանուր հիվանդանոց (արաբ․՝ مـسـتـشـفى الـكـامـل الـعـام‎‎)
  • Իբն Սենայի հիվանդանոցը Բահրահում (արաբ․՝ مـسـتـشـفى ابـن سـيـنـا بـحـداء / بـحـره‎‎)

Քաղաքում կան նաև բազմաթիվ կլինիկաներ բնակիչների և ուխտավորների համար։

Մշակույթ

խմբագրել
 
Ալ-Հարամ մզկիթ և Քաաբա

Մեքքայի մշակույթը իր վրա է կրում ամենամյա բազմահազար ուխտավորների մշակույթների ազդեցությունը՝ ձևավորելով հարուստ մշակութային ժառանգություն։ Ամեն տարի Մեքքա այցելող բազմահազար ուխտավորների շնորհիվ Մեքքան դարձել է մուսուլմանական աշխարհի ամենաբազմազան մշակույթն ունեցող քաղաքը։ Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի մնացած մասերի և մասնավորապես Նաջդի, Մեքքան, ըստ Նյու Յորք Թայմս ամսագրի, դարձել է ազատ մտածելակերպի, քննարկումների և «անհավանական լիբերալիզմի» «օազիս», քանի որ «մեքքացիները իրենց համարում են պատնեշ տարածվող ծայրահեղականության դեմ, որը տիրապետող է դարձել ամբողջ իսլամական քննարկումներում»[91]։

Առաջին անգամ մամուլը քաղաքում ներկայացվել է 1885 թվականի օսմանյան նահանգապետ Օսման Նուրի փաշայի կողմից։ Հաշիմիտների շրջանում այն տպագրում էր քաղաքի պաշտոնական թերթը՝ ալ-Քիբլա։ Սաուդական ռեժիմը ընդարձակում է մամուլը՝ ներկայացնելով սաուդական նոր պաշտոնական թերթը՝ Ումմ ալ-Քուրա։ Քաղաքում մամուլը և տպագրական տեխնիկաները տարածվել են Մերձավոր Արևելքից՝ հիմնականում Ջեդդահից[74]։

Մեքքան ունի իր թերթը՝ Ան-Նադուա։ Միևնույն ժամանակ սաուդական և միջազգային այլ թերթեր ևս առկա են քաղաքում, օրինակ՝ Սաուդական թերթ, Ալ Մադինա, Օքազ և Ալ-Բիլադ։ Առաջին երեքը Մեքքայի և սաուդական այլ քաղաքների գլխավոր թերթերն են, որոնք հիմնականում կենտրոնանում են քաղաքին վերաբերող խնդիրներին. թերթերն ունեն շուրջ միլիոն ընթերցողներ։

Քաղաքը սպասարկող հեռուստակայաններն են Սաուդի TV1, Սաուդի TV2, Սաուդի TV Սպրոտ, Ալ-Էքբարիա, Արաբական ռադիո և հեռուստատեսային ցանց, կան նաև կաբելային, արբանյակային և այլ տեսակի հեռուստատեսության տրամադրողներ։

Մեքքայում ամենատարածված սպորտաձևերն են ըմբշամարտը և մրցավազքը[74]։ Քաղաքում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է։ Քաղաքում են գտնվում Սաուդյան Արաբիայի մի շարք շատ հին սպորտային ակումբներ, օրինակ՝ Ալ-Վահդա ֆուտբոլային ակումբը (հիմնադրվել է 1945 թվականին)։ Մեքքայի ամենամեծ մարզադաշտը Աբդուլազիզ թագավորի մարզադաշտն է, որը տեղավորում է շուրջ 38,000 մարդ[92]։

Խոհանոց

խմբագրել

Ինչպես արաբական այլ քաղաքներում, Մեքքայում ևս քաբսան (կծու ուտեստ՝ պատրաստված մսից և բրնձից) ավանդական լանչի տեսակներից է, սակայն եմենական մանդին նույնպես շատ հայտնի է։ Այնպիսի ուտելիքներ, ինչպես շաուրման, քյուֆթան և քաբաբը շատ տարածված են Մեքքայում։ Ռամադանի շրջանում շատ տարածված է բակլան՝ զեյթունի ձեթի մեջ պատրաստված և սամոսան, որոնք ուտում են մութն ընկնելուց հետո։ Այս ճաշատեսակները կարելի է հանդիպել նաև լիբանանական, սիրիական և թուրքական ռեստորաններում։

Տարբեր էթնիկ խմբերի և ազգությունների ազդեցությունը Մեքքայի ավանդական խոհանոցի վրա ակնհայտ է։ Քաղաքը նկարագրվում է որպես ամենակոսմոպոլիտան իսլամական քաղաքներից մեկը իր միջազգային խոհանոցով[93]։

Ավանդաբար Ռամադանի ամսին տղամարդիսկ, ովքեր հայտնի են սագգա անունով, վաճառում են հանքային ջուր և մրգային հյութ մուսուլմաններին՝ խախտելով իրենց պահքը մութն ընկնելուց հետո։ Այսօր սագգաները փող են աշխատում՝ վաճառելով քաղցրեղեն մրգային հյութի հետ միասին, օրինակ՝ փախլավա և բասբոսա։

20-րդ դարում Մեքքայում բացվել են արագ սննդի ցանցեր՝ սպասարկելով տեղացիներին և ուխտավորներին[94]։ Ուխտավորները հաճախակի են Մեքքա բերում Էկզոտիկ ուտելիքներ, ինչպես օրինակ մրգեր Հնդկաստանից և Ճապոնիայից[95]։

Ժողովրդագրություն

խմբագրել

Մեքքայում բնակչության խտությունը շատ բարձր է։ Մեքքայի հիմնական բնակիչները ապրում են Հին քաղաքում, և շատերը աշխատում են մի ոլորտում, որը հայտնի է հաջի արդյունաբերություն անունով։ Իյադ Մադանին, ով Սաուդյան Արաբիայում հաջի նախարարն է, ասում է. «Մենք երբեք չեն դադարում նախապատրաստվել հաջին»[96]։ Ամբողջ տարվա ընթացքում ուխտավորները գալիս են քաղաք ումրայի ծիսակատարությունները կատարելու համար, իսկ Դհու ալ-Քիդահ ամսվա վերջին շաբաթներին շուրջ 4 միլիոն մուսուլման է այցելում քաղաք՝ մասնակցելու հաջի ծիսակատարություններին[97]։

Ուխտավորները ունեն էթնիկ տարբեր ծագում և հիմնականում գալիս են Կենտրոնական Ասիայից, Հարավային Ասիայից, Հարավարևելյան Ասիայից, Մերձավոր Արևելքից, Եվրոպայից և Աֆրիկայից։ Ուխտավորներից շատերը մնում և դառնում են քաղաքի հիմնական բնակիչներ։ Բացի հաջի պատճառով առաջացած ազգային բազմազանությունից, նախորդ 50 տարիների նավթի բումը հարյուր հազարավոր աշխատող ներգաղթյալների է բերել քաղաք։

Ըստ սաուդական օրենքի ոչ մուսուլմանների մուտքը Մեքքա արգելված է[8], սակայն բազմաթիվ նման մարդիկ կեղծ փաստաթղթերով փորձել են մտնել քաղաք, սակայն ձերբակալվել են[98]։ Ահմադիականների մուտքը ևս արգելված է, քանի որ նրանք համարվում են ոչ մուսուլմաններ[99]։ Այնուամենայնիվ շատ ոչ մուսուլմաններ և ահմադիականներ այցելել են քաղաք։ Նման առաջին դեպքը գրանցվել է 1503 թվականին, երբ Բոլոնյայից Լյուդովիկո դի Բարթեման այցելել է Մեքքա[100]։ Սիկհականության հիմնադիր Գուրու Նանակը 1518 թվականի դեկտեմբերին այցելել է Մեքքա[101]։ Ամենահայտնի այցելուներից է եղել Ռիչարդ Ֆրենսիս Բըրթոնը[102], ով 1853 թվականին Աֆղանստանից եկել է Մեքքա իբրև քադիրիա սուֆի։ Սաուդական կառավարությունը իր դիրքորոշումը հաստատում է Ղուրանի 9-րդ սուրահի 28-րդ տողով՝ «Դուք, որ հավատում եք... Իրականում հեթանոսները անմաքուր են, ուստի թույլ մի տվեք նրանց մոտենալ Սուրբ մզկիթին»։

Կրթություն

խմբագրել

Ֆորմալ կրթությունը սկսել է դանդաղորեն զարգանալ ուշ օսմանյան շրջանում և շարունակվել է նաև հաշիմիտների շրջանում։ Կրթական վիճակի բարելավման առաջին փորձը կատարել է Ջեդդահից մի առևտրական Մուհամմադ Ալի Զայնալ Ռիդա անունով, ով 1911-1912 թվականներին հիմնադրել է ալ-Ֆալահ մեդրեսեն Մեքքայում, որը արժեցել է 400 հազար ֆունտ ստերլինգ[74]։ Մեքքայում կրթական համակարգը իր մեջ ներառում էր պետական և մասնավոր բազմաթիվ դպրոցներ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների համար։ 2005 թվականին Մեքքայում կար մասնավոր և պետական 532 դպրոց տղաների համար և 681 դպրոց կանանց համար[103]։ Ուսուցման լեզուն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներում արաբերենն է, իսկ անգլերենը դիտարկվում է որպես երկրորդ լեզու, մյուս կողմից այն դպրոցները, որոնք ստեղծվել են օտարերկրյա ֆինանսավորմամբ, ինչպես օրինակ միջազգային դպրոցները, որպես ուսուցման լեզու գործածում են անգլերենը։ Վերջիններս թույլ են տալիս խառը կրթությունը, մինչդեռ մյուս դպրոցները արգելում են տղաների և աղջիկները միասնական կրթությունը։

Բարձրագույն կրթության համար քաղաքն ունի միայն մեկ համալսարան՝ Ումմ ալ-Քուրա համալսարանը, որը ստեղծվել է 1949 թվականին որպես քոլեջ, ապա 1979 թվականին դարձել է պետական համալսարան։

Հնէաբանություն

խմբագրել

2010 թվականին Մեքքայի տարածքը դառնում է հնէաբանության կարևոր վայր պրիմատների էվոլյուցիայի և սաադանիուս բրածոյի հայտնաբերման տեսանկյունից։ Սաադանիուսը պրիմատների այն տեսակին է պատկանում, որոնք առավել մոտ են «Հին աշխարհի կապիկներին» և մարդանման կապիկներին։ Բրածոներով հարուստ այս վայրը, որի մոտակայքում այսօր Կարմիր ծովն է՝ տեղակայված Սաուդյան Արաբիայի արևելքում, 28-29 միլիոն տարի առաջ խոնավ անտառային տարածք էր[104]։

Հնէաբանները հուսով են, որ հետագա հետազոտությունների արդյունքում այս տարածքում կարող են հայտնաբերվել նոր բրածոներ[105]։

Հաղորդակցություն

խմբագրել

Վաղ սաուդական շրջանում հեռահաղորդակցությունն արդեն տարածում էր գտել քաղաքում։ Աբդուլ Ազիզ աս-Սաուդ թագավորը ավելի է բարելավում հեռահաղորդակցության հնարավորությունները, քանի որ նա դրանք դիտարկում էր որպես հարմարավետության և առավել լավ կառավարման միջոցներ։ Եթե Հուսեյին թագավորի օրոք քաղաքում կար ընդամենը 20 հեռախոս, ապա 1936 թվականին այդ թիվը հասնում է 450-ի։ Այս շրջանում հեռախոսային գծերը տարածվում էին մինչև Ջեդդահ և Թաիֆ, սակայն ոչ մայրաքաղաք Ռիադ։ Մինչև 1985 թվականը Մեքքան, ինչպես մյուս սաուդական քաղաքները, ապահովված էր հաղորդակցության տարբեր միջոցներով՝ հեռախոս, ռադիո, տելեքս, հեռուստացույց[74]։

Հաշիմիտյանների կառավարման շրջանում ստեղծվել էր սահմանափակ ռադիոհաղորդակցություն։ 1929 թվականին անլար կայաններ են տեղադրվում շրջանի տարբեր քաղաքներում՝ ստեղծելով մի ցանց, որը ամբողջությամբ գործելու էր 1932 թվականից։ Շուտով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող ցանցը ավելի է ընդարձակվել և բարելավվել։ Այդուհետ ռադիոհաղորդակցությունը օգտագործվել է ուխտագնացությունը ուղղորդելու և ուխտավորներին դիմելու նպատակներով։ Այս պրակտիկան սկսվել է 1950 թվականից, իսկ առաջին հեռարձակումը եղել է Արաֆայի օրը։ Արդեն 1957 թվականին ռադիո Մաքքան դարձել է Մերձավոր Արևելքի ամենաուժեղ ռադիոկայանը՝ 50 կվտ։ Հետագայում ռադիոկայանի հզորությունը հասցվում է 450 կվտ։ Երաժշտությունը անմիջապես չի հեռարձակվել, այլ՝ աստիճանաբար[74]։

Տրանսպորտ

խմբագրել

Օդային

խմբագրել
 
Հաջի տերմինալ

Մեքքայում կա միայն Մեքքայի Արևելյան փոքրիկ օդանավակայանը, որը փակ է ավիաթռիչքների համար, իսկ դրա փոխարեն Մեքքան օգտվում է Աբդուլազիզ թագավորի միջազգային օդանավակայանից, որը գտնվում է Ջեդդահում՝ քաղաքի կենտրոնից 100 կմ հեռավորության վրա։ Հաջի բազմահազար ուխտավորներին սպասարկելու համար օդանավակայանը ունի հատուկ հաջի տերմինալ, որը տեղավորում է միաժամանակ 47 ինքնաթիռներ և հաջի շրջանում մեկ ժամվա ընթացքում կարող է ընդունել 3800 ուխտավոր[106]։

Երկաթուղի

խմբագրել

Ալ-Մաշաեր ալ-Մուգադդասսահ մետրո

խմբագրել

Մեքքայի Ալ-Մաշաեր ալ-Մուգադդասսահ մետրոն գործում է 2010 թվականի նոյեմբերի 13-ից[107]։ 18.1 կմ բարձրացող մետրոն ուխտավորներին տեղափոխում է Արաֆահ լեռ, Մուդալիֆահ և Մինա՝ այսպիսով թեթևացնելով ճանապարհների խցանումը հաջի շրջանում[108]։

Մեքքայի մետրո

խմբագրել
 
Մեքքայի մետրոյի երթուղային քարտեզ

Մեքքայի մետրոն, որի պաշտոնական անվանումն է Մաքքահի զանգվածային երթուղային տրանսպորտ, նախագծված է հատուկ քաղաքի համար և բաղկացած է 4 գծերից[109]։

Ներքաղաքային

խմբագրել

Սաուդյան Արաբիայի կառուցման ընթացքի մեջ է գտնվում ներքաղաքային արագընթաց երկաթուղային գիծը (Հարամային արագընթաց երկաթուղային նախագծի, որը հայտնի է նաև «Արևմտյան Երկաթուղի» անունով)։ Այն իրար է միացնելու 444 կմ հեռավորության վրա գտնվող երկու սուրբ քաղաքներ Մադինան և Մեքքան Աբդուլլահ թագավորի տնտեսական քաղաքի, Ռաբիղի, Ջեդդահի և Աբդուլազիզ թագավորի միջազգային օդանավակայանի միջոցով[110]։ Այս երկաթուղին ապահովելու է արագ և անվտանգ երթուղի, որը 320 կմ/ժ արագությամբ ընթացող էլեկտրական գնացքների շնորհիվ կրճատելու է Մեքքայի և Մադինայի միջև երթևեկության տևողությունը մի քանի ժամով՝ հասցնելով 2 ժամի[111]։ Այն կառուցվելու է իսպանական բիզնես-կոնսորցիումի կողմից[112]։

Ճանապարհներ

խմբագրել

Մեքքայի ներքաղաքային հիմնական մայրուղիներն են[113][114]՝

  • Մայրուղի 40 (Սաուդյան Արաբիա)՝ միացնում է Ջեդդահը Մեքքայի և Մեքքան՝ Դամմամին,
  • Մայրուղի 15 (Սաուդյան Արաբիա)՝ միացնում է Թաիֆը Մեքքայի և Մեքքան՝ Մադինային։

Քույր քաղաքներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կաղապար:Cite quran
  2. Merriam-Webster, Inc (2001). Merriam-Webster's Geographical Dictionary. էջ 724. ISBN 0-87779-546-0. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  3. Khan, A M (2003). Historical Value Of The Qur An And The Hadith. Global Vision Publishing Ho. էջեր 26–. ISBN 978-81-87746-47-8.
  4. Al-Laithy, Ahmed (2005). What Everyone Should Know About the Qur'an. Garant. էջեր 61–. ISBN 978-90-441-1774-5.
  5. Nasr, Seyyed (2005). Mecca, The Blessed, Medina, The Radiant: The Holiest Cities of Islam. Aperture 089381752X
  6. 6,0 6,1 Taylor, Jerome (2011 թ․ սեպտեմբերի 24). «Mecca for the rich: Islam's holiest site 'turning into Vegas'». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին.
  7. A Saudi tower: Mecca versus Las Vegas: Taller, holier and even more popular than (almost) anywhere else, The Economist (24 June 2010), Cairo.
  8. 8,0 8,1 Peters, Francis E. (1994). The Hajj: The Muslim Pilgrimage to Mecca and the Holy Places. Princeton University Press. էջ 206. ISBN 978-0-691-02619-0.
  9. Esposito, John L. (2011). What everyone needs to know about Islam. Oxford University Press. էջ 25. ISBN 9780199794133. «Mecca, like Medina, is closed to non-Muslims»
  10. 10,0 10,1 10,2 10,3 Ham, Anthony; Brekhus Shams, Martha; Madden, Andrew (2004). Saudi Arabia (illustrated ed.). Lonely Planet. ISBN 1-74059-667-6. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  11. Long, David E. (2005). Culture and Customs of Saudi Arabia. ISBN 978-0313320217.
  12. 12,0 12,1 12,2 Կաղապար:Cite quran
  13. Kipfer, Barbara Ann (2000). Encyclopedic dictionary of archaeology (Illustrated ed.). Springer. էջ 342. ISBN 0-306-46158-7.
  14. Glassé, Cyril; Smith, Huston (2003). The new encyclopedia of Islam (Revised, illustrated ed.). Rowman Altamira. էջ 302. ISBN 0-7591-0190-6. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  15. Phipps, William E. (1999). Muhammad and Jesus: a comparison of the prophets and their teachings (Illustrated ed.). Continuum International Publishing Group. էջ 85. ISBN 0-8264-1207-6.
  16. 16,0 16,1 Versteegh, Kees (2008). C. H. M. Versteegh; Kees Versteegh (eds.). Encyclopedia of Arabic language and linguistics, Volume 4 (Illustrated ed.). Brill. էջ 513. ISBN 90-04-14476-5.
  17. Peterson, Daniel C. (2007). Muhammad, prophet of God. Wm. B. Eerdmans Publishing. էջեր 22–25. ISBN 0-8028-0754-2.
  18. 18,0 18,1 Philip Khûri Hitti (1973). Capital cities of Arab Islam (Illustrated ed.). University of Minnesota Press. էջ 6. ISBN 0-8166-0663-3.
  19. Sayyid Aḥmad Khān (1870). A series of essays on the life of Muhammad: and subjects subsidiary thereto. London: Trübner & co. էջեր 74–76.
  20. Firestone, Reuven (1990). Title Journeys in holy lands: the evolution of the Abraham-Ishmael legends in Islamic exegesis. SUNY Press. էջեր 65, 205. ISBN 0-7914-0331-9.
  21. «Mayor of Makkah Receives Malaysian Consul General». Ministry of Foreign Affairs Malaysia. 2015 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  22. Stone, Dan (2014 թ․ հոկտեմբերի 3). «The Growing Pains of the Ancient Hajj». National Geographic. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  23. «Prince Abdul-Majid, Governor of Mecca, Dies at 65». The New York Times. Associated Press. 2007 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  24. «Prince Khalid Al Faisal appointed as governor of Makkah region». Saudi Press Agency. 2007 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 1-ին.
  25. Holland, Tom; In the Shadow of the Sword; Little, Brown; 2012; Page 303: ‘Otherwise, in all the vast corpus of ancient literature, there is not a single reference to Mecca – not one’
  26. The New Encyclopædia Britannica: Micropædia Volume 8. USA: Encyclopædia Britannica, Inc. 1995. p. 473. 0-85229-605-3
  27. 27,0 27,1 Holland, Tom; In the Shadow of the Sword; Little, Brown; 2012; Page 471
  28. 28,0 28,1 Crone, Patricia; Meccan Trade and the Rise of Islam; 1987; Page 7
  29. Holland, Tom; In the Shadow of the Sword; Little, Brown; 2012; Page 303
  30. Translated by C H Oldfather, Diodorus Of Sicily, Volume II, William Heinemann Ltd., London & Harvard University Press, Cambridge, Massachusetts, MCMXXXV, p. 217.
  31. Jan Retsö, The Arabs in Antiquity (2003), 295–300
  32. Photius, Diodorus and Strabo (English): Stanley M. Burnstein (tr.), Agatharchides of Cnidus: On the Eritraean Sea (1989), 132–173, esp. 152–3 (§92).)
  33. Morris, Ian D. (2018). «Mecca and Macoraba» (PDF). Al-ʿUṣūr al-Wusṭā. 26: 1–60, pp. 42–43, n. 200. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  34. Crone, Patricia (1987). Meccan Trade and the Rise of Islam. Princeton University Press. էջեր 134–135. ISBN 1593331029. Morris, Ian D. (2018). «Mecca and Macoraba» (PDF). Al-ʿUṣūr al-Wusṭā. 26: 1–60. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  35. Hawting, G. R. (1980). «The Disappearance and Rediscovery of Zamzam and the 'Well of the Ka'ba'». Bulletin of the School of Oriental and African Studies, University of London. 43 (1): 44–54 (44). doi:10.1017/S0041977X00110523. JSTOR 616125.
  36. Islamic World, p. 20
  37. Crown, Alan David (2001) Samaritan Scribes and Manuscripts. Mohr Siebeck. p. 27
  38. Crone, Patricia and Cook, M. A. (1977) Hagarism: The Making of the Islamic World, Cambridge University Press. p. 22.
  39. Lazarus-Yafeh, Hava (1992). Intertwined Worlds: Medieval Islam and Bible Criticism. Princeton University Press. pp.61–62
  40. 40,0 40,1 40,2 40,3 "Makka – The pre-Islamic and early Islamic periods", Encyclopaedia of Islam
  41. Lapidus, p. 14
  42. Bauer, S. Wise (2010). The history of the medieval world: from the conversion of Constantine to the First Crusade. W. W. Norton & Company. էջ 243. ISBN 978-0-393-05975-5.
  43. 43,0 43,1 Islamic World, p. 13
  44. 44,0 44,1 Lapidus, pp. 16–17
  45. 45,0 45,1 45,2 Hajjah Adil, Amina, "Prophet Muhammad", ISCA, 1 June 2002, 1-930409-11-7
  46. "Abraha." Արխիվացված 13 Հունվար 2016 Wayback Machine Dictionary of African Christian Biographies. 2007. (last accessed 11 April 2007)
  47. Müller, Walter W. (1987) "Outline of the History of Ancient Southern Arabia" Արխիվացված 10 Հոկտեմբեր 2014 Wayback Machine, in Werner Daum (ed.), Yemen: 3000 Years of Art and Civilisation in Arabia Felix.
  48. ʿAbdu r-Rahmān ibn Nāsir as-Saʿdī. «Tafsir of Surah al Fil – The Elephant (Surah 105)». Translated by Abū Rumaysah. Islamic Network. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին. «This elephant was called Mahmud and it was sent to Abrahah from Najashi, the king of Abyssinia, particularly for this expedition.»
  49. Marr JS, Hubbard E, Cathey, JT (2015). «The Year of the Elephant». Wikiversity Journal of Medicine. 2 (1). doi:10.15347/wjm/2015.003. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
    In turn citing: Willan R. (1821). «Miscellaneous works: comprising An inquiry into the antiquity of the small-pox, measles, and scarlet fever, now first published; Reports on the diseases in London, a new ed.; and detached papers on medical subjects, collected from various periodical publi». Cadell. էջ 488.
  50. Կաղապար:Cite quran
  51. Islamic World, pp. 17–18
  52. G. Lankester Harding & Enno Littman, Some Thamudic Inscriptions from the Hashimite Kingdom of the Jordan (Leiden, Netherlands – 1952), Page: 19, Inscription No. 112A
  53. Jawwad Ali, The Detailed History of Arabs before Islam (1993), Vol.4, Page: 11
  54. Herbermann, Charles, ed. (1913). «Mecca» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  55. 55,0 55,1 Lapidus, p. 32
  56. «Mecca». Infoplease.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  57. «The Islamic World to 1600: The Mongol Invasions (The Black Death)». Ucalgary.ca. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  58. Chisholm, Hugh, ed. (1911). «Mecca» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 17 (11th ed.). Cambridge University Press. էջ 952.
  59. "The Saud Family and Wahhabi Islam Արխիվացված 21 Հուլիս 2011 Wayback Machine". Library of Congress Country Studies.
  60. Cholera (pathology) Արխիվացված 27 Հունիս 2009 Wayback Machine. Britannica Online Encyclopedia.
  61. Battuta, Ibn (2009). The Travels of Ibn Battuta. Cosimo.
  62. Daily Telegraph Saturday 25 November 1916, reprinted in Daily Telegraph Friday 25 November 2016 issue (page 36)
  63. "Mecca" at Encarta. (Archived) 1 November 2009.
  64. «The Siege of Mecca». Doubleday(US). 2007 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
  65. 65,0 65,1 65,2 'The destruction of Mecca: Saudi hardliners are wiping out their own heritage' Արխիվացված 19 Հունվար 2011 Wayback Machine, The Independent, 6 August 2005. Retrieved 17 January 2011
  66. Destruction of Islamic Architectural Heritage in Saudi Arabia: A Wake-up Call Արխիվացված 1 Մայիս 2011 Wayback Machine, The American Muslim. Retrieved 17 January 2011
  67. 'Shame of the House of Saud: Shadows over Mecca', The Independent, 19 April 2006 | archived from the original on 10 March, 2009
  68. «What is Umrah?». islamonline.com. 2007 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին.
  69. «What is the Hajj? ("Hajj disasters")». BBC. 2006 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  70. «History of deaths on the Hajj». BBC. 2007 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  71. Ruthven, Malise (2006). Islam in the World. էջ 10. ISBN 978-1862079069.
  72. Express & Star Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine. Express & Star. Retrieved 3 February 2013.
  73. «Over 700 Dead, 800 Injured in Stampede Near Mecca During Haj». NDTV. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  74. 74,0 74,1 74,2 74,3 74,4 74,5 74,6 74,7 74,8 "Makka – The Modern City", Encyclopaedia of Islam
  75. «Mecca Municipality». Holymakkah.gov.sa. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  76. 76,0 76,1 76,2 76,3 76,4 76,5 «Makkah districts to have a bigger slice of the pie this time». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.. ArabNews (10 November 2010)
  77. Fire Breaks Out In Mecca Neighborhood Near Hajj Pilgrims Արխիվացված 11 Մայիս 2013 Wayback Machine. news.outlookindia.com (17 January 2005)
  78. 78,0 78,1 «Kano rents 15 houses in Saudi for pilgrims». Ndn.nigeriadailynews.com. 2009 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  79. «Climate Data for Saudi Arabia». Jeddah Regional Climate Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  80. «Klimatafel von Mekka (al-Makkah) / Saudi-Arabien» (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «Visits to the Haram Sharif in Makkah». Cgijeddah.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  82. Kee Hua Chee (2010 թ․ դեկտեմբերի 4). «Going mega in Mecca». The Star. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  83. Saudi government demolishes historic Ottoman castle Արխիվացված 10 Մայիս 2008 Wayback Machine. Wsws.org (28 January 2002). Retrieved 2013-02-03.
  84. WikiMapia Արխիվացված 26 Մարտ 2008 Wayback Machine – About the Qishla and its location
  85. «In the Shade of the Message and Prophethood». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  86. http://www.witness-pioneer.org Արխիվացված 11 Նոյեմբեր 2010 Wayback Machine. Retrieved 3 February 2013.
  87. IDEA Center Projects Արխիվացված 8 Փետրվար 2015 Wayback Machine – Makkah Gate
  88. Mecca. World Book Encyclopedia. 2003 edition. Volume M. p. 353
  89. Howden, Daniel (2006 թ․ ապրիլի 19). «Shame of the House of Saud: Shadows over Mecca». London: The Independent (UK). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
  90. "المستشفيات – قائمة المستشفيات" Արխիվացված 9 Փետրվար 2015 Wayback Machine. moh.gov.sa.
  91. Fattah, Hassan M.Islamic Pilgrims Bring Cosmopolitan Air to Unlikely City Արխիվացված 24 Սեպտեմբեր 2014 Wayback Machine, The New York Times (20 January 2005).
  92. Asian Football Stadiums Արխիվացված 29 Հունիս 2009 Wayback Machine – Stadium King Abdul Aziz
  93. Pearson, Michael Naylor (1996). Pilgrimage to Mecca: the Ind[i]an experience, 1500–1800. Markus Wiener Publisher. էջ 62. ISBN 155876089X.
  94. «Gorani: Masks and business at Hajj». CNN. 2006 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
  95. Wolfe, Michael (1998). One thousand roads to Mecca: ten centuries of travelers writing about the Muslim pilgrimage. Grove Press. էջ 475.
  96. «A new National Geographic Special on PBS 'Inside Mecca'». Anisamehdi.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  97. «Makkah al-Mukarramah and Medina». Encyclopædia Britannica: Fifteenth edition. Vol. 23. 2007. էջեր 698–699.
  98. «Saudi embassy warns against entry of non-Muslims in Mecca». ABS-CBN News. 2006 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  99. Robert W. Hefner; Patricia Horvatich (1997 թ․ հունվար). Islam in an Era of Nation-States: Politics and Religious Renewal in Muslim Southeast Asia. University of Hawai'i Press. էջ 198. ISBN 9780824819576. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  100. «The Lure Of Mecca». Saudi Aramco World. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  101. Dr Harjinder Singh Dilgeer says that Mecca was not banned to non-Muslim till nineteenth century; Sikh History in 10 volumes, Sikh University Press, (2010–2012), vol. 1, pp. 181–82
  102. «Sir Richard Francis Burton: A Pilgrimage to Mecca, 1853». Fordham.edu. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  103. Statistical information department of the ministry of education:Statistical summary for education in Saudi Arabia (AR) Արխիվացված 22 Դեկտեմբեր 2015 Wayback Machine
  104. Sample, Ian (2010 թ․ հուլիսի 14). «Ape ancestors brought to life by fossil skull of 'Saadanius' primate». London: The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  105. Laursen, Lucas (2010). «Fossil skull fingered as ape–monkey ancestor». Nature. doi:10.1038/news.2010.354.
  106. «Saudi terminal can receive 3,800 pilgrims per hour». Al Arabiya. 2014 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  107. «Hajj pilgrims take the metro to Makkah». Railway Gazette International. 2010 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  108. «Mecca metro contracts signed». Railway Gazette International. 2009 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  109. «Jeddah and Makkah metro plans approved». Railway Gazette International. 2012 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  110. «High speed stations for a high speed railway». Railway Gazette International. 2009 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին.
  111. «Al Rajhi wins Makkah – Madinah civils contract». Railway Gazette International. 2009 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին.
  112. El consorcio español firma el contrato del Ave a la Meca el 14 de enero | Economía | EL PAÍS. El País. (9 January 2012). Retrieved 2013-02-03.
  113. "Roads" Արխիվացված 4 Փետրվար 2015 Wayback Machine. saudinf.com.
  114. "THE ROADS AND PORTS SECTORS IN THE KINGDOM OF SAUDI ARABIA" Արխիվացված 8 Հունվար 2015 Wayback Machine. saudia-online.com. 5 November 2001

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքքա» հոդվածին։