Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր ծով (այլ կիրառումներ)

Կարմիր ծով (արաբ․՝ البحر الأحمر‎‎ Bahr el-Ahmar, եբրայերեն՝ ים סוףYam Suf, ֆր.՝ mer Rouge, անգլ.՝ Red sea), Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ² է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]։ Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով։

Կարմիր ծով
Տեսակծով
Երկիր Եգիպտոս,  Սաուդյան Արաբիա,  Սուդան,  Ջիբութի,  Էրիթրեա,  Եմեն,  Իսրայել և  Հորդանան
Լայնություն355 կմ
ԲԾՄ0 մետր
Խորություն3040 մետր
Մակերես445 816 կմ²
Մասն էՀնդկական օվկիանոս
Լիճ հոսող գետԲարակա, Aligide River?, Comaile River?, Fah River?, Naẖal Gar‘init?, Naẖal Garof?, Naẖal Shaẖmon?, Naẖal Shelomo?, Nahal Gishron?, Nahal Roded?, Wadi Laba River?, Wadi Watir? և Wokiro River?
Անվանված էկարմիր
Քարտեզ
Քարտեզ

Անվանում

խմբագրել

Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Հյուսիսից օվկիանոսի հետ կապվում է Սուեզի պարանոցով, որ բաժանվում է Սինայի թերակղզին ողողող երկու ծոցի՝ Ագապա և Սուեզի, որոնք այնուհետ Սուեզի ջրանցքով կապվում են Միջերկրական ծովի հետ։ Հարավից Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով միանում է Արաբական ծովին։

Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35 °C, իսկ ձմռան ամիսներին՝ 30C°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ-Էլ-Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ՝ Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65-4,3 %: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55 °C-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը[3]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. Մ. Իսկանդարյան, Մայցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր ծով» հոդվածին։