Աբրահամ Գուլոյան

քաղաքական գործիչ

Աբրահամ Աբրահամի (Համբարձումի) Գուլոյան (1893[1], Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան[1] - 1938[1]), խորհրդային կուսակցական, պետական աշխատող։

Աբրահամ Գուլոյան
Դիմանկար
Ծնվել է1893[1]
ԾննդավայրՍալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան[1]
Մահացել է1938[1]
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան[1], Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան (1917)[1], Սանկտ Պետերբուրգի Բեխտերևի անվան հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ (1917)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1925)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի վարչապետ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1893 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Մոսկվայի և Պետրոգրադի համալսարաններում։

Եղել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, հողագործության ժողկոմ, այնուհետև ՀՍԽՀ Պետպլանի նախագահը, ապա՝ 1935 թվականից Ժողկոմխորհի նախագահ։

Նրա պաշտոնավարությունը համընկավ Խորհրդային Միության ամենատխուր տարիներին՝ բռնությունների սկզբին, երբ «գլխատվեցին» Խորհրդային Միության ամենապայծառ անհատականությունները։ Գուլոյանն ստիպված էր տուրք տալ ժամանակին, Բերիայի ու նրա կամակատարների թելադրանքին, այլոց հետ նա ևս պայքարեց Աղասի Խանջյանի դեմ։

Սակայն ինքը՝ Գուլոյանը ևս չխուսափեց անձի պաշտամունքի գիլյոտինից[2]։ Դատապարտվել է 1938 թվականի ապրիլի 19-ին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ս. Տեր-Գաբրիելյանի մասին ՀՀ կառավարության կայքում
  3. «Сталинские списки: Армянская ССР». stalin.memo.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 247  
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
ՆԱԽՈՐԴՈՂ Աբրահամ Գուլոյան ՀԱՋՈՐԴՈՂ
Սահակ Տեր-Գաբրիելյան 1935, փետրվարի 10 - 1937, փետրվար Սարգիս Համբարձումյան